Դաս 110
Հելաման 8–9
Նախաբան
Երբ Նեփին հայտարարեց, որ մարդիկ պետք է ապաշխարեն կամ կործանվեն, ապականված դատավորները շատ մարդկանց հրահրեցին նրա դեմ: Որոշ մարդիկ խիզախորեն պաշտպանում էին նրան: Նեփին ուսուցանեց, որ այն մարդիկ, ովքեր չընդունեցին նրա վկայությունը, չեն ընդունել նաև նրանից առաջ եկած բոլոր մարգարեների վկայությունները, ովքեր վկայել են Հիսուս Քրիստոսի մասին: Որպես վկայություն, որ նա մարգարե է, Նեփին բացահայտեց, որ գլխավոր դատավորը սպանվել է: Երբ Նեփիի խոսքերը հաստատվեցին, որոշ մարդիկ ընդունեցին նրան որպես մարգարե:
Ուսուցանման առաջարկներ
Հելաման 8.1–10
Ապականված դատավորները փորձում են հրահրել ժողովրդին Նեփիի դեմ
-
Որոնք են այն որոշ ազդեցությունները, որ փորձում են համոզել ձեզ չհավատալ մարգարեների խոսքերին:
Երբ ուսանողները քննարկեն այս հարցը, խնդրեք ուսանողներից մեկին գրել իրենց պատասխանները գրատախտակի վրա: Հրավիրեք ուսանողներին փնտրել եղանակներ այն մասին, թե ինչ պետք է անեն, երբ այսօր հանդիպեն այնպիսի ազդեցությունների, որոնց մասին կկարդան Հելաման 8 գլխում:
Ուսանողներին հիշեցրեք, որ Նեփին խիզախորեն ապաշխարության ուղերձ էր հասցնում իր ժողովրդին (տես Հելաման 7): Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հելաման 8.1–6 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել՝ նշելով, թե ինչպես արձագանքեցին դատավորները Նեփիի ուսուցանելուն: Դուք կարող եք նշել, որ որոշ դատավորներ Գադիանթոնի գաղտնի խմբակցության մաս էին կազմում:
-
Ո՞րն էր դատավորի ուղերձը ժողովրդին: (Նրանք փորձում էին համոզել ժողովրդին բորբոքվել Նեփիի դեմ:)
-
Համաձայն Հելաման 8.4հատվածի, դատավորներն ինչու՞ չէին պատժում Նեփիին:
Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ կանեին նրանք, եթե ինչ-որ մեկը փորձեր համոզել նրանց անուշադրության մատնել մարգարեների խոսքերը:
Տեղեկացրեք ուսանողներին, որ որոշ մարդիկ դատավարների գաղափարներին հակառակ խոսեցին: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Հելաման 8.7–9 հատվածները: Նշեք, որ բազմության մեջ եղած որոշ մարդկանց նման, մենք կարող ենք բարձրացնել մեր ձայները մարգարեին աջակցելու համար, նույնիսկ եթե դա ժողովրդի կողմից ընդունված չէ:
-
Եղե՞լ են ժամանակներ ձեր կյանքում, երբ դուք բարձրացրել եք ձեր ձայնը, որպեսզի աջակցեք կենդանի մարգարեին՝ չնայած որ նրա ուսմունքները հասարակության մեջ հանրաճանաչ չեն եղել: Ինչպե՞ս է սա տարբերություն մտցրել ձեր կյանքում: Ինչպե՞ս է այն ազդել մյուսների վրա:
Խնդրեք ուսանողներին լուռ կարդալ Հելաման 8.10հատվածը ՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ տարբերություն առաջացրեցին այդ մարդկանց խոսքերը:
-
Ինչպիսի՞ տարբերություն տեղի ունեցավ, երբ որոշ մարդիկ աջակցեցին մարգարեին: Ձեր կարծիքով ինչու՞ է մեզ համար կարևոր աջակցել մարգարեին այսօր:
Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդի հետևյալ հայտարարությունը.
«Մենք պետք է հիշենք Էդմունդ Բյուրկեի խոսքերը . «Միակ բանը, որն անհրաժեշտ է չարի հաղթանակի համար, դա արդար մարդկանց ոչինչ չանելն է» [Attributed in John Bartlett, comp., Familiar Quotations, 15th ed. (1980), ix.]: Մենք պետք է աշխարհով մեկ այլ մտահոգված քաղաքացիների հետ բարձրացնենք մեր ձայնն՝ ընդդեմ ներկայիս միտումների: Մենք պետք է անարգություն պարունակող տեսաձայնանյութերի հովանավորներին ասենք՝ բավական է: Մենք պետք է աջակցենք այն ծրագրերն ու արտադրանքները, որոնք դրական են և վեհացնող: Միանալով մերձավորներին և ընկերներին, ովքեր կիսում են մեր մտահոգություննը՝ մենք կարող ենք հստակ ուղերձ հղել պատասխանատու անձանց» («Թող մեր ձայները լսվեն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2003, 18):
-
Ինչպե՞ս կարող ենք դիմադրել այն ազդեցություններին, որոնք փորձում են համոզել մեզ հակառակվել մարգարեների խոսքերին:
-
Որո՞նք են չար ազդեցություններին հակառակ և մարգարեների խոսքերին հօգուտ բարձրաձայնելու որոշ պատշաճ ուղիները:
Հրավիրեք ուսանողներին պատմել որևէ դեպքի մասին, երբ իրենք, կամ ինչ-որ մեկն իրենց ծանոթներից պայքարել է նման ազդեցությունների դեմ:
Հելաման 8.11–24
Հելամանն ուսուցանում է, որ բոլոր մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 8.13 հատվածը: Խնդրեք երեխաներին հետևել և նշել, թե ինչ ասաց Նեփին, որ ժողովուրդն ուրացել է: Ուսանողներին ցույց տվեք Մովսեսի և պղնձե օձի նկարը (62202; Ավետարանի նկարների գիրք [2009], թիվ. 16): Խնդրեք նրանց կարդալ Հելաման 8.14–15 հատվածները և նշել, թե ինչ է ուսուցանել Մովսեսը Փրկչի մասին:
-
Թվարկեք մի քանի ուղիներ, որով մարդ կարող է «հավատքով նայել Աստծո Որդուն»:
-
Ունենալ «ապաշխարող հոգի», ինչպես արտահայտված է Հելաման 8.15-ում, նշանակում է լինել խոնարհ, ապաշխարող և Աստծո կամքն ընդունող: Ինչու՞ է այս վերաբերմունքն անհրաժեշտ, երբ մենք նայում ենք Փրկչին:
-
Ինչպե՞ս կարող է Փրկչի առաքելությունն իմանալն օգնել մեզ դիմակայել չարին:
Հրավիրեք ուսանողներին կրկին բացատրել Հելաման 8.15 հատվածը՝ օգտագործելով իրենց սեփական բառերը: Օրինակ՝ նրանք կարող են ասել, որ եթե մենք կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի վրա և հավատք գործադրենք առ Նա, մենք կստանանք հավերժական կյանք:
Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 8.16 հատվածը: Հրավիրեք դասարանին հետևել կարդացածին, որպեսզի գտնեն, թե ուրիշ ովքեր են ուսուցանել Հելաման 8.15-ում արտահայտված ուղերձը: Հետո խնդրեք ուսանողներին Հելաման 8.17–22 հատվածներում արագ փնտրել այլ մարգարեների անունները, ովքեր վկայել են Քրիստոսի մասին: Հրավիրեք ուսանողներին զննել Հիսուս Քրիստոսի մասին այն բոլոր վկայությունները, որոնց մասին նրանք կարդացել կամ լսել են հին և վերջին օրերի մարգարեներից:
Բացատրեք, որ շատ մարդիկ չընդունեցին Նեփիին և նրա ուղերձը: Հրավիրեք ուսանողներին կարդալ Հելաման 8.24–26 հատվածները և նշել, թե ինչ հետևանքների առաջ կանգնեցին Նեփիացիները, մարգարեների ուղերձները չընդունելու պատճառով:
-
Ձեր կարծիքով, ինչու՞ նրանք, ովքեր հետևողականորեն մերժում են ճշմարտությունը և ապստամբում Աստծո դեմ, կանգնում են նման լուրջ հետևանքների առջև:
-
Ե՞րբ է մարգարեի ուղերձն օգնել ձեզ դառնալ դեպի Տերը:
Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես նրանք կարող են բարելավել դեպի Փրկիչը դառնալու իրենց ջանքերը: Խրախուսեք նրանց կենտրոնանալ մի եղանակի վրա, որ նրանք կբարելավեն հաջորդ շաբաթվա ընթացքում:
Հելաման 8.25–9.41
Նեփին բացահայտում է, որ գլխավոր դատավորը սպանվել է:
Ամփոփեք Հելաման 8.25–28՝ բացատրելով, որ, որպես ապացույց, որ մարդիկ մեղքի մեջ էին, և որ Նեփին խոսում էր Աստծո խոսքը, Նեփին բացահայտեց, որ գլխավոր դատավորը սպանվել է: Դասարանը բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգ գործընկերների հրավիրեք պատկերացնել, որ նրանք հետաքննիչ են, և պետք է որոշեն, թե ով է սպանել գլխավոր դատավորին: Գրեք հետևյալ հարցերը գրատախտակի վրա կամ ներառեք դրանք թերթիկների վրա յուրաքանչյուրին զույգի համար:
Հրավիրեք գործընկերներին գտնել 1 և 2 հարցերի պատասխանները: Բավականաչափ ժամանակից հետո հարցրեք.
-
Երբ հինգ մարդիկ բացահայտեցին սպանված դատավորին, ինչի՞ն հավատացին: Ինչի՞ց վախեցան: (Տես Հելաման 9.5:)
Հրավիրեք գործընկերներին պատասխանել մնացած հարցերին, որպեսզի ավարտեն իրենց հետազոտությունը: Հետո հարցրեք.
-
Ըստ Նեփիի՝ ինչ էր ասելու Սեանթումն իր մեղքը խոստովանելուց հետո (Տես Հելաման 9.36:)
-
Համաձայն Հելաման 9.39–41 հատվածների՝ ինչու՞ որոշ մարդիկ հավատացին Նեփիին:
Հրավիրեք ուսանողներին ամփոփել այն ամենը, ինչ սովորել են մարգարեների խոսքերի մասին Հելաման 9-րդ գլխում: Ուսանողները կարող են արտահայտել շատ տարբեր կարծիքներ, բայց հավաստիացեք, որ նրանք նշել են հետևյալ սկզբունքը. մարգարեների խոսքերն իրականանում են: Որպեսզի ամրացնեք այս ճշմարտությունը, կարող եք ուսանողներին խնդրել կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1.37–38 հատվածները:
-
Ինչպիսի՞ փորձառություններ են ամրացրել ձեր վկայությունը, որ մենք այսօր երկրի վրա ունենք ճշմարիտ մարգարեներ:
Եզրափակեք ձեր վկայությամբ, որ մարգարեների խոսքերն իրականանալու են: