Գրադարան
Դաս 43. Հակոբ 1–Հակոբ 2.11


Դաս 43

Հակոբ 1Հակոբ 2.11

Նախաբան

Նեփիի մահից հետո նեփիացիները նոր թագավորի թագավորության ներքո «իրենց թույլ տվեցին որոշ չափով ամբարիշտ արարքներ» (Հակոբ 1.15): Հակոբը և նրա եղբայր Հովսեփը նվիրաբերվել էին Նեփիի կողմից որպես ժողովրդի քահանաներ և ուսուցիչներ, և նրանք ջանասիրաբար աշխատում էին հորդորել ժողովրդին ապաշխարել և գալ Քրիստոսի մոտ: Հակոբը հնազանդվում է փոքր թիթեղների վրա սրբազան ուսմունքներ, հայտնություններ և մարգարեություններ արձանագրելու պատվիրանին:

Ուսուցանման առաջարկներ

Հակոբ 1.1–8

Հակոբը արձանագրում է սրբազան ճշմարտություններ և աշխատում է օգնել ուրիշներին գալ դեպի Հիսուս Քրիստոսը

Խնդրեք ուսանողներին բերել տարբեր քահանայության ղեկավարների կոչումների օրինակներ: (Պատասխանները կարող են ներառել՝ մարգարեներ և առաքյալներ, Բարձրագույն Իշխանություններ, ցցի նախագահներ, եպիսկոպոսներ և քվորումների նախագահներ:) Հրավիրեք մի քանի ուսանողների հակիրճ ձևով կիսվել որոշ եղանակներով, որոնցով քահանայության ղեկավարները օրհնել են իրենց կյանքը քահանայության ծառայության միջոցով:

Բացատրեք, որ Նեփին նվիրաբերել էր իր կրտսեր եղբայրներին՝ Հակոբին և Հովսեփին որպես ժողովրդի քահանաներ և ուսուցիչներ (տես 2 Նեփի 5.26, Հակոբ 1.18): Երբ Նեփին մոտենում էր իր կյանքի մայրամուտին, նա Հակոբին հանձնեց թիթեղները, որոնք պարունակում էին իրենց ժողովրդի պատմությունը:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հակոբ 1.1–4: Խնդրեք նրանց ներկայացնել, թե ինչ պատվիրեց Նեփին Հակոբին գրի առնել թիթեղների վրա և ինչու: (Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները նշեն Հակոբին ուղղված Նեփիի ցուցումները): Կարդալու համար ուսանողներին բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք նրանցից մի քանիսին պատմել դասարանին, թե ինչ են նրանք գտել:

Եթե ուսանողները դա չեն նշում, ուշադրություն հրավիրեք Հակոբ 1.4–ի վերջին արտահայտության վրա՝ «ի սեր մեր ժողովրդի»:

  • Ի՞նչ է նշանակում «ի սեր մեր ժողովրդի» արտահայտությունը: (Նրանց օգտի համար:)

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հակոբ 1.5–6: Խնդրեք դասարանին ներկայացնել, թե ինչ հայտնեց Տերը Հակոբին և Հովսեփին, ինչը կօգներ նրանց ուսուցանել իրենց ժողովրդին: (Դուք կարող եք բացատրել, որ «մեծ անհանգստություն» արտահայտությունը վերաբերվում է ժողովրդի համար իրենց մեծ մտահոգությանը:)

  • Ի՞նչ էր Տերը հայտնել Հակոբին և Հովսեփին: (Նա ցույց էր տվել նրանց, թե ինչ էր պատահելու նեփիացիների հետ ապագայում և Նա հայտնել էր մանրամասներ Քրիստոսի գալստի վերաբերյալ:)

  • Ինչպե՞ս կարող էր այս բաներն իմանալն օգնել Հակոբին և Հովսեփին իրենց ժողովրդին ուսուցանելիս:

Գրատախտակին գրեք համոզել բառը: Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ Հակոբ 1.7–8, փնտրելով, թե ինչ էին ուզում Հակոբը և Հովսեփը համոզել մարդկանց անել: (Դուք կարող եք խորհուրդ տալ ուսանողներին նշել իրենց գտածը:) Հրավիրեք մի քանի ուսանողների գրատախտակին գրել իրենց հայտնաբերածից մեկական բան:

Հրավիրեք ուսանողներին գրատախտակի ցանկից նշել մեկ կամ երկու արտահայտություն, որ նրանք կցանկանային ավելի լավ հասկանալ: Երբ ուսանողները նշեն այս արտահայտությունները, հարցրեք, թե ուսանողներից ով կարող է օգնել բացատրել դրանք: Այս զրույցի ընթացքում հետևյալ սահմանումները կարող են օգտակար լինել.

«Նրանք իր հանգիստը չեն մտնի». Տիրոջ հանգիստը մտնելը նշանակում է վայելել խաղաղություն այս կյանքում և ստանալ «լիությունը [Աստծո] փառքի» հաջորդ կյանքում (ՎևՈՒ 84.24):

«Ըմբռնեին [Քրիստոսի] մահը». Ըմբռնելու սահմանումներից մեկը ուշադիր նայելը կամ քննելն է: Երբ Հակոբը գրում էր, որ ուզում էր համոզել մարդկանց, որ «հավատային Քրիստոսին և ըմբռնեին նրա մահը», նա, միգուցե, նկատի ուներ, որ նա ցանկանում էր, որ նրանք ուշադիր քննեին Հիսուս Քրիստոսի Քավությունը, գիտակցեին դրա կարևորությունը և ձեռք բերեին անձնական վկայություն դրա վերաբերյալ:

«Կրեին նրա խաչը». Այս արտահայտությունը վերաբերվում է անաստվածությունններից և աշխարհիկ հեշտասիրությունից մեր անձերն ուրանալու և Տիրոջ պատվիրանները պահելու մեր ցանկությանը (տես Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը, Մատթեոս ԺԶ.26 [Մատթեոս ԺԶ.24, տողատակի գրառում դ], Ղուկաս Թ.23, 2 Նեփի 9.18):

«Տանեին աշխարհի ծաղրը». Այս արտահայտությունը նշանակում է պահել պատվիրանները անկախ աշխարհիկ ճնշումից, նվաստացումից և ընդդիմությունից, որոնց հաճախ հանդիպում են Հիսուս Քրիստոսի աշակերտները:

Խնդրեք ուսանողներին ամփոփել այն, ինչ իրենք սովորել են Հակոբ 1.1–8-ում քահանայության ղեկավարների պարտականությունների մասին: Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, նշեք, որ քահանայության ղեկավարները ջանասիրաբար աշխատում են, որ օգնեն մեզ գալ Քրիստոսի մոտ: (Դուք կարող եք գրատախտակին գրել այս սկզբունքը:)

  • Ինչպե՞ս են աշխատում մեր քահանայության ղեկավարները, որ օգնեն մեզ գալ Քրիստոսի մոտ:

Ուսանողներին տվեք մի քանի րոպե, որ իրենց սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում գրեն այն միջոցների մասին, որոնց օգնությամբ մարգարեները կամ այլ քահանայության ղեկավարները օգնել են նրանց այն ոլորտներից մեկում կամ երկուսում, որոնք նրանք նշել են Հակոբ 1.7–8-ում: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով: (Հիշեցրեք նրանց, որ նրանք չպետք է կիսվեն խիստ անձնական կամ գաղտնի բաներով:)

Հակոբ 1.9–2.11

Հակոբը նախազգուշացնում է մարդկանց իրենց ամբարշտության մասին

Խրախուսեք ուսանողներին դասի ընթացքում խորհել հետևյալ հարցի շուրջ.

  • Ինչո՞ւ են Եկեղեցու ղեկավարները նախազգուշացնում մեզ մեղքի վերաբերյալ:

Հակոբն արձանագրել է, որ իր եղբոր՝ Նեփիի մահից հետո մարդիկ սկսեցին իրենց թույլ տալ որոշ չափով ամբարիշտ արարքներ: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հակոբ 1.15–16: Խնդրեք նրանց ներկայացնել երեք ոլորտներ, որոնք անհանգստացնում էին Հակոբին: (Ուսանողների պատասխանները լսելուց հետո դուք կարող եք գրատախտակին գրել անբարոյականություն, աշխարհիկություն և հպարտություն բառերըր:)

Թող ուսանողները մտքում կարդան Հակոբ 1.17–19, փնտրելով, թե ինչ արեցին Հակոբը և Հովսեփը, որ օգնեն իրենց ժողովրդին: Խնդրեք նրանց զեկուցել, թե ինչ իրենք գտան: Հրավիրեք մի ուսանողի գրատախտակին գրել նրանց պատասխանները:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ստանալ «հանձնարարություն Տիրոջից» (Հակոբ 1.17): (Իմանալ, թե ինչ է Տերն ուզում, որ մենք անենք:)

Հրավիրեք մի ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչ եղանակներով են Եկեղեցու ղեկավարները հանձնարարություն փնտրում Տիրոջից, երբ նրանք պատրաստվում են ուսուցանել գերագույն համաժողովի ժամանակ.

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Հավանաբար, դուք արդեն գիտեք (եթե չգիտեք, ապա պետք է իմանաք), որ հազվադեպ բացառությամբ է, որ [գերագույն համաժողովին] ելույթ ունեցող տղամարդուն կամ կնոջը թեմա է հանձնարարվում: Յուրաքանչյուրը պետք է ծոմ պահի և աղոթի, ուսումնասիրի և փնտրի, սկսի և դադար տա, և կրկին սկսի, մինչև որ ինքը վստահ կլինի, որ այս համաժողովի համար, ներկայիս համար, անկախ անձնական ցանկություններից կամ մասնավոր նախապատվություններից, նրա թեման հենց այն է, ինչ Տերը ցանկանում է, որ նա խոսի: … Յուրաքանչյուրն արտասուք է թափել, մտահոգվել և եռանդուն խնդրել է, որ Տերն ուղղի իր մտքերն ու խոսքերը» («Դրոշակ ազգերի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 111):

  • Ի՞նչ են անում գերագույն համաժողովի խոսնակները, որ հանձնարարություն ստանան Տիրոջից:

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Եկեղեցու ղեկավարները փնտրում են մեզ սովորեցնել այն, ինչ Տերն է կամենում, որ մենք իմանանք: Ինչպե՞ս կարող է սա մտքում պահելն ազդել մեր վերաբերմունքի վրա, երբ մենք լսում ենք նրանց սովորեցնելիս:

  • Համաձայն Հակոբ 1.19-ի, որո՞նք էին Հակոբի և Հովսեփի պարտականությունները: (Երբ ուսանողները պատասխանեն, համոզվեք, որ նրանք հասկանում են, որ քահանայության ղեկավարներն ունեն Աստծուց տրված պարտականություն՝ ուսուցանել Աստծո խոսքը և նախազգուշացնել մեղքի դեմ: Դուք կարող եք գրատախտակին գրել այս ճշմարտությունը:)

  • Ինչո՞ւ է օրհնություն համարվում այնպիսի ծնողներ և Եկեղեցու ղեկավարներ ունենալը, ովքեր նախազգուշացնում են մեզ մեղսալի վերաբերմունքի և վարքագծի մասին:

  • Ի՞նչ բառեր է Հակոբն օգտագործել, որ նկարագրի, թե ինչպես պետք է նրանք ուսուցանեն: Ի՞նչ հետևանքներ կլինեին, եթե նրանք չկատարեին իրենց պարտականությունները:

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպես իրենց կզգային, եթե Հակոբի պես լինեին ղեկավար դիրքում և ոգեշնչված լինեին ապաշխարության կանչել ժողովրդին անբարոյականության, աշխարհիկության և հպարտության համար: Դասարանին բաժանեք զույգերի: Հրավիրեք զույգերին հերթով իրար համար կարդալ Հակոբ 2.1–3, 6–7, 10–11: Խնդրեք նրանց ներկայացնել արտահայտություններ, որոնք նշում են Հակոբի զգացմունքները ժողովրդին ապաշխարության կանչելու իր հանձնարարության վերաբերյալ: Բավարար ժամանակ անց հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով դասարանի հետ:

  • Ի՞նչ են նշում այս արտահայտությունները իր ժողովրդին ապաշխարության կանչելու Հակոբի զգացմունքների մասին: (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ չնայած Հակոբն այս պարտականությունը դժվարին էր համարում, նա կատարեց այն, քանի որ մտահոգվում էր ժողովրդի համար և ցանկանում հնազանդվել Աստծո պատվիրաններին:)

Վերջում թող ուսանողները գրեն իրենց սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում այն մասին, թե (1) ինչ են վերջերս նրանց ուսուցանել Եկեղեցու ղեկավարները և ինչպես կարող են նրանք կիրառել այն իրենց կյանքում, կամ (2) ինչպես կարող են նրանք կիրառել այն, ինչ սովորեցին այսօր, դասարանի իրենց կոչումներում կամ քվորումի նախագահություններում, որպես տնային ուսուցիչներ իրենց պարտականություններում, կամ այլ ղեկավարման հնարավորություններ ունենալիս: (Դուք կարող եք այս հրահանգները գրել գրատախտակին:) Խրախուսեք ուսանողներին հետևել իրենց քահանայության ղեկավարների խորհրդին: Վերջում բերեք ձեր վկայությունը այս դասին ուսուցանված սկզբունքների վերաբերյալ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հակոբ 1.18: «Նվիրաբերված քահանաներ և ուսուցիչներ»

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է Հակոբ 1.18-ի «քահանաներ և ուսուցիչներ» արտահայտության իմաստը.

«Նեփիացիները ղեկավարում էին Մելքիսեդեկյան Քահանայության շնորհիվ սկսած Լեքիի օրերից մինչև նրանց մեջ Փրկչի հայտնվելու օրերը: Նեփին իսկապես «նվիրաբերեց Հակոբին և Հովսեփին», որ լինեին քահանաներ և ուսուցիչներ նեփիացիների երկրում, սակայն այն փաստը, որ քահանաներ և ուսուցիչները օգտագործվում է հոգնակի թվով, ցույց է տալիս, որ սա չի վերաբերվում քահանայության որևէ առանձին պաշտոնի, այլ եղել է ուսուցանելու, առաջնորդելու և ժողովրդին խրատելու ընդհանուր հանձնարարություն» (Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [1957–66], 1:124):

Հակոբ 1․19։ «Մենք մեծարեցինք մեր պաշտոնը Տիրոջ համար»

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը բացատրել է, թե ինչ է նշանակում մեծարել պաշտոնը.

«Ի՞նչ է նշանակում մեծարել պաշտոնը: Դա նշանակում է կատարել այն արժանապատվորեն և կարևորել այն, դարձնել այն պատվավոր և գովելի բոլոր մարդկանց աչքում, ընդլայնել և ամրացնել այն, թույլ տալ, որ երկնային լույսը շողա դրա մեջ այլ մարդկանց տեսադաշտում:

Եվ ինչպե՞ս է մեկը մեծարում կոչումը: Պարզապես կատարելով ծառայությունը, որը վերաբերվում է դրան: Երեցը մեծարում է երեցի կարգված կոչումը, սովորելով, թե որոնք են նրա պարտականությունները որպես երեց և հետո դրանք կատարելով: Ինչպես երեցի դեպքում է, այնպես էլ սարկավագի, ուսուցչի, քահանայի, եպիսկոպոսի և յուրաքանչյուրի, ով կրում է քահանայության պաշտոն» («Ծառայության սուրբ կոչումը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2005, 54):

Հակոբ 1․19; 2․2։ «Մարդկանց մեղքերը մեր գլխին դրվեն»

Նրանք, ովքեր Եկեղեցում ունեն ղեկավարման պարտականություններ, կրում են լուրջ պատասխանատվություն: Հակոբը սովորեցրել է, որ երբ ղեկավարները զլանում են ուսուցանել Աստծո խոսքը նրանց, ում նրանք կանչված են առաջնորդելու, նրանք մասամբ պատասխանատու են դառնում մարդկանց մեղքերի համար: Քահանայության եղբայրների հետ խոսելիս, Նախագահ Ջոն Թեյլորը մանրամասնել է Հակոբի նկարագրած պարտականությունը.

«Եթե դուք չեք մեծարում ձեր կոչումները, Աստված ձեզ պատասխանատվության կկանչի նրանց համար, ում դուք միգուցե կարողանայիք փրկել, եթե կատարեիք ձեր պարտականությունը» (Teachings of Presidents of the Church: John Taylor [2001], 164):

Առաջին Նախագահությունից Նախագահ Հ. Բ. Բրաունը ավելի ուշ մեկնաբանել է Նախագահ Թեյլորի ասածը.

«Սրանք պարտավորեցնող խոսքեր են: Եթե ես մեղքերի պատճառով՝ կամա, թե ակամա, կորցնեմ այն, ինչ կարող եմ անել այսուհետև, ես ինքս պետք է տառապեմ և, անկասկած, իմ սիրելիներն էլ ինձ հետ միասին: Սակայն եթե ես չկատարեմ իմ հանձնարարությունը որպես եպիսկոպոս, ցցի նախագահ, միսիայի նախագահ կամ որպես Եկեղեցու գերագույն իշխանավորներից մեկը, եթե մեզանից մեկը թերանում է սովորեցնելու, ղեկավարելու, առաջնորդելու, նրանց օգնելու մեջ, ովքեր գտնվում են մեր առանորդության և մեր արդարադատության ներքո, ապա Տերը մեզ պատասխանատվության կենթարկի, եթե նրանք կորչեն մեր թերացման արդյունքում» (in Conference Report, Oct. 1962, 84):

Հակոբ 2․8։ «Աստծո խոսքը … ամոքում է վիրավոր հոգին»

Երբ նոր տեղեկությունը շփոթեցնող կամ անհանգստացնող է ավետարանը ուսումնասիրողների համար, ավելի լավ կլինի, որ նրանք պատասխաններ փնտրեն Աստծուց, ով գիտի բոլոր բաները, ոչ թե կատարեն ընդհանուր որոնումներ համացանցում կամ դիմեն հակամորմոնական նյութերի օգնությանը: Պատասխանների համար անմիջապես Աստծուն դիմելը ցույց է տալիս մեր հավատքը Նրա հանդեպ և մեզ թույլ է տալիս պատասխաններ ստանալ Սուրբ Հոգու միջոցով: Մենք պետք է նաև դիմենք սուրբ գրությունների և վերջին օրերի մարգարեների և առաքյալների խոսքերի օգնությանը, որոնք կարող են պատասխանել բարդ հարցերի և ամոքել վերքերը: Հետևյալ սուրբ գրություններն ուսուցանում են մեզ, թե ինչպիսի օգնության մենք պետք է դիմենք և ինչ պետք է անենք, երբ ունենք դժվարին հարցեր կամ մտահոգություններ.

Հակոբ 2.8. «Աստծո խոսքը … ամոքում է վիրավոր հոգին»

Հակոբոս Ա.5–6. «Եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, եւ … կտրուի նորան: Միայն թէ թող հաւատքով խնդրէ»:

Մորոնի 10.5. «Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»: