Տնային ուսումնասիրության դաս
Հակոբ 5–Օմնի (Մաս 10)
Նախաբան
Այս դասի ժամանակ ուսանողները հնարավորություն կունենան խորհելու իրենց հանդեպ Տիրոջ սիրո մասին, ինչպես ցույց է տրված Հակոբ 5–ում: Եթե ժամանակը թույլ է տալիս, դուք կարող եք նաև ցանկանալ սովորեցնել նրանց Հակոբ 5-ից՝ որպես Տիրոջ ծառաներ իրենց դերի մասին: Ուսանողները կկարողանան քննարկել ճշմարտություններ Հակոբ 7-ից, որոնք կարող են օգնել նրանց, երբ ուրիշները հարցականի տակ առնեն կամ քննադատեն իրենց համոզմունքները: Նրանք նաև հնարավորություն կունենան դասարանին պատմել այն մասին, թե ինչպես են իրենք կիրառել այն, ինչ սովորել են Ենովսի գրքից: Բացի դրանից, ուսանողները կարող են կիսվել իրենց պատրաստած ելույթներով, թե ինչպես մենք կարող ենք ականջ դնել Քրիստոսի մոտ գալու հրավերին, որը տրված է Օմնիում: Եթե ուզում եք, որ նրանք դա անեն, կարող է օգտակար լինել, որ դուք նախօրոք կապվեք ուսանողներից մի քանիսի հետ և հրավիրել նրանց պատրաստվել, որ կիսեն իրենց ելույթները դասարանի հետ:
Ուսուցանման առաջարկներ
Հակոբ 5–6
Հակոբը մեջբերում է ձիթենու այլաբանությունը, որ ցույց տա, որ Տերը ջանասիրաբար աշխատում է մեր փրկության համար
Հիշեցրեք ուսանողներին, որ ձիթենիների այլաբանությունում ընտանի ձիթենու ճյուղերը ցրվում են այգով մեկ: Սա ներկայացնում է Աստծո ուխտյալ ժողովրդի՝Իսրայելի տան անդամների ցրումն աշխարհով մեկ: Ի վերջո, այնուամենայնիվ, այգու բոլոր ծառերը դարձել էին ոչ պիտանի (տես Հակոբ 5.46): Բացատրեք, որ սա ներկայացնում է Մեծ Ուխտադրժության ժամանակաշրջանը:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հակոբ 5.61–62, փնտրելով, թե ինչ հրահանգեց Տերն Իր ծառային (Իր մարգարեին) անել, որպեսզի օգներ ծառերին ևս մեկ անգամ առաջ բերել բարի պտուղ: Այնուհետև տվեք հետևյալ հարցերը.
-
Ձեր կարծիքով, ովքե՞ր կարող են լինել այս «ծառաները»: (Եկեղեցու ղեկավարները, միսիոներները և Եկեղեցու բոլոր անդամները:)
-
Ի՞նչ յուրահատկություն ունի այն ժամանակաշրջանը, որում այս ծառաները կանչված են աշխատելու:
Հակիրճ ձևով բացատրեք, որ այս ջանքերը ներկայացնում են Իսրայելի հավաքումը: Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, որ նրանք մի մասն են ծառաների խմբի, ովքեր կանչված են աշխատելու Տիրոջ այգում, կարդացեք Յոթանասունից Երեց Դին Լ. Լարսենի հետևյալ խոսքերը: Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ում է նա ներկայացնում որպես «այգու վերջին աշխատողներ»:
«[Այժմ] այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Տերը և իր ծառաները կգործադրեն իրենց վերջին մեծ ջանքը, որ ճշմարտության ուղերձը տանեն երկրի բոլոր մարդկանց և հետ վերադարձնեն հին Իսրայելի սերունդներին, ովքեր կորցրել են իրենց ճշմարիտ իսկությունը: …
Դուք աշխարհ եք եկել, երբ դրվել է այս մեծ աշխատանքի հիմքը: Ավետարանը վերականգնվել է վերջին անգամ: Եկեղեցին հաստատվել է գրեթե աշխարհի բոլոր մասերում: Բեմահարթակը պատրաստ է վերջին հուզիչ տեսարանը խաղալու համար: Դուք կլինեք հիմնական խաղացողները: Դուք այգու վերջին աշխատողների թվում եք: Սա այն ծառայությունն է, որի համար դուք ընտրված եք» (“A Royal Generation,” Ensign, May 1983, 33):
Տվեք հետևյալ հարցերը.
-
Ըստ Երեց Լարսենի, ովքե՞ր էին ծառաները կամ «վերջին աշխատողները», ովքեր կանչված էին աշխատելու այգում:
-
Ի՞նչ հնարավորություններ դուք ունեք Տիրոջը ծառայելու և ուրիշներին օգնելու համար, որ «բարի պտուղ» առաջ բերեն:
Դասարանով բարձրաձայն կարդացեք Հակոբ 5.71-ը: Հրավիրեք ուսանողներին ներկայացնել, թե ինչ է Տերը խոստանում նրանց, ովքեր աշխատում են Իր հետ: Հարցրեք ուսանողներին, թե երբ են իրենք օրհնված զգացել Տիրոջը ծառայելու իրենց ջանքերի համար:
Հակոբ 7
Հակոբը հույսը դնում է Տիրոջ վրա, երբ նա հանդիպում է Սերեմին և առաջնորդում է նեփիացիների բազմությանը դառնալ դեպի Տերը
Նշում. Հակոբ 7-ում ուսանողները սովորեցին, թե ինչպես Հակոբը հաղթահարեց առ Հիսուս Քրիստոս իր հավատքին ուղղված հակառակությունը Սերեմ անունով մարդու՝ հակաքրիստոսի կողմից: Մինչդեռ այս դասը չի կենտրոնանում Սերեմի հետ ունեցծ Հակոբի փորձառության վրա, դուք կարող եք հրավիրել ուսանողներին ամփոփել իրադարձությունները և ներկայացնել մի ճշմարտություն, որը նրանք սովորել են Հակոբի օրինակից: Դուք հատկապես կարող եք նշել այն ճշմարտությունը, որ մեր հավատքը չի տատանվի, եթե մեր վկայությունները հիմնված են հայտնության և հոգևոր ճշմարիտ փորձառությունների վրա:
Ենովս
Իր մեղքերին ներում ստանալուց հետո Ենովսն աղոթում է ուրիշների համար և աշխատում է նրանց փրկության համար
Գծեք այս գծապատկերը գրատախտակին կամ մի թերթիկի վրա: Խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչ առնչություն ունի այն Ենովսի փորձառության հետ:
Ուսանողներին բաժանեք երեք խմբի: (Եթե դուք ունեք փոքր դասարան, խումբը կարող է բաղկացած լինել մեկ անձից:) Խնդրեք առաջին խմբին կարդալ Ենովս 1.4–6–ը և նախապատրաստվել, որ բացատրեն մի ճշմարտություն, որ մենք կարող ենք սովորել իր անձի համար ասված Ենովսի աղոթքից: Խնդրեք երկրորդ խմբին կարդալ Ենովս 1.9–10–ը և նախապատրաստվել, որ բացատրեն մի ճշմարտություն, որը մենք կարող ենք սովորել Ենովսի աղոթքի այդ մասից: Երրորդ խմբի ուսանողները թող կարդան Ենովս 1.11–14–ը և նախապատրաստվեն, որ բացատրեն մի ճշմարտություն, որը մենք կարող ենք սովորել Ենովսի աղոթքի այդ մասից: Ապա խնդրեք յուրաքանչյուր խմբի մի անդամի կիսվել, թե ինչ են իրենք նախապատրաստել: Խնդրեք ուսանողներին կրկնել օր 3-ը, իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերի հանձնարարություն 9-ը և հրավիրեք մի քանիսին կիսվել, թե ինչպես են նրանք ընտրել կիրառել Ենովսի գրքի ճշմարտությունները:
Հարոմ և Օմնի
Հիշատակարանները պահողները պատմում են նեփիացիների դժվարությունների և օրհնությունների մասին
Եթե ուսանողները հարցեր ունեն Արևմտյան կիսագնդում մի շարք մարդկանց վերաբնակեցման հետ կապված, դուք կարող եք նրանց հետ քննարկել Օմնի 1.1–30–ի մասին ուսանողների ձեռնարկի նյութը, ներառյալ Առաջին Նախագահությունից Նախագահ Էնթոնի Վ. Իվինսի խոսքերը:
Հրավիրեք ուսանողներին կրկնել ելույթները, որոնք նրանք նախապատրաստել էին դեպի Քրիստոս գալու մասին (օր 4, հանձնարարություն 4): Եթե ժամանակը թույլ է տալիս, դուք կարող եք խնդրել մի քանի ուսանողների դասարանին ներկայացնել իրենց ելույթները: Եթե դուք նախօրոք խնդրել եք ուսանողներին ելույթ ունենալ, համոզվեք, որ բավականաչափ ժամանակ եք թողնում նրանց համար:
Մի մոռացեք շնորհակալություն հայտնել ուսանողներին իրենց մասնակցության համար: Վկայություն բերեք ձեր ուսանողներից յուրաքանչյուրի հանդեպ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրո մասին, և վստահեցրեք նրանց, որ եթե նրանք գան Քրիստոսի մոտ իրենց ողջ հոգով, նրանք կփրկվեն Նրա թագավորությունում:
Հաջորդ Մասը (Մորմոնի Խոսքերը–Մոսիա 6)
Հաջորդ մասում ուսանողները կկարդան Բենիամին թագավորին հայտնված Աստծո հրեշտակի մասին, ով հրահանգներ է տվել նրան և ասել, թե ինչ ասի իր ժողովրդին (տես Մոսիա 3): Բենիամին թագավորն այս խոսքերը հաղորդեց իր ժողովրդին, ովքեր մեծ փոփոխություն զգացին իրենց սրտերում: