Գրադարան
Տնային ուսումնասիրում Մաս 9


Տնային ուսումնասիրության դաս

2 Նեփի 32Հակոբ 4 (Մաս 9)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

2 Նեփի 32Հակոբ 4 ուսումնասիրելու ժամանակ ուսանողների սովորած վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը նախատեսված չէ ուսուցանելու որպես ձեր դասի մի մաս: Ձեր ուսուցանած դասը կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ դուք խորհում եք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (2 Նեփի 32)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին 2 Նեփի 32, նրանք սովորեցին, որ եթե մենք սնվում ենք Քրիստոսի խոսքերով, Քրիստոսի խոսքերը մեզ կասեն բոլոր բաները, որ մենք պետք է անենք: Նրանք նաև սովորեցին, որ եթե մենք միշտ աղոթենք, մենք կկարողանանք անել այն ամենը, ինչ Տերը կկամենա, որ մենք անենք՝ մեր իսկ հոգու բարօրության համար: Դասը հրավիրեց ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են իրենք միշտ աղոթել 24 ժամվա ընթացքում:

Օր 2 (2 Նեփի 33)

Նեփիի վերջին վկայության մասին այս դասի ժամանակ ուսանողները սովորեցին, որ մենք ընտրում ենք՝ բացել կամ չբացել մեր սրտերը Սուրբ Հոգու ոգեշնչման համար: Նրանք նաև կրկնեցին 1 Նեփին և 2 Նեփին, ընտրելով սուրբ գրության այն հատվածը, որը ոգեշնչել է նրանց բարիք գործել կամ հավատալ Քրիստոսին:

Օր 3 (Հակոբ 1–2)

Հակոբ 1–2-ի վերաբերյալ իրենց դասում ուսանողները սովորեցին, որ քահանայության ղեկավարները ջանասիրաբար աշխատում են, որ օգնեն մեզ գալ Քրիստոսի մոտ և որ նրանք Աստծուց տրված պարտականություն ունեն՝ ուսուցանելու Աստծո խոսքը և նախազգուշացնելու մեղքի մասին: Ուսումնասիրելով իր ժողովրդին ուղղված Հակոբի քարոզը, ուսանողները սովորեցին, որ մենք նախ պետք է փնտրենք Աստծո արքայությունը: Իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում նրանք գրեցին մի եղանակ, որով կարող են օգտագործել օրհնությունները և հնարավորությունները, որոնք Տերը տվել է իրենց, որ կառուցեն Աստծո արքայությունը և օրհնեն ուրիշների կյանքը: Նրանք նաև կենտրոնացան այն ճշմարտության վրա, որ Տերը հիանում է բոլոր մարդկանց մաքրաբարոյությամբ՝ թե տղամարդկանց, և թե՝ կանանց: Նրանք հրավիրվել էին խորհելու այն մասին, թե

Օր 4 (Հակոբ 3–4)

Մինչ ուսանողները շարունակեցին ուսումնասիրել Հակոբի քարոզը, նրանք սովորեցին, որ Աստված կսփոփի սրտով մաքուրներին իրենց չարչարանքներում: Դասը կենտրոնացած էր այս վարդապետության վրա. Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք լցվել հույսով և հաշտվել Աստծո հետ: Ուսանողները գրեցին իրենց անձնական պատճառների մասին, թե ինչու էին ցանկանում վկայել Հիսուս Քրիստոսի և Քավության մասին:

Նախաբան

Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, որ Նեփին վկայել է Հիսուս Քրիստոսի առաքելության մասին: Ուսանողները կիսվելու հնարավորություն կունենան, թե ինչպես կարող են Հակոբի խոսքերն օգնել իրենց հաղթահարել հպարտությունը և օգտագործել Աստծուց եկող իրենց օրհնությունները, որ կառուցեն Նրա արքայությունը: Նրանք հնարավորություն կունենան օգտագործել սկզբունքները և վարդապետությունները, որոնք սովորել են Հակոբ 2-ում, որպեսզի քննարկեն Տիրոջ մաքրաբարոյության օրենքին հնազանդվելու կարևորությունը: Նրանք կքննարկեն ուղիներ, թե ինչպես հնարավորություններ փնտրեն Հիսուս Քրիստոսի և Քավության մասին խոսելու համար:

Ուսուցանման առաջարկներ

2 Նեփի 32-33

Նեփին մեզ խորհուրդ է տալիս փնտրել աստվածային առաջնորդություն Հիսուս Քրիստոսի խոսքերի միջոցով

Սկսեք այս դասը՝ տալով հետևյալ հարցերը.

  • Ո՞րն է ձեր սիրած սպորտաձևերից կամ միջոցառումներից մեկը:

  • Ի՞նչ հիմնական հմտություններ դուք պետք է հաճախ վարժեցնեք, որպեսզի գերազանցեք այդ սպորտաձևում կամ միջոցառման մեջ:

  • Ի՞նչ է պատահում, երբ մարդն անտեսում է այս հիմնական հմտությունները զարգացնելը:

Ասեք դասարանին, որ կան հիմնական գործողություններ, որոնք հրավիրում են Սուրբ Հոգին, որ մեզ առաջնորդություն տա մեր Երկնային Հորից: Հետևյալ ցանկը գրեք գրատախտակին կամ պատրաստեք այն թերթիկների ձևով:

Աղոթք

Առաջնորդություն ստանալը Սուրբ Հոգուց

Սուրբ գրությունների ուսումնասիրում

2 Նեփի 32.8–9

2 Նեփի 32.5, 33.1–2

2 Նեփի 32.3, 33.4

Խնդրեք յուրաքանչյուր ուսանողի ցանկից ընտրել մեկական գործողություն և կարդալ սուրբ գրությունների համապատասխան հատվածները: Դասարանը բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի: Խնդրեք ուսանողներին հերթով կիսվել, թե ինչպես է աղոթքը, Սուրբ Հոգուց առաջնորդություն ստանալը և սուրբ գրությունների ուսումնասիրությունը օգնել իրենց առաջնորդություն ստանալ Աստծուց:

Դուք կարող եք խնդրել ուսանողներին զեկուցել, թե ինչպես են Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի միշտ աղոթելու պատվիրանի վերաբերյալ հրահանգներն օգնել իրենց: Դուք կարող եք նաև հարցնել նրանց, թե ինչպես են իրենց աղոթքները զարգացել 24 ժամվա ընթացքում միշտ աղոթելու վերաբերյալ իրենց գիտելիքները կիրառելու հանձնարարության կատարման արդյունքում: (Օր 1-ի առաջադրանքներից:)

Հակոբ 1–2

Հակոբը պախարակում է իր ժողովրդին դեպի հարստությունները, հպարտությունը և սեռական անմաքրությունը տածած սիրո համար

Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը. Քանի որ որոշ մարդիկ ունեն ավելի շատ, … քան ուրիշները, նրանք կարող են կարծել, որ իրենք ավելի լավն են, քան ուրիշները:

Հրավիրեք ուսանողներին առաջարկել մի քանի բառեր, որոնք կարող են լրացնել այս նախադասությունը: Հնարավոր պատասխանները ներառում են փողը, հարստությունները, երաժշտական ունակությունը, մարմնամարզական հմտությունները, տաղանդները, կրթությունը, ընդունակությունները, զարգանալու հնարավորությունները, ավետարանի գիտելիքը և նյութական բարիքները: Հրավիրեք ուսանողներին մտքում խորհել, թե արդյոք այս նախադասությունը՝ իրենց առաջարկած բառերից որևէ մեկի համադրությամբ, երբևէ ճիշտ է եղել իրենց վերաբերյալ:

Հիշեցրեք ուսանողներին, որ քանզի Հակոբը սիրում էր իր ժողովրդին և հնազանդ էր Տիրոջ պատվիրաններին, նա նախազգուշացրեց իր ժողովրդին իրենց ամբարշտության և մեղքերի մասին: Հրավիրեք ուսանողներին կարդալ Հակոբ 2.12–13 և առաջարկել եղանակներ, որոնցով կարող են լրացնել գրատախտակի նախադասությունը, որպեսզի այն նկարագրի որոշ նեփիացիների՝ Հակոբի ծառայության ընթացքում:

Հրավիրեք ուսանողներին կարդալ Հակոբ 2.17–21-ը և գտնել խորհուրդ, որը կարող է օգնել նրանց հաղթահարել հպարտությունը: (Նրանք, հնարավոր է, նշել են այս խորհրդի բառերը իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ:) Հրավիրեք ուսանողներին կիսվել խորհրդի որոշ բառերով, որոնք նրանք նշել են, և բացատրել, թե ինչպես այս խորհուրդը կարող է օգնել իրենց հաղթահարել հպարտությունը:

Բացատրեք, որ այս հատվածները ուսուցանում են հետևյալ ճշմարտությունը. Մենք նախ պետք է փնտրենք Աստծո արքայությունը: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել մի եղանակով, որով նրանք կարող են օգտագործել օրհնությունները և հնարավորությունները, որոնք Տերը տվել է իրենց, որ կառուցեն Աստծո արքայությունը և օրհնեն ուրիշներին:

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին կրկնել Հակոբի ուսմունքները սեռական մաքրության վերաբերյալ, հրավիրեք նրանց պատկերացնել, որ մեկը իրենց հարցրել է, թե ինչու են իրենք հավատում մաքրաբարոյության օրենքով ապրելուն: Խնդրեք ուսանողներին կարդալ Հակոբ 2.28–35 այս հարցին պատասխանելուն օգնելու համար: Կարող է օգտակար լինել նրանց հիշեցնելը, որ իրենք սովորել են հետևյալ ճշմարտությունը որպես իրենց անձնական ուսումնասիրության մի մաս. Տերը հիանում է մաքրաբարոյությամբ: Նրանք նաև ուսումնասիրել են այս հատվածներում նկարագրված սեռական անմաքրության հետևանքները: Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես նրանք կարող են բացատրել, հենվելով Հակոբ 2.28–35–ի վրա, թե ինչպես իրենք կպատասխանեն այս հարցին:

Հարցրեք. Համաձայն Հակոբ 2.27-ի, ո՞րն է «Տիրոջ խոսքը» մեկից ավելի կանայք ունենալու վերաբերյալ: (Համոզվեք, որ պարզ է այն միտքը, որ Տերը պատվիրել է, որ տղամարդը պետք է ամուսնանա միայն մեկ կնոջ հետ:)

Նշեք, որ աշխարհի պատմության որոշակի ժամանակաշրջաններում Տերը պատվիրել է Իր ժողովրդին կիրառել բազմակնություն: Օրինակ, բազմակնություն է կիրառվել Հին Կտակարանի ժամանակներում Աբրահամի և Սարայի կողմից (տես Ծննդոց ԺԶ.1–3, ՎևՈՒ 132.34–35, 37) և նրանց որդու՝ Իսահակի և թոռան՝ Հակոբի կողմից (տես ՎևՈՒ 132.37), և այն նաև որոշակի ժամանակ կիրառվել է վերականգնված Եկեղեցու վաղ շրջանում՝ սկսելով Մարգարե Ջոզեֆ Սմիթից (տես ՎևՈՒ 132.32–33, 53): Այնուամենայնիվ, 1890թ. Աստված պատվիրեց Իր մարգարե Վիլֆորդ Վուդրուֆին վերջ դնել բազմակնության կիրառմանը (տես ՎևՈՒ, Պաշտոնական Հայտարարություն 1):

Ուսանողներին ժամանակ տրամադրեք մտածելու, թե առաքինի և մաքուր լինելու նրանց կատարած ընտրություններն ինչպես կհիացնեն Տիրոջը և ուրիշներին: Հրավիրեք նրանց բացատրել, թե ինչպես մաքրաբարոյության օրենքն այժմ պահելը կօրհնի իրենց և իրենց ընտանիքներին այժմ և ապագայում: Բացատրեք, թե ինչպես է մաքրաբարոյության օրենքը պահելը օրհնել ձեզ և ձեր ընտանիքին:

Հակոբ 3-4

Հակոբը խրախուսում է իր ժողովրդին ապաշխարել և հույս ձեռք բերել, որ իրենք կարող են վերադառնալ Աստծո ներկայության մեջ

Գրատախտակի կենտրոնում, պաստառի վրա կամ թղթի մի կտորի վրա ամրացրեք Հիսուս Քրիստոսի մի փոքրիկ նկար: Նկարի շուրջը գրեք մի քանի բառեր, որոնք ներկայացնում են բաներ, որ կարող են շեղել մարդկանց Փրկչից և Նրա ավետարանից: Խնդրեք ուսանողներին անդրադառնալ Հակոբ 4.14-ին: Բացատրեք, որ այս հատվածը ներառում է «նշանակետից այն կողմ» արտահայտությունը: Հարցրեք նրանց, թե ինչ նշանակություն ունի «նշանակետ» բառը այս հատվածում: (Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է, որ «նշանակետը Քրիստոսն է» [“Jesus of Nazareth, Savior and King,” Ensign, Dec. 2007, 45]:) Այս բացատրությամբ կիսվելուց հետո հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հակոբ 4.14–15:

Հարցրեք. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշնակում նայել նշանակետից այն կողմ: (Կենտրոնացնել մեր կյանքը բացի Փրկչից և Նրա ավետարանից որևէ այլ բանի վրա:)

Հրավիրեք ուսանողներին կարդալ Հակոբ 4.4–12 և ներկայացնել մի քանի պատճառներ, թե ինչու էր Հակոբը հավատում Հիսուս Քրիստոսին, և ինչու էր նա զգում, որ կարևոր էր ուրիշներին տեղեկացնել Քավության մասին: Որպես այս քննարկման արդյունք համոզվեք, որ հետևյալ ճշմարտությունը պարզ է հասկացվել. Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք լցվել հույսով և հաշտվել Աստծո հետ:

Կիսվեք Փրկչի և Նրա Քավության համար ձեր երախտագիտության զգացումով: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսը «նշանակետն է», որի վրա մենք պետք է կենտրոնացնենք մեր կյանքերը: Դասի վերջում խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչ պետք է իրենք անեն, որ կենտրոնացնեն իրենց ուշադրությունը Փրկչի վրա հաջորդ մի քանի օրերի ընթացքում:

Հաջորդ Մաս (Հակոբ 5Օմնի)

Հարցրեք ուսանողներին. Ի՞նչ է հակաքրիստոսը: Ի՞նչ կասեիք դուք հակաքրիստոսին: Երբ դուք կարդաք սուրբ գրությունները հաջորդ մասում, ուշադրություն դարձրեք, թե ինչ ասաց և արեց Հակոբը, երբ հանդիպեց Սերեմին՝ հակաքրիստոսին: Նաև փնտրեք օրհնությունները, որոնք Ենովսը ստացավ, քանի որ նա փնտրեց Աստծուն իր ողջ սրտով՝ աղոթելով ողջ օրվա ընթացքում և գիշերով: Փնտրեք պատճառները, թե ինչու նեփիացիները թողեցին իրենց առաջին ժառանգության երկիրը և միացան Մուղեկացիներին: