Գրադարան
Դաս 48. Հակոբ 7


Դաս 48

Հակոբ 7

Նախաբան

Հակոբը հույսը դրեց Տիրոջ և իր անսասան վկայության վրա, որ հաղթահարեր Սերեմի՝ հակաքրիստոսի կեղծ գաղափարներն ու փաստարկները: Նա հատկապես ուժ ստացավ անցյալի փորձառություններից, որոնք ամրացրել էին նրա հավատքն առ Հիսուս Քրիստոսը: Նա նաև հույսը դրեց Սուրբ Հոգու առաջնորդության վրա, սուրբ գրությունների իր գիտելիքների վրա և մարգարեների խոսքերի վրա, և Հիսուս Քրիստոսի վերաբերյալ իր վկայության վրա: Երբ Սերեմը նշան պահանջեց, որը կհաստատեր Հակոբի խոսքերը, նա հարվածվեց Աստծո կողմից: Հակոբն ավարտեց իր հիշատակարանը, նկարագրելով, թե ինչպես էին նեփիացիները հույսը դնում Տիրոջ վրա, երբ նրանք գոտեպնդվում էին լամանացիների դեմ պայքարելու համար: Նախքան մահանալը Հակոբը փոքր թիթեղները հանձնեց Ենովսին:

Ուսուցանման առաջարկներ

Հակոբ 7.1–14

Հակոբը հույսը դնում է Տիրոջ վրա, երբ նա հանդիպում է Սերեմին՝ հակաքրիստոսին

Նախքան դասը սկսելը գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի ելույթից (մեջբերում «Քրիստոնեական քաջություն՝ աշակերտ լինելու գինը» ելույթից, Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 72).

«Մահկանացու կյանքի մեծ փորձություններից մեկը մեր հավատամքը հարցականի տակ դնելը կամ քննադատելն է» (Երեց Ռոբերտ Դ. Հեյլս):

Խնդրեք ուսանողներին մտածել մի ժամանակահատվածի մասին, երբ ինչ-որ մեկը հարցականի տակ է դրել կամ քննադատել է իրենց հավատքը: Հրավիրեք նրանցից մի քանիսին կիսվել, թե ինչ են նրանք զգացել այդ պահին: Դուք կարող եք նաև հակիրճ կիսվել ձեր կյանքի փորձառությամբ:

Բացատրեք, որ Հակոբ 7–ը պատմում է Սերեմի՝ հակաքրիստոսի հետ Հակոբի փորձառության մասին: (Դուք կարող եք բացատրել, որ հակաքրիստոս է «ամեն ոք կամ բան, որը կեղծում է ավետարանը կամ փրկության ծրագիրը, և բացահայտորեն կամ ծածուկ ընդդիմանում է Քրիստոսին» [Սուրբ գրքերի ուղեցույց, «Հակաքրիստոս»]:) Սերեմը փորձում էր ամեն կերպ Հակոբին ստիպել կասկածի տակ դնել իր հավատքը:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հակոբ 7.1–5: Խնդրեք նրանց ներկայացնել, (1) թե ինչ էր ուզում անել Սերեմը և (2) ինչպես էր նա ուզում իրականացնել իր նպատակները: Այն բանից հետո, երբ ուսանողներն ավարտեն կարդալը, խնդրեք նրանց նկարագրել, թե ինչ սովորեցին Սերեմի մասին: Դուք կարող եք տալ հետևյալ հարցերից մի քանիսը՝ քննարկումն ավելի ծավալուն դարձնելու համար.

  • Ի՞նչ ազդեցություն ուներ Սերեմը մարդկանց վրա:

  • Ի՞նչ եք տեսնում Հակոբ 7.1–5–ում, որ հիշեցնում է ձեզ այն պահերը, երբ ուրիշները հարցականի տակ են դրել կամ քննադատել ձեր հավատքը: (Երբ դուք քննարկեք այս հարցը, դուք կարող եք օգնել ուսանողներին հասկանալ, որ ոչ բոլոր մարդիկ, ովքեր հարցականի տակ են դնում կամ քննադատում են մեր հավատքը, ունեն Սերեմի նույն դրդապատճառները: Մինչ որոշ մարդիկ Սերեմի պես դիտմամբ փորձում են կործանել հավատքը, ուրիշները կարող են հարցականի տակ դնել մեր հավատքը, քանի որ այն հետաքրքրում է իրենց կամ քանի որ նրանք սխալ տեղեկություններ են ստացել մեր համոզմունքների վերաբերյալ:)

  • Ինչո՞ւ է երբեմն դժվար պաշտպանել մեր հավատքը Սերեմի նման մարդկանցից:

Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները և նախադասությունները: (Ժամանակ խնայելու համար դուք կարող եք գրել այն գրատախտակին նախքան դասը սկսելը: Դուք կարող եք նաև գրել այն թերթիկների վրա:)

1. Հակոբ 7.5

ա. Վկայեց սուրբ գրությունների և մարգարեների խոսքերի մասին:

2. Հակոբ 7.8

բ. Հետևանքները վստահեց Աստծո ձեռքերի մեջ:

3. Հակոբ 7.10–11

գ. Հույսը դրեց Սուրբ Հոգու առաջնորդության և զորության վրա:

4. Հակոբ 7.12

դ. Հիշեց անցած փորձառությունները, որոնք ամրացրել էին իր հավատքը:

5. Հակոբ 7.13–14

ե. Կիսվեց վկայությամբ, որը նա ստացել էր Սուրբ Հոգուց:

Բացատրեք, որ այս ցանկի հղումները նկարագրում են Հակոբի պատասխանները, երբ Սերեմը քննադատում էր նրա համոզմունքները: Աջ կողմի նախադասությունները ներկայացնում են Հակոբի պատասխանները, սակայն դրանք խառն են գրված և պետք է համընկեցվեն իրենց համապատասխան հատվածներին: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Հակոբ 7.5–14: Երբ նրանք կարդան, թող կանգ առնեն գրատախտակին նշված ամեն հատվածից հետո: Խնդրեք ուսանողներին համընկեցնել յուրաքանչյուր հղումն իր համապատասխան նախադասության հետ: Դուք կարող եք մի ուսանողի հրավիրել գալ գրատախտակի մոտ և գծերով իրար միացնել համընկնող հղումն ու նախադասությունը: (Պատասխաններ. 1-դ, 2-գ, 3-ա, 4-ե, 5-բ:)

Երբ ուսանողներն ավարտեն համընկումների վարժությունը, հարցրեք.

  • Ի՞նչ սկզբունքներ են ուսուցանվում այն հատվածներում, որոնք մենք նոր կարդացինք:

Եթե ոչ ոք այն չի առաջարկում, համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ երբ մենք մեր հույսը դնում ենք Տիրոջ վրա, մենք կարող ենք հաղթահարել մեր հավատքի առաջ ծառացած դժվարությունները: (Դուք կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին:)

Բացատրեք, որ Սերեմին տրված Հակոբի պատասխանները օրինակ են ծառայում մեզ համար, որին կարող ենք հետևել, երբ մենք պատասխանում ենք նրանց, ովքեր հարցականի տակ են դնում կամ քննադատում մեր հավատքը:

Ստորև տրված հետևողական հարցերը նախատեսված են ուսանողներին օգնելու համար ավելի խորությամբ մտածել, թե ինչ արեց Հակոբը, որ հույսը դներ Տիրոջ վրա: Այս հարցերին պատասխանելը ուսանողներին հնարավորություն կտա լուսաբանել և վկայել, թե ինչպես են նմանատիպ արարքներն օգնում, երբ ուրիշները կասկածի տակ են առնում իրենց հավատքը: Դա նաև կօգնի նրանց սովորել, թե ինչպես պատշաճ պատասխան տալ իրենց հավատքի հետ կապված հետագա դժվարություններին: Քանի որ ստորև տրված են ավելի շատ հարցեր, քան դուք ժամանակ կունենաք օգտագործել, ընտրեք միայն մի քանի հարց ձեր քննարկման ժամանակ օգտագործելու համար: Երբ դուք անեք սա, փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, և մտքում պահեք փորձառությունները, որոնք ուսանողները կիսել են դասի սկզբում: Դուք նաև կարող եք հարցնել ուսանողներին, թե Հակոբի արարքներից որը կցանկանան հաջորդը քննարկել:

  • Ի՞նչ էր անցյալում պատահել Հակոբին, օգնելով նրա հավատքը դարձնել անսասան (տես Հակոբ 7.5):

  • Ի՞նչ փորձառություններ կան, որ ամրացրել են ձեր հավատքը: (Դուք կարող եք ժամանակ տրամադրել ուսանողներին այս հարցի շուրջ մտածելու համար՝ նախքան կխնդրեք նրանց պատասխանել: Վստահեցրեք նրանց, որ կարիք չկա կիսվել փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի:) Ինչպե՞ս կարող է այս փորձառությունները հիշելը օգնել ձեզ, երբ մեկը հարցականի տակ է դնում կամ քննադատում ձեր հավատքը:

  • Ե՞րբ է Սուրբ Հոգին օգնել ձեզ պատասխանել ձեր հավատքի վերաբերյալ հարցերի կամ քննադատությունների (տես Հակոբ 7.8):

  • Ինչպե՞ս կարող է ամեն օր սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների խոսքերը կարդալու սովորությունն օգնել ձեզ, երբ ուրիշները հարցականի տակ են դնում կամ քննադատում ձեր հավատքը (տես Հակոբ 7.10–11):

  • Ե՞րբ եք դուք կիսել ձեր վկայությունը մեկի հետ, ով հարցականի տակ է դրել կամ քննադատել է ձեր հավատքը (տես Հակոբ 7.12): Ի՞նչ արդյունք է այն ունեցել:

  • Երբ Սերեմը նշան պահանջեց, ինչո՞ւ էր իմաստուն արարք Հակոբի կողմից՝ հանձնել այն Տիրոջ ձեռքը, քան փորձել անձամբ ապացուցել իր վկայության ճշմարտությունը (տես Հակոբ 7.14): Ինչպե՞ս է ձեզ օգնում իմանալը, որ անհրաժեշտ չէ, որ դուք ապացուցեք ձեր վկայության ճշմարտացիությունը նրանց, ովքեր կասկածի տակ են առնում ձեր հավատքը:

Հակոբ 7.15–27

Այն բանից հետո, երբ Սերեմն անշարժ ընկնում է, նա խոստովանում է իր մեղքերը, վկայում է ճշմարտության մասին և հետո մահանում, առաջնորդելով նեփիացիներին կրկին դառնալ դեպի Տերը

Կարդացեք Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերը.

«Տարիների ընթացքում մենք սովորում ենք, որ մեր հավատքի դեմ մարտակոչերը նոր չեն, և դրանք, հավանաբար, շուտով չեն անհետանա: Սակայն Քրիստոսի ճշմարիտ աշակերտները հակառակության մեջ տեսնում են հնարավորություն: …

… Բարեբախտաբար, Տերը գիտի մեզ մեղադրողների սիրտը և թե ինչպես մենք կարող ենք առավել արդյունավետ ձևով պատասխանել նրանց: Երբ ճշմարիտ աշակերտներն առաջնորդություն են փնտրում Հոգուց, նրանք յուրաքանչյուր դեպքի համար համապատասխան ոգեշնչում են ստանում: Եվ յուրաքանչյուր դեպքում ճշմարիտ աշակերտները պատասխանում են այնպես, որ հրավիրում են Տիրոջ Հոգին» («Քրիստոնեական քաջություն՝ աշակերտ լինելու գինը», 72–73, շեղագրերը բնագրից են):

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հակառակության մեջ տեսնում են հնարավորություն» արտահայտությունը: (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, օգնեք նրանց հասկանալ, որ դրական արդյունք կարող է լինել, երբ մենք պատասխանենք մեր հավատի դեմ մարտակոչերին այնպես, որ հրավիրենք Տիրոջ Հոգին:)

Ուսանողներին բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգ թող կարդա Հակոբ 7.15–23, փնտրելով ցանկացած լավ բան, որը Սերեմի հետ Հակոբի հանդիպման արդյունքն է: Այն բանից հետո, երբ ուսանողները կավարտեն կարդալը, հրավիրեք նրանցից մի քանիսին բացատրել, թե ինչ են իրենք գտել: Խորհք հետևյալ հարցերից մի քանիսը օգտագործելու վերաբերյալ, որ օգնեք ուսանողներին վերլուծել այս հատվածները.

  • Ի՞նչ փաստեր եք դուք տեսնում, որոնք վկայում են այն մասին, որ Հակոբը հույս ուներ, որ իր հանդիպումը Սերեմի հետ կօգներ ուրիշներին (տես Հակոբ 7.22: Օգնեք ուսանողներին տեսնել, որ Հակոբը աղոթեց նեփիացիների համար, ովքեր վկա էին Սերեմի խոստովանությանը և մահվանը:)

  • Համաձայն Հակոբ 7.23-ի, ինչպե՞ս է Հակոբի հանդիպումը Սերեմի հետ լավագույնս ազդել ժողովրդի վրա:

  • Ի՞նչ ճշմարտություններ մենք կարող ենք սովորել Սերեմի հետ Հակոբի հանդիպման արդյունքներից: (Ուսանողները կարող են այս հարցին ներկայացնել բազմաթիվ պատասխաններ: Ոմանք կարող են առաջարկել ստորև նշված սկզբունքները:)

  • Բոլոր մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին:

  • Երբ մենք պատասխանում ենք մեր հավատքի վերաբերյալ հարցերին կամ քննադատություններին այն եղանակներով, որոնք հրավիրում են Հոգին, մենք կարող ենք օգնել ուրիշներին դառնալ դեպի Տերը:

  • Մարգարեներն օգնում են մեզ ճանաչել և հաղթահարել Սատանայի խաբեությունները:

  • Նրանք, ովքեր ապստամբում են Աստծո դեմ և ակտիվորեն քարոզում են ճշմարտության դեմ, կհանդիպեն ծանր հետևանքների, որոնք կգան Աստծուց:

  • Սուրբ գրություններն ուսումնասիրելը կօգնի մեզ խուսափել մոլորության մեջ ընկնելուց:

Երբ ուսանողները ներկայացնեն այնպիսի սկզբունքներ, ինչպիսին վերևում թվարկվածներն են, խորհեք ամփոփիչ հարցեր տալու մասին, որ օգնեք նրանց կիրառել սկզբունքներն իրենց կյանքում:

  • Ինչպե՞ս կարող է այս սկզբունքի համաձայն ապրելն օգնել ձեզ:

  • Ինչպե՞ս կարող է այս սկզբունքն իմանալն օգնել ձեզ օգնել ուրիշներին:

  • Ինչպե՞ս դուք կարող եք փնտրել կիրառել այս սկզբունքը ձեր կյանքում:

Հրավիրեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում պատասխանել հետևյալ հարցին.

  • Ի՞նչ դուք կսկսեք անել (կամ կշարունակեք անել), որը կօգնի ձեզ նախապատրաստվել այն պահին, երբ ինչ-որ մեկը հանդես կգա ձեր հավատքի դեմ մարտակոչով:

Կիսվեք ձեր վկայությամբ, որ մենք կարող ենք հաջողությամբ հաղթահարել մեր հավատքի դեմ մարտակոչերը, եթե մենք հետևենք Հակոբի օրինակին՝ հույսը դնելով Տիրոջ վրա:

Հակոբի կրկնություն

Որոշ ժամանակ տրամադրեք, որ օգնեք ուսանողներին կրկնել Հակոբի գիրքը: Խնդրեք նրանց մտածել, թե ինչ են սովորել այս գրքից սեմինարիայում և սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ: Անհրաժեշտության դեպքում հրավիրեք նրանց արագ աչքի անցկացնել Հակոբի յոթ գլուխները, որ օգնեք նրանց հիշել: Խնդրեք նրանց նախապատրաստվել, որ կիսվեն ինչ-որ բանով Հակոբի կամ նրա գրածների վերաբերյալ, ինչը տպավորվել է նրանց մեջ: Դուք կարող եք նրանց հիշեցնել, որ Հակոբը ծնվել էր անապատում՝ Լիառատ երկրում (Կարմիր ծովի մոտ) և մահացել է Նեփիի երկրում: Նա նույնպես օրհնվել էր Լեքիի կողմից (տես 2 Նեփի 2.1–4), և տեսել էր Փրկչին (տես 2 Նեփի 11.3): Նրա ավագ եղբայր Նեփին ներառեց իր որոշ քարոզները փոքր թիթեղների մեջ (տես 2 Նեփի 6–10): Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով և զգացմունքներով: Կիսվեք ձեր վկայությամբ, թե ինչպես են Հակոբի օրինակը և ուսմունքներն օրհնել ձեր կյանքը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հակոբ 7.5: «Եվ նա հույս ուներ` սասանել ինձ իմ հավատքից»

Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը տվել է մի խորհուրդ, որը կարող է օգնել մեզ իմանալ, թե ինչ անել, երբ հարցերը, կասկածները կամ միջադեպերը սպառնում են սասանել մեր հավատքը.

«Ի՞նչ կասեք կասկածների և հարցերի մասին: Ինչպե՞ս եք դուք իմանում, որ ավետարանը ճշմարիտ է: Արդյո՞ք նորմալ էԵկեղեցու կամ դրա վարդապետության մասին հարցեր ունենալը: Իմ թանկագին երիտասարդ ընկերներ, մենք հարց տվող ժողովուրդ ենք, քանի որ մենք գիտենք, որ հարցաքննումը առաջնորդում է դեպի ճշմարտություն: Այդպես է դրվել Եկեղեցու սկիզբը, մի երիտասարդ տղամարդու կողմից, ով հարցեր ուներ: Իրականում ես վստահ չեմ, թե ինչպես կարող է մեկը բացահայտել ճշմարտությունը` առանց հարցեր տալու: Սուրբ գրություններում դուք հազվադեպ կգտնեք մի հայտնություն, որն եկած չլինի որպես հարցի պատասխան: Երբ հարց էր բարձրանում և Ջոզեֆ Սմիթը վստահ չէր լինում, որ գիտեր պատասխանը, նա դիմում էր Տիրոջը, և արդյունքները Վարդապետություն և Ուխտերի հիանալի հայտնություններն են: Հաճախ գիտելիքը, որ Ջոզեֆը ստանում էր, սկզբնական հարցից շատ ավելի ծավալուն էր լինում: Դրա պատճառն այն է, որ Տերը ոչ միայն կարող է պատասխանել այն հարցերին, որոնք մենք տալիս ենք, այլ, նույնիսկ ավելի կարևոր է, որ Նա կարող է տալ մեզ պատասխաններ այն հարցերին, որոնք մենք պետք է հարցրած լինեինք: Եկեք լսենք այդ պատասխանները:

Եկեղեցու միսիոներական ջանքերը հիմնվում են անկեղծ լսողների վրա, ովքեր տալիս են անկեղծ հարցեր: Հարցաքննությունը վկայության ծագման վայրն է: Ոմանք կարող են ամաչել կամ անարժան զգալ, քանի որ նրանք փնտրում են հարցեր ավետարանի վերաբերյալ, սակայն նրանք կարիք չունեն այդպես մտածելու: Հարցեր տալը թուլության նշան չէ, այն նախորդում է աճին:

Աստված մեզ պատվիրում է փնտրել մեր հարցերի պատասխանները (տես Հակոբոս 1․5–6) և պահանջում է միայն, որ մենք փնտրենք «մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս» (Մորոնի 10․4): Երբ մենք դա անենք, բոլոր բաների վերաբերյալ ճշմարտությունները կարող են հայտնի դարձվել մեզ «Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10․5

Մի վախեցեք. հարցեր տվեք: Հետաքրքրվող եղեք, սակայն մի կասկածեք: Միշտ ամուր բռնեք հավատքից և լույսից, որն արդեն իսկ ստացել եք: Քանի որ մահկանացու վիճակում մենք անկատար ենք տեսնում, ամեն բան չէ, որ հասկանալի կլինի հենց հիմա: Իրականում ես պետք է մտածեմ, որ եթե ամեն-ինչ հասկանալի լիներ մեզ համար, փաստորեն կստացվեր այնպես, որ ամեն բան կկատարվեր մահկանացուներիս մտածելակերպով: Հիշեք, որ Աստված ասել է.

«Որովհետև իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն: …

Այլ ինչպես որ բարձր է երկինքը երկրից, նույնպես էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը և իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը» (Եսայիա 55.8–9):

Այնուամենայնիվ, դուք գիտեք, որ մահկանացության նպատակներից մեկն է՝ ավելի նմանվել ձեր Երկնային Հորը ձեր մտքերով և ձեր ճանապարհներով: Այս տեսանկյունից ձեր հարցերի պատասխանները փնտրելը կարող է ձեզ ավելի մոտեցնել Աստծուն, ամրացնելով ձեր վկայությունը այն սասանելու փոխարեն: Ճիշտ է, որ «հավատքը … կատարյալ գիտելիք չէ» (Ալմա 32.21), սակայն երբ դուք հավատք եք գործադրում, ամեն օր ցանկացած պայմաններում կիրառելով ավետարանի սկզբունքները, դուք կճաշակեք ավետարանի քաղցր պտուղները, և այս պտղով դուք կիմանաք դրա ճշմարտացիության մասին (տես Մատթեոս 7.16–20, Հովհաննես 7.17, Ալմա 32.41–43)» (“The Reflection in the Water” [Church Educational System fireside for young adults, Nov. 1, 2009]):

Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել իրենց հավատքի հետ կապված հարցերին կամ քննադատություններին, դուք կարող եք հղել նրանց դեպի հետևյալ աղբյուրները.

  • Ռոբերտ Դ. Հեյլս, «Քրիստոնեական քաջություն` աշակերտ լինելու գինը» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 72–75:

    Գերագույն համաժողովի այս ելույթում Երեց Հեյլսն ուսուցանեց այն մասին, թե ինչպես մենք կարող ենք արձագանքել քննադատությանը կամ հալածանքին քաջությամբ, համբերատարությամբ և գթությամբ:

  • Հավատքին հավատարիմ. Ավետարանի վկայակոչում (2004):

    Այս գիրքը պարունակում է ավետարանական թեմաներ և բացատրություններ այբբենական ցանկով: Առաջին Նախագահությունը գրել է, որ այս գրքի նպատակներից մեկն է՝ օգնել Եկեղեցու անդամներին «պատասխանել Եկեղեցու վերաբերյալ հարցերին» (Հավատքին հավատարիմ, 1):

  • www.lds.org/study/topics

    Եկեղեցու պաշտոնական կայքէջը պարունակում է ավետարանական թեմաների և բացատրությունների այբբենական ցանկ`դրանց հետ կապված ուսումնասիրման նյութերի և ելույթների, հոդվածների և Եկեղեցու ղեկավարների խոսքերի կապուղիներով: