Գրադարան
Տնային ուսումնասիրություն Մաս 28


Տնային ուսումնասիրության դաս

4 Նեփի 1Մորմոն 8.11 (Մաս 28)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ ուսումնասիրեցին 4 Նեփի 1Մորմոն 8.11 (մաս 28), նախատեսված չէ ուսուցանելու որպես ձեր դասի մաս: Դասը, որը դուք ուսուցանում եք կենտրոնանում է այդ վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (1 Նեփի 1)

Երբ ուսանողները ուսումնասիրեցին Նեփիացիների պայմանները Փրկչի այցից հետո 200 տարվա ընթացքում, նրանք սովորեցին, որ մարդիկ աշխատեցին միասին և դարձի եկան դեպի Տերը, դարձան միասնական և մեծ երջանկություն ապրեցին: Նրանք նաև հասկացան, որ հպարտությունը պառակտում է առաջացնում և տանում է դեպի մեծ ամբարշտություն:

Օր 2 (Մորմոն 1–2)

Մորմոնի արդար կյանքի օրինակից ուսանողները սովորեցին սթափ լինելու և արագ նկատելու հատկանիշների մասին: Նեփիացի ժողովրդի ամբարշտության օրինակից ուսանողները հասկացան հետևյալ սկզբունքները. Ամբարշտությունը և անհավատությունը հեռացնում են Տիրոջ պարգևները և Սուրբ Հոգու ազդեցությունը: Եթե մենք զղջում ենք մեր մեղքերի համար ապաշխարության աստիճանի, մենք կկարողանանք գալ դեպի Քրիստոսը խոնարհ սրտով: Վիշտը, որը միայն մեղքի հետևանք է հանդիսանում, տանում է դեպի անկում (կամ դեպի հավերժական կյանք զարգացման դադարում):

Օր 3 (Մորմոն 3–6)

Ուսումնասիրելով Տիրոջ համբերատարությունը Նեփիացիների հանդեպ, ուսանողները սովորեցին, որ Տերը մեզ տալիս է բավարար հնարավորություններ մեր մեղքերից ապաշխարելու համար: Ինչևէ, Նեփիացիները հրաժարվեցին ապաշխարելուց և ցանկացան վրեժխնդիր լինել Լամանացիներից: Քանի որ Տերն արգելում է վրեժխնդիր լինել, Մորմոնը հրաժարվեց առաջնորդել Նեփիացի զորքերին: Վրեժ փնտրելու Նեփիացիների ջանքերը թույլ տվեցին ուսանողներին հասկանալ, որ Աստծո դատաստանները բաժին կհասնեն ամբարիշտներին: Մորմոնը տեսավ իր ժողովրդի ամբողջական կործանումը և ողբաց նրանց անկման համար:

Օր 4 (Մորմոն 7.1–8.11)

Մորմոնն ավարտեց իր գրառումները՝ դիմելով Լամանացիների հետնորդներին: Ուսանողները սովորեցին, որ Տերը փրկագնում է առաջարկում բոլոր մարդկանց, ովքեր ընդունում են Իր ավետարանի սկզբունքները և արարողությունները: Մորմոնը մահացավ, իսկ Մորոնին գրեց Նեփիացիների կործանումից հետո տիրող պայմանների մասին: Մորոնիի օրինակից ուսանողները սովորեցին, որ անգամ երբ մենակ են, կարող են ընտրել հավատարիմ մնալը:

Նախաբան

Այս դասի մեջ ուսանողները կվերանայեն Նեփիացիների կործանումը և կսովորեն Մորմոնի ցանկության մասին, որ իր ժողովուրդը «գրկվի Հիսուսի բազուկներում» (Մորմոն 5.11): Ուսանողները կսովորեն, թե ինչպես հրավիրել Տիրոջ բազուկները իրենց կյանք: Նեփիացիների ապաշխարելհրաժարվելուց ուսանողները կհասկանան, թե ինչպիսի տխուր հետևանքներ են ունենում մարդիկ, երբ չեն ապաշխարում:

Ուսուցանման առաջարկներ

4 Նեփի 1Մորմոն 4

Նեփիացի ժողովուրդը անկում ապրեց արդարակեցությունից և երջանկությունից դեպի ամբարշտություն

Խնդրեք ուսանողներին պարզել, թե Նեփիացիների պատմության քանի տարիներ նրանք ուսումնասիրեցին այս շաբաթ: Օգնեք նրանց օգտվել գլուխների ամփոփագրերում կամ էջերի ստորին մասում տրված ամսաթվերից 4 Նեփի 1-ում և Մորմոն 8-ում: (Այս գլուխները տալիս են գրեթե 400 տարվա պատմություն՝ Նեփիացիների պատմության մեկ-երրորդ մասը:)

Խնդրեք դասարանի մի կեսին, օգտվելով իրենց սուրբ գրություններից և սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերից, կրկնել այն, ինչ իրենք սովորել են Նեփիացիների երջանկության մասին 4 Նեփի 1-ում: Դասարանի մյուս կեսին խնդրեք, օգտվելով Մորմոն 1–2-ից և սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերից, կրկնել, թե ով էր Մորմոնը և ինչու է կարելի հիանալ նրանով: Խնդրեք յուրաքանչյուր խմբին ամփոփել իրենց սովորածը: Այնուհետև հրավիրեք խմբերին ներկայացնել իրենց ամփոփումները:

Հարցրեք ուսանողներին. Ի՞նչ ճշմարտություն դուք սովորեցիք այս գլուխներն ուսումնասիրելիս, և ինչո՞ւ է դա կարևոր ձեզ համար:

Բացատրեք, որ չնայած Մորմոնի ջանքերին՝ ուղղված օգնելու Նեփիացիներին հոգևորապես պատրաստվել ճակատամարտի համար, նրանք հրաժարվեցին ապաշխարել և շրջվել դեպի Տերը: Իրենց ամբարշտության արդյունքում նրանք թողնվեցին միայն իրենց ուժերին և Լամանացիները սկսեցին հաղթել նրանց (տես Մորմոն 3–4):

Մորմոն 5.8-24

Մորմոնը բացատրում է, որ Մորմոնի Գրքի գրվածքները գրվել են համոզելու համար մարդկանց հավատալ Հիսուս Քրիստոսին:

Հարցրեք ուսանողներին, թե արդյոք իրենք երբևէ տխրել են ինչ-որ մեկի համար, ով ստիպված է եղել անցնել սխալ ընտրության հետևանքների միջով: Կարող եք կիսվել պատշաճ (և չդատապարտող) օրինակով, երբ վշտացել եք մեկի համար, ով տառապել է իր կատարած ընտրության բացասական հետևանքներից: Բացատրեք, որ Մորմոնը գրել է, որ վերջին օրերի մարդիկ կտխրեն, կարդալով Նեփիացիների կործանման մասին:

Հրավիրեք ուսանողներին կարդալ մտքում Մորմոն 5.10–11, գտնելով, թե ինչ ասաց Մորմոնը, որ դուր կգար Նեփիացիներին: Ուսանողների պատասխաններից հետո տվեք հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «գրկվել Հիսուսի բազուկներում»: (Գրկվել բառը նշանակում է ամուր կամ ապահով բռնված կամ շրջապատված լինել:)

  • Ըստ Մորմոն 5.11-ի, ի՞նչ մենք կարող ենք անել, այդպիսի գրկախառնություն ստանալու համար: (Ապաշխարության միջոցով մենք կարող ենք «գրկվել Հիսուսի բազուկներում»: Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)

Կարդացեք կամ խնդրեք մի ուսանողի կարդալ Յոթանասունից Երեց Քենթ Ֆ. Ռիչարդսի հետևյալ խոսքերը: Խնդրեք դասարանին լսել, թե ինչ է նշանակում «գրկվել Հիսուսի բազուկներում»:

«Բոլորը, ովքեր կգան, կարող են «գրկվել Հիսուսի բազուկներում» [Մորմոն 5.11]: Բոլոր հոգիները կարող են բժշկվել Նրա զորությամբ: Բոլոր ցավերը կարող են թեթևանալ: Նրանում մենք կարող ենք հանգստություն գտնել մեր հոգիներին [Մատթեոս 11.29]: Մեր մահկանացու հանգամանքները, մի գուցե, անմիջապես չփոխվեն, բայց մեր ցավը, անհանգստությունը և վախը կարող է կլանվել Նրա խաղաղության և բժշկող ուժի մեջ» (“The Atonement Covers All Pain,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 16):

Խնդրեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ զգացել են, որ «գրկված են Հիսուսի բազուկներում»՝ ապաշխարության արդյունքում: Խնդրեք նրանց նաև խորհել այն մասին, թե ինչ պետք է անեն, որպեսզի գրկվեն Նրա բազուկներում այժմ: Վկայեք ապաշխարության մխիթարող և պաշտպանող արդյունքների մասին:

Մորմոն 5-ից մեկ այլ սկզբունք ցուցադրելու համար դրեք մի խցան կամ լողացող այլ առարկա ջրով տարայի մեջ: Երկու կամ երեք ուսանողների խնդրեք փչել այն տարբեր ուղղություններով: Հարցրեք, թե որքանով էր խցանը որոշում, թե ուր գնար: Խրախուսեք ուսանողներին, ուսումնասիրությունը շարունակելիս, համեմատել, թե որքանով է այդ խցանը նման Նեփիացիներին:

Գրատախտակին գրեք. Երբ մենք հրաժարվում ենք ապաշխարել… Այնուհետև հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մորմոն 5.2, 16–19, մինչ մյուս ուսանողները գտնեն ապաշխարելուց Նեփիացիների հրաժարվելու արդյունքները: Խնդրեք ուսանողներին այդ տողերում իրենց սովորածի օգնությամբ լրացնել գրատախտակի նախադասությունը: Պատասխանելու ընթացքում կարող եք տալ հետևյալ հարցերից մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այդ հատվածների բառերը և արտահայտությունները.

  • Հատված 16-ում, ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «առանց Քրիստոսի և Աստծո են աշխարհում»: (Ապրել առանց հավատքի Հիսուս Քրիստոսի կամ Երկնային Հոր հանդեպ և առանց Նրանց ազդեցության և առաջնորդության:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «քշվում են այս ու այն կողմ, ինչպես մղեղը քամու առաջ» (Մորմոն 5.16): (Կարող եք բացատրել, որ մղեղը ցորենի կեղևն է, որը քշվում է քամուց առանձնացման ժամանակ:)

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե լինեիք օվկիանոսում առանց խարսխի մի նավակի վրա, որով հնարավոր չէ նավարկել: Ինչո՞վ է այդ իրավիճակը նման Նեփիացիների վիճակին:

Բացատրեք, որ Մորմոն 5-ը ուսուցանում է, որ երբ մենք հրաժարվում ենք ապաշխարել, Հոգին հեռանում է և մենք կորցնում ենք Տիրոջ առաջնորդությունը: Գրեք այս սկզբունքը գրատախտակին՝ ի հակադրություն նախորդ արտահայտությանը: Խնդրեք ուսանողներին խորհել այն ժամանակների մասին իրենց կյանքում, երբ զգացել են այդ սկզբունքը:

Կարող եք խնդրել ուսանողներին հակադրել գրատախտակին գրված երկու սկզբունքները, տալով հետևյալ հարցը. Գրատախտակին գրված երկու ճշմարտությունների վրա հիմնվելով, ինչպե՞ս է տարբերվում ապաշխարելու հետևանքը ապաշխարելուց հրաժարվելու հետևանքից:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մորմոն 5.22–24, գտնելով, թե ինչ հրավիրեց Մորմոնը մեզ անելու, որպեսզի մենք չդառնանք իր ժամանակի Նեփիացիների նման: Կարող եք խրախուսել ուսանողներին նշել իրենց գտածները:

Վկայեք գրատախտակին գրված երկու սկզբունքների ճշմարտության մասին:

Մորմոն 6.1–8.11

Տեսնելով իր ժողովրդի վերջնական ոչնչացումը, Մորմոնը գրում է Լամանացիների սերունդներին, այնուհետև մահանում է, թողնելով Մորոնիին մենակ:

Հրավիրեք ուսանողներին ամփոփել Նեփիացիների վերջնական կործանման պատմությունը, օգտվելով Մորմոն 6–8 գլուխների ամփոփումներից, եթե անհրաժեշտ է:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մորմոն 7.10 և խորհել մահից առաջ Մորմոնի վերջին խոսքերի մասին:

Հաջորդ Մաս (Մորմոն 8.12Եթեր 3)

Մորոնին խոսեց Հիսուս Քրիստոսի հետ և նրան ցույց տրվեցին մեր օրերը: Ինչի՞ դեմ Մորոնին նախազգուշացրեց մեզ: Հարեդի եղբայրը նույնպես մեծ հավատք ուներ: Նա տեսավ Հիսուս Քրիստոսին և խոսեց Նրա հետ դեմ առ դեմ: Իմանալով, որ և Մորոնին և Հարեդի եղբայրը տեսել են Քրիստոսին և խոսել են Նրա հետ, ինչո՞ւ եք դուք ավելի հեշտությամբ վստահում նրանց խոսքերին: