Դաս 137
Մորմոն 1–2
Նախաբան
Թեև Մորմոնը մեծացել էր մեծ ամբարշտության ժամանակներում, նա ընտրել էր հավատքով ապրել: Իր հավատարմության շնորհիվ նրան ասվեց, որ ավելի ուշ իր կյանքի ընթացքում իրեն էր վստահվելու ժողովրդի սուրբ հիշատակարանը: 15 տարեկան հասակում «Տերն այցելեց» նրան (Մորմոն 1.15): Նա ցանկացավ օգնել Նեփիացիներին ապաշխարել, բայց նրանց կամավոր ապստամբության պատճառով Տերն արգելեց քարոզել նրանց: Այդ երիտասարդ տարիքում նա նշանակվեց առաջնորդելու Նեփիացիների բանակը: Քանի որ շատ Նեփիացիներ կորցրել էին Սուրբ Հոգին և Աստծո այլ պարգևներ, Լամանացիների դեմ պատերազմում նրանք մնացել էին միայն իրենց ուժերի հույսին:
Ուսուցանման առաջարկներ
Մորմոն 1.1–5
Մորմոնն իմանում է, որ մի օր իրեն էր վստահվելու Նեփիացիների սուրբ հիշատակարանը
Գրեք գրատախտակին հետևյալ հարցը մինչև դասը սկսելը, որպեսզի ուսանողները սկսեն մտածել այդ մասին, երբ մտնեն դասարան. Ինչպե՞ս եք ձեզ զգում, երբ մարդիկ ձեզ մորմոն են կոչում:
Դասի սկզբում հրավիրեք աշակերտներին պատասխանել գրատախտակին գրված հարցերին: Հարցը քննարկելուց հետո խնդրեք մի ուսանողի կարդալ Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ խոսքերը.
«Թեև ես երբեմն ափսոսում եմ, որ մարդիկ չեն կոչում այս եկեղեցին իր պատշաճ անվամբ, ես ուրախ եմ, որ մականունը, որն օգտագործվում է, մեծապես պատվավոր անուն է դարձվել մի նշանավոր տղամարդու և գրքի շնորհիվ, որն անզուգական վկայություն է պարգևում աշխարհի Քավչի մասին:
Ցանակացած ոք, ով ծանոթանում է Մորմոն անունով տղամարդու հետ, նրա խոսքերը կարդալու և դրանց շուրջ մտորելու միջոցով, ցանկացած ոք, ով կարդում է պատմության այս արժեքավոր հավաքածուն, որը կազմվել և պահպանվել է հիմնականում նրա կողմից, իմանում է, որ Մորմոնը անարգանքի խոսք չէ, այլ ներկայացնում է մեծ բարիք, որը Աստծուց է» (“Mormon Should Mean ‘More Good,’” Ensign, Nov. 1990, 52–53):
Օգնելու համար ուսանողներին հասկանալ Մորմոն 1–2 համատեքստը, բացատրեք, որ Նեփիացիներին Փրկչի հայտնվելուց 320 տարի անց, գրեթե բոլորը երկրում ապրում էին ամբարշտության մեջ: Այդ ժամանակ Ամմարոնը՝ մի արդարակյաց տղամարդ, որը ծառայում էր որպես գրառող, «պարտադրվելով Սուրբ Հոգու կողմից, թաքցրեց հիշատակարանները, որոնք սրբազան էին» (տես 4 Նեփի 1.47–49): Մոտավորապես նույն ժամանակ Ամմարոնն այցելեց Մորմոն անունով 10 տարեկան տղայի և ուսուցանեց նրան հիշատակարանը վարելու իր ապագա պարտականությունները:
Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ Մորմոն 1.2, գտնելով խոսքերը և արտահայտությունները, որոնք Ամմարոնը օգտագործում էր Մորմոնին նկարագրելու համար: Խնդրեք նրանց հաղորդել իրենց գտածի մասին: Գրեք Մորմոն անունը գրատախտակին և նրանց պատասխանները դրա տակ: Կարող եք բացատրել, որ լրջամիտ բառը նշանակում է հանգիստ, լուրջ և մտախոհ:
-
Ձեր կարծիքով, ինչի՞ վերաբերյալ մենք պետք է լրջամիտ լինենք: (Պատասխանները կարող են ներառել՝ հաղորդությունը սպասավորելը և ընդունելը, սուրբ գրություններն ուսումնասիրելը, մաքրաբարոյությունը և Փրկչի մասին խոսելը և վկայելը:) Ինչո՞ւ մենք պետք է լրջամիտ լինենք այս բաների վերաբերյալ:
Բացատրեք, որ կարելի է լրջամիտ լինել, և միևնույն ժամանակ զվարճանալ և ծիծաղել: Ինչևէ, լրջամիտ անձը հասկանում է, թե երբ պետք է թեթևասիրտ լինի, իսկ երբ՝ ավելի լուրջ:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «արագ ընկալելը»:
Որպես այդ քննարկման մաս հրավիրեք մի ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ բացատրությունը.
«Երբ մենք արագ ենք ընկալում, մենք անհապաղ տեսնում կամ նկատում ենք և հնազանդվում: Այս հիմնարար տարրերից երկուսն էլ՝ տեսնելը և հնազանդվելը, էական են արագ ընկալելու համար: Եվ Մորմոն մարգարեն այդ պարգևի գործնական կիրառման տպավորիչ օրինակ է հանդիսանում: …
… Արագ ընկալելու հոգևոր պարգևը այնքան կենսական է մեզ համար այն աշխարհում, որում մենք այժմ ապրում ենք և դեռ կապրենք» (“Quick to Observe,” Ensign, Dec. 2006, 34):
-
Ինչպե՞ս կարող է Տիրոջ խորհուրդն արագ տեսնելու և դրան արագ հնազանդվելու ունակությունը օգնել մեզ:
Խնդրեք ուսանողներին գրել իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում մի բանի մասին, որին պետք է ավելի լուրջ վերաբերվեն. մի բան, որի հանդեպ պետք է ավելի լրջամիտ լինեն: Խնդրեք նաև թվարկել Տիրոջ ցուցումները, որոնց պետք է ավելի պատրաստակամ հնազանդվեն: Խրախուսեք նրանց ձգտել ավելի լրջամիտ և արագ ընկալող լինել:
Մի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Մորմոն 1.3–5, իսկ դասարանին խնդրեք գտնել Մորմոնին տված Ամմարոնի հրահանգները:
-
Ի՞նչ խնդրեց Ամմարոնը, որ Մորմոնն աներ:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ Մորմոնը պետք է լիներ լրջամիտ և արագ ընկալող՝ այդ պատասխանատվությունները կատարելու համար:
Մորմոն 1.6–19
Մարդկանց ինքնակամ ապստամբության պատճառով Տերն արգելում է Մորմոնին քարոզել նրանց
Հարցրեք ուսանողներին, թե արդյոք երբևէ կորցրել են կամ իրենցից վերցրել են մի բան, որը թանկ էր իրենց համար: Մի քանի ուսանողի խնդրեք կիսվել իրենց փորձառություններով:
Ամփոփեք Մորմոն 1.6–12, բացատրելով, որ թեև Մորմոնը դեռ պատանի էր, նա ականատես եղավ Նեփիացիների և Լամանացիների միջև մի շարք ճակատամարտերի: Նա նաև տեսավ, թե ինչպես տարածվեց ամբարշտությունը բոլոր մարդկանց մեջ ողջ երկրով մեկ:
Բացատրեք, որ ամբարիշտ դառնալու հետևանքով Նեփիացիները կորցրեցին Տիրոջ թանկարժեք պարգևները: Դասարանը բաժանեք երկու մասի: Մի մասին հանձնարարեք մտքում կարդալ Մորմոն 1.13–14, 18, փնտրելով պարգևները, որոնք Տերը սկսեց ետ վերցնել Նեփիացիներից: Մյուս կեսին խնդրեք կարդալ Մորմոն 1.14, 16–17, 19, փնտրելով Նեփիացիներից այդ պարգևները ետ վերցնելու Տիրոջ պատճառները: Հրավիրեք յուրաքանչյուր խմբի ուսանողներին կիսվել իրենց գտածով դասարանի հետ:
-
Համաձայն Մորմոն 1.13–14-ի, ի՞նչ է պատահում, երբ մարդիկ ապստամբում են և շրջվում Տիրոջից: (Ուսանողները կարող են տալ տարբեր պատասխաններ: Կարող եք ամփոփել նրանց պատասխանները, գրելով հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Երբ մարդիկ ամբարիշտ են և անհավատ, նրանք կորցնում են հոգևոր պարգևները, որոնք ստացել են Տիրոջից և չեն կարողանում ստանալ Սուրբ Հոգու ազդեցությունը:)
Շեշտեք, որ Նեփիացիների ապստամբությունը ծայրահեղություն էր: Ինչևէ, այս սկզբունքը վերաբերում է նաև մեզ անհատապես, երբ մենք չենք հնազանդվում Աստծո պատվիրաններին:
-
Մորմոն 1.13–14, 18-ում նշված ո՞ր պարգևները առավել դժվար կլինի ձեզ կորցնել:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մորմոն 1.15: Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով Մորմոնի փորձառությունները, մինչ շատ Նեփիացիներ կորցնում էին Աստծո պարգևները և Սուրբ Հոգու ազդեցությունը:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ Մորմոնը կարողացավ հոգևոր փորձառություններ ունենալ, թեև գտնվում էր մեծ ամբարշտության միջավայրում:
Մորմոն 2.1–15
Մորմոնն առաջնորդում է Նեփիացիների զորքերը և վշտանում նրանց ամբարշտության համար
Մի ուսանողի, ով 15 տարեկան է (կամ մոտ է 15-ի), խնդրեք բարձրաձայն կարդալ Մորմոն 2.1–2: Հրավիրեք դասարանին գտնել, թե ինչ պատասխանատվություն տրվեց Մորմոնին, երբ նա 15 տարեկան էր (իր «տասնվեցերորդ տարում»): Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե ինչ է նշանակում 15-ամյա տղայի համար առաջնորդել բանակ:
-
Մորմոն 2.1-ում նշված հատկանիշները ինչպե՞ս օգնեցին Մորմոնին որպես բանակի հրամանատարի:
Ամփոփեք Մորմոն 2.3–9, պատմելով ուսանողներին, որ Լամանացիները գրոհեցին Նեփիացիների զորքերը այնպիսի ուժով, որ Նեփիացիները վախեցան և նահանջեցին: Լամանացիները քշում էին նրանց տեղից տեղ, մինչև որ Նեփիացիները հավաքվեցին մի վայրում: Ի վերջո, Մորմոնի զորքերը հակահարված տվեցին Լամանացիներին և ստիպեցին նրանց փախչել:
Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ Մորմոն 2.10–15՝գտնելով Նեփիացիների հոգևոր վիճակի նկարագրությունն այդ մարտերից հետո:
-
Ինչո՞ւ էին Նեփիացիները վշտացած: (Տես Մորմոն 2.10–13: Նրանք վշտացած էին, որովհետև չէին կարողանում պահել իրենց ունեցվածքը: Այլ խոսքով, նրանք վշտացած էին միայն իրենց մեղքերի հետևանքների համար, ոչ թե զղջում էին իրենց արածների համար:)
-
Համաձայն Մորմոն 2.13–14-ի, ինչպե՞ս Մորմոնն իմացավ, որ ժողովրդի վիշտը նրանց անկեղծ ապաշխարության ցուցանիշը չէր:
Օգնելու համար ուսանողներին տեսնել «վշտանալ ի ապաշխարություն» և «վշտանալն էր նզովվածների» միջև տարբերությունները, գրատախտակին գրեք հետևյալը.
Խնդրեք ուսանողներին վերընթերցել Մորմոն 2.12–15՝ գտնելով մարդկանց այս երկու խմբերի հատկանիշները: Խնդրեք նրանց հաղորդել իրենց գտածի մասին: Նրանց պատասխանները պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունները.
Նրանք, ովքեր վշտանում են ի ապաշխարություն, ճանաչում են Աստծո բարությունը և գալիս են դեպի Քրիստոսը խոնարհ սրտով:
Նրանք, ովքեր վշտանում են միայն մեղքի հետևանքների պատճառով, շարունակում են ապստամբել Աստծո դեմ:
Բացատրեք, որ Մորմոնն օգտագործում է «վշտանալ նզովվածների» արտահայտությունը (Մորմոն 2.13), որպեսզի նկարագրի նրանց վիշտը, ովքեր տառապում են իրենց արարքների հետևանքների համար, սակայն պատրաստ չեն ապաշխարելու: Այդ մոտեցումը չի տանի դեպի ներում և խաղաղություն: Այն տանում է դեպի անեծք, ինչը նշանակում է, որ անձը դադարում է դեպի հավերժական կյանք իր առաջընթացը:
Հրավիրեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչպես են իրենք արձագանքում, երբ հասկանում են, որ մեղք են գործել: Խրախուսեք նրանց գալ դեպի Փրկիչը խոնարհ սրտով, որպեսզի կարողանան ներվել, խաղաղություն զգալ և հաշտվել Աստծո հետ:
Մորմոն 2.16–29
Մորմոնը ձեռք է բերում թիթեղները և գրում իր ժողովրդի ամբարշտության պատմությունը
Ամփոփեք Մորմոն 2.16–18, բացատրելով, որ մինչ Լամանացիների հետ մարտերը շարունակվում էին, Մորմոնը հայտնվեց Սիմ անունով բլրի մոտ, որտեղ Ամմարոնը թաքցրել էր Նեփիացիների հիշատակարանը: Նա հանեց Նեփիի թիթեղները և սկսեց գրի առնել այն, ինչ տեսնում էր մարդկանց մեջ երեխա հասակից:
Մի ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ Մորմոն 2.18–19: Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով իր օրերի մարդկանց հոգևոր վիճակի նկարագրությունը: Խնդրեք նրանց գտնել հույսի նրա անձնական արտահայտությունը:
-
Ինչպե՞ս էր Մորմոնը նկարագրում իր օրերի հոգևոր պայմանները: («Ամբարշտության և պղծությունների մի անընդմեջ տեսարան»:)
-
Մորմոնի մասին ձեր սովորածից ինչո՞ւ կարող եք ասել, որ նա վստահ էր, որ «կբարձրացվեր վերջին օրը»: (Կարող եք օգնել ուսանողներին հասկանալ, որ երբ Մորմոնը խոսում է «վերջին օրը բարձրացվելու մասին», նա խոսում է հարություն առնելու և Աստծո ներկայություն բերվելու և Նրա հետ հավերժ մնալու մասին:)
-
Ինչպե՞ս է արդարակեցության Մորմոնի օրինակը օգնում ձեզ: (Ուսանողները կարող են տարբեր պատասխաններ տալ: Նրանց պատասխանները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքները. Մենք կարող ենք ընտրել ապրել արդարակյաց կյանքով, անգամ ամբարիշտ հասարակության մեջ: Կարող եք հրավիրել մի ուսանողի գրել այդ ճշմարտությունը գրատախտակին:)
-
Ե՞րբ եք դուք տեսել, որ ընկերները կամ ընտանիքի անդամները հաստատուն են եղել Աստծո կամքին հնազանդվելիս, անգամ երբ իրենց շուրջը գտնվողները այդպես չեն վարվել:
Խրախուսեք ուսանողներին մտածել իրենց կյանքի մի որոշակի բնագավառի մասին, որում կարող են ավելին անել, որպեսզի ներկայացնեն ճշմարտությունը: Խնդրեք նրանց իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել, թե ինչպես կարձագանքեն հաջորդ անգամ, երբ խնդրի առաջ կանգնեն այդ բնագավառում: Վկայեք, որ Մորմոնի նման, մենք կարող ենք ընտրել արդարակյաց կյանքով ապրել և որ Տերը կօգնի մեզ հաստատուն կանգնել ճշմարտության համար, անգամ երբ մյուսները մեր շուրջը այդպես չեն վարվում: