Դաս 138
Մորմոն 3-4
Նախաբան
Լամանացիներից իրենց հողերը ետ վերցնելուց հետո Նեփիացիները կրկին պատրաստվեցին ճակատամարտի: Մորմոնը խնդրում էր Նեփիացիներին ապաշխարել: Փոխարենը, նրանք պարծեցան իրենց սեփական ուժերով և երդվեցին վրեժխնդիր լինել իրենց ընկած եղբայրներից: Որովհետև Տերն արգելել էր Իր ժողովրդին վրեժխնդրություն փնտրել, Մորմոնը հրաժարվեց առաջնորդել Նեփիացիների զորքերը, և նրանք պարտվեցին: Նեփիացիները շարունակում էին մնալ ամբարշտության մեջ, և Աստված թափեց իր դատաստանները նրանց վրա, և Լամանացիները սկսեցին բնաջնջել նրանց երկրի երեսից:
Ուսուցանման առաջարկներ
Մորմոն 3.1-8
Տերը խնայում է Նեփիացիներին պատերազմում, որպեսզի նրանց ապաշխարելու հնարավորություն տա, սակայն նրանք կարծրացնում են իրենց սրտերը
Դասից առաջ գրատախտակին գրեք հետևյալ հարցը. Դուք երբևէ զգացե՞լ եք, որ Տերը փորձում է գրավել ձեր ուշադրությունը և խրախուսել ձեզ ինչ-որ բան փոխել ձեր կյանքում:
Սկսեք, խնդրելով ուսանողներին կիսվել գրատախտակին գրված հարցի իրենց պատասխանով: (Հետևեք, որ նրանք իրենց պարտավորված չզգան կիսվելու անձնական կամ մասնավոր պատմություններով:) Դուք նույնպես կարող եք կիսվել ձեր փորձառությամբ:
Բացատրեք, որ Տերը ցանկանում էր գրավել Նեփիացիների ուշադրությունը, որպեսզի նրանք փոխեին իրենց ամբարիշտ ուղիները: Սակայն Նեփիացիները կարծրացրել էին իրենց սրտերը և չէին հասկանում, որ Տերն օրհնում էր իրենց Լամանացիների հետ ճակատամարտում: Այն բանից հետո, երբ Նեփիացիները դաշինք կնքեցին Լամանացիների և Գադիանթոնի ավազակների հետ (տես Մորմոն 2.28), Տերը պաշտպանեց նրանց, թույլ տալով ապրել 10 տարի առանց տարաձայնությունների: Այդ տարիների ընթացքում Մորմոնն օգնեց Նեփիացիներին պատրաստվել ապագա հարձակումների համար (տես Մորմոն 3.1):
Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Մորմոն 3.2–3 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով, թե ինչ էր Տերը ցանկանում, որ Նեփիացիները անեին խաղաղության ժամանակ, որը Նա տվել էր նրանց:
-
Ի՞նչ ուղերձ պատվիրեց Տերը, որ Մորմոնը տար Նեփիացիներին: Հասկացա՞ն Նեփիացիներն այդ ուղերձը: Ինչպե՞ս Նեփիացիներն արձագանքեցին:
-
Համաձայն Մորմոն 3.3-ի, ինչո՞ւ Տերը փրկեց Նեփիացիներին վերջին ճակատամարտերի ժամանակ, չնայած նրանց ամբարշտությանը:
-
Ի՞նչ ճշմարտություն դուք կարող եք առանձնացնել Նեփիացիների հետ Տիրոջ գործերի մասին, որը գրված է Մորմոն 3.2–3: (Ուսանողները կարող են տարբեր պատասխաններ տալ: Ամփոփեք նրանց պատասխանները, գրելով հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Տերը մեզ բավարար քանակով հնարավորություններ է տալիս մեր մեղքերից ապաշխարելու համար: Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այս ճշմարտությունը իրենց սուրբ գրքերում:)
Ամփոփեք Մորմոն 3.4–8, բացատրելով, որ Տերը կրկնակի անգամ ավել պաշտպանեց Նեփիացիներին պատերազմում, չնայած նրանց ամբարշտությանը և դեպի Իրեն շրջվել չկամենալուն:
-
Նեփիացներին պաշտպանելու Տիրոջ ցանկությունը ի՞նչ է ձեզ ուսուցանում Նրա բնավորության մասին: (Պատասխանները կարող են ներառել Տիրոջ գթասիրտ և համբերատար լինելը:)
Շեշտեք, որ Տերը մեզ բոլորիս տվել է «ապաշխարության հնարավորություն» (Մորմոն 3.3): Այնուհետև խնդրեք ուսանողներին մտքում խորհել հետևյալ հարցերի շուրջ.
-
Դուք պատրա՞ստ եք եղել ապաշխարել և կատարել այն փոփոխությունները, որոնք Աստված ցանկացել է, որ կատարեք: Կա՞ն արդյոք փոփոխություններ, որոնք դուք կարող եք կատարել այժմ, դառնալու համար այն անձը, որն Աստված ցանկանում է, որ դառնաք:
Վկայեք ապաշխարելու հնարավորություններ մեզ տալու հարցում Աստծո բարության և համբերատարության մասին: Խնդրեք ուսանողներին փնտրել հնարավորություններ և հրավերներ՝ փոփոխություններ կատարելու իրենց կյանքում, և խրախուսեք նրանց արագ կատարել դրանք:
Մորմոն 3.9–22
Նեփիացիների ամբարշտությունն աճում է, և Մորմոնը հրաժարվում է առաջնորդել նրանց բանակը
Բացատրեք, որ Նեփիացիները չարձագանքեցին ապաշխարելու Տիրոջ հրավերին, այլ կարծրացրեցին իրենց սրտերը: Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Մորմոն 3.9–10 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով, թե ինչպես Նեփիացիները վարվեցին Լամանացիների հանդեպ իրենց բազմակի հաղթանակներից հետո: (Կարող եք ասել ուսանողներին, որ վրեժխնդիր բառը հատված 9-ում նշանակում է վրեժ փնտրել:)
-
Ինչպե՞ս Նեփիացիները վարվեցին Լամանացիների հանդեպ իրենց բազմակի հաղթանակներից հետո:
-
Ինչո՞ւ էր սխալ նեփիացիների համար պարծենալը իրենց սեփական ուժով: Ի՞նչ է այդ պարծենկոտությունը ցույց տալիս Աստծո հետ նրանց հարաբերությունների մասին:
Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Մորմոն 3.11–13 հատվածները: Խնդրեք դասարանին գտնել Մորմոնի պատասխանը, երբ նեփիացիները երդվեցին վրեժ լուծել:
-
Ի՞նչ արեց Մորմոնը, երբ նեփիացիները ցանկություն հայտնեցին վրեժ լուծել լամանացիներից:
-
Դուք երբևէ ցանկացե՞լ եք վրեժ լուծել որևէ մեկից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է վրեժխնդրությունը բնական արձագանք հանդիսանում շատ մարդկանց համար:
-
Մորմոնն առաջնորդում էր նեփիացիների բանակները ավելի քան 30 տարի, չնայած նրանց ամբարշտությանը: Բանակն առաջնորդելու Մորմոնի մերժումը ի՞նչ է ուսուցանում վրեժխնդրության լրջության մասին:
Ուսանողներից մեկին խնդրեք կարդալ Մորմոն 3.14–16, և խրախուսեք դասարանին գտնել, թե ինչ էր Տերն ուսուցանում Մորմոնին վրեժխնդրության մասին:
-
Ի՞նչ է Տերը զգում վրեժխնդրության մասին: (Ուսանողների պատասխանները կարող են տարբեր լինել: Ամփոփեք նրանց պատասխանները, գրելով հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Տերն արգելում է մեզ վրեժ լուծել:)
Օգնելու համար ուսանողներին ավելի լավ հասկանալ Տիրոջ խորհուրդը հատվածներ 14–16-ում, խնդրեք ուսանողներին իրենց սեփական խոսքերով վերաձևակերպել Մորմոն 3.15-ի առաջին մասը («Վրեժն իմն է, և ես կհատուցեմ») :
-
Ինչո՞ւ է կարևոր չփնտրել վրեժ: Ինչպե՞ս մենք կարող ենք հաղթահարել վրեժխնդրության մեր ցանկությունները:
Օգնելու համար ուսանողներին սովորել, թե ինչպես հաղթահարել վրեժխնդրության զգացումները, խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ խորհուրդը՝ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստից: Հնարավորության դեպքում յուրաքանչյուր ուսանողի տվեք մեջբերման մեկական օրինակ:
«Մենք պետք է ճանաչենք և զանազանենք բարկության զգացումները: Դա խոնարհություն է պահանջում, սակայն եթե մենք ծնկի իջնենք և խնդրենք Երկնային Հորը ներման զգացում ունենալու համար, Նա կօգնի մեզ: Տերը պահանջում է մեզանից «ներել բոլոր մարդկանց» [ՎևՈւ 64.10] մեր իսկ օգտի համար, քանի որ «ատելությունը կասեցնում է հոգևոր աճը» [Orson F. Whitney, Gospel Themes (1914), 144]: Երբ մենք ազատվենք ատելության և նենգության զգացումից, միայն այդ ժամանակ Տերը կարող է հանգստություն տալ մեր սրտերին: …
… Երբ դժբախտություն է պատահում, մենք պետք է ոչ թե արձագանքենք անձնական վրեժխնդրությամբ, այլ թույլ տանք, որ արդարությունը գործի, և մոռանանք դրա մասին: Հեշտ չէ մոռանալ և դատարկել մեր սրտերը քայքայիչ ատելությունից: Փրկիչը բոլորիս թանկարժեք խաղաղություն է առաջարկել Իր Քավության շնորհիվ, սակայն այն կարելի է ձեռք բերել միայն, եթե դուրս գցենք բարկության, ատելության և վրեժխնդրության բացասական զգացումները» («Ներման ապաքինող ուժը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 69):
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մորմոն 3.17, 20–22, իսկ դասարանին խնդրեք գտնել, թե ինչ էր ցանկանում Մորմոնը, որ մենք իմանայինք: Կարող եք խնդրել ուսանողներին նշել Մորմոնի խորհուրդը՝ «ապաշխարել և պատրաստվել՝ կանգնելու Քրիստոսի ատյանի առջև» (Մորմոն 3.22):
Մորմոն 4
Լամանացիները սկսում են բնաջնջել նեփիացիներին երկրի երեսից
Խնդրեք ուսանողներին բարձրացնել իրենց ձեռքերը, եթե գիտեն որևէ մեկին, ով սխալ է կատարել, սակայն դա դեռ չի բացահայտվել կամ նա դեռ չի ստացել իր սխալի հետևանքները: Հրավիրեք ուսանողներին լուռ խորհել հետևյալ հարցի շուրջ.
-
Դուք երբևէ մտածե՞լ եք, թե երբ սխալ ընտրությունների հետևանքները բաժին կհասնեն մեկին, ով գիտակցաբար սխալ ընտրություն է կատարում:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մորմոն 4.1–2, փնտրելով, թե ինչ պատահեց նեփիացի բանակի հետ, երբ նրանք ցանկացան վրեժխնդիր լինել լամանացիներից: Այնուհետև խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մորմոն 4.4, փնտրելով, թե ինչու նեփիացիների բանակները հաջողության չհասան: Խնդրեք ուսանողներին հաղորդել իրենց գտածի մասին:
Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մորմոն 4.5: Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով ճշմարտություններ, որոնք ուսուցանում են ամբարշտության մեջ մնալու արդյունքների մասին: Երբ ուսանողները կիսվեն իրենց գտածով, գրեք գրատախտակին հետևյալ ճշմարտությունը Մորմոն 4.5-ից. «Աստծո դատաստանները վրա կհասնեն ամբարիշտներին»: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այդ ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում:
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մորմոն 4.10–12, փնտրելով նեփիացիների ամբարշտության նկարագրությունները: Խնդրեք ուսանողներին զեկուցել իրենց գտածը:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մորմոն 4.13-14, 18, 21-22: Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով, թե ինչպես Աստծո դատաստանները թափվեցին Նեփիացիների վրա:
-
Ձեզ համար ո՞րն է այս պատմության առավել տխուր մասը:
Խնդրեք ուսանողներին անդրադառնալ գրատախտակի վրա գրված սկզբունքներին: Հրավիրեք նրանց խորհել այն մասին, թե ինչպես իրենք կարող են կիրառել այդ ճշմարտություններն իրենց կյանքում: Խրախուսեք նրանց գործել Սուրբ Հոգու հուշումներին համաձայն:
Վկայեք Տիրոջ բարության և սիրո մասին, որը մեզ բավարար հնարավորություններ է տալիս ապաշխարելու համար: Նաև վկայեք, որ հետևանքները միշտ կգան նրանց, ովքեր շարունակում են մեղք գործել: