Դաս 159
Մորոնի 10.1–7, 27–29
Նախաբան
Մորոնին հորդորեց Լամանացիներին և բոլոր մյուսներին, ովքեր կկարդային իր վկայությունը խնդրել Աստծուն հաստատել ճշմարտությունը իր խոսքերի վերաբերյալ: Նա ուսուցանեց, որ Աստված ցույց կտար Մորմոնի Գրքի ճշմարտացիությունը և Հիսուս Քրիստոսի իրական լինելը Սուրբ Հոգու զորությամբ: Մորոնին հայտարարեց նաև, որ նա կհանդիպեր մեզ Աստծո դատաստանի առջև, որտեղ Տերն Ինքը կհաստատեր Մորոնիի խոսքերի ճշմարտացիությունը: (Նշում. Դուք կարող եք ուսանողների համար ժամանակ թողնել, դասի վերջում կիսվելու Մորմոն Գրքի վերաբերյալ իրենց վկայություններով: Որպեսզի համոզվեք, որ ունեք բավարար ժամանակ, աղոթքով ընտրեք այս դասի մասերը, որոնք ամենաօգտակարը կլինեն ձեր ուսանողների համար):
Ուսուցանման առաջարկներ
Մորոնի 10.1–7
Մորոնին հորդորում է մեզ ձեռք բերել վկայություն Մորմոնի Գրքի և Հիսուս Քրիստոսի մասին:
Նախքան դասի սկսելը գրատախտակի վրա պորտաքարով կամար նկարեք (դուք կարող եք հղում կատարել 4 -րդ դասի նկարի վրա): Սկսեք դասը ցուցադրելով նկարը:
-
Ո՞րն է կամարի պորտաքարի նպատակը:
-
Ինչպե՞ս է պորտաքարը կապված Մորմոնի Գրքի հետ: (Եթե ուսանողները կարիք ունեն օգնության այս հարցին պատասխանելու համար, դուք կարող եք առաջարկել, որ նրանք կարդան Մարգարե Ջոզեֆ Սմիթի հայտարարությունը Մորմոնի Գրքի նախաբանի վեցերորդ պարբերությունում:)
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մորմոնի Գրքի նախաբանի վերջին պարբերությունը: Նախքան նրանց կարդալը, խնդրեք նրանց փնտրել այն երեք ճշմարտությունները, որոնք մարդ կարող է իմանալ՝ ձեռք բերելով վկայություն Մորմոնի Գրքի մասին:
-
Ճիշտ ինչպես կամարը միասին է պահվում պորտաքարի միջոցով, մեր վկայությունների ո՞ր մասերն են ամրացվում Մորմոնի Գրքի մասին վկայություն ձեռք բերելիս:
-
Ինչո՞ւ է կարևոր յուրաքանչյուր անձնավորության համար ձեռք բերել իր անձնական վկայությունը Մորմոնի Գրքի մասին:
Ամփոփեք Մորոնի 10.1–2 բացատրելով, որ մոտավորապես 1,400 տարի առաջ նախքան Մարգարե Ջոզեֆ Սմիթի ոսկե թիթեղների ստանալը, Մորոնին ավարտեց իր հոր հիշատակարանը՝ գրելով իր վերջին հորդորանքը նրանց, ովքեր կընդունեն Մորմոնի Գիրքը վերջին օրերին: (Կարող է օգտակար լինել բացատրել, որ հորդորել բառը նշանակում է սաստիկ խրախուսել կամ համոզել ինչ որ մեկին: Այս բառը հայտնվում է ութ անգամ Մորոնի 10 գլխում:)
Բացատրեք, որ Մորոնին հորդորեց բոլորին, ովքեր կստանան Մորմոնի Գիրքը, որոնել դրա ճշմարտացիության և աստվածայնության մասին վկայությունը: Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալՄորոնի 10.3–4 ուշադրություն դարձնելով այն արտահայտություններին, որոնք նկարագրում են Սուրբ Հոգու միջոցով Մորմոնի Գրքի վերաբերյալ վկայություն ձեռք բերելու պահանջները: Դուք կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այդ արտահայտությունները, երբ նրանք գտնեն դրանք: Երբ ուսանողները կիսվեն իրենց գտած արտահայտություններով, ապա այդ արտահայտությունները գրեք գրատախտակին: Նրանց պատասխանները պետք է ներառեն հետևյալը.
Որպեսզի ուսանողները ավելի լավ հասկանան, թե մարդիկ ինչ պետք է անեն Սուրբ Հոգուց վկայություն ստանալու համար այն մասին, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, օգտագործեք հետևյալ ուսուցման գաղափարները՝ քննարկելու Մորոնիի ուսուցանած պահանջներից յուրաքանչյուրը:
1.«Կարդացեք այս բաները»:
Մորոնին հրավիրել է մեզ «կարդալ այս բաները» կամ կարդալ Մորմոնի Գիրքը: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Յոթանասունի Քվորումից Երեց Թադ Ռ. Կալիստերի հետևյալ պատմությունը, այն մասին թե ինչպես մի երիտասարդ կին օգուտ քաղեց Մորմոնի Գիրքը կարդալուց.
«Մի 14- ամյա աղջիկ … ասաց, որ նա կրոնի մասին զրուցում էր իր ընկերներից մեկի հետ դպրոցում: Նրա ընկերն ասաց նրան. «Ի՞նչ կրոնի ես պատկանում դու»:
«Նա պատասխանեց. «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն, կամ Մորմոններին»:
«Նրա ընկերը պատասխանեց. «Ես գիտեմ այդ եկեղեցին, և ես գիտեմ, որ այն ճշմարիտ չէ»:
«Ինչպե՞ս ես իմացել», - եղավ պատասխանը:
«Որովհետև, - ասաց նրա ընկերը, - ես ուսումնասիրել եմ այն:
«Դու կարդացել ե՞ս Մորմոնի Գիրքը»:
«Ոչ, - եղավ պատասխանը,- Չեմ կարդացել»:
«Այդ ժամանակ այդ հիանալի աջիկը պատասխանեց. «Ուրեմն դու չես ուսումնասիրել իմ եկեղեցին, որովհետև ես կարդացել եմ Մորմոնի Գրքի յուրաքանչյուր էջը և ես գիտեմ, որ այն ճշմարիտ է» («Մորմոն Գիրքը, Գիրք Աստծուց» Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 76):
-
Ինչո՞ւ է Մորմոնի Գիրք կարդալը կարևոր դրա ճշմարտացիության վերաբերյալ վկայություն ձեռք բերելու համար:
-
Ինչպե՞ս է այս տարի Մորմոնի Գրքի ընթերցումը զորացրել ձեր վկայությունը դրա մասին և այն ճշմարտությունների մասին, որն այն ուսուցանում է:
2.«Հիշեք, թե որքան ողորմած է եղել Տերը»:
Մորոնին ուսուցանել է, որ նրանք, ովքեր կարդացել են Մորմոնի Գիրքը և ցանկանում են իմանալ դրա ճշմարտացիության մասին, պետք է «հիշեն, թե որքան ողորմած է եղել Տերը» (Մորոնի 10.3): Բացատրեք, որ Տիրոջ ողորմածության դեպքերը ճանաչելն ու հիշելը կարող է փափկեցնել մեր սրտերը և մեզ պատրաստել զգալու Սուրբ Հոգու ազդեցությունը: Ողորմած բառի իմաստներից մեկը կարեկցանքն է: Հրավիրեք ոսանողներին խորհել այն պահի մասին, երբ նրանք զգացել են Տիրոջ ողորմածությունը կամ կարեկցանքն իրենց հանդեպ կամ զգացել են այն իրենց ծանոթի կյանքում:
Հրավիրեք ուսանողներին Մորմոնի Գրքից կիսվելու Տիրոջ ողորմածության այն օրինակներով, որոնք իմաստալի են իրենց համար:
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է Տիրոջ ողորմածությանը մասին հիշողությունը օգնել ինչ որ մեկին ընկալունակ լինել Սուրբ Հոգու հանդեպ և ստանալ վկայություն Մորմոնի Գրքի մասին:
-
Տիրոջ ողորմածության վերաբերյալ ի՞նչ ապացույց եք տեսել ձեր կյանքում:
-
Ի՞նչ զգացումներ եք ունենում, երբ հիշում եք Տիրոջ ողորմածությունը ձեր կյանքում:
3.«Խորհեք [Տիրոջ ողորմածության մասին] ձեր սրտերում»:
Մորոնին ուսուցանել է, որ մենք պետք է խորհենք Տիրոջ ողորմածության մասին մեր սրտերում: Բացատրեք, որ խորհելով այն ուղիների մասին, երբ Տերը ողորմած է եղել ուրիշների և մեր հանդեպ, նախապատրաստում են մեզ ստանալ Սուրբ Հոգու ազդեցությունը: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալու, թե ինչու է դա այդպես հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մարվին Ջ. Աշթոնի հետևյալ բացատրությունը.
«Բառարաններում գրված է, որ խորհել նշանակում է մտովի ծանր ու թեթև անել, խորապես մտածել, կշռադատել, խորհրդածել: …
«Խորհելով, մենք հնարավորություն ենք տալիս Հոգուն ուղղորդելու և ազդեցություն թողնելու: Խորհելը հզոր օղակ է սրտի և մտքի միջև: Երբ մենք կարդում ենք սուրբ գրությունները, մեր սրտերն ու մտքերը հուզվում են: Եթե մենք օգտագործում ենք խորհելու պարգևը, մենք կարող ենք ստանալ այս հավերժական ճշմարտությունները և հասկանալ թե ինչպես կարող ենք օգտագորել դրանք մեր ամենօրյա գործերում: …
«Խորհելն առաջադեմ մտավոր զբաղմունք է: Այն մեծ պարգև է նրանց համար, ովքեր սովորել են այն կիրառել: Մենք գտնում ենք հասկացողություն, ներըմբռնում և գործնական կիրառում, եթե մենք օգտագործում ենք խորհելու պարգևը» (“There Are Many Gifts,” Ensign, Nov. 1987, 20):
-
Մորմոնի Գիրքը ուսումնասիրելիս, ե՞րբ է խորհրդածելն օգնել ձեզ զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը:
-
Ի՞նչ կարող ենք սուրբ գրությունները ուսումնասիրելիս ավելի հետևողականորեն խորհելու համար:
4. «Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ [Հիսուս] Քրիստոս»:
Մորոնին ուսուցանել է, որ եթե մենք կամենում ենք ստանալ վկայություն Մորմոնի Գրքի ճշմարտացիության վերաբերյալ, մենք պետք է խնդրենք Աստծուն «մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ [Հիսուս]Քրիստոս»: Բացատրեք, որ մաքուր սրտով և անկեղծ միտումով աղոթելը նշանակում է, որ մենք մտադիր ենք «գործել ըստ այն պատասխանի, որ [մենք] կստանանք Աստծուց» (Քարոզիր Իմ Ավետարանը. Միսիոներական Ծառայության Ուղեցույց» [2004], 111): Կիսվեք հետևյալ պատմությամբ, որում մի մարդ աղոթեց անկեղծ միտումով՝ ձեռք բերելու վկայություն Մորմոնի Գրքի ճշմարտացիության վերաբերյալ.
«Երբեմն ճշմարտությունն իմանալու համար ես աղոթում էի, բայց դա ավելի շուտ անցողիկ միտք էր, քան անկեղծ հարց: Ապա մի գիշեր ես որոշեցի աղոթել «անկեղծ միտումով»:
«Ես ասացի Երկնային Հորը, որ ես ցանկանում եմ ճանաչել Նրան և անդամակցել Նրա ճշմարիտ Եկեղեցուն: Ես խոստացա. «Եթե Դու թույլ տաս ինձ, որ իմանամ, թե արդյոք Ջոզեֆ Սմիթը իսկական մարգարե է և Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, ես կանեմ այն ամենը, որ Դու կկամենաս որ անեմ: Եթե Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ Եկեղեցին է, ես կհետևեմ դրան և երբեք չեմ հրաժարվի»:
«Ես չունեցա վառ տպավորիչ հայտնություն, սակայն խաղաղություն զգացի և գնացի քնելու: Մի քանի ժամ անց, ես արթնացա հստակ մի մտքով. «Ջոզեֆ Սմիթը ճշմարիտ մարգարե է, և Մորմոնի Գիրքը ճշմարիտ է»: Այդ միտքը ուղեկցվեց աննկարագրելի խաղաղությամբ: Ես քուն մտա, որպեսզի նորից արթնանայի՝ ճիշտ նույն մտքով և զգացումով:
«Այդ ժամանակից ի վեր ես երբեք չեմ կասկածել, որ Ջոզեֆ Սմիթը ճշմարիտ մարգարե է: Ես գիտեմ, որ սա Փրկչի աշխատանքն է և որ Երկնային Հայրը կպատասխանի մեր անկեղծ խնդրանքներին» (Rodolfo Armando Pérez Bonilla, “How I Know,” Ensign, Oct. 2011, 64):
Հանձնարարեք ուսանողներին կարդալ Մորոնի 10.4 և նշել թե Աստված ինչ կանի նրանց համար, ովքեր հետևում են Մորոնիի ուղենշած գործընթացին:
-
Ի՞նչ խոստացավ Մորոնին նրանց, ովքեր վկայություն են փնտրոմ Մորմոնի Գրքի վերաբերյալ այն ուղով, որը նա է նշել է:
-
Ի՞նչ ձևերով կարող է Սուրբ Հոգին վկայել մեզ Մորմոնի Գրքի ճշմարտացիության վերաբերյալ:(Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ հայտնությունների մեծ մասը չեն գալիս վառ տպավորությունների ձևով:Չնայած որոշ անձնավոություններ կարող են ունենալ ցնցող հոգևոր փորձառություններ, մեծ մասը կզգան ինչ որ խաղաղ և նուրբ մի բան, ինչպես օրինակ ջերմ, խաղաղ զգացում կամ համոզվածություն: Դուք կարող էք նաև բացատրել, որ երբ մենք ուսումասիրում ենք սուրբ գրությունները, Հոգին կարող է վկայել ճշմարտությունն այն մասին, ինչ մենք կարդում ենք: Ապա, երբ մենք հատուկ հարցնում ենք իմանալու ճշմարտությունը Մորմոնի Գրքի մասին, Հոգին կհաստատի այն վկայությունները, որոնք մենք ստացել ենք:)
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 10.5–7 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել և բացահայտել, թե Մորոնիի խորհրդի համաձայն ինչ կարող ենք նաև իմանալ Սուրբ Հոգու միջոցով: Նշեք, որ Մորոնի 10.4–5 հատվածները սուրբ գրությունների սերտման հատվածներ են: Դուք կարող եք հորդորել ուսանողներին նշելու այս հատվածը տարբերակիչ ձևով, որպեսզի իրենք կարողանան հեշտությամբ այն գտնել:
-
Ի՞նչ կարող ենք սովորել Մորոնի 10.3–7 հատվածներից: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, բայց նրանք պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Եթե մենք խնդրենք Աստծուն հավատքով և անկեղծ միտումով, Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք ստանալ վկայություն Մորմոնի Գրքի և Հիսուս Քրիստոսի մասին:)
Հանձնարարեք ուսանողներին գրել տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում մի նպատակ այն մասին, թե ինչ իրենք պետք է անեն՝ ձեռք բերելու կամ ամրացնելու իրենց վկայությունները Մորմոնի Գրքի վերաբերյալ: Հորդորեք նրանց կիրառել սկզբունքը, որն ուսուցանվել է Մորոնի 10.4 -ում:
Մորոնի 10.27–29
Մորոնին վկայում է, որ նա կհանդիպի մեզ Աստծո դատաստանի առջև:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 10.27–29 հատվածները: Հանձնարարեք դասարանին մտածելու այն մասին, թե ինչպես կպատասխանեին Մորոնի 10.27 հատվածում գտնովղ հարցին: Վկայեք, որ նրանք, ովքեր ստացել են Մորմոնի Գիրքը հաշվետու կլինեն Աստծուն, թե ինչպես են արձագանքել դրան:
Դասի վերջում բավականաչափ ժամանակ տրամադրեք հրավիրելու համար ուսանողներին կիսվելու Մորմոնի Գրքի վերաբերյալ իրենց վկայություններով:Կիսվեք Մորմոնի Գրքի մասին ձեր անձնական վկայությամբ:Հավաստիացրեք ուսանողներին, որ երբ նրանք շարունակեն ուսումանսիրել Մորմոնի Գիրքը իրենց ողջ կյանքի ընթացքում, նրանց հավատքը առ Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը կաճի: