Գրադարան
Դաս 107. Հելաման 3–4


Դաս 107

Հելաման 3–4

Նախաբան

Մորմոնի Գրքում պատմության այս ժամանակահատվածում Նեփիացիները վայելում էին խաղաղության ժամանակաշրջան, բայց նաև ապրեցին հակառակության ժամանակներ: Տաս հազարավոր Նեփիացիներ խաղաղության ժամանակ միացան Եկեղեցուն: Հետևելով այս մեծ բարգավաճման ժամանակաշրջանին՝ հպարտությունը սկսեց մտնել մարդկանց սրտերը: Այնուամենայնիվ, Եկեղեցու ավելի խոնարհ անդամներն աճում էին իրենց հավատքի մեջ՝չնայած որ հալածվում էին հպարտների կողմից: Նեփիացիներից շատերի ամբարշտության պատճառով իրենք ողջ իրենց հարավային հողերը Լամանացիներին պարտվեցին:

Ուսուցանման առաջարկներ

Հելաման 3

Շատ Նեփիացիներ գաղթում են դեպի հյուսիս՝ մինչ Եկեղեցին բարգավաճում է ամբարշտության և հալածանքների մեջ:

Գրեք հետևյալ բառերը գրատախտակին (դուք կարող եք սա անել դասից առաջ).

Մարդիկ… (ձեր երկրի անունը)

Մարդիկ… (ձեր բնակավայրի անունը)

Իմ ծխի կամ ճյուղի մարդիկ

Իմ ընտանիքի մարդիկ

Ես ինքս

Ուսանողներին հարցրեք, թե գրատախտակին նշված բոլոր մարդկանցից ում կարող են ղեկավարել: Հետո խնդրեք նրանց ձեռք բարձրացնել, եթե երբևէ հուսահատվել են ուրիշների արարքների պատճառով: Թող ձեռքերը բարձր պահեն, եթե վերջերս հուսահատվել են ուրիշների անարդար արարքների պատճառով: Բացատրեք, որ երբ ուսումնասիրեն Հելաման 3 գլուխը, նրանք կհասկանան, թե ինչ կարող են անել, երբ նրանց շրջապատող մարդիկ չեն ապրում ըստ ավետարանի:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Հելաման 3.1–2 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել՝ փնտրելով «հակառակություն չկար» արտահայտությունը: Հրավիրեք ուսանողներին լուռ կարդալ Հելաման 3.3, 19՝ նշելով այն բառերն ու արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես ամեն ինչ փոխվեց Նեփիացիների մոտ:

  • Ձեր կարծիքով ինչու՞ Նեփիացիներն այդքան արագ էին փոխվում ոչ հակառակությունից դեպի մեծ հակառակության ժամանակաշրջան:

Ամփոփեք Հելաման 3.3–16՝ բացատրելով, որ հակառակության այս ժամանակահատվածում շատ Նեփիացիներ գաղթեցին դեպի հյուսիս:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 3.20 հատվածը: Խնդրեք դասարանին նշել, թե ինչպես է նկարագրված Հելամանը հակառակության այս ժամանակաշրջանում:

  • Հելամանի օրինակն այս հակառակության ժամանակներում ինչպիսի՞ տպավորություն է թողնում ձեզ վրա: (Մինչ ուսանողները կպատասխանեն՝ դուք կարող եք առաջարկել, որ Հելաման 3.20-ում նրանք ընդգծեն շարունակ բառը):

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հելաման 3.22–26 հատվածները և նշել, թե ինչպես իրավիճակը փոխվեց Նեփիացիների մոտ:

  • Ո՞րն էր Եկեղեցու առաջնորդների ապշելու պատճառը:

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից այն հնարավոր ազդեցության մասին, որ Եկեղեցին կարող է ունենալ մարդկանց վրա:

Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Մորմոնը պատրաստում էր Մորմոնի Գրքի հիշատակարանը, նա, երբեմն, նշում էր այն դասերը, որոնք ուզում էր, որ կարդացողները սովորեն որոշ պատմություններից: Հելաման 3-ի դեպքում նա իր դասերը ներկայացնելիս կիրառեց «այսպիսով, մենք կարող ենք տեսնել», «այսպիսով, մենք տեսնում ենք», «մենք տեսնում ենք» արտահայտությունները: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հելաման 3.27–30 և պարզաբանել, թե ինչ դասեր էր ուզում Մորմոնը, որ մենք սովորենք: Երբ ուսանողները հայտնեն այն, ինչ գտել են, հարցրեք.

  • Ի՞նչ էր ուզում Մորմոնը, որ մենք իմանանք Աստծո խոսքի մասին:

Ուսանողներին մի քիչ ժամանակ տվեք մտածելու, թե ինչպես է իրենց սուրբ գրությունների ուսումնասիրությունը հնարավորություն տվել նրանց ստանալ այնպիսի օրհնություններ, ինչպիսիք խոստացվել են Հելաման 3.29 հատվածում: Կարող եք հրավիրել մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով:

Բացատրեք, որ Հելաման 3-րդ գլխի շարունակությունը պատմում է, թե ինչպես մեծ բարգավաճումից հետո հպարտությունը տարածվեց Նեփիացիների մեջ: Եկեղեցու շատ խոնարհ անդամներ հալածանի ենթարկվեցին Եկեղեցու այլ անդամների կողմից, ովքեր հպարտ էին իրենց սրտերով: Բարձրաձայն կարդացեք հետևյալ իրավիճակները: Խնդրեք ուսանողներին մտածել նման իրավիճակների մասին, որ նրանք տեսել են կամ իրենք են ապրել:

  1. Մի աղջիկ ծաղրում է իր ծխի մի աղջկա:

  2. Մի պատանի ծաղրում է իր քվորումի անդամներից մեկին դասարանում հարցերին պատասխանել շատ ցանկանալու համար կամ քահանայության պարտականություններն իրականացնելու ցանկություն հայտնելու համար:

  3. Ծխի պատանիների մի խումբ եկեղեցուց դուրս իրենց զրույցներին և միջոցառումներին չեն ընդգրկում մեկ այլ պատանու:

  4. Աղջիկների մի խումբ վիրավորական դիտողություններ է անում մեկ այլ խմբի աղջիկների հագած հագուստի վերաբերյալ:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 3.33–34հատվածները: Խնդրեք դասարանին նշել այն նմանությունները, որ կային Նեփիացիների իրավիճակի և վերևում նկարագրված իրավիճակների միջև: Ուսանողներին պատասխանելու համար ժամանակ հատկացնելուց հետո, տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչու՞ եք կարծում, որ Եկեղեցու անդամների հալածանքը Եկեղեցու այլ անդամների կողմից համարվում էր «մեծ չարիք» Նեփիացիների մեջ:

  • Ավետարանի ո՞ր սկզբունքներն ենք մենք խախտում, երբ վատ ենք վերաբերվում կամ բարի չենք Եկեղեցու այլ անդամների նկատմամբ: Ինչպե՞ս կարող ենք ամրացնել մեր սերը մեր մերձավոր Սրբերի նկատմամբ:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հելաման 3.35 և նշել, թե ինչպես արձագանքեցին հալածանքներին Նեփիացիների մեջ եղած խոնարհները:

  • Հալածվող մարդկանց հավատքն աճե՞ց, նվազե՞ց, թե՞ նույնը մնաց:

  • Հալածվող մարդիկ ինչպիսի՞ քայլեր ձեռնարկեցին, որը նպաստեց նրանց հավատքի աճին: (Նրանք հաճախ ծոմ պահեցին և աղոթեցին, փորձեցին խոնարհ լինել և իրենց սրտերը ենթարկեցին Աստծուն:)

  • Հավատքի աճից բացի էլ ինչի՞ հանգեցրեցին խոնարհ Նեփիացիների գործողությունները: (Ուրախություն, սփոփանք և նրանց սրտերի մաքրում և սրբացում:)

Գրեք հետևյալը գրատախտակի վրա. եթե մենք … , մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս կաճի՝ չնայած հալածանքներին և փորձություններին: Խնդրեք ուսանողներին լրացնել այս հայտարարությունը՝ հիմնված Հելաման 3.33–35 հատվածներում իրենց սովորածի: Դուք կարող եք հրավիրել մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես են լրացրել հայտարարությունը: Չնայած ուսանողների պատասխանները կարող են տարբեր լինել, համոզվեք, որ նրանք արտահայտում են հետևյալ ճշմարտությունը. եթե փորձենք ապրել արդար, մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս կաճի՝ չնայած հալածանքներին ու փորձություններին: Որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել այս հատվածների մասին իրենց հասկացողությունը, կարող եք տալ հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս են աղոթքն ու ծոմապահությունն օգնել ձեզ հալածանքի կամ փորձության ժամանակ:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ձեր սիրտն Աստծուն ենթարկել:

  • Ինչու՞ է սիրտն Աստծուն ենթարկելն անհրաժեշտ հալածանքի և փորձության ժամին հավատքն աճեցնելու համար:

Հարցրեք ուսանողներին, արդյոք նրանք երբևէ զգացել են հավատքի աճ, երբ արդար կերպով են արձագանքել հալածանքներին: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով: Դուք նույնպես կարող եք կիսվել ձեր անձնական փորձառությամբ:

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին ուսումնասիրել Հելամանի 4 գլուխը, հրավիրեք նրանց մտքում կարդալ Հելաման 3.36 հատվածը: Խնդրեք նրանց պարզաբանել Նեփիացիների ընդհանուր վիճակը: (Նեփիացիներն աճում էին հպարտության մեջ՝ չնայած Քրիստոսին հետևողների խոնարհ օրինակին:)

Հելաման 4:

Ամբարշտության պատճառով Տիրոջ Հոգին հեռանում է Նեփիացիներից, և Լամանացիները նվաճում են Նեփիացիների ողջ հարավային հողերը

Բացատրեք, որ Հելաման 4.4–8 հատվածներում խոսվում է մի պատերազմի մասին, որտեղ Նեփիացիները կռվում էին ընդդեմ Լամանացիների և Նեփիացի պառակտիչների: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ այս հատվածները: Խնդրեք դասարանին հետևել՝ պարզաբանելով, թե Նեփիացիների որ հողերը նվաճվեցինայդ ճակատամարտի ժամանակ:

Գրատախտակի վրա գրեք հետևյալ հրահանգները: (Դուք կարող եք սա անել դասը սկսվելուց առաջ:) Հրավիրեք ուսանողնեին արտագրել դրանք իրենց տետրերում կամ սուրբ գրությունների օրագրերում:

Գրեք երեք արտահայտություն, որոնք ցույց են տալիս Նեփիացիների վերաբերմունքն ու գործողությունները:

Գրեք երեք արտահայտություն, որոնք ցույց են տալիս, թե ինչ տեղի ունեցավ այդ գործողությունների պատճառով:

Ուսանողներին զույգերի բաժանեք: Խնդրեք զույգերին միասին կարդալ Հելաման 4.11–13, 23–26 հատվածները՝ փնտրելով և դուրս գրելով գլխավոր արտահայտությունները՝ համաձայն գրատախտակի հրահանգների:

Հրավիրեք մի քանի զույգերի ասել իրենց պատասխանները: Երբ ուսանողները կիսվեն իրենց գրածներով, դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք նշեն հետևյալ արտահայտություններն իրենց սուրբ գրություններում. «թողնվեցին իրենց սեփական ուժին» (Հելաման 4.13), «իրենք դարձել են թույլ» (Հելաման 4.24), և «այսպիսով, նրանք դարձել էին թույլ» (Հելաման 4.26):

Հարցրեք ուսանողներին, թե ինչ սկզբունքներ կարող են նշել Հելաման 4-ի իրենց ուսումնասիրությունից: Օգնեք նրանց նշել հետևյալ սկզբունքը. հպարտությունը և ամբարշտությունը մեզ բաժանում են Տիրոջ Հոգուց և թողնում են մեզ մեր սեփական ուժին: Դուք կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին: Դուք նաև կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այն իրենց սուրբ գրություններում՝ Հելաման 4.23–24-ի կողքին:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը, հրավիրեք նրանցից մեկին առաջ գալ: Խնդրեք ուսանողին պատկերացնել, որ նա զինվորագրված է պատերազմում միայնակ կռվելու Լամանացիների դեմ: Հարցրեք ուսանողին, թե ինչպիսի հնարավորություն կունենար նա որոշակի մեծության բանակի դեմ: Մեկ այլ ուսանողի խնդրեք գալ առաջ և կանգնել առաջին ուսանողի կողքին: Հարցրեք առաջին ուսանողին, թե երկրորդ ուսանողի օգնությունը կբարձրացներ թշնամու զորքի դեմ իր հաղթանակի հնարավորությունները: (Որոշակի մեծության բանակի դեմ երկրորդ ուսանողին ավելացնելը էականորեն չէր ավելացնի հաղթանակի հնարավորությունները:) Հետո գրատախտակի վրա գրեք Տերը: Հարցրեք առաջին ուսանողին.

  • Քո կարծիքով ինչպիսի՞ն կլինեին պատերազմում հաղթելու քո հնարավորությունները, եթե Տերը քո կողքին լիներ:

Ուսանողներին հարցրեք, թե ինչպես է այս գործողությունը վերաբերում Հելաման 4-ում նշված սկզբունքին: Կարող եք տալ հետևյալ հարցը.

  • Նեփիացիների դեպքում, իրենց սեփական ուժին թողնվելը նշանակում էր պարտվել կռվում և կորցնել հողեր: Ինչպիսի՞ «կռիվներում» մենք կպարտվենք, եթե Սուրբ Հոգին մեզ հետ չլինի:

Խնդրեք ուսանողներին մտածել մի բանի շուրջ, որ կարող են անել, որպեսզի իրենց կյանքում պահեն Սուրբ Հոգու ընկերակցությունը, և հրավիրեք նրանց անել դա: Կիսվեք ձեր կյանքում Սուրբ Հոգու կարևորության մասին ձեր վկայությամբ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հելաման 3․33–34, 36; 4․12 Հպարտության ազդեցությունը Եկեղեցու վրա

Մորմոնը նշել է, որ հպարտությունը Տիրոջ Եկեղեցու մաս չի կազմում, բայց մեծ հարստության պատճառով այն սկսեց մտնել Եկեղեցու որոշ անդամների սրտերը (տես Հելաման 3.33, 36):

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն ուսուցանել է.

«Մտածեք, թե անցյալում հպարտությունն ինչ արժեք է ունեցել մեզ համար և ինչ արժեք ունի հիմա մեր սեփական կյանքում, մեր ընտանիքներում և Եկեղեցում»:

«Մտածեք ապաշխարության մասին, որը կարող էր փոխել կյանքեր, պահպանել ամուսնություններ և ամրացնել ընտանիքներ, եթե հպարտությունը մեզ հետ չպահեր մեր մեղքերը խոստովանելուց և դրանք թողնելուց»։ (Տես ՎևՈւ 58․43:)

«Մտածեք շատերի մասին, ովքեր Եկեղեցու ավելի քիչ ակտիվ անդամներ են, որովհետև նրանք վիրավորվել են, և իրենց հպարտությունը թույլ չի տալիս իրենց ներել կամ լրիվ ճաշակել Տիրոջ սեղանից»:

«Մտածեք տաս հազարավոր երիտասարդ տղամարդկանց և զույգերի մասին, ովքեր կարող էին լինել միսիայում, եթե չլիներ հպարտությունը, որը հետ է պահում նրանց իրենց սրտերն Աստծուն տալուց»: (Sես Ալմա 10․6; Հելաման 3․34–35։)

«Մտածեք, թե տաճարային աշխատանքը որքան կաճեր, եթե այս աստվածային ծառայության համար անցկացրած ժամանակն ավելի կարևոր լիներ, քան շատ ամբարտավան զբաղմունքներ, որոնք մրցում են մեր ժամանակի հետ» («Զգուշացեք հպարտությունից», Ensign, 1989, 6):