Դաս 140
Մորմոն 7-8.11
Նախաբան
Նեփիացիների և Լամանացիների միջև վերջին ճակատամարտից հետո Մորմոնը գրեց Մորմոնի Գրքի ժողովուրդների ապագա սերունդներին, թե որքան կարևոր է իմանալը, թե ովքեր են իրենք և թե ինչ պետք է անեն, որպեսզի փրկվեն: Իր թշնամիների գալիք սերունդների հանդեպ մեծ սիրով լցված Մորմոնը ուսուցանեց Հիսուս Քրիստոսի ավետարանին հետևելու կարևորության մասին, որպեսզի «լավ լինի դատաստանի օրը» (Մորմոն 7.10): Մորմոնի մահից հետո նրա որդի Մորոնին, միայնակ մնալով, գրեց իր ժողովրդի կործանման մասին:
Ուսուցանման առաջարկներ
Մորմոն 7
Իր վերջին վկայության մեջ Մորմոնը հորդորում է Լամանացիների հետնորդներին՝ հավատալ Հիսուս Քրիստոսին և հետևել Նրա ավետարանին:
Գրատախտակին գրեք 230 000 թիվը: Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք հիշում են, թե ինչպես է այդ թիվը կապված Նեփիացիների կործանման հետ: (Դա Նեփիացի զինվորների թիվն է, որոնք զոհվեցին վերջին ճակատամարտում, որը գրված է Մորմոն 6-ում: Կարող եք շեշտել, որ այդ թիվը Մորմոն 6.10–15-ում վերաբերում է միայն նրանց, ովքեր կռվում էին ճակատամարտում, ոչ թե բոլոր նրանց, ովքեր սպանվեցին արդյունքում:) Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե իրենք ողջ են մնացել մեծ ճակատամարտից հետո, որում զոհվել են իրենց ընտանիքները և ընկերները, իսկ իրենց ազգը զավթվել է: Թույլ տվեք նրանց մի պահ մտածել, թե ինչ կասեին, եթե ուղերձ գրեին այն մարդկանց հետնորդներին, ովքեր սպանել էին իրենց հարազատներին և նվաճել իրենց ազգին:
Մի ուսանողի հրավիրեք մտքում կարդալ Մորմոն 7.1–4, փնտրելով Մորմոնի վերջին խոսքերը՝ ուղղված Լամանացիների հետնորդներին:
-
Ի՞նչ էր Մորմոնը ցանկանում, որ իմանային Լամանացիների սերունդները:
-
Փրկչի ո՞ր հատկանիշներն եք դուք տեսնում իր թշնամիներին ուղղված Մորմոնի խոսքերում:
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Մորմոնը ուսուցանում էր Լամանացիների սերունդներին այն, ինչ նրանց հարկավոր էր փրկվելու համար: Նա գթասիրտ էր բոլոր մարդկանց՝ անգամ իր թշնամիների հանդեպ:
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Մորմոն 7.5, 8, 10, գտնելով, թե ինչ էր Մորմոնն ուսուցանում իր ընթերցողներին այն մասին, թե ինչ պետք է նրանք անեին: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով և թվարկեք նրանց պատասխանները գրատախտակին: Կարող եք նշել, որ Մորմոնի ուսմունքները ավետարանի նույն սկզբունքներն են, որոնք կարող էին փրկել Նեփիացիներին կործանումից (տես Մորմոն 3.2):
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մորմոն 7.6–7: Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով, թե ինչ է առաջարկում Տերը բոլոր նրանց, ովքեր կհավատան Նրան և կընդունեն Նրա ավետարանը: Երբ ուսանողները հաղորդեն իրենց գտածի մասին, խրախուսեք նրանց գրել հետևյալ ճշմարտությունը Մորմոն 7.6-7-ի կողքին: Տերն առաջարկում է փրկություն բոլորին, և Նա կփրկագնի նրանց, ովքեր կընդունեն Նրա ավետարանի սկզբունքները և արարողությունները:
Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունները: Հրավիրեք ուսանողներին գրել իրենց պատասխանները տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:
Հրավիրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց գրածով:
Մորմոն 8.1-11
Մորմոնի մահից հետո նրա որդի Մորոնին մնում է մենակ և գրում է իր ժողովրդի կործանման մասին
Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակի մասին, երբ իրենք մենակ են եղել մի իրավիճակում, որը հարցականի տակ է դրել իրենց հավատքը և որում իրենք հեշտությամբ կարող էին սխալ կատարել, ընդ որում, ոչ ոք նրանց չէր տեսնի: Հրավիրեք նրանց մտածել, թե արդյոք Փրկչին հետևելու և Նրա պատվիրանները պահելու նրանց վճռականությունը այդ ժամանակ մեծացել է, մնացել է նույնը, թե՝ նվազել:
-
Ինչո՞ւ որոշ մարդիկ կարող են ընտրել հավատարիմ չմնալը, երբ միայնակ հայտնվել են մի իրավիճակում, որը հարցականի տակ է դնում իրենց հավատքը:
-
Ինչո՞ւ որոշ մարդիկ կարող են ընտրել հավատարիմ մնալը, երբ հայտնվում են նույն իրավիճակում:
Բացատրեք, որ Մորմոնը սպանվեց Նեփիացիների և Լամանացիների միջև վերջին ճակատամարտի ժամանակ, իսկ նրա որդի Մորոնին մնաց մենակ, առանց ընտանիքի անդամների և որևէ մեկի իր ժողովրդից: Մի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Մորոնիի խոսքերը Մորմոն 8.1–9-ից և խնդրեք դասարանին գտնել Մորոնիի իրավիճակի նկարագրությունները: Խնդրեք նրանց հաղորդել իրենց գտածը:
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե լինեիք Մորոնիի իրավիճակում:
Օգտվելով էջերի ներքևում ամսաթվերից կամ գլուխների ամփոփագրերից, ուսանողները կարող են տեսնել, որ մոտ 16 տարի էր անցել Մորմոնի գրած վերջին խոսքերից մինչև այն ժամանակը, երբ Մորոնին սկսեց գրել թիթեղների վրա: Այնուհետև խնդրեք ուսանողներին կրկին նայել Մորմոն 8.1–4 և տեսնել, թե ինչ որոշեց Մորոնին անել, թեև այդքան երկար ժամանակ մենակ էր մնացել: Խնդրեք նրանց կիսվել իրենց գտածով: (Նրանք պետք է տեսնեն, որ նա վճռական էր հնազանդվելու իր հորը և գրել թիթեղների վրա:)
-
Ի՞նչ սկզբունքներ մենք կարող ենք սովորել Մորոնիի հնազանդությունից, անկախ նրա պայմաններից: (Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, շեշտեք հետևյալ ճշմարտությունը. Անգամ եթե մենք մենակ ենք, մենք կարող ենք որոշել հավատարիմ մնալ: Կարող եք հրավիրել ուսանողներին գրել այս ճշմարտությունը իրենց սուրբ գրության մեջ՝ Մորմոն 8.1–4-ի դիմաց:)
Շեշտեք, որ Մորոնին յուրահատուկ առաքելություն ուներ: Նա «մնացել [էր] մենակ՝ գրելու [իր] ժողովրդի կործանման տխուր պատմությունը» (Մորմոն 8.3): Թեև ուսանողները չեն հայտնվի այդ նույն պայմաններում, նրանք, հնարավոր է, հայտնվեն այնպիսի իրավիճակներում, երբ միայնակ են և պետք է հավատարիմ մնան: Նրանք նաև կարող են իրենց մենակ զգալ, երբ այլ մարդկանց շրջապատում են, օրինակ, երբ այդ մարդիկ չեն ապրում Տիրոջ և Նրա մարգարեների կողմից հաստատված չափանիշներով:
-
Դուք ճանաչո՞ւմ եք որևէ մեկին, ով հավատարիմ է եղել, անգամ երբ մենակ է մնացել դժվար պայմաններում:
Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, տվեք այս խորացված հարցերից մի քանիսը կամ բոլորը.
-
Ինչպե՞ս այդ անձը գործեց այդ իրավիճակներում:
-
Ինչպե՞ս է այդ անձն, ի վերջո, օրհնվել, անելով այն, ինչ Աստված է պատվիրել:
-
Ինչպե՞ս են այդ օրինակներն օգնում ձեզ:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մորմոն 8.10–11: Խնդրեք նրանց գտնել մի ճանապարհ, որով Տերը սատարեց Մորոնիին և Մորմոնին դժվար իրավիճակներում: (Տերն ուղարկեց Երեք Նեփիացիներին Մորմոնին և Մորոնիին ծառայելու. տես նաև3 Նեփի 28.25–26:) Շեշտեք, որ եթե մենք հավատարիմ ենք Աստծուն միայնակության կամ դժվար իրավիճակում, Նա կօգնի մեզ մնալ հավատարիմ: Օգտագործեք հետևյալ հարցերը այս ճշմարտությունը քննարկելու համար.
-
Ե՞րբ եք դուք հնազանդ եղել Երկնային Հոր պատվիրաններից մեկին հատկապես դժվար իրավիճակում գտնվելիս: Ձեր կարծիքով, ինչպե՞ս եք դուք օրհնվել դրա արդյունքում:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր այժմ պատրաստվել հավատարիմ լինելու ապագայի դժվար իրավիճակներում:
Որպեսզի խրախուսեք ուսանողներին հավատարիմ մնալ անգամ այն իրավիճակներում, երբ իրենք միայնակ են, կիսվեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետևյալ խոսքերով.
«Օրեցօր անցնող կյանքով քայլելիս մեր հավատքն անխուսափելիորեն կփորձվի: Երբեմն կլինենք մարդկանցով շրջապատված, բայց դեռևս փոքրամասնություն կկազմենք կամ անգամ միայնակ կլինենք այն հարցում, թե ինչն է ընդունելի և ինչը՝ ոչ: Արդյոք բարոյական խիզախություն ունե՞նք անվարան պաշտպանելու մեր համոզմունքները, անգամ եթե դա անելով մենք պետք է կանգնենք միայնակ: … Թող որ մենք միշտ լինենք խիզախ և պատրաստ պաշտպանելու մեր համոզմունքները, և եթե այդ ընթացքում մենք պետք է միայնակ մնանք, թող որ դա անենք քաջաբար, ամրացած գիտելիքով, որ իրականում մենք երբեք միայնակ չենք, երբ կանգնում ենք մեր Երկնային Հոր հետ» («Խիզախություն ունեցիր կանգնելու միայնակ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 60, 67):
Ավարտեք, կիսվելով ձեր փորձառությամբ, երբ Տերն օրհնել է ձեզ միայնակ կամ դժվար իրավիճակում հավատարիմ մնալու համար: