Տնային ուսումնասիրության դաս
Մորոնի 7.20–10.34 (Մաս 32)
Նախաբան
Այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում որդեգրել ամեն բարի բան: Ուսանողներին հնարավորություն կտրվի բացատրել, թե ինչպես մարդ կարող է իմանալ ինքն իր համար, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Նրանք կկարողանան նաև կիսվել իրենց վկայություններով Մորմոնի Գրքի մասին և քննարկել, թե ինչպես են իրենց վկայությունները զորացվել այս տարի: Մորոնի 7–9 հատվածները պարունակում են գրեր կամ նամակներ Մորմոնից, որոնք Մորոնին ընդգրկեց այս գրքում:
Ուսուցանման առաջարկներ
Մորոնի 7.20–48
Մորոնին գրի է առնում հավատք առ Հիսուս Քրիստոս, հույսի և գթության մասին Մորմոնի ուսմունքները:
Գրեք դիպչել և որդեգրել բառերը գրատախտակին: Խնդրեք որևէ ուսանողի գալ դասարանի առջև և ցույց տալ դասարանին, թե ինչ է նշանակում դիպչել Մորմոնի Գրքին: Ապա խնդրեք ուսանողին ցույց տալ, թե ինչ է նշանակում որդեգրել Մորմոնի Գիրքը:
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մորոնի 7.19 և փնտրել Մորմոնի խոսքերն այն մասին, թե մենք ինչ պետք է որդեգրենք.
-
Ըստ Մորոմոնի մենք ի՞նչ պետք է որդեգրենք:
-
Ի՞նչ եք կարծում ինչ է նշանակում «որդեգրել ամեն բարի բան»: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ «ամեն բարի բանը» կարող է ներառել արդար նպատակներ, գործեր, մտքեր, սկզբունքներ և դիտավորություններ:)
Բացատրեք, որ Մորմոնը շարունակում է ուսուցանել, թե ինչպես մենք կարող ենք «որդեգրել ամեն բարի բան»: Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մորոնի 7.20–22, 25 : Խնդրեք դասարանին փնտրել Մորմոնի խորհուրդը նրա վերաբերյալ, թե ինչ պետք է անենք «որդեգրել ամեն բարի բան»:
Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. Երբ մենք … , մենք կարող ենք որդեգրել ամեն բարի բան:
Հարցրեք. Այս հատվածները կարդալուց հետո, ինչպե՞ս կլրացնեիք այս միտքը: (Ուսանողների պատասխաններից մեկ կարող է լինել այն է, որ երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս, մենք կարող ենք որդեգրել ամեն բարի բան:)
Հիշեցրեք ուսանողներին, որ Մորմոնի այս գլուխը նաև վկայում է, որ առ Հիսուս Քրիստոս հավատքի միջոցով մենք կարող ենք լցվել գթության պարգևով (տես Մորոնի 7.48): Հանձնարարեք դասարանին անգիր արտասանել սուրբ գրության սերտման Մորոնի 7.45, 47–48 հատվածը: Դասարանի անդամները կարող են նաև հատվածները բարձրաձայն կարդալ:
Ուղղեք հետևյալ հարցերը.
-
Ո՞րն է ձեր սիրելի արտահայտությունը Մորոնի 7.45, 47–48 հատվածներում: Ինչո՞ւ է այդ արտահայտությունը ձեզ համար կարևոր:
-
Ե՞րբ եք տեսել, որ ինչ որ մեկը գթառատ է եղել, կամ զգացել, որ Տերն օգնում է ձեզ գթառատ լինել: (Դուք կարող եք տալ այս հարցերին ձեր անձնական պատասխանները:)
Մորոնի 10
Մորոնին հորդորում է մեզ ձեռք բերել վկայություն Մորմոնի Գրքի վերաբերյալ և գալ դեպի Հիսուս Քրիստոսը:
Ուսանողների հետ Վերանայեք կամարի պորտաքարի նպատակը: Քննարկեք թե ինչպես է պորտաքարի գաղափարը կապված Մորմոնի Գրքի հետ: (Դուք կարող եք ուսանողներին հղել մաս 1-ի նկարը, օր 3 իրենց ուսումասիրության ուղեցույցներում:) Հրավիրեք ուսանողներին կիսվելու այն բանով, թե ինչպես է Մորմոնի Գիրքը իրենց վկայությունների պորտաքարը:
Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Մորոնի 10.3–5: Թող ուսանողները մտածեն, թե ինչո՞ւ են այս հատվածները անհրաժեշտ կիսելու բոլոր մարդկանց հետ, անկախ նրանից, թե նրանք մեր Եկեղեցու անդամներ են, թե ոչ: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով, իսկ հետո հարցրեք. Ըստ Մորոնիի, ինչ պետք է անենք, որպեսզի իմանանք ճշմարտությունը: (Երբ ուսանողները պատասխանեն, դուք կարող եք գրել նրանց պատասխանները գրատախտակին: Մատնանշեք, որ այդ պատասխանները ուղիներ են, որոնցով կարող ենք հավատքով փնտրել իմանալու համար «ճշմարտությունը բոլոր բաների մասին»:)
Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Մորոնի 10.6–7 , իսկ հետո հարցրեք. Բացի Մորմոնի Գրքի ճշմարտացիությունից, էլ ի՞նչ կարող ենք իմանալ Սուրբ Հոգու զորությամբ (Սուրբ Հոգին կհաստատի, որ Հիսուսը Քրիստոսն է:)
Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին.Եթե մենք խնդրենք Աստծուն հավատքով և անկեղծ միտումով, Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք ստանալ վկայություն Մորմոնի Գրքի և Հիսուս Քրիստոսի մասին:
Հիշեցրեք ուսանողներին, որ Մորոնին թողել է մի վերջնական հրավեր բոլոր մարդկանց համար, ովքեր կկարդան Մորմոնի Գիրքը: Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ նրա հրավերը, որը գտնվում է Մորոնի 10.30, 32–33 հատվածներում: Խնդրեք դասարանի անդամներին փնտրել ուղիներ, որոնցով մենք կարող ենք «գալ Քրիստոսի մոտ»: (Դուք կարող եք առաջարկել, որ նրանք նշեն իրենց սովորածը:) Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.
-
Ի՞նչ հրավեր է Մորոնին հղում մեզ այս սրբազան հիշատակարանի վերջում:
-
Այս հատվածներում ո՞ր արտահայտություններն են օգնում ձեզ իմանալ, թե ինչպես «գալ Քրիստոսի մոտ»:
-
Ի՞նչ սկզբունքներ կարող եք սովորել այս հատվածներից: (Ուսանողների պատասխանները կարող են ներառել հետևյալ սկզբունքը. Երբ մենք գանք դեպի Հիսուս Քրիստոսը, մենք կարող ենք մաքրագործվել և կատարելագործվել Նրա Քավության միջոցով: Դուք կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին:)
-
Ի՞նչ է նշանակում ձեզ համար այն, որ դուք կարող եք կատարյալ դառնալ միայն Հիսուս Քրիստոսի միջոցով:
Հանձնարարեք յուրաքանչյուր ուսանողի ընտրել հետևյալ հարցերից մեկը և մտածել դրանց պատասխանների մասին: (Դուք կարող եք գրել այս հարցերը գրատախտակին կամ պատրաստել դրանք որպես օժանդակ նյութ նախքան դասը:) Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվելու իրենց պատասխաններով:
-
Ինչպե՞ս եք իմացել, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:
-
Ինչպե՞ս է Փրկիչն օգնել ավելի կատարելագործվել, քան դուք երբևէ կարող էիք անել դա ինքնուրույն:
-
Երբ դուք ետ եք նայում այս տարվա Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությանը, ի՞նչ կկամենայիք անել բարելավելու սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունը:
Ուսանողներն իրենց պատասխաններով կիսվելուց հետո, դուք կարող եք կիսվել Մորմոնի Գրքի և Հիսուս Քրիստոսի Քավության վերաբերյալ ձեր վկայությամբ: Բացի այդ շնորհակալություն հայտնեք ուսանողներին այս տարի սեմինարիայում ուսումանսիրելու և սովորելու իրենց ջանքերի համար: Հորդորեք նրանց շարունակելու սուրբ գրությունների ամենօրյա ընթերցանությունը և ձգտել կիրառել այն, ինչ նրանք սովորում են իրենց կյանքի ընթացքում: