Դաս 80
Ալմա 15–16
Նախաբան
Նրանից հետո, երբ Տերն ազատեց բանտից Ալմային և Ամուղեկին, նրանք գնացին քարոզելու Սիդոմ քաղաքի ժողովրդին: Այնտեղ նրանք գտան հավատացյալներին, ովքեր դուրս էին գցվել Ամմոնիայից, ներառյալ Զիզրոմին, որը տանջվում էր ֆիզիկապես և հոգեպես իր մեղքերի պատճառով: Երբ Զիզրոմը հայտարարեց առ Հիսուս Քրիստոս իր հավատքի մասին, Ալման բժշկեց նրան և մկրտեց: Ալման հիմնադրեց Եկեղեցի Սիդոմում, ապա Ամուղեկի հետ վերադարձավ Զարահեմլա: Ի իրականացումն Ալմայի մարգարեության՝ Լամանացիները կործանեցին Ամմոնիա քաղաքը մեկ օրում: Բացի այդ, Լամանացիները բռնեցին Նեփիացիներից մի քանիսին շրջակա երկրամասերից: Ընտրելով հետևել Ալմայի մարգարեական առաջնորդությանը Նեփիացիների զորքերը ազատեցին գերիներին և Լամանացիներին դուրս քշեցին երկրից: Խաղաղության մի ժամանակահատվածի ընթացքում Ալման, Ամուղեկը և շատ ուրիշներ ամրացրեցին Եկեղեցին Նեփիացիների ողջ երկրով մեկ:
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 15
Ալման բժշկում է Զիզրոմին, հիմնում Սիդոմում Եկեղեցին և վերադառնում Ամուղեկի հետ Զարահեմլա:
Ուսանողներին օգնելու համար, որ հիշեն հիմնական մարդկանց և իրադարձությունները, որոնց մասին պատմում են Ալմա 11–14 հատվածները, գրեք հետևյալ խոսքերը գրատախտակին.
Ուսանողներին տվեք մեկ րոպե փորձելու համար օգտագործել գրատախտակի վրա գրված բոլոր անուններն ու խոսքերը և ամփոփելու այն իրադարձությունները, որոնք նկարագրվում են Ալմա 11–14 գլուխներում: (Դուք կարող եք առաջարկել, որ որպես օգնություն նրանք դիմեն գլխի համառոտ շարադրանքներին): Մի քանի ուսանողների պատասխաններից հետո ջնջեք բոլոր խոսքերը, բացի Զիզրոմ բառից:
Բացատրեք, որ Ամմոնիան թողնելուց հետո, Ալման և Ամուղեկը եկան Սիդոմ, որտեղ նրանք գտան հավատացյալներին, ովքեր դուրս էին գցվել Ամմոնիայից, ներառյալ Զիզրոմին: Հրավիրրեք ուսանողներին կարդալԱլմա 15.3–5 հատվածները մտքում, որոնելով խոսքեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են Զիզրոմի վիճակը: Երբ ուսանողները հաղորդեն այն, ինչ գտել են, գրեք նրանց պատասխանները գրատախտակին՝ Զիզրոմի անվան ներքո:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ Զիզրոմի հանցանքը ստիպեց նրան տառապել ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես: Ի՞նչ պետք է անեն մարդիկ իրենց այդ վիճակը փոխելու համար:
-
Ո՞ւմ օգնությունն էր փնտրում Զիզրոմը (տես Ալմա 15.4): Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ նա ուղարկեց Ալմայի ու Ամուղեկի ետևից: (Պատասխանները կարող են ներառել, որ նա վստահում էր նրանց և որ նա գիտեր, որ նրանք Աստծո մարդիկ էին և ունեին քահանայության իշխանություն):
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալԱլմա 15.6–10 հատվածները: Խնդրեք դասարանին փնտրել այն խոսքերը, որոնք ասվեցին Ալմայի կողմից՝ օգնելու Զիզրոմին հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունը:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ Զիզրոմը պետք է հավատք գործադրեր Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ նախքան կկարողանար բժշկվել:
Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 15.11–12 հատվածները ՝ պարզելու, թե ինչ պատահեց Զիզրոմի հետ: Երբ նրանք բավականաչափ ժամանակ կարդան, գրատախտակից ջնջեք Զիզրոմի անվան ներքո բոլոր խոսքերը և արտահայտությունները:
-
Ի՞նչ փաստեր եք տեսնում, որ Զիզրոմը ապաշխարեց և ստացավ Տիրոջ ողորմածությունը: (Նա բժշկվեց առ Հիսուս Քրիստոս հավատքի միջոցով, նա մկրտվեց և սկսեց քարոզել ավետարանը:)
Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Մեր հավատքով առ Հիսուս Քրիստոս մենք կարող ենք բժշկվել և զորացվել:
Նշեք, որ Ալման, որպես քահանայության ղեկավար, ուշադրությունը դեպի իրեն չհրավիրեց: Զիզրոմի հետ այս խոսակցության նրա նպատակն էր օգնելը Զիզրոմին հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս և ստանալ ողորմածություն Քավության միջոցով: Ցույց տալու համար ուղիներից մեկը, որով քահանայության առաջնորդներն օգնում են մեզ ստանալ Քավության օրհնությունները, կարդացեք հետևյալ փորձառությունը, որով կիսվել է Երեց Ջեյ Ի. Ջենսոնը Յոթանասունից.
«Երբ ծառայում էի որպես եպիսկոպոս, ես ականատես եղա Քավության օրհնություններին Եկեղեցու անդամների կյանքում, ովքեր լուրջ օրինազանցություններ էին գործել: …
Մեր ծխի մի երիտասարդ չափահաս ամուրի ժամադրվում էր մի երիտասարդ կնոջ հետ: Նրանք թույլ էին տվել, որ իրենց սիրազեղումները վերահսկողությունից դուրս գային: Նա եկավ ինձ մոտ խորհրդի և օգնության համար: Հիմնվելով նրա վրա, ինչ խոստովանվեց, և Հոգու տպավորություններից ելնելով՝ այլ բաների շարքում նրան թույլ չտրվեց որոշ ժամանակով ճաշակել հաղորդությունից: Մենք կանոնավորապես հանդիպում էինք՝ հավաստիանալու, որ ապաշխարությունը տեղի էր ունեցել և համապատասխան ժամանակ անց ես լիազորեցի նրան կրկին ճաշակել հաղորդությունից:
Երբ ես նստած էի ամբիոնում հաղորդության ժողովի ժամանակ, աչքերս ուղղված էին դեպի նա, մինչ նա արդեն արժանիորեն էր վերցնում հաղորդությունը: Ես ականատես եղա նրա, թե ինչպես ողորմածության, սիրո և ապահովության բազուկները նրան օղակեցին, երբ Քավության բժշկությունը ջերմացրեց նրա հոգին և բարձրացրեց նրա բեռը, առաջ բերելով խոստացված ներումը, խաղաղությունը և երջանկությունը» (“Arms of Safety,” Ensign կամ Liahona, Nov. 2008, 49):
Վկայեք, որ եպիսկոպոսները և քահանայության մյուս ղեկավարները կարող են օգնել մեզ ստանալ ողորմածություն և ուժ, որոնց կարիքը մենք ունենք Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:
Ուսանողներին օգնելու համար տեսնել, որ Եկեղեցու առաջնորդները ծառայում են մարդկանց խմբերի և անհատների, նրանց հանձնարարեք ուսումնասիրել Ալմա 15.13–18 հատվածները: Հանձնարարեք նրանց աշխատել զույգերով: Խնդրեք զույգից յուրաքանչյուրին հետազոտել Ալմա 15.13–15, 17 հատվածները, փնտրելով ուղիներ, որոնցով Սիդոմի ժողովուրդն օրհնվեց Ալմայի ծառայության միջոցով: Խնդրեք յուրաքանչյուր զույգի մյուս ուսանողին հետազոտել Ալմա 15.16, 18 հատվածները, փնտրելով ուղիներ, որոնցով Ամուղեկն օրհնվեց Ալմայի ծառայության միջոցով: Նրանց բավականաչափ ժամանակ տալուց հետո, հրավիրեք բացատրել միմյանց, թե իրենք ինչ են գտել:
Հրավիրեք մասնակիցներին մտածել երեքից հինգ ուղիների մասին, որոնցով Եկեղեցու առաջնորդներն այսօր կարող են օգնել խմբերի և անհատների: Քաջալերեք ուսանողներին մտածել իրենց սեփական պարտականությունների մասին որպես առաջնորդներ իրենց քահանայության քվորումներում և Երիտասարդ Կանանց դասարաններում: Խնդրեք յուրաքանչյուր մասնակցի կիսվել դասարանի հետ իրենց գաղափարներից մեկով:
Ալմա 16.1–12
Լամանացիները կործանում են Ամմոնիան, բայց չեն կարողանում պարտության մատնել Նեփիացիներին, ովքեր հետևում են Ալմայի խորհրդին:
Խնդրեք ուսանողներին մտածել մի ժամանակի մասին, երբ նրանք իրենց զգացին զարմացած կամ հանկարծակի վախեցած: Կարող եք խնդրել մեկ կամ երկու ուսանողի կիսվել իրենց փորձառություններով: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 16.1–3 հատվածները, փնտրելով թե ինչպես Նեփիացիները Ամմոնիայում զարմացան և ինչո՞ւ էին նրանցից ոմանք վախեցած երևում: Խնդրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ գտան: (Անհրաժեշտության դեպքում օգնեք նրանց տեսնել, որ Լամանացիները հանկարծ հարձակվեցին Ամմոնիա քաղաքի վրա և կործանեցին դրա բնակիչներին նախքան Նեփիացիները կկարողանային զորք հավաքել նրանց դեմ գնալու համար:)
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 16.4–6 և խնդրեք դասարանին նշել, թե որտեղից էին արդարակյաց Նեփիացիները առաջնորդություն սպասում: Խնդրեք մեկ ուրիշ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 16.7–8 հատվածները, մինչ դասարանի մնացած մասը որոնում է իրենց ստացած օգնության արդյունքը:
-
Ինչպե՞ս Ալմայի մարգարեական առաջնորդությունն օգնեց Նեփիացիներին:
-
Ի՞նչ սկզբունքներ կարող ենք մենք սովորել այս պատմությունից: (Ուսանողները կարող են նշել մի քանի սկզբունքներ: Հավաստիացեք, որ նրանք հասկանում են, որ երբ մենք ձգտում ենք և հետևում Տիրոջ մարգարեների առաջնորդությանը, Տերը զորացնում է և պաշտպանում մեզ: Գրեք այս սկզբունքը գրատախտակին:)
-
Ինչպե՞ս է օրհնվում երիտասարդությունը, երբ հետևում է մարգարեական առաջնորդությանը:(Ուսանողներին օգնելու համար պատասխանել այս հարցին, կարող եք նրանց խնդրել դիմել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի երկու կամ երեք բաժինների: Հրավիրեք նրանց պատասխանել այս հարցին ձեր ընտրած յուրաքանչյուր բաժնի վերաբերյալ:)
Խնդրեք ուսանողներին մտածել այն փորձառոււթյունների մասին, երբ մարգարեական առաջնորդությունն օգնել է նրանց կատարել ճիշտ ընտրություններ դժվարին իրավիճակներում: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով դասարանի հետ: (Հավաստիացեք, որ նրանք հասկանում են, որ իրենք կարիք չունեն կիսվել այն փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի): Դուք ևս կարող եք կիսվել ձեր սեփական փորձառությամբ: Ճշմարտությունն ամրացնելու համար, որ մարգարեների խոսքերը միշտ իրականանում են, դուք պետք է մատնանշեք Ալմա 16.9–11 հատվածները, որոնք ցույց են տալիս Ալմայի մարգարեության իրականացումը Ամմոնիայի ժողովրդի վերաբերյալ (տես Ալմա 9.12):
Ալմա 16.13–21
Ալման, Ամուղեկը և մյուսները Նեփիացիների համար կառուցեցին Եկեղեցին
Երբ ուսանողները վերջացնեն ուսումնասիրելը Ալմա 16 գլուխը, քաջալերեք նրանց որոնել երկու սկզբունքների օրինակներ, որոնք գրել եք գրատախտակին: Ամփոփեք Ալմա 16.13–15 հատվածները, բացատրելով, որ Ալման և Ամուղեկը շարունակում էին քարոզել Աստծո խոսքը ողջ երկրում, ուրիշների օգնությամբ, «ովքեր ընտրվել էին աշխատանքի համար» (Ալմա 16.15): Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 16.16–21 հատվածները, որոնելով այս ջանքերի արդյունքները: Բավականաչափ ժամանակից հետո, խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով: Հարցրեք նրանց, թե ինչպես են այս օրինակները բացատրում գրատախտակին գրված մեկ կամ երկու սկզբունքները:
Եզրափակեք դասը՝ քաջալերելով ուսանողներին արտագրել այս սկզբունքներից մեկը տետրում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում: Հրավիրեք նրանց գրել ամփոփագիր, թե ինչ են սովորել այսօր այդ սկզբունքի մասին: Խնդրեք նրանց նաև գրել այն մասին, թե ինչպես են ծրագրում կիրառել այն, ինչ սովորեցին: