Գրադարան
Դաս 44. Հակոբ 2.12–35


Դաս 44

Հակոբ 2.12–35

Նախաբան

Հավատարիմ լինելով իր պարտականությանը որպես քահանայության ղեկավար՝ Հակոբը ապաշխարության կանչեց իր ժողովրդին, նախազգուշացնելով նրանց հպարտության և սեռական անմաքրության մեղքերի մասին: Նա ուսուցանեց նրանց այս երկու գերակշռող մեղքերի վտանգների և հետևանքների մասին:

Ուսուցանման առաջարկներ

Հակոբ 2.12–21

Հակոբը նախատում է իր ժողովրդին հպարտության համար

Գրատախտակին գրեք հետևյալը. փող, ընդունակություն, ընկերներ, տաղանդներ, ավետարանի իմացություն: Հրավիրեք ուսանողներին մտածել օրհնությունների մասին, որոնք Տերը տվել է նրանց այս ոլորտներում: Խրախուսեք նրանց խորհել, թե ինչ են նրանք զգում այս օրհնությունների մասին, երբ ուսումնասիրում են Հակոբ 2-ը:

Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարրդալ Հակոբ 2.12–13: Հրավիրեք դասարանի մնացած անդամներին հետևել նրան, ներկայացնելով, թե նեփիացիներից շատերը ինչ էին փնտրում:

Ուսանողների պատասխաններից հետո նշեք, որ Հակոբն ասում էր իր ժողովրդին, որ նրանք հարստություններ էին ձեռք բերել «նախախնամության ձեռքի» միջոցով: Դուք կարող եք բացատրել, որ նախախնամություն բառը վերաբերվում է Աստծուն:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մենք հիշենք, որ մեր բոլոր օրհնությունները գալիս են մեր Երկնային Հորից:

  • Համաձայն Հակոբ 2.13-ի, ինչո՞ւ էին շատ նեփիացիներ բարձրամտացել հպարտությունից:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը: Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել մտքերին այն մասին, թե ինչ է նշանակում բարձրամտացած լինել հպարտությունից.

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Իր էությամբ հպարտությունը համեմատվելու մեղք է, քանի որ չնայած սկսվում է «Տես որքան հրաշալի եմ ես և որքան մեծ բաներ եմ ես արել» անմեղ արտահայտությամբ , կարծես, միշտ ավարտվում է «Հետևաբար, ես ավելի լավն եմ, քան դու» մեղսավոր մտքով: …

… Այս մեղքն ասում է՝ «Փառք Աստծուն, որ ես ավելի յուրահատուկ եմ, քան դու»: Իր էությամբ այն ցանկանում է, որ իրենով հիանան կամ իրեն նախանձեն: Սա սեփական անձը փառավորելու մեղքն է» («Հպարտությունը և Քահանայությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 56):

Խրախուսեք ուսանողներին լուռ խորհել, թե արդյոք իրենք երբևէ մեղանչել են, մտածելով, որ իրենք ավելի լավն են, քան մեկ ուրիշը:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հակոբ 2.14–16: Խնդրեք դասարանին փնտրել արտահայտություններ, որոնք ցույց են տալիս հպարտության հետևանքները: Խնդրեք նրանց զեկուցել իրենց գտածի մասին:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ հպարտությունը զորություն ունի «կործանելու [մեր հոգիները]» (Հակոբ 2.16):

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հակոբ 2.17–21: Խնդրեք նրանց փնտրել արտահայտություններ, որոնք ուսուցանում են, թե ինչպես մենք կարող ենք հաղթահարել հպարտությունը և նյութական հարստության հանդեպ անպատշաճ վերաբերմունքը: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք նշեն իրենց գտած արտահայտությունները: Այս հատվածներն ուսումնասիրելուց հետո հրավիրեք նրանց ընտրել իրենց գտած արտահայտություններից մեկը: Մի քանի ուսանողների հնարավորություն տվեք բացատրել, թե ինչպես կարող են իրենց ընտրած արտահայտությունները օգնել մեզ հաղթահարել հպարտությունը կամ նյութական հարստությունների հանդեպ անպատշաճ վերաբերմունքը: (Որպես այս վարժության մի մաս, դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները կարդան սուրբ գրությունների հետևյալ հատվածները. Գ Թագավորաց Գ. 11–13, Մարկոս Ժ.17–27, ներառյալ Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը՝ տողատակի գրառում 27ա, 2 Նեփի 26.31, Ալմա 39.14, ՎևՈՒ 6.7:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում փնտրել Աստծո արքայությունը: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հավատք ձեռք բերել Քրիստոսում:

  • Ինչպե՞ս կարող են Աստծո արքայությունը փնտրելը և Քրիստոսում հավատք ձեռք բերելը ազդել հարստության և նյութական ունեցվածքների հանդեպ մեր վերաբերմունքի վրա:

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, թե ինչպես նրանք կամփոփեին Հակոբ 2.12–21–ի հիմնական գաղափարը մի ուսանողի համար, ով այսօր դասարանում չէ: Երկու կամ երեք ուսանողի հնարավորություն տվեք կիսվելու, թե ինչ նրանք կասեին: Ուսանողները կարող են նշել մի քանի ճշմարիտ սկզբունքներ: Համոզվեք, որ նրանք հասկանում են, որ մենք ամեն բանից առավել պետք է փնտրենք Աստծո արքայությունը: Ուսանողներին ժամանակ տվեք, որ իրենց սուրբ գրությունների օրագրերում կամ դասարանային նոթատետրերում գրեն մի եղանակ, որի միջոցով նրանք կարող են օգտագործել օրհնությունները և հնարավորությունները, որոնք տվել է Աստված, որ կառուցեն Աստծո արքայությունը և օրհնեն ուրիշների կյանքը:

Հակոբ 2.22–35

Հակոբը հանդիմանում է մարդկանց, ովքեր խախտել են մաքրաբարոյության օրենքը

Գրատախտակին գրեք Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերը.

«Այս սերնդի անհանգստացնող մեղքը …»

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող էր Նախագահ Բենսոնն ավարտել այս նախադասությունը: Ապա կարդացեք հետևյալ խոսքերը.

«Այս սերնդի անհանգստացնող մեղքը սեռական անմաքրությունն է: Սա, ասել է Մարգարե Ջոզեֆը, կլինի ավելի շատ գայթակղությունների, ավելի շատ հարվածների և ավելի շատ դժվարությունների աղբյուր Իսրայելի երեցների համար, քան մեկ ուրիշ բան» (The Teachings of Ezra Taft Benson [1988], 277):

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հակոբ 2.22–23, 28, ներկայացնելով բառեր և արտահայտություններ, որոնք Հակոբն օգտագործել է սեռկան մեղքի լրջությունը նկարագրելու համար: (Դուք կարող եք բացատրել, որ պառնկություններ բառը վերաբերվում է սեռական մեղքին:) Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտած բառերով և արտահայտություններով:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ մաքրաբարոյության օրենքը, կարդացեք հետևյալ մեջբերումը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից: Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն արարքներին, որոնցից նրանք պետք է խուսափեն:

«Սեռական մաքրության վերաբերյալ Տիրոջ չափանիշը պարզ է և անփոփոխ: Նախքան ամուսնանալը սեռական հարաբերություններ մի ունեցեք, իսկ ամուսնանալուց հետո միշտ հավատարիմ եղեք ձեր ամուսնուն: …

Երբեք մի կատարեք որևէ արարք, որը կտանի դեպի սեռական զանցանք: Ուրիշներին հարգանքով վերաբերվեք, և ոչ թե որպես առարկայի, որը կարող է օգտագործվել ձեր հեշտասեր և եսասիրական ցանկությունները բավարարելու համար: Նախքան ամուսնանալը մի համբուրվեք կրքոտ ձևով, մի պառկեք այլ անձի վրա, կամ դիպչեք նրա մարմնի ինտիմ սրբազան մասերին՝ հագուստով կամ առանց հագուստի: Մի արեք որևէ այլ բան, որն առաջ է բերում սեռական զգացմունքներ: Մի առաջացրեք այդպիսի զգացմունքներ ձեր մարմնում» (Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2011], 35–36):

Նշեք, որ համաձայն Հակոբ 2.23–24-ի, որոշ մարդիկ Հակոբի օրերում փորձում էին արդարացնել իրենց սեռական մեղքերը:

  • Ինչպե՞ս են մարդիկ երբեմն ցանկանում արդարացնել սեռական անմաքրությունն այսօր:

  • Ի՞նչ կարող են անել երիտասարդները, որ խուսափեն սեռական գայթակղություններին տրվելուց: (Պատասխանները կարող են ներառել զորանալու համար աղոթելը, լավ ընկերների հետ շփվելը, լավ ժամանցներ ընտրելը և այնպիսի իրավիճակներից խուսափելը, որտեղ գայթակղությունների հնարավորությունն ավելի շատ է:)

Դուք կարող եք նշել, որ նեփիացիների մեղքերից մեկը անօրինական բազմակնություն կիրառելն էր: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Հակոբ 2.27–30: Նախքան կարդալը դուք կարող եք բացատրել, որ հարճը այն կինն է, ով օրենքով ամուսնացած էր տղամարդու հետ, սակայն ավելի ցածր դիրք ուներ, քան կինը:

  • Համաձայն Հակոբ 2.27-ի, ի՞նչ էր «Աստծո խոսքն» ասում մեկից ավելի կին ունենալու մասին: (Համոզվեք, որ պարզ հասկանալի է, այն, որ ի սկզբանե Տերը պատվիրել է, որ մարդը պետք է ամուսնանա մեկ կնոջ հետ: Տես նաև ՎևՈՒ 49.15–16:)

Բացատրեք, որ անօրինական բազմակնությունը պոռնկության կամ սեռական մեղքի օրինակ է: Աստծո աչքում սեռական մեղքերը շատ լուրջ են:

  • Համաձայն Հակոբ 2.30-ի, ե՞րբ է Տիրոջ ժողովրդին պաշտոնապես թույլատրվում կիրառել բազմակնություն: (Երբ Տերն է դա պատվիրում:)

Նշեք, որ աշխարհի պատմության ընթացքում որոշակի ժամանակներում Տերը պատվիրել է Իր ժողովրդին կիրառել բազմակնություն: Օրինակ, Հին Կտակարանում բազմակնություն է կիրառվել Աբրահամի և Սարայի ժամանակ (տես Ծննդոց ԺԶ.1–3, ՎևՈՒ 132.34–35, 37), և նրանց թոռան՝ Հակոբի ժամանակ (տես ՎևՈՒ 132.37), և այն որոշ ժամանակով կիրառվել է վերականգնված Եկեղեցու վաղ շրջանում՝ սկսելով Ջոզեֆ Սմիթից (տես ՎևՈՒ 132.32–33, 53):

Շեշտելու համար, որ սեռական անմաքրությունը կործանարար ազդեցություն ունի ընտանիքների վրա, բարձրաձայն կարդացեք Հակոբ 2.31–35 հատվածը: Խնդրեք ուսանողներին հետևել ձեզ՝ փնտրելով անբարոյականության որոշ հետևանքներ: Նշեք, որ չնայած Հակոբը խոսում է միայն տղամարդկանց հետ, մաքրաբարոյության օրենքը հավասարապես կարևոր է նաև կանանց համար:

  • Համաձայն Հակոբի, ի՞նչ ազդեցություններ են կրում ընտանիքները, երբ ընտանիքի անդամը խախտում է մաքրաբարոյության օրենքը: Ինչպե՞ս է սա օգնում բացատրել, թե ինչու է մաքրաբարոյության օրենքի խախտումը համարվում այսպիսի լուրջ մեղք:

  • Որոշ երիտասարդներ պատճառաբանում են, որ իրենք կարող են չպահել մաքրաբարոյության օրենքը, քանի որ նրանց գործողությունները չեն վնասում այլ մարդկանց: Ինչպե՞ս կարող է անհատի անբարոյականությունը ազդել այլ մարդկանց վրա:

Սեռական մեղքերի վերաբերյալ այս քննարկումն ավարտելու համար կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ խոսքերը: Հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել սեռական անմաքրության հետևանքներին:

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Այդ ինտիմ արարքները արգելված են Տիրոջ կողմից ամուսնության հարատև միությունից դուրս, քանի որ դրանք խափանում են Նրա նպատակները: Ամուսնության սրբազան ուխտի սահմաններում այսպիսի հարաբերությունները համապատասխանում են Նրա կամքին: Դրանք պատճառում են էմոցիոնալ և հոգևոր լուրջ վնաս: Չնայած մասնակիցները չեն գիտակցում, որ դա պատահում է այժմ, նրանք կհասկանան ավելի ուշ: Սեռական անմաքրությունը պատնեշ է ստեղծում Սուրբ Հոգու ազդեցության համար՝ դրա ողջ վեհացնող, լուսավորող և զորացնող հնարավորություններով: Այն պատճառ է դառնում հզոր ֆիզիկական և էմոցիոնալ գրգռման: Երբեմն դա ստեղծում է անհագուրդ ցանկություն, որ մղում է օրինազանցին շատ ավելի մեծ մեղքի: Այն առաջացնում է եսասիրություն և կարող է առաջ բերել հարձակողական գործողություններ, ինչպիսին են դաժան վերաբերմունքը, վիժեցումը, սեռական ոտնձգությունը և կործանարար հանցագործությունը: Նման հետաքրքրությունը կարող է տանել դեպի համասեռամոլության արարքների և դրանք չար են և միանգամայն սխալ» (“Making the Right Choices,” Ensign, Nov. 1994, 38):

Հրավիրեք ուսանողներին վերանայել Հակոբ 2.28-ի սկիզբը և ներկայացնել, թե ինչով է հիանում Տերը: (Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները նշեն իրենց գտածը: Համոզվեք, որ նրանք հասկանում են, որ Տերը հիանում է մաքրաբարոյությամբ:)

  • Հիմնվելով այն բանի վրա, ինչ մենք քննարկել ենք այսօր, ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը հիանում մաքրաբարոյությամբ:

Կարող եք ցուցադրել ձեր ընտանիքի լուսանկարը: Վկայեք օրհնությունների մասին, որոնք դուք և ձեր ընտանիքը ստացել եք, ապրելով Տիրոջ մաքրաբարոյության օրենքին համաձայն: Շեշտեք, որ երեխաներ ունենալու զորությունը հիանալի պարգև է մեր Երկնային Հոր կողմից, եթե այն օգտագործվում է Նրա սահմանած կարգով: Խրախուսեք ուսանողներին լինել մաքուր և անբիծ, որպեսզի Տերը կարողանա «հիանալ [իրենց] մաքրաբարոյությամբ» (Հակոբ 2.28):

Որպեսզի օգնեք ուսանողներին կիսվել իրենց վկայություններով մաքրաբարոյության օրենքով ապրելու վերաբերյալ, կարող եք տալ հետևյալ հարցը.

  • Ի՞նչ կարող եք դուք ասել մեկին, ով պնդում է, որ մաքրաբարոյության օրենքը հնացած է և ավելորդ: (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, հուշեք նրանց վկայել մաքրաբարոյության օրենքով ապրելու օրհնությունների մասին, և ոչ միայն դրան չհնազանդվելու վտանգների մասին:)

Ասեք ուսանողներին, որ դուք վստահ եք, որ նրանք կարող են լինել բարոյապես մաքուր: Շեշտեք, որ եթե նրանք մեղանչել են մաքրաբարոյության օրենքի դեմ, նրանք պետք է օգնություն փնտրեն իրենց եպիսկոպոսից կամ ճյուղի նախագահից, ովքեր կարող են օգնել նրանց ապաշխարել և մաքրվել Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հակոբ 2․17 «Առատաձեռն` ձեր ունեցվածքով»

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մենք տալիս ենք ծոմի նվիրատվություններ` կարիքի մեջ գտնվողներին աջակցելու համար: Եկեղեցու ղեկավարները խրախուսում են մեզ առատաձեռն լինել մեր նվիրատվություններում: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը խորհուրդ է տվել այն մասին, թե որքան նվիրաբերել.

«Որքա՞ն մենք պետք է վճարենք ծոմի նվիրատվության համար: Իմ եղբայրներ և քույրեր, աղքատներին օրհնելու համար տրամադրվող մեր նվիրատվության չափը մեր Երկնային Հոր հանդեպ մեր երախտագիտության չափն է: Արդյո՞ք մենք` ովքեր այդքան առատորեն օրհնված են, երես կդարձնեն նրանցից, ովքեր ունեն մեր օգնության կարիքը: Առատաձեռն ծոմի նվիրատվություն վճարելը մեր ցանկության չափն է նվիրաբերելու մեր անձերը ուրիշների տառապանքը թեթևացնելու համար:

Եղբայր Մերիոն Գ. Ռոմնին, ով մեր ծխի եպիսկոպոսն էր, երբ ես միսիայի կանչվեցի, և ով ավելի ուշ ծառայեց որպես Եկեղեցու Առաջին Նախագահության անդամ, խրատել է. «Առատաձեռն եղեք ձեր նվիրատվություններում, որպեսզի դուք ինքներդ կարողանաք զարգանալ: Մի տվեք զուտ աղքատների օգտի համար, այլ տվեք ձեր անձնական բարեկեցության համար: Տվեք բավականաչափ, որպեսզի դուք կարողանաք տալ ձեր անձը Աստծո արքայության համար` ձեր միջոցները և ձեր ժամանակը նվիրաբերելու միջոցով»» (“The Law of the Fast,” Ensign, May 2001, 75; quoting Marion G. Romney, “The Blessings of the Fast,” Ensign, July 1982, 4):

Հակոբ 2.23–30: Բազմակնություն

Հակոբի օրերում որոշ նեփիացիներ սկսել էին բազմակնություն կիրառել, ասելով, որ իրենք հետևում էին Դավթի և Սողոմոնի օրինակներին: Հակոբը դատապարտում էր այն առնվազն երկու պատճառով.

  1. Մարգարե Լեքիի միջոցով Տերը պատվիրել էր այս ժողովրդին չկիրառել բազմակնություն (տես Հակոբ 2.27, 34):

  2. Դավիթը և Սողոմոնը արժանի օրինակներ չէին: Չնայած նրանք ամուսնանում էին բազմաթիվ կանանց հետ համաձայն իրենց օրերի Տիրոջ պատվիրանների, նրանք նաև լուրջ սեռական մեղքեր էին գործում (տես Հակոբ 2․24; ՎևՈւ 132․38–39):

Բազմակնության վերաբերյալ Տերն ասել է. «Եթե ես կամենամ … սերունդ աճեցնել ինձ համար, ես կպատվիրեմ իմ ժողովրդին. այլապես նրանք պետք է հնազանդվեն այս խոսքերին» (Հակոբ 2.30): Այլ կերպ ասած, Տիրոջ հիմնական պատվիրանն է՝ չկիրառել բազմակնություն: Այնուամենայնիվ, Նա կարող է պատվիրել Իր ժողովրդին որոշ ժամանակ կիրառել բազմակնություն, երբ Նա անհրաժեշտ է համարում «սերունդ աճեցնել» Իր համար, այլ կերպ ասած, երբ Նա կամենում է, որ Իր ժողովուրդը կարճ ժամանակահատվածում ավելի շատ երեխաներ աշխարհ բերի, ովքեր կծնվեն ուխտի մեջ և կմեծանան ավետարանի վրա կենտրոնացած տներում: Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից ստացած հայտնության առաջնորդությանը հնազանդվելով, որոշ Վերջին Օրերի Սրբեր հետևեցին այս օրենքին մի քանի տարիների ընթացքում 1800-ականներին (տես ՎևՈՒ 132): Երբ 1890թ. պայմանները փոխվեցին Եկեղեցում և Միացյալ Նահանգների օրենքներում, Տերը ետ վերցրեց Իր թույլտվությունը այն կիրառելու վերաբերյալ՝ Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆին տրված հայտնության միջոցով, ով այդ ժամանակ ծառայում էր որպես Եկեղեցու Նախագահ (տես ՎևՈՒ, Պաշտոնական Հայտարարություն 1): Այդ պահից սկսած բազմակնություն չի թույլատրվել Տիրոջ կողմից կամ պաշտոնապես թույլատրվել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից: Ցանկացած Վերջին Օրերի Սուրբ, ով կիրառում է այն, ենթակա է դառնում Եկեղեցում իր անդամությունը կորցնելուն: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է.

«Ես ցանկանում եմ վճռականորեն հայտարարել, որ այս Եկեղեցին ոչ մի ընդհանուր բան չունի նրանց հետ, ովքեր կիրառում են բազմակնություն: Նրանք այս Եկեղեցու անդամներ չեն: Նրանցից շատերը երբեք անդամներ չեն եղել: Նրանք խախտում են քաղաքացիական օրենքը: Նրանք գիտեն, որ խախտում են օրենքը: Նրանք ենթակա են դրա պատիժներին:…

Եթե մեր որևէ անդամ բացահայտվում է բազմակնություն կիրառելիս, նա հեռացվում է, ենթարկվելով այդպես ամենալուրջ պատժին, որ Եկեղեցին կարող է հարկադրել: Այն կիրառողները ոչ միայն խախտում են քաղաքացիական օրենքը, նրանք խախտում են նաև այս Եկեղեցու օրենքը: Հավատո հանգանակները պարտավորեցնող են մեզ համար։ «Մենք հավատում ենք թագավորներին, նախագահներին , կառավարիչներին և մյուս իշխանավորներին հպատակվելուն, օրենքին հնազանդվելուն, այն հարգելուն և պաշտպանելուն» (Հավատո Հանգանակ 1.12):…

Ավելի քան մեկ դար առաջ Աստված պարզ կերպով հայտնեց Իր մարգարե Վիլֆորդ Վուդրուֆին, որ բազմակնության կիրառումը պետք է դադարեցվի, ինչը նշանակում է, որ այն այժմ դեմ է Աստծո օրենքին: Նույնիսկ այն երկրներում, որտեղ քաղաքացիական կամ կրոնական օրենքը թույլ է տալիս բազմակնություն, Եկեղեցին սովորեցնում է, որ պետք է լինի մենամուսնություն և իր անդամության չի ընդունում նրանց, ովքեր կիրառում են բազմակնություն» (“What Are People Asking about Us?” Ensign, Nov. 1998, 71–72):