Դաս 50
Հարոմ և Օմնի
Նախաբան
Հարոմի և Օմնիի գրքերը պարունակում են Նեփիի փոքր թիթեղների վերջին գրառումները: Հարոմը թիթեղները ստացել էր իր հորից՝ Ենովսից, և արձանագրել էր նեփիացիների պատերազմները և օրհնությունները մոտավորապես 60 տարիների ընթացքում: Նա այնուհետև փոխանցել էր թիթեղներն իր որդի Օմնիին: Օմնիի գիրքը պարունակում է հինգ տարբեր նեփիացիների արձանագրությունները և ընդգրկում է մոտավորապես 230 տարիներ: Ամաղեկին՝ Օմնիի գրքի վերջին հեղինակը, ավարտում է իր հիշատակարանը հետևյալ հրավերով. «[Եկեք] Քրիստոսի մոտ … և մատուցեք ձեր ողջ հոգիները նրան՝ որպես ընծա» (Օմնի 1.26):
Ուսուցանման առաջարկներ
Հարոմ 1.1–15
Հարոմը նկարագրում է, թե ինչպես նեփիացիները բարգավաճեցին, երբ նրանք պահեցին Տիրոջ պատվիրանները
Կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը: Եթե հնարավոր է, կարդալիս ցուցադրեք Նախագահ Ուխդորֆի նկարը.
«Ես հիշում եմ, երբ պատրաստվում էի կործանիչ ինքնաթիռի օդաչուական իմ դասընթացին: Մեր զինվորական նախապատրաստական դասերի հիմնական ժամանակը տրամադրվում էր ֆիզիկական վարժություններին: Ես մինչ այժմ համոզված չեմ, թե ինչու էին անվերջ վազքի պարապմունքները համարվում օդաչու դառնալու համար հիմնական նախապատրաստական մասը: Այնուամենայնիվ, մենք վազում ու վազում էինք, և էլի էինք վազում:
Վազելիս ես սկսեցի նկատել մի բան, որ, ճիշտն ասեմ, անհանգստացրեց ինձ: Կրկին ու կրկին ինձանից առաջ էին անցնում մարդիկ, ովքեր ծխում էին, խմում և անում այնպիսի բաներ, որոնք դեմ էին ավետարանին, և հատկապես Իմաստության Խոսքին:
Ես հիշում եմ, որ մտածում էի. «Սպասիր մի րոպե, արդյո՞ք ես չպետք է վազեի և չհոգնեի»: Սակայն ես հոգնում էի, և ինձանից անցնում էին մարդիկ, ովքեր հաստատ չէին հետևում Իմաստության Խոսքին: Ես խոստովանում եմ, այդ ժամանակ այդ փաստն անհանգստացրեց ինձ: Ես ինքս ինձ հարց տվեցի՝ այդ խոստումը ճի՞շտ էր, թե՝ ոչ» («Համբերությամբ շարունակենք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 56):
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե արդյոք նրանք երբևէ զգացել են նման անհանգստություն, մտածելով, թե ինչպես Տերը կկատարի Իր պատվիրանները պահելու համար նրանց օրհնելու Իր խոստումը:
Գրատախտակին գրեք հաստատել բառը, և խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչ է այն նշանակում (վավերացնել կամ ապացուցել որևէ բանի ճշմարտացիությունը): Բացատրեք, որ Հարոմը, ով Ենովսի որդին էր, օգտագործել է հաստատվել բառը, երբ նա գրել է իր նախնիներին տրված խոստման մասին: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Հարոմ 1.9, փնտրելով Տիրոջ խոստումը, որը հաստատվել էր: (Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները այս խոստումը նշեն իրենց սուրբ գրություններում): Համոզվեք, որ ուսանողները նշել են՝ «Որքան որ դուք կպահեք իմ պատվիրանները, դուք կբարգավաճեք երկրում» նախադասությունը:
Գրատախտակի վրա գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները և հարցերը: (Ժամանակ չկորցնելու համար դուք կարող եք գրել դրանք գրատախտակին նախքան դասի սկսվելը:)
Ի՞նչ օրինակներ կան այն բանի վերաբերյալ, թե ինչպես էին նեփիացիները հնազանդվում և ինչպես էին նրանք օրհնվում: | |
Ինչպե՞ս էին առաջնորդները և մարգարեները օգնում նեփիացիներին հնազանդվել և բարգավաճել: | |
Ինչպե՞ս հետագայում հաստատվեց Աստծո խոստումը մեկ այլ ճանապարհով: |
Ուսանողներին բաժանեք երեք խմբերի: Գրատախտակի սուրբ գրությունների հղումներից յուրաքանչյուրը հանձնարարեք յուրաքանչյուր խմբից մեկ հոգու: Թող ուսանողները մտքում կարդան իրենց հանձնարարված սուրբ գրության հատվածները՝ փնտրելով համապատասխան հարցերի պատասխանները: Այնուհետև խմբի յուրաքանչյուր անդամին տվեք մեկ կամ երկու րոպե, որ ամփոփեն, թե ինչ են իրենք կարդացել և պատասխանեն հանձնարարված հարցին: Հրավիրեք մեկ կամ երկու ուսանողների դասարանի համար ամփոփել մի ճշմարտություն, որն իրենք սովորել են այս սուրբ գրություններն ուսումնասիրելու և քննարկելու արդյունքում: Երբ ուսանողները տան իրենց պատասխանները, համոզվեք, որ նրանք հասկանում են, որ երբ մենք հնազանդվենք Աստծո պատվիրաններին, մենք կբարգավաճենք:
-
Ելնելով այն ամենից, ինչ դուք սովորեցիք նեփիացիների փորձառությունից, ի՞նչ եղանակներով Աստված կօրհնի նրանց, ովքեր հնազանդվում են Իր պատվիրաններին:
Այս սկզբունքն ակնառու դարձնելու համար ուսանողներին հիշեցրեք Նախագահ Ուխդորֆի փորձառությունը, երբ նա խորհեց, թե արդյոք Վարդապետություն և Ուխտերում տրված Տիրոջ խոստումը կհաստատվեր: Ապա կարդացեք նրա ելույթի շարունակությունը.
«Պատասխանը չեկավ անմիջապես: Սակայն ի վերջո, ես սովորեցի, որ Աստծո խոստումները չեն կատարվում այնքան արագ կամ այնպես, որ մենք ենք ակնկալում. դրանք գալիս են Իր ժամանակին և Իր ձևով: Տարիներ անց, ես պարզորոշ տեսա ապացույցն այն աշխարհիկ օրհնությունների, որոնք գալիս էին նրանց, ովքեր հնազանդվում էին Իմաստության Խոսքին՝ ի լրումն հոգևոր օրհնություններին, որոնք գալիս են անմիջապես Աստծո օրենքներից որևէ մեկին հնազանդվելուց: Ետ նայելով, ես գիտեմ հաստատ, որ Տիրոջ խոստումները, եթե գուցե միշտ չէ, որ արագ են կատարվում, սակայն անտարակուսելի են» («Համբերությամբ շարունակենք», 56):
Հրավիրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ.
-
Ե՞րբ է Տերն օրհնել ձեզ կամ երբ եք դուք բարգավաճել Նրա պատվիրանները պահելու արդյունքում: Ելնելով ձեր փորձառությունից՝ ի՞նչ վկայություն դուք կարող եք կիսել Տիրոջ և Նրա խոստումների մասին:
Օմնի 1.1–30
Հիշատակարանները պահողները շարադրում են նեփիացիների պատմությունը
Հակիրճ ձևով ներկայացրեք Օմնիի գիրքը, բացատրելով, որ այն գրվել է Հարոմի սերունդների կողմից և որ այն ընդգրկում է մոտավորապես 230 տարի: Հրավիրեք ուսանողներին աչքի անցկացնել Օմնիի գիրքը, որ գտնեն այն մարդկանց անունները, ովքեր Հարոմից հետո պահել են փոքր թիթեղները: Որպեսզի օգնեք ուսանողներին անուններն արագ գտնել, խորհեք հետևյալ սուրբ գրությունների հղումները տալու մասին. Օմնի 1.1, 4, 8, 10, 12, 25:
Բացատրեք, որ Օմնիի գիրքը նկարագրում է Մորմոնի Գրքի մարդկանց պատմության մի շարք կարևոր իրադարձություններ: Այն հիշատակում է Զարահեմլայի ժողովրդի (նաև հայտնի որպես մուղեկացիներ) և Կորիանթումրի (վերջին հարեդացին) մասին, և այն նաև հակիրճ ձևով պատմում է, թե ինչպես են նեփիացիները տեղափոխվել Զարահեմլա և միավորվել մուղեկացիների հետ: Դուք կարող եք խորհուրդ տալ ուսանողներին անդրադառնալ Մորմոնի Գրքի էջանշի ժամանակագրությանը (item number 10458) և օգնել նրանց գտնել, թե երբ են նեփիացիները և մուղեկացիները միաձուլվել: Նաև ուսանողները թող էջանշի վրա գտնեն Կորիանթումր անունը «Հարեդացիներ» վերնագրի տակ:
Գրատախտակին գծեք այս էջում ցուցադրված քարտեզը, սակայն սլաքները մի ընդգրկեք: Խրախուսեք ուսանողներին գծել քարտեզը իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում կամ դասարանային նոթատետրերում:
Հիշեցրեք ուսանողներին, որ Նեփիի օրոք նեփիացիները առանձնացան լամանացիներից և հաստատվեցին մի վայրում, որը կոչեցին Նեփիի երկիր: Քարտեզի վրա առաջին ժառանգության երկրից սլաք գծեք դեպի Նեփիի երկիրը: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Օմնի 1.12–13 և ներկայացնել, թե ինչպես նեփիացիները եկան ապրելու Զարահեմլայի երկրում: Երբ ուսանողները կիսվեն իրենց գտածով, մի սլաք գծեք Նեփիի երկրից դեպի Զարահեմլայի երկիրը: Նշեք, որ Օմնի 1.12–13 ուսուցանում է, որ Տերն առաջնորդում է արդարներին:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Օմնի 1.14–19: Խնդրեք դասարանին փնտրել նմանություններ և տարբերություններ նեփիացիների և այն ժողովրդի միջև, որ նրանք գտան Զարահեմլայի երկրում: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են իրենք սովորել:
Ամփոփեք Օմնի 1.20–22, բացատրելով, որ Զարահեմլայի մարդիկ հայտնաբերել էին Կորիանթումրին, ով Հարեդի ժողովրդի վերջին երկու փրկվածներից մեկն էր (մյուսը մարգարե Եթերն էր): Քարտեզի վրա ցույց տվեք Ավերակների երկիրը և բացատրեք, որ սա հյուսիսում գտնվող մի վայր է, որտեղ հարեդացի ժողովրդի «ոսկորներն ընկած են ցաքուցրիվ», այն բանից հետո, երբ նրանք կործանվեցին (Օմնի 1.22): Ասեք ուսանողներին, որ նրանք կսովորեն հարեդացիների մասին, երբ նրանք կուսումնասիրեն Եթերի գիրքը: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին գրել հարեդացիներ իրենց սուրբ գրություններում Օմնի 1.20–22–ի կողքին:
Գծեք մի սլաք, որը ձգվում է Զարահեմլայի երկրից դեպի Նեփիի երկիրը, ապա ետ է շրջվում դեպի Զարահեմլա: Գծեք մեկ այլ սլաք, որը սկիզբ է առնում Զարահեմլայի երկրից և մի ուղղությամբ ձգվում է դեպի Նեփիի երկիր: Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք կարող են բացատրել, թե ինչ են ներկայացնում այս երկու սլաքները: Եթե նրանք օգնության կարիք ունեն, ամփոփեք Օմնի 1.27–30, բացատրելով, որ երկու խմբերն էլ դուրս գալով Զարահեմլայից, փորձում էին վերադառնալ Նեփիի երկիր: Առաջին խմբին դա չհաջողվեց և նրանք վերադարձան Զարահեմլա: Երբ Ամաղեկին ավարտեց իր հիշատակարանը, նա նշեց, որ նա չգիտեր երկրորդ խմբի ճակատագրի մասին: Ասեք ուսանողներին, որ նրանք կիմանան այս խմբի՝ Զենիֆի ժողովրդի մասին, երբ նրանք ուսումնասիրեն Մոսիայի գիրքը: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին գրել Զենիֆի ժողովուրդ իրենց սուրբ գրություններում Օմնի 1.29–30–ի կողքին:
Բացատրեք, որ Մորմոնի Գիրքը չի պնդում, թե այն հանդիսանում է բոլոր ժողովուրդների հիշատակարանը, ովքեր բնակվել են հին Ամերիկաներում: Բացի հարեդացիներից, մուղեկացիներից և Լեքիի խմբից, հավանաբար եղել են մարդկանց այլ խմբեր, ովքեր եկել են Ամերիկյան աշխարհամաս:
Բացատրեք, որ երբ Ամուղեկը ավարտեց իր հիշատակարանը, նա գրեց մի կարևոր հրավեր նրանց, ովքեր կկարդան իր խոսքերը: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ամուղեկի հրավերը Օմնի 1.25–26–ում, փնտրելով մի գաղափար, որը նա կրկնեց երեք անգամ: (Դուք կարող եք խրախուսել ուսանողներին նշել այն, ինչ իրենք կգտնեն:)
-
Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում գալ դեպի Քրիստոսը:
Նշեք, որ որպես Քրիստոսի մոտ գալու Ամաղեկիի հրավերի մի մաս, նա խորհուրդ է տվել մեզ անել որոշակի բաներ: Գրատախտակին գրեք հետևյալը.
Թող ուսանողները կրկին անդրադառնան Օմնի 1.25–26-ին: Հրավիրեք նրանցից մի քանիսին լրացնել գրատախտակի նախադասությունը՝ օգտագործելով արտահայտություններ այս հատվածներից:
-
Համաձայն Օմնի 1.26-ի, ինչպե՞ս մենք կօրհնվենք այս բաներն անելու համար: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ եթե մենք գանք Քրիստոսի մոտ և համբերենք մինչև վերջ, մենք կփրկվենք: Դուք կարող եք գրատախտակին գրել այս սկզբունքը:)
Խնդրեք ուսանողներին ընտրել գրատախտակին գրված արտահայտություններից մեկը: Հրավիրեք նրանց իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել կամ համառոտագրել մի հակիրճ ելույթ, որը նրանք կարող են ունենալ հաղորդության ժողովի ժամանակ: Այն կարող է լինել նրա մասին, թե ինչպես նրանք կարող են գալ Քրիստոսի մոտ այդ ճանապարհով: Խորհուրդ տվեք, որ նրանց ելույթները կարող են ընդգրկել. (1) Օմնի 1.25–26 կարդալը և իրենց ընտրած արտահայտություններն իրենց խոսքերով բացատրելը, (2) լրացուցիչ սուրբ գրություններ կարդալը, որոնք պարզաբանում են կամ իմաստավորում են արտահայտությունը, (3) դրա հետ կապված փորձառությամբ կիսվելն իրենց կյանքից կամ իրենց ճանաչած մարդկանց կյանքից, կամ (4) իրենց մտքերով, զգացմունքներով և վկայությամբ կիսվելը: (Այս խորհուրդները դուք կարող եք գրել գրատախտակին, գրել դրանք տպված թերթիկների վրա և բաժանել, կամ բարձրաձայն կարդալ դրանք, որպեսզի ուսանողները կարողանան գրել դրանք իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:)
Ուսանողներին տվեք վեցից յոթ րոպե՝ իրենց ելույթը պատրաստելու համար: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց ելույթով դասարանի առաջ: (Եթե դրա համար ժամանակ չկա, ոմանց խնդրեք կիսվել իրենց ելույթով հաջորդ դասի սկզբում կամ որպես դասարանային հավաքների մի մաս հետագայում: Դուք կարող եք նաև խրախուսել նրանց կիսվել իրենց ելույթով ընտանեկան երեկոյի ժամանակ կամ ընտանիքի անդամների կամ ընկերների հետ զրույցների ժամանակ:) Վերջում կիսվեք ձեր վկայությամբ, որ եթե մենք գանք Քրիստոսի մոտ և համբերենք մինչև վերջ, մենք կփրկվենք: