Առաջարկներ հարմարվող օրերի համար
Ամենօրյա ուսուցիչների տեմպի ուղեցույցը հիմնված է ուսումնական տարվա 36 շաբաթների կամ 180 օրերի վրա: Այս ձեռնարկում կան 160 ամենօրյա դասեր, բաց թողնելով 20 օր, որոնց համար ուսուցանման նյութ տրված չէ: Այս 20 «հարմարվող օրերը» պետք է խելացիորեն օգտագործվեն արժանի նպատակների և վարժությունների համար՝ ներառյալ հետևյալը.
-
Հարմարեցնեն ամենօրյա դասերը: Դուք կարող եք լրացուցիչ ժամանակ տրամադրել այն դասին, որի արդյունավետ ուսուցումն ավելի երկար ժամանակ է պահանջում: Դուք կարող եք նաև օգտագործել ուսուցանման լրացուցիչ գաղափարները, որոնք տրված են որոշ դասերի վերջում, կամ ժամանակ տրամադրեք որոշակի սուրբ գրության հատվածի կամ ավետարանի թեմայի շուրջ ուսանողների հարցերին պատասխանելու համար: Հարմարվող օրերը ձեզ թույլ են տալիս օգտվել այդ հնարավորություններից, մինչդեռ հետևում եք ձեր տեմպի ժամանակացույցին և կատարում եք սուրբ գրությունները հաջորդականությամբ ուսուցանելու ձեր պարտականությունը:
-
Սերտեն սուրբ գրությունների կարևոր հատվածները և հիմնական վարդապետությունները: Դուք կարող եք օգտագործել կրկնողության վարժություններ սերտման սուրբ գրությունների հատվածների համար, որոնք գտնվում են ողջ ձեռնարկով մեկ և հավելվածում: Դուք կարող եք ստեղծել լրացուցիչ սերտման սուրբ գրությունների կրկնողության վարժություններ, որոնք կհամապատասխանեն ձեր դասարանի ուսանողների յուրահատուկ կարիքներին և հետաքրքրություններին: Դուք կարող եք նաև օգտագործել հարմարվող օրվա կեսը այնպիսի վարժությունների համար, որոնք օգնում են ուսանողներին կրկնել Հիմնական Վարդապետությունները և ավելի խորությամբ դրանք հասկանալ: Տարեսկզբին դուք կարող եք օգտագործել հարմարվող օրը, կատարելով Հիմնական Վարդապետությունների Գնահատում (ՀՎԳ), որը նախատեսված է ուսուցիչներին օգնելու համար, որ գնահատեն, թե որքանով են ուսանողները հասկանում, հավատում, գիտեն, թե ինչպես կիրառել և կարողանում են բացատրել Եկեղեցու որոշ հիմնական վարդապետությունները: Որպեսզի գտնեք Հիմնական Վարդապետությունների Գնահատումը և այլ գնահատումներ ՍևԻ վեբ կայքում (si.lds.org), փնտրեք՝ օգտագործելով գնահատում կարևոր բառը: ՀՎԳ-ի հաշվետվություններն օգնում են ուսուցիչներին, ովքեր օգտագործել են գնահատումը, որպեսզի վերլուծեն իրենց ուսանողների կարիքները և ավելի լավ կարողանան հարմարեցնել ուսուցումն այդ կարիքներին:
-
Կրկնեն նախորդ նյութը: Ուսանողների համար օգտակար է պարբերաբար ետ նայել այն ամենին, ինչ նրանք սովորել են նախորդ դասերի ժամանակ կամ սուրբ գրության որոշակի գրքից: Դուք կարող եք ուսանողներին հնարավորություն տալ բացատրել մի ճշմարտություն նախորդ դասից և կիսվել, թե ինչպես է այդ ճշմարտությունն ազդել իրենց կյանքի վրա: Դուք կարող եք նաև ստեղծել և վարել վիկտորինա կամ ուսուցողական վարժություններ, որոնք կրկնում են նախորդ նյութը:
-
Թույլ տան ժամանակացույցի ընդհատումներ: Դպրոցական միջոցառումները կամ ժողովները, հասարակական իրադարձությունները, եղանակը և այլ խոչընդոտներ կարող են պահանջել, որ դուք պարբերաբար հետաձգեք կամ կրճատեք դասը: Հարմարվող օրերը կարող են օգտագործվել նման ընդհատումներ թույլ տալու համար: