Դաս 142
Մորմոն 9
Նախաբան
Մորոնին ավարտեց իր հոր գրվածքները, կոչ անելով նրանց, ովքեր չէին հավատում Հիսուս Քրիստոսին, շրջվել դեպի Տերը ապաշխարության միջոցով: Նա ուսուցանեց, որ Աստված հրաշքների Աստված է, որը չի փոխվել, և հրաշքները դադարել են միայն անհավատության պատճառով: Նա խրախուսեց մարդկանց հավատալ Հիսուս Քրիստոսին և աղոթել Հորը իրենց ողջ սրտով՝ Հիսուս Քրիստոսի անունով, որպեսզի ստանան այն բաները, որոնց կարիքն ունեն:
Ուսուցանման առաջարկներ
Մորմոն 9.1–6
Մորոնին ապաշխարության կոչ է անում նրանց, ովքեր չեն հավատում Հիսուս Քրիստոսին
Խնդրեք ուսանողներին մտածել մի իրավիճակի մասին, որում իրենց անհարմար են զգում: Հրավիրեք մի քանի ուսանողի պատմել իրենց փորձառությունների մասին և բացատրել, թե ինչու են իրենց անհարմար զգում: Կարող եք հարցնել նրանց, թե ինչը կօգնի իրենց ավելի հարմար զգալ այդ իրավիճակներում:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մորմոն 9.1–5, ուշադրություն դարձնելով, թե ինչ անհարմար իրավիճակ է նկարագրում Մորոնին: (Կարող եք նաև խնդրել ուսանողներին կարդալ Ալմա 12.12–15 և գրել այս հղումը Մորմոն 9.1–5-ի կողքին:)
-
Վերջին Դատաստանի ժամանակ ինչպե՞ս կզգան իրենց ամբարիշտները Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի ներկայությամբ: Ինչո՞ւ նրանք իրենց այդպես կզգան:
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ խոսքերը.
«Չի կարող լինել փրկություն առանց ապաշխարության: Մարդը չի կարող մտնել Աստծո արքայություն իր մեղքերի մեջ: Շատ անհամատեղելի կլիներ, եթե մարդ կարողանար մտնել Հոր ներկայությունը և բնակվել Աստծո ներկայության մեջ իր մեղքերով: …
Կարծում եմ, երկրի երեսին կան մեծ թվով մարդիկ, շատերը, կամ մի գուցե, ոմանք՝ Եկեղեցում, ովքեր կարծում են, որ կարող են անցնել այս կյանքով, անելով այն, ինչ իրենց հաճելի է, խախտելով Տիրոջ պատվիրանները, և դեռ մտածեն, որ կարող են հայտնվել Նրա ներկայության մեջ: Նրանք կարծում են, թե կարող են ապաշխարել, մի գուցե, հոգևոր աշխարհում:
Նրանք պետք է կարդան Մորոնիի խոսքերը [մեջբերում՝ Մորմոն 9.3–5]:
Մի՞թե դուք կարծում եք, որ մարդը, ում կյանքը լցված է եղել աղտոտությամբ, ով ըմբոստացել է Աստծո դեմ, ով չի ունեցել ապաշխարության ոգի, կլինի երջանիկ կամ իրեն լավ կզգա, եթե նրան թույլ տրվի մտնել Աստծո ներկայությունը» (Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:195–96, շեղագիրը բնագրում հանված է):
-
Ինչո՞ւ մենք պետք է ապաշխարենք մեր մեղքերից այսօր և չսպասենք մինչև Դատաստանի օրը: (Օգնելու համար ուսանողներին պատասխանել այս հարցին, կարող եք հրավիրել նրանց կարդալ Ալմա 34.33–38:)
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մորմոն 9.6: Խնդրեք դասարանին հետևել, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ պետք է անեն անհավատները, որպեսզի իրենց լավ զգան Աստծո ներկայության մեջ: Այն բանից հետո, երբ ուսանողները զեկուցեն իրենց գտածի մասին, խնդրեք նրանց գտնել Մորմոն 9.6-ում այն բառերը և արտահայտությունները, որոնք նկարագրում են նրանց, ովքեր շրջվել են դեպի Տերը և աղոթել ներման համար: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել իրենց գտած բառերն ու արտահայտությունները:
Ուսանողներին հրավիրեք գրել իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում այն սկզբունքը, որն ամփոփում է Մորմոն 9.6 հատվածը: Կանչեք երկու կամ երեք ուսանողի և խնդրեք նրանց կարդալ իրենց գրածը: Թեև ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, նրանց պատասխանները պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք ապաշխարենք, մենք անբիծ կլինենք, երբ մտնենք Աստծո արքայությունը:
Վկայեք, որ ապաշխարության և արդարակյաց կյանքի միջոցով մենք կարող ենք պատրաստվել, որպեսզի մեզ լավ զգանք Տիրոջ ներկայության մեջ: Խնդրեք ուսանողներին խորհել այն մասին, թե իրենք ինչ պետք է անեն այժմ՝ Տիրոջը հանդիպելուն պատրաստվելու համար:
Մորմոն 9.7–20
Մորոնին հայտարարում է, որ Աստված հրաշքներ է կատարում և պատասխանում է հավատարիմների աղոթքներին:
Գրատախտակին գրեք հրաշքներ: Հարցրեք ուսանողներին, թե ինչպես իրենք կսահմանեին այս բառը: Երբ մի քանի ուսանողներ պատասխանեն, հրավիրեք դասարանին գտնել հրաշքներ բառը Աստվածաշնչի Բառարանում: Խնդրեք նրանց կարդալ սահմանումը, ուշադրություն դարձնելով այն տեղեկությանը, որը կարող է պարզաբանել կամ լրացնել իրենց առաջարկած սահմանումները:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ որոշ մարդիկ չեն հավատում հրաշքների:
Ամփոփեք Մորմոն 9.7–8 հատվածները, բացատրելով, որ Մորոնին դիմում էր վերջին օրերի մարդկանց, ովքեր պետք է պնդեին, որ հայտնություն, մարգարեություն, հոգևոր պարգևներ և հրաշքներ այլևս տեղի չեն ունենում:
Բաժանեք ուսանողներին զույգերի: Զույգերից մեկին խնդրեք մտքում կարդալ Մորմոն 9.9–11, իսկ մյուսին խնդրեք մտքում կարդալ Մորմոն 9.15–19: Խնդրեք յուրաքանչյուր ուսանողի գրել Մորոնիի խոսքի հիմնական կետերը, որոնցով նա համոզում է մարդկանց հավատալ հրաշքների: Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենան ավարտելու համար, հրավիրեք նրանց զեկուցել իրենց զուգընկերոջը, թե ինչ են գրել:
Գրատախտակի ձախ կողմում գրեք՝ Հրաշքները դադարում են, երբ մենք…
Գրատախտակի աջ կողմում գրեք՝ Հրաշքները կարող են տեղի ունենալ, եթե մենք…
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մորմոն 9.20 և խնդրեք դասարանին գտնել երեք պատճառ, թե ինչու Աստված կարող է դադարել հրաշքներ գործել Իր զավակների մեջ: Հրավիրեք մի ուսանողի գրել այդ պատճառները գրատախտակին, լրացնելով գրատախտակի ձախ կողմի նախադասությունը, ինչպես տրված է գծապատկերում:
Խնդրեք ուսանողներին վերաձևակերպել յուրաքանչյուր նախադասությունն այն մասին, թե ինչու են հրաշքները դադարում, այնպես, որ այն արտահայտի այն պայմանները, որոնցում հրաշքները հնարավոր են: Նրանց պատասխանները պետք է նման լինեն գրատախտակի աջ կողմում գրված նախադասությանը:
Հրաշքները դադարում են, երբ մենք…{ |
Հրաշքներ կարող են տեղի ունենալ, երբ մենք… |
---|---|
Ընկնում ենք անհավատության մեջ |
Մեծացնում ենք մեր հավատքը |
Հեռանում ենք ճիշտ ուղուց |
Ապրում ենք ճիշտ ձևով, կամ պահում ենք Աստծո պատվիրանները |
Չենք ճանաչում Աստծուն, որին պետք է ապավինենք |
Սկսում ենք ճանաչել և ապավինել Աստծուն |
Խնդրեք ուսանողներին արագ վերանայել Մորմոն 9.9, 19, գտնելով Մորոնիի ուսմունքները Աստծո էության մասին: Երբ ուսանողները հաղորդեն իրենց գտածը, հարցրեք.
-
Իմանալով, որ Աստված անփոփոխ է և որ Նա հրաշքներ է գործել Իր զավակների մեջ հին ժամանակներում, ի՞նչ կարող ենք մենք իմանալ այսօր մեր կյանքում հրաշքներ գործելու Նրա պատրաստակամության մասին: (Թեև ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, նրանք պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Աստված միշտ հրաշքներ է գործել, և քանի որ Նա անփոփոխ է, Նա դեռ հրաշքներ է գործում համաձայն մեր հավատքի: Կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին և առաջարկել ուսանողներին գրել այն իրենց սուրբ գրություններում Մորմոն 9.19–20-ի կողքին:)
Բացատրեք, որ մենք կարող ենք տեսնել Աստծո հրաշագործ զորությունը մեր կյանքում տարբեր ուղիներով: Օգնելու համար ուսանողներին մտածել այն ուղիների մասին, որոնցով Աստված դեռ հրաշքներ է գործում, խնդրեք մի ուսանողի կարդալ Երեխաների գերագույն նախագահությունից Քույր Սիդնեյ Ս. Ռեյնոլդսի հետևյալ խոսքերը.
«Ես սովորել եմ, որ … Տերը կօգնի մեզ մեր կյանքի ցանկացած ոլորտում, եթե մենք աշխատենք ծառայել Նրան և կատարել Նրա կամքը:
Ես համոզված եմ, որ մենք բոլորս կարող ենք վկայություն բերել այս փոքր հրաշքների մասին: Մենք գիտենք երեխաների, ովքեր աղոթում են օգնության համար, որ գտնեն կորած իրը, և գտնում են այն: Մենք գիտենք երիտասարդների, ովքեր քաջություն են դրսևորում կանգնելու որպես Աստծո վկա և զգում են Նրա սատարող ձեռքը: Մենք գիտենք ընկերների, ովքեր վճարում են իրենց տասանորդը իրենց ունեցած վերջին գումարով և, հրաշքի միջոցով, կարողանում են հետագայում վճարել իրենց ուսման վարձերը, տան վարձերը, կամ ուտելիք են ձեռքբերում ինչ-որ ձևով իրենց ընտանիքի համար: Մենք կարող ենք կիսվել պատասխանված աղոթքների և քահանայության օրհնությունների փորձառություններով, որոնք քաջություն են պարգևել, մխիթարություն բերել և վերականգնել առողջությունը: Այս ամենօրյա հրաշքները ծանոթացնում են մեզ մեր կյանքում Տիրոջ ձեռքի հետ» (“A God of Miracles,” Ensign, May 2001, 12):
-
Ի՞նչ փորձառություններ դուք դեռ ունեք, որոնք ապացուցում են, որ Աստված դեռ հրաշքների Աստված է:
Մորմոն 9.21–37
Մորոնին հորդորում է անհավատներին հավատալ Հիսուս Քրիստոսին և աղոթել Նրա անունով
Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մորմոն 9.21: Խնդրեք դասարանին հետևել, գտնելով, թե ինչ է Մորոնին ուսուցանում Երկնային Հորն աղոթելու մասին:
-
Ի՞նչ խոստումներ տվեց Մորոնին: (Ուսանողների պատասխանները պետք է արտահայտեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք աղոթում ենք հավատքով և Քրիստոսի անունով, Երկնային Հայրը տալիս է մեզ այն, ինչ մենք խնդրում ենք:)
Օգնելու համար ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում աղոթել «Քրիստոսի անունով», մի ուսանողի խնդրեք կարդալ հետևյալ խոսքերը.
«Մենք աղոթում ենք Քրիստոսի անունով, երբ մեր միտքը Քրիստոսի միտքն է, իսկ մեր ցանկությունները Քրիստոսի ցանկություններն են, երբ Նրա խոսքերը բնակվում են մեր մեջ (տես Հովհաննես ԺԵ.7): Այնուհետև մենք խնդրում ենք այն, ինչ Աստծո համար հնարավոր է տալը: Շատ աղոթքներ մնում են անպատասխան, որովհետև դրանք բոլորովին էլ չեն ասվում Քրիստոսի անունով. դրանք ոչ մի ձևով չեն ներկայացնում Նրա միտքը, այլ դուրս են թափվում մարդու սրտի եսասիրության արդյունքում» (Bible Dictionary, “Prayer”):
Կարող եք տալ հետևյալ հարցերը.
-
Ինչպե՞ս մենք կարող ենք վստահ լինել, որ այն, ինչի համար մենք աղոթում ենք, արտահայտում է մեզ համար Տիրոջ կամքը:
-
Ե՞րբ եք տեսել, որ Մորմոն 9.21-ի խոստումը կատարվել է: (Կարող եք ուսանողներին ժամանակ տալ մտածելու այդ հարցի շուրջ մինչև պատասխանելը:)
Ամփոփեք Մորմոն 9.22–25, բացատրելով, որ Փրկիչը խոստացավ Իր աշակերտներին օրհնություններ, երբ ուղարկեց նրանց ուսուցանելու ավետարանը: Խնդրեք ուսանողներին արագ աչքի անցկացնել Մորմոն 9.22–25 և գտնել այդ օրհնություններից մի քանիսը:
-
Ի՞նչ է նշանակում ձեզ համար այն, որ Փրկիչը «կհաստատի բոլոր [Իր] խոսքերը» (Մորմոն 9.25):
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մորմոն 9.27–29, գտնելով մոտեցումները և գործողությունները, որոնք կօգնեն նրանց արժանանալ և ստանալ Աստծո օգնությունը: Կարող եք խնդրել ուսանողներին գրել այդ հատվածների ամփոփումը իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:
Այս դասն ավարտելու համար ամփոփեք Մորմոն 9.30–34, ասելով ուսանողներին, որ Մորոնին մտահոգված էր նրանով, որ վերջին օրերում շատ մարդիկ կմերժեն Մորմոնի Գրքի ուղերձը նրանց անկատարությունների պատճառով, ովքեր գրել են այն, և այն լեզվի պատճառով, որով գրվել է այն: Մի ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Մորմոն 9.35–37: Խնդրեք դասարանին հետևել և գտնել, թե ինչու են Մորոնին և ուրիշները աղոթել, որ Մորմոնի Գիրքը հայտնվի վերջին օրերում: (Որպեսզի նրանց եղբայրների՝ Լամանացիների սերունդներին վերականգնվեն «Քրիստոսի մասին գիտելիքը» և այն ուխտերը, որոնք Աստված կապել է Իսրայելի տան հետ:)
Օգնելու համար ուսանողներին ամփոփել այն, ինչ այսօր սովորել են, տվեք հետևյալ հարցերը.
-
Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը վկայում, որ Աստված հրաշքների Աստված է և որ Նա պատասխանում է աղոթքներին:
-
Ի՞նչ ճշմարտություններ եք դուք սովորել այսօր, որոնք ազդեցություն կունենան ձեր անձնական աղոթքների վրա:
Մորմոն - Կրկնողություն
Որոշ ժամանակ հատկացրեք օգնելու ուսանողներին վերանայել Մորմոնի Գիրքը: Խնդրեք նրանց մտածել այն մասին, թե ինչ են սովորել այս գրքից՝ և սեմինարիայի, և իրենց անհատական ուսումնասիրության ընթացքում: Խնդրեք նրանց համառոտ կրկնել Մորմոնի գլուխների ամփոփագրերը, որպեսզի հիշեն դրանք: Խնդրեք մի քանի ուսանողի կիսվել Մորմոնից որևէ հատվածով, որը ոգեշնչել է իրենց կամ օգնել ավելի մեծ հավատք զարգացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ: