Գրադարան
Տնային ուսումնասիրություն Մաս 22


Տնային ուսումնասիրության դաս

Հելաման 1–9 (Մաս 22)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Հելաման 1–9 (մաս 22) ուսումնասիրելու ժամանակ ուսանողների սովորած վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը նախատեսված չէ ուսուցանել որպես ձեր դասի մի մաս: Ձեր ուսուցանած դասը կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Ձեր ուսանողների կարիքների մասին խորհելիս հետևեք Սուրբ Հոգու հուշումներին:

Օր 1 (Հելաման 1–2)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին քաղաքական տարաձայնություններն ու սպանությունները Նեփիացիների մեջ և Լամանացիների կողմից Զարահեմլա քաղաքի գրավումը, նրանք սովորեցին, որ անօրինությունը բաժանարար է և մեզ խոցելի է դարձնում հակառակորդի ազդեցության նկատմամբ: Նրանք նաև սովորեցին, որ գաղտնի խմբակցությունները կարող են տանել հասարակությանը կործանման:

Օր 2 (Հելաման 3–4)

Ուսումնասիրելով, թե ինչպես Փրկչին հետևող խոնարհ Նեփիացիները տարան շատ հալածանքներ, ուսանողները սովորեցին, որ, չնայած հալածանքներին ու փորձություններին, մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս կարող է աճել, եթե մենք խոնարհաբար կանչենք առ Աստված և մեր սրտերը ենթարկենք Նրան: Երբ ուսանողները սովորեցին, թե ինչպես Նեփիացիների աճող հպարտությունը թույլ տվեց Լամանացիներին ձեռք բերել Նեփիացիների երկրի կեսը, նրանք սովորեցին, որ հպարտությունը և ամբարշտությունը հեռացնում են մեզ Տիրոջ Հոգուց և թողնում են մեզ մեր սեփական ուժին:

Օր 3 (Հելաման 5)

Ուսումնասիրելով այն խորհուրդը, որ Հելամանը տվեց իր որդիներ Նեփիին ու Լեքիին, ուսանողները սովորեցին, որ եթե մենք կառուցենք մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա, Սատանան զորություն չի ունենա մեր վրա: Աստծո զորությամբ և Նեփիի ու Լեքիի հավատքի ու միսիոներական ջանքերի շնորհիվ շատ Լամանացիներ ապաշխարեցին: Ուսանողները սովորեցին, որ երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս և ապաշխարում ենք մեր մեղքերից, Սուրբ Հոգին մեր սրտերը լցնում է խաղաղությամբ և ուրախությամբ:

Օր 4 (Հելաման 6–9)

Ուսանողները սովորեցին, որ եթե մենք հավատանք և հնազանդվենք Տիրոջ խոսքերին, Նա Իր Հոգին կթափի մեր վրա: Նեփին զգուշացրեց ամբարիշտ Նեփիացիներին իրենց ամբարշտության հետևանքների մասին և շեշտեց, որ եթե մենք հրաժարվենք ապաշխարել մեր մեղքերից, մենք կկորցնենք Տիրոջ պաշտպանությունը և հավերժական կյանքի օրհնությունները: Նեփիի խոսքերը լսելուց հետո որոշ մարդիկ կանգնեցին նրա կողքին: Ուսանողները սովորեցին, որ եթե մենք դեմ կանգնենք չարին, մենք կարող ենք կանխել դրա առաջընթացը: Նեփին հիշեցրեց ժողովրդին, որ շատ մարգարեներ վկայել են Փրկչի մասին և ուսուցանել են, որ եթե մենք կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի վրա և հավատք գործադրենք առ Նա, մենք կստանանք հավերժական կյանք: Հելաման 7–9 գլուխներում արձանագրված Նեփիի ուսմունքներից ուսանողները սովորեցին, որ մարգարեների խոսքերն իրականանալու են:

Նախաբան

Աճող հակառակության և ամբարշտության մեջ Նեփին ուսուցանում էր իր որդիներին, որ նրանց հավատքի հիմքը պետք է լինի Հիսուս Քրիստոսը: Ապաշխարության և Տիրոջ մարգարեների խոսքերը լսելու մասին Նեփիի ուսմունքները կարևոր էին մարդկանց երջանկության համար:

Ուսուցանման առաջարկներ

Հելաման 1–5

Նեփիացիները պարտություններ են կրում հակառակության և ամբարշտության պատճառով. շատ լամանացիներ դարձի են գալիս, երբ Նեփին ու Լեքին քարոզում են ավետարանը

Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչու որոշ շենքեր երկար ժամանակ ամուր են մնում, մինչդեռ մյուսները փլվում են: Հետո հարցրեք. ինչու՞ է կարևոր, որ շենքն ունենա ամուր հիմք:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Հելաման 5.12 հատվածը: Քանի որ սա սուրբ գրությունների սերտման հատված է, հրավիրեք մի քանի ուսանողների փորձել անգիր ասել դա: Խրախուսեք նրանց փորձել՝ չնայած որ ամբողջովին գուցե չհիշեն: Հետո տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ է խոստացված այս հատվածում, եթե մենք կառուցենք մեր կյանքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա: (Ուսանողների պատասխանները պետք է ներառեն այն, որ, եթե մենք կառուցենք մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա, Սատանան զորություն չի ունենա մեր վրա):

  • Ի՞նչ եք արել, ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցելու համար:

Հրավիրեք ուսանողներին պատմել այնպիսի ժամանակների մասին, երբ նրանց վկայությունները Փրկչի մասին օգնել են իրենց դիմակայել գայթակղություններին կամ համբերությամբ տանել փորձությունները: Կիսվեք ձեր վկայությամբ այն հոգևոր ուժի մասին, որ դուք ստացել եք ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցելու շնորհիվ: Խրախուսեք ուսանողներին խորհել մեկ կամ ավելի եղանակների մասին, որով նրանք կփորձեն ավելի լավ կառուցել իրենց կյանքը Քրիստոսի վեմի վրա:

Հելաման 6–7

Լամանացիներն ավելի արդար են դառնում, մինչ Նեփիացիները դառնում են ավելի ամբարիշտ. Նեփին քարոզում է ամբարիշտ Նեփիացիներին և պատվիրում է նրանց ապաշխարել

Հիշեցրեք ուսանողներին, որ մինչ շատ Լամանացիներ ապաշխարում էին և հզորանում էին ավետարանով, Նեփիացիներն ապրում էին ամբարշտության մեջ, և Սուրբ Հոգին ետ քաշվեց նրանցից: Խնդրեք ուսանողներին մտածել մի ժամանակահատվածի մասին իրենց կյանքում, երբ նրանք զգացել են, որ Հոգին ետ է քաշվել նրանցից իրենց ընտրությունների պատճառով:

Բացատրեք, որ երբ Նեփին տեսավ իր ժողովրդի վիճակը, «նրա սիրտը լցվեց վշտով» (Հելաման 7.6): Նա բարձրացավ իր պարտեզի աշտարակի վրա, որպեսզի աղոթի և ողբա իր ժողովրդի ամբարշտության համար: Նրա շուրջ մարդկանց բազմություն հավաքվեց, և Նեփին նրանց ուսուցանելու առիթն օգտագործեց:

Ուսանողներից մեկին հրավիրեք գալ դասարանի առջև և ներկայանալ որպես Նեփի իր աշտարակի վրա: Ուսանողին խնդրեք բարձրաձայն կարդալ Հելաման 7.15–22, 26–28՝ մինչ մյուսները կհետևեն նրան: Նախքան նրա կարդալը, երեխաներին բաժանեք երկու մասի: Մի մասին խնդրեք փնտրել, թե որոնք էին Նեփիացիների մեղքերն ըստ Նեփիի ուսուցանածի, իսկ մյուս մասին խնդրեք նշել Նեփիի վկայած հետևանքները, որոնք կգային, եթե Նեփիացիները հրաժարվեին ապաշխարել: Հետո ուսանողներին խնդրեք հայտնել իրենց եզրակացությունները:

Ուսանողների պատասխանելուց հետո հրավիրեք նրանց ասել այն սկզբունքները, որ մենք կարող ենք սովորել այս դեպքից: Ուսանողները կարող են կիսվել տարբեր սկզբունքներով, բայց նրանք պետք է արտահայտեն, որ, եթե մենք հրաժարվենք ապաշխարել մեր մեղքերից, մենք կկորցնենք Տիրոջ պաշտպանությունը և հավերժական կյանքի օրհնությունները:

Որպեսզի օգնեք երիտասարդներին հասկանալ այդ սկզբունքը, հրավիրեք նրանց բացատրել, թե ինչպիսի հետևանքներ կարող են առաջանալ մարդկանց մոտ հետևյալ իրավիճակներում. (1) Մի պատանի չի կամենում ապաշխարել մերկագրություն դիտելու սովորությունից: (2) Մի երիտասարդ աղջկա ամենաբարձր առաջնահերթությունը հայտնի և ճանաչված դառնալն է՝ չնայած իր ծնողների կողմից այլ կերպ ուսուցանված լինելուն: (3) Մի պատանի, չնայած լսել է մարգարեների ուսմունքները սուրբ գրություններն ուսումնասիրելու և աղոթելու վերաբերյալ՝ նա չի կամենում անել դրանցից ոչ մեկը:

Հրավիրեք ուսանողներին խորհել, արդյոք ինչ-որ բան կա, որի համար պետք է ապաշխարեն, որպեսզի ավելի լիարժեք զգան Տիրոջ զորությունն իրենց կյանքում:

Հելաման 8

Նեփին ուսուցանում է, որ բոլոր մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին

Գրատախտակի վրա գրեք ընդունել և ուրանալ բառերը: Խնդրեք ուսանողներին բացատրել այս երկու բառերի միջև եղած տարբերությունները: Ուսանողներից մեկին հրավիրեք կարդալ Հելաման 8.13 հատվածը, մինչ ուսանողները կնշեն, թե ժողովուրդն ինչ է ուրացել ըստ Նեփիի ասածի: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին նշել այն ամենը, ինչ կգտնեն:

Ուսանողներին ցույց տվեք «Մովսեսն ու պղնձե օձը» նկարը (62202; Ավետարանի արվեստի գիրք [2009], թիվ. 16): Հրավիրեք նրանց կարդալ Հելաման 8.14–15 հատվածները և նշել, թե ինչ սովորեցրեց Մովսեսը Փրկչի մասին: Հրավիրեք նրանց ասել այն, ինչ սովորեցին: Հետո հարցրեք.

  • Որո՞նք են այն եղանակները, որ մարդը կարող է հավատքով նայել Փրկչին:

  • Ի՞նչ է նշանակում «փշրված հոգի» ունենալ: (Լինել խոնարհ, ապաշխարող և Տիրոջ կամքն ընդունող:) Ինչու՞ է այս հատկանիշն անհրաժեշտ, երբ մենք նայում ենք Փրկչին:

  • Ինչպե՞ս կարող է Փրկչի Քավության մասին իմացությունն օգնել մեզ դիմակայել չարին և ապաշխարել, երբ մեղանչում ենք:

Հրավիրեք ուսանողներին ասել մի սկզբունք, որ մենք կարող ենք սովորել այս հատվածներից: Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պետք է արտահայտեն, որ, եթե մենք կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի վրա և հավատք գործադրենք Նրա նկատմամբ, մենք կստանանք հավերժական կյանք:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հելաման 8.16 հատվածը և խնդրեք դասարանին գտնել, թե ուրիշ ովքեր են ուսուցանել Փրկչի առաքելության մասին: Թող որ ուսանողները Հելաման 8.17–22 հատվածներում արագ փնտրեն այլ մարգարեների անուններ, ովքեր վկայել են Հիսուս Քրիստոսի մասին: Հրավիրեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչպես են մարգարեները հին ժամանակներում, ինչպես նաև մեր օրերում, վկայել Փրկչի առաքելության և քավող զոհաբերության մասին:

Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց վկայություններով այն մասին, թե ինչ է Փրկչի Քավությունը նշանակում իրենց կյանքում: Դուք նույնպես կարող եք կիսվել ձեր վկայությամբ:

Հաջորդ մաս (Հելաման 10–16)

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ Տերը նրանց խոստացել է անել ցանկացած բան, որ նրանք կխնդրեն Նրանից: Նեփին այնքան հավատարիմ էր, որ Տերը նրան տվեց այս խոստումը և կնքման զորությունը: Խրախուսեք ուսանողներին այս շաբաթ ուսումնասիրել Հելաման 10–11 գլուխները՝ ուշադրություն դարձնելով այն եղանակներին, որ Նեփին կիրառում էր Տիրոջ տված զորությունն իր ժողովրդին օգնելու համար: Նաև հրավիրեք նրանց ուշադրություն դարձնել, թե Հիսուս Քրիստոսի ծննդյան և մահվան քանի նշաններ կարող են նշել՝ մինչ կուսումնասիրեն Սամուել Լամանացու մարգարեությունը Հելաման 13–16 գլուխներում: