Դաս 157
Մորոնի 8
Նախաբան
Շարունակելով սրբազան հիշատակարանի արձանագրությունը, Մորոնին ներառեց մի գիր կամ նամակ, որը նա ստացել էր իր հորից՝ Մորմոնից: Այդ նամակում Մորմոնը արձանագրել էր մի հայտնություն այն մասին, թե ինչու փոքր երեխաները կարիք չունեն մկրտության: Մորմոնը նաև ուսուցանել է այն մասին, թե ինչպես մենք կարող ենք պատրաստվել՝ ապրելու Աստծո հետ: Նա եզրափակել է իր նամակը մտահոգություն հայտնելով Նեփիացիների ամբարշտության և նրանց սպասվող կործանման վերաբերյալ:
Ուսուցանման առաջարկներ
Մորոնի 8.1–24
Մորմոնն ուսուցանում է, որ փոքրիկ երեխաները կենդանի են Քրիստոսում:
Նախքան դասը սկսվելը առաջ ցուցադրեք «Մկրտվող աղջիկը» նկարը (Gospel Art Book [2009], no. 104) կամ իր մկրտության արարողության ժամանակ ութ տարեկան երեխայի մեկ այլ նկար: Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունները.
Երբ ուսանողները ժամանեն, հրավիրեք նրանց նայել նկարին և խորհել գրատախտակին գրված հարցի վերաբերյալ:
Երբ դասը սկսվի, պատմեք ուսանողներին, որ իր որդի՝ Մորոնիին ուղարկած նամակում, Մորմոնը ուսուցանել է Փոքրիկ երեխաների փրկության մասին: Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 8.4–6 հատվածները, և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչի համար էր Մորմոնը մտահոգված: (Դուք կարող եք բացատրել, որ հատված 6 - ում, կոպիտ բառը նշանակում է լուրջ, ամոթալի կամ ցավալի:)
Ուսանողների արտահայտվելուց հետո հանձնարարեք նրանց մտքում կարդալ Մորոնի 8.7 և տեսնել թե ինչ արեց Մորմոնը, երբ լսեց այս խնդրի մասին:
-
Ի՞նչ կարող ենք սովորել Մորմոնի օրինակից:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 8.8–9, և խնդրեք դասարանին փնտրել Մորմոնի աղոթքի պատասխանը: Այն բանից հետո, երբ ուսանողները կիսվեն իրենց սովորածով միգուցե կարիք լինի բացատրել, որ «Ադամի անեծք» արտահատությունը նշանակում է Անկման արդյունքում Աստծո ներկայությունից Ադամի առանձացմանը: Որոշ մարդիկ սխալմամբ հավատում են, որ ամեն երեխա ծնվում է մեղավոր վիճակում Անկման պատճառով: Այս ոչ ճիշտ գաղափարի պատճառով նրանք կարծում են, որ փոքրիկ երեխաները անարժան են լինել Աստծո ներկայության մեջ, եթե նրանք մահանում են առանց մկրտվելու: Երբ դուք դա բացատրեք, դուք կարող եք հանձնարարել ուսանողներին արտասանել հավատո երկրորդ հանգանակը: Դուք կարող եք նաև առաջարկել, որ նրանք խաչաձև հղում անեն Մորոնի 8.8–9 հատվածների և Հավատո հանգանակի 1.2 միջև:
Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. Ապաշխարությունը և մկրտությունն անհրաժեշտ են բոլորի համար, ովքեր …
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մորոնի 8.10, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք կավարտեն գրատախտակին գրված միտքը: Այն բանից հետո, երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, ավարտեք միտքը հետևյալ ձևով. Ապաշխարությունն ու մկրտությունը անհրաժեշտ են բոլորի համար, ովքեր հաշվետու և ունակ են մեղք գործելու: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին նշել Մորոնի 8.10, որն ուսուցանում է այս ճշմարտությունը:
Պարզաբանման համար օգտակար է իմանալ, որ մեղքը «Գիտակից անհնազանդությունն է Աստծո պատվիրաններին» (Սուրբ Գրությունների Ուղեցույց, «Մեղք», էջ155 scriptures.lds.org): Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը.
«Մենք մեր վարդապետությունից հասկանում ենք, որ մինչև պատասխանատվության տարիքը լրանալը երեխան ընդունակ չէ մեղք գործելու (Մորոնի 8.8): Այդ ընթացքում, երեխաները կարող են սխալներ գործել, նույնիսկ շատ լուրջ և վնասակար սխալներ, որոնք պետք է ուղղվեն, բայց նրանց արարքները չպետք է մեղք համարվեն»: (“Sins and Mistakes,” Ensign, Oct. 1996, 65).
Բաժանեք դասարանը երկու մասի: Հանձնարարեք ուսանողների կեսին մտքում կարդալ Մորոնի 8.11–18 հատվածները, իսկ մյուս կեսին մտքում կարդալ Մորոնի 8.11, 19–24 հատվածները: (Դուք կարող եք գրել այս հղումները գրատախտակին:) Նախքան նրանց կարդալը, խնդրեք երկու խմբի ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչ է Մորմոնն ուսուցանել փոքր երեխաների մկրտության վերաբերյալ: Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան կարդալու համար, հանձնաարրեք յուրաքանչյուր խմբից մի քանիսին կիսվել իրենց հասկացածով: Դուք կարող եք օգտագործել հետևյալ հարցերից մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին մտածել Մորմոնի ուսմունքերի մասին.
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ փոքր երեխաները «կենդանի են Քրիստոսում» (Մորոնի 8.12, 22): (Նրանք փրկագնվում են Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Նրանք չեն կարող մեղք գործել, քանզի սատանային զորություն չի տրված գայթակղելու փոքր երեխաներին: Տես նաև Մորոնի 8.10, ՎևՈՒ 29.46–47:)
-
Ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի կենդանի լինենք Քրիստոսում: (Տես 2 Նեփի 25.23–26, Մորոնի 8.10:)
-
Այդ հատվածներից ի՞նչ ենք սովորում այն մասին, թե ինչպես են փրկվում փոքր երեխաները: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, բայց նրանք պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը.LՓոքր երեխաները փրկվում են Հիսուս Քրիստոսի Քավությամբ: Ուսանողները նաև կարող են մատնանշել, որփոքր երեխաները կենդանի են Քրիստոսում, որ Աստված աչառ չէ, և որ Աստված անփոփոխ է: )
Գրեք հետևյալ օրինակները գրատախտակին կամ բաժանեք նրանց թռուցիկի ձևով: Հանձնարարեք յուրաքանչյուր ուսանողի ընտրելու դրանցից մեկը: Ապա խնդրեք ուսանողներին ընտրել մեկ կամ երկու հատված Մորոնի 8.8–23-ից և բացատրեք թե ինչպես են այդ հատվածներում գտնվող ճշմարտությունները պարզաբանում մտահոգությունը, որն արտահայտված է իրենց ընտրած օրինակում
Օրինակ 1.Որպես միսիոներ, դուք հանդիպում եք մի ամուսնական զույգի, ովքեր չափազանց տխուր վիճակում են, որովհետև նրանց երկու ամսեկան դուստրը մահացել է: Նրանց եկեղեցու առաջնորդն ասել է, որ Ադամի օրինազանցության պատճառով փոքրիկ երեխաները ծնվում են մեղավոր: Նա ասել է, որ քանի որ նրանց դուստրը չէր մկրտվել նախքան մահանալը, ապա նա չի կարող փրկվել:
Օրինակ 2. Դուք մի ընկեր ունեք, որը հանդիպում է միսիոներների հետ և եկեղեցի հաճախում ձեզ հետ: Նա որոշում է, որ ցանկանում է միանալ Եկեղեցուն, բայց նա տատանվում է մկրտվել: «Ես մկրտվել եմ, երբ երեխա էի», բացատրում է նա:«Միթե՞ դա բավարար չէ»:
Երբ ուսանողները կիսվում են իրենց մտքերով երկրորդ օրինակի վերաբերյալ, դուք կարող եք հիշեցնել նրանց, որ ապաշխարությունն ու մկրտությունը նրանց համար են «ովքեր պատասխանատու են և ընդունակ մեղք գործելու» (Մորոնի 8.10): Տերն ասում է, որ երեխաները սկսում են պատասխանատու դառնալ Նրա առջև ութ տարեկան հասակում: Այս ճշմարտության վերաբերյալ հայտնությունները գտնվում են Ջոզեֆ Սմիթ Պատմության մեջ, Ծննդոց ԺԷ.11 (in the appendix of the Latter-day Saint edition of the King James Version of the Bible) և Վարդապետություն և Ուխտեր 68.25–27:
Մորոնի 8.25–30
Մորմոնն ուսուցանում է, թե Աստծո հետ բնակվելու համար, ինչ պետք է անեն նրանք, ովքեր հաշվետու են:
Բացատրեք, որ այն բանից հետո, երբ Մորմոնն ուսուցանեց այն մասին, թե ինչու փոքր երեխաները կարիք չունեն մկրտվելու, նա ուսուցանեց այն մասին, թե ինչու մկրտությունն անհրաժեշտ է նրանց համար, ովքեր հաշվետու են: Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մորոնի 8:25–26 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել նրան, ուշադրություն դարձնելով այն օրհնություններին, որոնք գալիս են այն մարդկանց, ովքեր հավատք են գործադրում, ապաշխարում և մկրտվում:
-
Ի՞նչ օրհնություններ տեսաք այս հատվածներում: (Երբ ուսանողները կիսվեն իրենց կարդացածով, դուք կարող եք գրել նրանց պատասխանները գրատախտակին: Պատասխանները կարող են ներառել այն, որ հավատքը, ապաշխարությունը և մկրտությունը տանում են մեղքերի թողության, հեզության և սրտի խոնարհության, Սուրբ Հոգու այցելության, հույսի, կատարյալ սիրո և ի վերջո Աստծո հետ ապրելու օրհնությանը:)
Երբ ուսանողները թվեն օրհնությունները, որ նրանք տեսնում ենՄորոնի 8.25–26 հատվածներում, դուք կարող եք հարցնել այս վերստուգիչ հարցերը.
-
Ինչո՞ւ եք կարծում, որ մեր մեղքերի թողություն ստանալը տանում է դեպի հեզության և սրտի խոնարհության:
-
Ինչպե՞ս կարող է հեզ և սրտով խոնարհ լինելը հրավիրել Սուրբ Հոգին մեր կյանք:
-
Ինչո՞ւ է Սուրբ Հոգին օգնում մեզ պատրաստվել ապրելու Աստծո հետ:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք պետք է ջանասեր լինենք և աղոթող, որպեսզի կատարյալ սիրո համար համբերենք մեր կյանքում:
Գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին. Պատվիրաններին հավատարիմ հնազանդության միջոցով, մենք կարող ենք ստանալ Սուրբ Հոգին, որը պատրաստում է մեզ
Հանձնարարեք ուսանողներին գտնել մի արտահայտությունՄորոնի 8.25–26 , որը լրացնում է այս սկզբունքը. Պատվիրաններին հավատարիմ հնազանդության միջոցով մենք կարող ենք ստանալ Սուրբ Հոգին, որը պատրաստում է մեզ ապրելու Աստծո հետ:
Հանձնարարեք որևէ ոսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 8.27 հատվածը, և խնդրեք դասարանին որոնել Նեփիացիների հպարտության արդյունքը: Ապա հանձնարարեք ուսանողներին մտքում կրկնել Մորոնի 8.26 և Մորոնի 8.27 հատվածները, հակադրելով հեզության և սրտի խոնարհության հետևանքները հպարտության հետևանքի հետ:
Հանձնարարեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 8.28: Մատնանշեք, որ այն բանից հետո, երբ Մորմոնն արտահայտեց մտահոգություն Նեփիացիների վերաբերյալ, նա ասաց, «Աղոթիր նրանց համար, որդիս, որպեսզի ապաշխարություն գա նրանց:» Հիշեցրեք ուսանողներին այն ուժի մասին, որ մարդիկ կարող են զգալ իրենց կյանքում, երբ ուրիշներն աղոթում են նրանց համար:
Դասը եզրափակելու համար, հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց զգացումներով՝ փոքր երեխաներին փրկելիս և մեզ բոլորիս փրկելիս Քավության ուժի վերաբերյալ, երբ մենք ձգտում ենք հավատարիմ լինել մեր ուխտերին: