Գրադարան
Դաս 160. Մորոնի 10.8 –26, 30–34


Դաս 160

Մորոնի 10.8–26, 30–34

Նախաբան

Ուսուցանելուց հետո, թե ինչպես Սուրբ Հոգու միջոցով ձեռք բերել վկայություն բոլոր բաների ճշմարտացիության մասին, Մորոնին հորդորեց նրանց, ովքեր կկարդան այս խոսքերը ստանալ և ճանաչել հոգևոր պարգևները: Մորոնին ավարտեց Մորմոնի Գրքի հիշատակարանը բոլոր մարդկանց հորդորելով գալ դեպի Հիսուս Քրիստոսը, կառչած մնալ ամեն բարի պարգևից, որ Նա առաջարկում է, և կատարելագործվել Նրա միջոցով:

Ուսուցանման առաջարկներ

Մորոնի 10.8–26

Մորոնին ուսուցանում է Հոգու պարգևների մասին և դրանց նպատակը Տիրոջ աշխատանքում:

Հանձնարարեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ Երկնային Հայրն օգնել է նրանց անել մի բան, որը նրանք չէին կարող անել ինքնուրույն: Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մորոնի 10.8 հատվածը, որոնելով այն արտահայտությունը, որը նկարագրում է հոգևոր կարողություններն ու օրհնությունները, որ Աստված տալիս է հավատարիմներին («Աստծո պարգևները»): Բացատրեք, որ մենք հաճախ համարում ենք այս պարգևները որպես Հոգու պարգևներ կամ հոգևոր պարգևներ:

  • Համաձայն Մորոնի 10.8 , ինչո՞ւ է Աստված տալիս Հոգու պարգևերը Իր զավակներին: (Ուսանողները պատասխանելուց հետո, գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Աստված շնորհում է Հոգու պարգևները ի օգուտ Իր զավակների: Դուք կարող եք բացատրել, որ այս ենթատեքստում օգուտ բառը նշանակում է օրհնել կամ օգնել:)

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մորոնի 10.9–16, ուշադրություն դարձնելով Աստծո այն պարգևներին, որոնք Մորոնին նկարագրել է այս հատվածներում: Ուսանողներին կարող եք առաջարկել, որպեսզի նրանք նշոն այդ հատվածները:

  • Հոգու ի՞նչ պարգևներ գտաք այս հատվածներում: (Երբ ուսանողները պատասխանեն, գուցե գրեք նրանց պատասխանները գրատախտակին:)

  • Այս պարգևների ի՞նչ օրինակներ եք դուք տեսել Եկեղեցում:

  • Ե՞րբ եք տեսել մարդկանց օրհնություններ ստանալիս, որովհետև մյուսները գործադրել են իրենց հոգևոր պարգևները: (Կարող եք նախապատրաստվել կիսվելու համար մի օրինակով, որ դուք տեսել եք:)

  • Ինչպե՞ս կարող է Հոգու պարգևները լինեն ի օգուտ այն անձի, ով ստանում է դրանք:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 10.19, 24 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել, ուշադրություն դարձնելով հոգևոր պարգևներ ստանալու և զգալու արգելքին:

  • Ի՞նչ արգելք բացահայտեցիք հոգևոր պարգևներ ստանալու և զգալու համար:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ անհավատության մեջ գտնվող մարդիկ չեն կարող զգալ կամ ստանալ Աստծո զորությունն ու պարգևները:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալՄորոնի 10.25–26, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ կպատահի նրանց հետ, ովքեր մերժում են Աստծո պարգևներն ու զորությունը: Խնդրեք նրանց կիսվել իրենց մտքերով:

Հանձնարարեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ Մորոնի 10.20–23 հատվածները: Խնդրեք, որ դասարանը հետևի նրանց, որոնելով հավատք, հույս և գթություն ունենալու օրհնությունները: (Նախքան ուսանողների կարդալը, դուք կարող եք բացատրել, որ «նպատակահարմար է ինձ» արտահայտությունըՄորոնի 10.23 հատվածում վերաբերվում է այն բաներին, որոնք ներդաշնակության մեջ են Աստծո կամքի հետ:)

  • Ի՞նչ օրհնություններ Մորոնին ուսուցանեց, որ կստանան նրանք, ովքեր ունեն հավատք, հույս և գթություն:

Երբ ուսանողները պատասխանեն, գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Եթե մենք ունենք հավատք, մենք կկարողանանք անել այն, ինչ Փրկիչն է կամենում, որ մենք անենք: Դուք կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այս սկզբունքը Մորոնի 10.23 հատվածում:

  • Ի՞նչ եք կարծում, ինչպես կարող են գրատախտակին գրված երկու սկզբունքները կապված լինել միմյանց հետ: (Եթե մենք ունենք հավատք, Աստված կտա մեզ պարգևներ որոնց կարիքը մենք ունենք, որպեսզի կատարենք այն աշխատանքը, որ Նա պատրաստել է մեզ համար:)

  • Ինչպե՞ս կարող է այս երկու սկզբունքներն իմանալը օգնել ձեզ ներկայումս և հետագայում:

Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ մտքերը: Որպեսզի ուսանողներին օգնեք տեսնելու, թե ինչպես էՄորոնի 10.23 հատվածում գտնվող խոստումը կատարվել կամ կարող էր կատարվել իրենց կյանքում, նրանց մի քանի րոպե տվեք՝ լրացնելու մտքերից մեկը տետրերում կամ սուրբ գրություների ուսումնասիրության օրագրերում.

Ես զգացի Մորոնի 10.23 հատվածի խոստումը, երբ …

Մորոնի 10.23 հատվածում գտնվող խոստումը կարող է օգնել ինձ, երբ …

Բավականաչափ ժամանակից տրամադրելուց հետո, հանձնարարեք ուսանողներին կիսվելու իրենց զուգընկերոջ հետ գրածով։

Մորոնի 10.30–34

Մորոնին հրավիրում է բոլորին գալ դեպի Քրիստոս և կատարելագործվել Նրանում:

Գրեք Կատարելություն բառը գրատախտակին: Դրա ներքևում գրեքՀնարավո՞ր է թե անհնարին:

Հրավիրեք ուսանողներին կիսվել գրատախտակի վրայի հարցի վերաբերյալ իրենց մտքերով:Կարճ քննարկումից հետո, խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 12.48 հատվածը:

  • Փրկչի խոսքերով ո՞րն է մեծագույն նպատակն մեզանից յուրաքանչյուրիս համար:( Դառնալ կատարյալ դառնալ:) Ինչպե՞ս է դա հնարավոր:

Ուսանողներն իրենց ներըմբռնումներով կիսվելուց հետո, հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի հետևյալ բացատրությունը:

Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստ

«Կատարելությունը հավերժական նպատակ է: Չնայած մենք չենք կարող կատարյալ լինել մահկանացու կյանքում, դրան ձգտելը պատվիրան է, որն ի վերջո Քավության միջոցով մենք կարող ենք պահել» (“This Is Our Day,” Ensign, May 1999, 19):

Բացատրեք, որ չնայած կատարելությունն անհասանելի է այս կյանքում, մենք ի վերջո կարող ենք կատարելագործված դառնալ: Մորոնին ուսուցանել է, թե ինչ կարող ենք անել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով կատարելագործված դառնալու համար: Արտագրեք հետևյալ աղյուսակը գրատախտակին, բաց թողնելով փակագծերի մեջի պատասխանները։

Ի՞նչ պետք է անեմ ես …

Ի՞նչ է խոստանում Աստված …

(Պատասխանները կարող են ներառել, որ մենք պետք է գանք դեպի Հիսուս Քրիստոսը, ձգտենք և ստանանք բարի պարգևներ, խուսափենք չար պարգևներից և անմաքուր բաներից, մեզ զերծ պահենք ամեն անաստվածությունից և սիրենք Աստծուն ողջ մեր զորությամբ, մտքով և ուժով:)

(Պատասխանները կարող են ներառել, որ Նա կկատարի Իր ուխտերը, Նրա շնորհը բավարար է մեզ համար, մենք կատարյալ կլինենք Հիսուս Քրիստոսում, մենք կստանանք Աստծո շնորհը, մենք կսրբագործվենք և կստանանք թողություն մեր մեղքերի համար, և մենք կդառնանք սուրբ, անբիծ:)

Հանձնարարեք ուսանողներին կարդալ Մորոնի 10.30–33, փնտրելով այնպիսի արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչ մենք պետք է անենք և ինչ է Աստված խոստանում անել՝ դարձնելու մաքուր և կատարյալ: Հրավիրեք որևէ ուսանողի գրի առնել ուսնողների պատասխանները համապատասխան սյունակներում: Մատնանշեք, որշնորհ բառը վերաբերվում է աստվածային օգնությանը և ուժին, որ մենք ստանում ենք, Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ:

  • Ի՞նչ արտահայտություն դուք կգրեիք այս սյունակի ներքևում ամփոփելու այն, ինչ Մորոնին ուսուցանեց մաքուր և կատարյալ դառնալու մասին: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանց պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ ճշմարտությունը. Երբ մենք գալիս ենք դեպի Հիսուս Քրիստոս, մենք կարող ենք մաքրագործվել և կատարելագործվել Նրա Քավության միջոցով:)

Հնարավորության դեպքում ուսանողներին տվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հայտարարության հետևյալ օրինակը: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հայտարարությունը, մինչ դասարանի մնացած անդամներն այդ ընթացքում հետևում են: Մինչ ուսանողի կարդալը դասարանին հորդորեք ուշադիր լսել, մտածելով, թե ինչ կարող են անել այս տարի՝ գալու դեպի Հիսուս Քրիստոս ի հետևանք Մորմոնի Գրքի ուսումնասիրության:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Մեր կրոնի պորտաքարի և երբևէ գրված ամենաճիշտ գրքի ավարտական, վերջին միակ կոչն է՝ ձեռք չտալ անմաքուր բանին, այն պետք է սուրբ լինի և անբիծ, այն պետք է անարատ լինի: Եվ այդ մաքրությունը կարող է գալ միայն այն Գառան արյան միջոցով, ով կրեց մեր վշտերը և տարավ մեր ցավերը, Գառը, ով խոցվեց մեր օրինազանցությունների համար, և ծեծվեց մեր անօրինությունների համար, Գառը, ով արհամարհվեց և չարչարվեց, բայց, որին մենք չգնահատեցինք (տես Մոսիա 14): …

«Մաքրություն—Գառան արյան միջոցով: Սա այն է, ինչ աղերսում է այս գիրքը: (“A Standard unto My People” [address to CES religious educators, Aug. 9, 1994], 13–14, si.lds.org):

Հանձնարարեք ուսանողներին Մորոնի 10.32 –33-ում գտնել արտահայտություններ որոնք ընդգծում են, որ մենք կարող ենք կատարյալ լինել միայն «Քրիստոսում» կամ Նրա Քավության մաքրագործող զորությամբ և շնորհի միջոցով:

  • Ինչո՞ւ մենք մաքուր և կատարյալ դառնալու համար կարիք ունենք Հիսուս Քրիստոսի Քավության :

  • Մորոնի 10.32–33 հատվածներում ո՞ր արտահայտություններն եք համարում խրախուսական, երբ ձգտում եք մաքրության և կատարելության հավերժական նպատակին:

Հրավիրեք ուսանողներին ընտրել մեկ կամ երկու արտահայտություններ գրատախտակին գրված աղյուսակի առաջին սյունակից: Նրանց մի քանի րոպե տրամադրեք՝ գրելու տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում

Եզրափակեք այս դասը դասարանին կարդալով Մորոնի 10.34 հատվածը:Խնդրեք ուսանողներին հետևել, փնտրելով ապացույց, որ Մորոնին հավատք և հույս ուներ Հիսուս Քրիստոսի հանդեպ: Իրենց մտքերով կիսվելուց հետո, հրավիրեք ուսանողներին գրել որևէ մտքեր և տպավորություններ, որ նրանք ունեցել են, երբ ավարտեն Մորմոնի Գրքի ուսումանսիրության այս դասընթացը: Թող ուսանողները դասարանի հետ կիսվեն իրենց մտքերով: Վկայեք նրանց խոստացված Երկնային Հոր օրհնությունների մասին, եթե նրանք գան դեպի Հիսուս Քրիստոսը՝ հետևելով Նրա ուսմունքներին և գործադրելով հավատք Նրա Քավության հանդեպ: Հորդորեք ուսանողներին Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը դարձնել իրենց ողջ կյանքի զբաղմունքը:

Մորոնիի կրկնություն

Ուսանողներին տրամադրեք ժամանակ Մորոնիի գիրքը կրկնելու համար: Թող նրանք մտածեն այն մասին, թե ինչ են սովորել այդ գրքից, ինչպես սեմինարիայում այնպես էլ իրենց անձնական սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում։ Անհրաժեշտության դեպքում նրանց հիշողությունը թարմացնելու համար հրավիրեք նրանց համառոտակի կրկնել Մորոնիի որոշ գլուխների բովանդակությունը: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել ինչ որ բանով Մորոնիից, որը նրանց համար ոգեշնչող է կամ որն օգնել է նրանց ավելի մեծ հավատք ունենալ առ Հիսուս Քրիստոս:

Բացատրական և պատմական տեղեկություն

Մորոնի 10.8–19 Հոգու պարգևները

Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին նկարագրել է հոգևոր պարգևներ ձեռք բերելու նպատակներն ու պատճառները.

«[Հոգևոր պարգևների նպատակն] է լուսավորել, քաջալերել և դաստիարակել հավատարիմներին, որպեսզի նրանք ժառանգեն խաղաղություն այս կյանքում և առաջնորդվեն դեպի հավերժական կյանք գալիք աշխարհում: Դրանց ներկայությունn ապացույց է Տիրոջ աշխատանքի աստվածայնության մասին, այնտեղ որտեղ նրանք չկան, այնտեղ չկա Եկեղեցին և Աստծո արքայությունը: Խոստումն այն է, որ դրանք երբեք չեն վերանա, քանի դեռ աշխարհը կանգուն կլինի ներկա վիճակով, բացի անհավատության պատճառով (Մորոնի 10.19), բայց երբ կատարյալ օրը գա և սրբերը ստանան վեհացում, այլևս դրանց կարիքը չի լինի: Ինչպես Պողոսն է արտահայտել դա. «Բայց երբոր կատարեալը գայ. Այս փոքր ի շատէն կխափանուի»: (Ա Կորնթ. 13․10)

«Հավատարիմ մարդկանցից ակնկալվում է, որ որոնեն Հոգու պարգևները ողջ իրենց սրտով: Նրանք պետք է «նախանձավոր» լինեն «լավագույն պարգևներին» (Ա Կորնթ. 12․31; ՎևՈՒ 46․8), «նախանձավոր» լինեն «հոգևոր պարգևներին» (Ա Կորնթ. 14․1), «խնդրել Աստծուն, որը տալիս է առատորեն»(ՎևՈւ 46․7; Մատթեոս 7․7–8)։ Մեկին կտրվի մեկ պարգև, մյուսին՝ մեկ այլ, իսկ «ոմանց տրված լինի՝ ունենալ բոլոր այդ պարգևները, որ լինի մեկ գլուխ, որպեսզի ամեն մի անդամ այդպիսով օգտվի»(ՎևՈւ 46․29)»(Mormon Doctrine, 2nd ed. [1966], 314):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մարվին Ջ. Աշթոնն ուսուցանել է.

«Իմ կարծիքով, կյանքի մեծագույն ողբերգություններից մեկն այն է, երբ մարդ իրեն դասակարգում է որպես մեկը, որը չունի տաղանդներ կամ պարգևներ: …

«Վարդապետություն և Ուխտեր 46.11–12 հատվածներում, մենք ունենք այս ճշմարտությունը. «Քանզի բոլորին տրված չէ ամեն պարգև. Քանզի կան շատ պարգևներ, և ամեն մարդու մի պարգև է տրված Աստծո Հոգուց:

«Ոմանց տրված է մի բան, ոմանց էլ տրված է մեկ ուրիշ բան, որպեսզի բոլորն այդպիսով օգտվեն»:

«Աստված տվել է մեզանից յուրաքանչյուրին մեկ կամ մեկից ավելի տաղանդներ:… Մեզանից յուրաքանչյուրի գործն է որոնել և կառուցել այն պարգևների վրա, որոնք Աստված է տվել:…

«Աստված իսկապես ապրում է: Նա իսկապես օրհնում է մեզ պարգևներով: Երբ մենք զարգացնում և կիսվում ենք Աստծո տված պարգևներով և օգտվում մեզ շրջապատողների պարգևներից, աշխարհը կարող է լինել մի ավելի լավ վայր և Աստծո աշխատանքն առաջ կշարժվի ավելի արագ քայլերով» (“There Are Many Gifts,” Ensign, Nov. 1987, 20, 23):

Մորոնի 10.22 «Հուսահատությունը գալիս է անօրինության պատճառով»

Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնը կիսվել է այն ներըմբռնմամբ, որ բարիք անելով կարելի է խուսափել հուսահատությունից:

«Մորմոնի Գրքում մենք կարդում ենք, որ «Հուսահատությունը գալիս է անօրինության պատճառով»(Մորոնի 10.22): «Երբ ես բարիք եմ անում ես լավ եմ զգում», - ասել է Աբրահամ Լինկոլնը, «իսկ երբ ես վատ բան եմ անում, ես վատ եմ զգում»: Մեղքը քաշում է մարդուն դեպի ընկճվածություն և հուսահատություն: Չնայած մարդը կարող է ժամանակավոր որոշ հաճույք զգալ մեղքի մեջ, վերջնական արդյունքը դժբախտություն է: «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»(Ալմա 41.10) Մեղքը աններդաշնակություն է ստեղծում Աստծո հետ և ճնշում է հոգին: Ուստի մարդ լավ կանի քննի իրեն՝ տեսնելու համար, թե արդյք ներդաշնակության մեջ է Աստծո բոլոր օրենքների հետ: Յուրաքանչյուր պահվող օրենք բերում է որոշակի օրհնություն: Յուրաքանչյուր խախտված օրենք բերում է որոշակի կործանում: Նրանք ովքեր հուսահատության լուծի տակ են, պետք է գան դեպի Տերը, քանզի Նրա լուծը քաղցր է և նրա բեռը թեթև։ (Sես Մատթ. 11․28–30։) (“Do Not Despair,” Ensign, Oct. 1986, 2)

Մորոնի 10.34 Մորոնիի հրաժեշտը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կիսվել է Մորմոնի Գրքում Մորոնիի եզրափակիչ խոսքերի վերաբերյալ հետևյալ մտքերով.

«Մաքրություն: Սրբություն: Անբիծ բնավորություն և խիղճ: Այս բոլորը Քրիստոսի շնորհով, որը սրբում է մեր հանդերձները, սրբագործում է մեր հոգիները, փրկում է մեզ մահից և վերականգնում մեզ մեր աստվածային ծագումը:

«Մորոնին իր արձանագրած վերջին շնչով բերեց այդպիսի աստվածային փրկագնման վերաբերյալ իր անձնական ամուր հավատքի վկայությունը: …

«Այսպիսով Մորմոնի Գիրքն ավարտվում է, Մորոնիի նման կարճատև, Սուրբ Հարության խոստումով: [Sես Հայտնություն 14․6] Դա խիստ համապատասխան է այս սրբազան վկայության համար՝ գրված մարգարեների կողմից, հանձնված հրեշտակների կողմից, պաշտպանված Աստծո կողմից՝ խոսելով այնպես կարծես մեկն «աղաղակեր մեռած տեղից», հորդորելով բոլորին գալ դեպի Քրիստոս և կատարելագործվել նրանում, մի գործընթաց, որը կհասցնի սելեստիալ փառքի գագաթնակետին» (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 339):