Դաս 154
Մորոնի 6
Նախաբան
Երբ Մորոնին մոտենում էր թիթեղների վրա իր գրառումներն ավարտելուն, նա բացատրեց Եկեղեցում մարդկանց մկրտելու համար անհրաժեշտ որոշ որակավորումների մասին: Ապա նա ընդգծեց միմյանց հոգ տանելու վերաբերյալ Եկեղեցու անդամների պարտականությունները: Նա նաև բացատրեց Եկեղեցու ժողովների նպատակները և շեշտեց Սուրբ Հոգու ազդեցությամբ Եկեղեցու ժողովներ վարելու անհրաժեշտությունը:
Ուսուցանման առաջարկներ
Մորոնի 6.1–3
Մորոնին սահմանում է մկրտության համար պահանջները
Թող ուսանողները պատկերացնեն, որ նրանք ունեն յոթ տարեկան քույր կամ եղբայր, որը մի քանի ամսից կդառնա ութ տարեկան: Թող նրանք նաև պատկերացնեն, որ իրենց ծնողները խնդրել են իրենց ուսուցանել ընտանեկան երեկոյի մի դաս, թե ինչպես պատրաստվեն մկրտության թեմայով: Հանձնարարեք մի քանի ուսանողների պատմել, թե ինչ կուսուցանեին իրենք, որպեսզի օգնեին իրենց փոքր եղբորը կամ քրոջը պատրաստվել մկրտությանը:
Բացատրեք, որ Մորոնի 6 գլուխը պարունակում է Մորոնիի նկարագրությունը մկրտության պահանջների վերաբերյալ: Հանձնաարրեք ուսանողներին մտքում կարդալ Մորոնի 6.1–3 հատվածները, ուշադրություն դարձնելով մկրտության համար անհրաժեշտ պահանջնեին: Ապա հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով: Հետևյալ հարցերը տվեք նրանց.
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, մկրտվել ցանկացողները պետք է «առաջ բերեին վայել պտուղ, որ նրանք արժանի էին դրան»: (Նրանք պետք է ապրեին Աստծո պատվիրանների համաձայն, ցույց տալով, որ իրենք պատրաստ են կապելու և պահելու մկրտության ուխտը):
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մարդու համար ունենալ «կոտրված սիրտ և փշրված հոգի» նախքան մկրտվելը: (Դուք կարող եք բացատրել, որ «կոտրված սիրտ և փշրված հոգի» արտահայտությունը վերաբերում է մարդու համեստությանը և ապաշխարելու և Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու պատրաստակամությանը:)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 6.3 հատվածը, և խնդրեք դասարանին բացահայտել, թե ինչ ենք ուխտում անել մկրտության ժամանակ: Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը. Մկրտության միջոցով մենք ուխտ ենք կապում մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը և ծառայել Նրան մինչև վերջ: (Դուք կարող եք խնդրել ուսանողներին վերհիշել, ինչ իրենք սովորել են նախորդ դասի ժամանակ այն մասին, թե ինչ է նշանակում մեր վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը:)
-
Ձեր փորձառությունից ելնելով, ինչու որևէ մարդ, ով կամենում է մկրտվել պետք է վճռականություն ունենա ծառայելու Հիսուս Քրիստոսին մինչև վերջ:
-
Ի՞նչ եք արել Տիրոջը ծառայելու ձեր վճռականությունը պահպանելու և ամրապնդելու համար:
Մորոնի 6.4
Մորոնին բացատրում է, թե ինչպես հոգ տանել և հոգեպես սնուցել Եկեղեցու անդամներին:
Ասեք ուսանողներին, որ մկրտության համար անհարժեշտ պահանջները նկարագրելուց հետո, Մորոնին բացատրել է, թե ինչ էր արվել իր օրերում օգնելու նոր մկրտված մարդկանց հավատարիմ մնալու իրենց ուխտերին: Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալՄորոնի 6.4, ուշադրություն դարձնելով թե Եկեղեցու անդամներն ինչ էին անում նորադարձներին օգնելու համար: Հանձնարարեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով: Նրանց պատասխանները թվարկեք գրատախտակին։
Հանձնարարեք ուսանողներին ամփոփել, թե ինչ է Մորոնին 6.4 հատվածը ուսուցանում Եկեղեցու մյուս անդամների, հատկապես՝ նոր անդամների հանդեպ մեր պարտականությունների մասին: (Օրինակ, ուսանողները կարող են պատասխանել հետևյալ կերպ. Մենք պատասխանատվություն ունենք հիշել Եկեղեցու մյուս անդամներին և Աստծո խոսքով հոգեպես սնուցել նրանց : Նրանք կարող են նաև ասել որ,մենք պետք է օգնենք միմյանց անընդհատ աչալուրջ լինել աղոթքում և որ մենք պետք է օգնենք միմյանց ապավինելու Փրկչին և Նրա Քավությանը: )
-
Ինչպե՞ս կարող ենք մենք կատարել միմյանց հիշելու մեր պարտականությունը:
-
Ինչպե՞ս ենք մենք սնուցում միմյանց «Աստծո բարի խոսքով»:
-
Ի՞նչ օրհնություններ են գալիս Աստծո խոսքով սնվելուց:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ արտահայտությունը.
«Մարդկանց մեծամասնությունը եկեղեցի չի գալիս պարզապես փնտրելու մի քանի նոր ավետարանական փաստեր կամ տեսնելու հին ընկերներին, չնայած բոլոր այս բաները կարևոր են: Նրանք գալիս են հոգևոր փորձառություն ունենալու համար: Նրանք խաղաղություն են ուզում: Նրանք ուզում են իրենց հավատքն ամրացնել և իրենց հույսը նորոգել: Նրանք կարճ ասած ուզում են սնուցվել Աստծո բարի խոսքով, զորացվել երկնքի ուժերի կողմից: Մեզանից նրանք, ովքեր կանչված են խոսելու կամ ուսուցանելու կամ ղեկավարելու, պարտավորություն ունեն անելու դա, այնքան լավ որքան մեր հնարավորությունները կներեն» (“A Teacher Come from God,” Ensign, May 1998, 26):
Հանձնարարեք ուսանողներին մտածել այն մարդկանց մասին, ովքեր ջանք են թափում, կամ ովքեր ջանք են թափել հիշելու և սնուցելու իրենց հոգեպես: Հարցրեք նրանց, թե օրինակի համար երբևէ մտածել են բոլոր մարդկանց մասին, ովքեր իրենց համար աղոթել են, դասեր են պատրաստել իրենց համար, խրախուսել են Եկեղեցու իրենց գործերում և օգնել իրենց դիմակայելու դժվարությունները: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել ձեր հետ, թե ինչպես ենք նրանք օրհնվել, որովհետև ինչ որ մեկը հիշել է իրենց և սնուցել իրենց Աստծո խոսքով: Դուք կարող ուսանողներին ժամանակ տալ նամակներ գրելու համար, շնորհակալություն հայտնելու մարդկանց, որոնց ջանքերն օգնել են իրենց:
Թող ուսանողները մտածեն որոշակի մարդկանց մասին, ում Տերը կկամենար, որ նրանք հիշեին և սնուցեին: Հանձնարարեք ուսանողներին գրել տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում, թե ինչ կարող են անել ավելի լավ կատարելու պարտականությունները, որոնք իրենք ունեն Եկեղեցու մյուս անդամների հանդեպ: Խրախուսեք նրանց հատուկ ուշադրություն դարձնել նոր անդամների կարիքներին:
Մորոնի 6.5–9
Մորոնին նկարագրում է Եկեղեցու ժողովների նպատակները և, թե ինչպես պետք է վարել ժողովները:
Հանձնարարեք ուսանողներին պատկերացնել, որ նրանցից յուրաքանչյուրը մի երիտասարդ աղջկա կամ տղայի ծնող է, ով անցած մի քանի շաբաթվա ընթացքում ասել է, որ չի կամենում գնալ եկեղեցի, որովհետև դա անիմաստ է և ձանձրալի: Հանձնարարեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են ասել դեռահասին՝ խրախուսելու գնալ եկեղեցի, և թ ինչպես կարող են նրանք օգնել նրան հասկանալ կանոնավոր կերպով եկեղեցի հաճախելու արդարացված պատճառները:
Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ միտքը.
Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Մորոնի 6.5–6 հատվածները: Ուսանողներին հանձնարարեք հետևել նրան և փնտրել եղանակներ գրատախտակին գրված արտահայտությունը ավարտելու համար։ Երբ ուսանողները կիսվեն իրենց սովորածով, գրեք նրանց պատասխանները գրատախտակին: Նրանց պատասխանները կարող են ներառել հետևյալ ճշմարտությունները:
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը կիսվել է մի հատվածով ընկերոջ մի նամակից, ով իմացել է, թե ինչպես ուրախություն գտնի եկեղեցի հաճախելիս:
«Տարիներ առաջ ես փոխեցի իմ վերաբերմունքը Եկեղեցի հաճախելու վերաբերյալ: Ես այլևս չեմ գնում եկեղեցի հանուն ինձ, այլ մտածելով ուրիշների մասին: Ես նպատակ եմ դնում բարևելու մարդկանց, ովքեր մենակ են նստում, ողջունելու այցելուներին, … կամավոր որևէ հանձնարարություն կատարելու: …
«Կարճ ասած, ես եկեղեցի եմ գնում ամեն շաբաթ ակտիվ լինելու մտադրությամբ, ոչ թե պասիվ, և դրական տրամադրություն հաղորդելու մարդկանց: Հետևաբար իմ Եկեղեցի հաճախելը ինձ համար ավելի քան հաճելի է և իմաստալի» (մեջբերում «Անեսասեր ծառայություն»-ից Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 96):
Երբ մտածում եք ձեր դասարանի ուսանողների կարիքների մասին, նկատի ունեցեք հարցնել մի քանիսը կամ բոլորը հետևյալ հարցերից՝ օգնելու նրանց վերլուծել և կիրառել այն սկզբունքները, որոնք նրանք հասկացան Մորոնի 6.5–6 հատվածներից:
-
Ի՞նչ փորձառություններ են ձեզ ուսուցանել ձեր ծխի կամ ճյուղի անդամների հետ աղոթելու և ծոմ պահելու կարևորության մասին:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ մենք պետք է «խոսենք մեկս մյուսի հետ, [մեր] հոգիների բարօրության վերաբերյալ» ((Մորոնի 6.5): Ինչպե՞ս ենք դա անում եկեղեցում:
-
Ինչպե՞ս կարող է մեր փորձառությունը եկեղեցում ազդեցություն թողնել, եթե մենք հաճախում ենք ուրիշներին հոգեպես զորացնելու ցանկությամբ:
-
Հաղորդությունը ճաշակելիս որո՞նք են այն մի քանի բաները, որոնցով մենք կարող ենք հիշել Փրկչին: Ինչպե՞ս կարող է հաղորդությունը ճաշակելն օգնել մեզ հիշել Նրան ողջ շաբաթվա ընթացքում:
-
Ինչպե՞ս է մեր դիտարկած օրինակների պատճառներով եկեղեցի հաճախելը օգնում մեզ «պահել [մեզ] ճիշտ ճանապարհին:» (Մորոնի 6.4): Ինչպե՞ս կարող ենք խրախուսել մյուս երիտասարդներին հաճախել Եկեղեցու ժողովներին:
Բարձրաձայն կարդացեք Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ միտքը.
«Սիոնում տեղ չկա դիտավորյալ մեղանչողի համար: Տեղ կա ապաշխարող մեղավորի համար, մարդու համար, ով հեռու է շրջվում անօրենությունից և ձգտում հավերժական կյանքի և Ավետարանի լույսին» (in Conference Report, Apr. 1915, 120):
Ապա հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մորոնի 6.7–8 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Եկեղեցու առաջնորդները Մորոնիի օրերում ինչին էին «խիստ հետևում»: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով: Դուք կարող եք բացատրել, որ այս հատվածում, «ջնջվում էին» արտահայտությունը վերաբերվում է վտարմանը: Եթե Եկեղեցու անդամները լուրջ մեղք են գործում և չեն ապաշխարում, նրանք կարող են վտարվել, կամ կորցնել իրենց անդամակցությունը Եկեղեցում և իրենց ուխտերի օրհնությունները:
-
Որո՞նք են այն բաները, որոնք Եկեղեցու ղեկավարներն անում են այսօր՝ օգնելու համար զերծ մնալ անօրինությունից:
-
Համաձայն Մորոնի 6.8 հատվածի, ի՞նչ խոստում է տրվում մեզ, եթե մենք անկեղծորեն ապաշխարենք մեր մեղքերից: (Որքան հաճախ մենք ապաշխարենք և անկեղծ միտումով ձգտենք ներման, մենք կներվենք:)
Խնդրեք ուսանողներին մտածել կիրակի օրը Եկեղեցու կանոնավոր ժողովներին Սուրբ Հոգին զգալու հնարավորությունների մասին (օրինակ՝ աղոթքների ժամանակ, հաղորդության ընթացքում, երբ անդամները ելույթներ են ունենում կամ ուսուցանում, երբ երգում են հիմները, կամ երբ դասի ընթացքում խորհում են սուրբ գրության հատվածի շուրջ): Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 6.9: Խնդրեք դասարանին հետևել նրան և բացահայտել, թե ինչ դեր պետք է ունենա Սուրբ Հոգին մեր ժողովներում:
-
Ի՞նչ ճշմարտություն ենք մենք սովորում Մորոնի 6.9 հատվածից այն մասին, թե ինչպես պետք է վարել Եկեղեցու ժողովները: (Եկեղեցու ժողովները պետք է վարել Սուրբ Հոգու զորությամբ: )
-
Ե՞րբ եք զգացել, որ Եկեղեցու ժողովները ղեկավարվել են Սուրբ Հոգու զորությամբ:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես է այս ճշմարտությունը վերաբերվում մեր Եկեղեցու ժողովների բոլոր կողմերին, թող նրանք պատկերացնեն հետևյալ իրադրությունում գտնվող մարդկանց վիճակը: (Դուք կարող եք գրել դա գրատախտակին մինչև դասը սկսվելը կամ նախապատրաստել դրանք որպես լրացուցիչ նյութ:) Հանձնարարեք ուսանողներին բացատրել, թե ինչպես է Մորոնի 6.9 հատվածի սկզբունքը, կիրառելի այս իրադրություններից յուրաքանչյուրում:
-
Ձեզ խնդրվել է ելույթ ունենալ հաղորդության ժողովի ժամանակ Հիսուս Քրիստոսի Քավության մասին:
-
Ձեզ խնդրվել է առաջիկա հաղորդության ժողովի համար ծրագրել երաժշտական միջոցառում:
-
Դուք նստած եք վկայության ժողովին և զգում եք հուշում կիսվելու ձեր վկայությամբ, բայց դուք վստահ չեք, թե ինչ պետք է ասեք:
Հիշեցրեք ուսանողներին, որ դասի սկզբում դուք խնդրեցիք նրանց մտածել, թե ինչ կասեին ծնողները որևէ երտասարդ տղամարդու կամ երիտասարդ աղջկա՝ խրախուսելու համար գնալ եկեղեցի: Դասը եզրափակելու համար հարցրեք ուսանողներին, թե արդյոք ցանկանում են կիսվել: Ապա կիսվեք վկայությամբ եկեղեցի հաճախելու օրհնության մասին և որևէ այլ սկզբունքներով, որոնք քննարկել եք այդ օրը: