Դաս 105
Ալմա 59–63
Նախաբան
Մորոնի զորապետը ուրախանում է Հելամանի հաջողությամբ, որ նա ետ էր վերցրել նեփիացիների որոշ քաղաքները, որոնք ընկել էին լամանացիների ձեռքը: Այնուամենայնիվ, երբ նա իմացավ, որ լամանացիները գրավել էին Նեփիայի քաղաքը, նա բարկանում է կառավարության վրա, որ անուշադրության էին մատնում համալրում ուղարկելը: Պաորանին՝ գլխավոր դատավորին ուղարկված նամակում նա գանգատվեց արդարների տառապանքների համար և հանդիմանեց Պաորանին ազատության գործին չաջակցելու համար: Մորոնիին հայտնի չէր, որ Պաորանը փախել էր Գեդեոնի երկիրը՝ նեփիացի թագավորասերների ապստամբության պատճառով: Պաորանը չի վիրավորվում Մորոնիի հանդիմանություններից, այլ նա ուրախանում է ազատության համար Մորոնիի սիրով: Տերը ուժեղացնում է նեփիացիներին, և միասին, Մորոնին, Պաորանը և նրանց մարդիկ պարտության են մատնում թագավորասերներին և լամանացիներին: Պատերազմի մի շարք տարիներից հետո նեփիացիները կրկին խաղաղություն ունեցան, և Հելամանը վերականգնեց Եկեղեցին:
Ուսուցանման առաջարկներ
Ալմա 59
Նեփիացիները կորցնում են ամրություններից մեկը, և Մորոնի զորապետը վշտանում է ժողովրդի ամբարշտության պատճառով
Նախքան դասը գրատախտակին գրեք Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ հայտարարությունը (The Teachings of Ezra Taft Benson [1988], 285).
Եթե դուք մեջբերել էիք այս հայտարարությունը Ալմա 49–51–ի դասի ընթացքում, գրատախտակին այն գրելիս կարող եք որոշ բառեր բաց թողնել: Խնդրեք ուսանողներին լրացնել բացթողումները:
Հրավիրեք ուսանողներին պատմել իրենց կյանքի կամ իրենց ծանոթ մարդկանց կյանքի այն ժամանակահատվածի մասին, երբ նախապատրաստված լինելը օգնել է նրանց կանխել հիասթափությունը կամ տառապանքը:
Հիշեցրեք ուսանողներին, որ նախորդ դասերի ընթացքում նրանք ուսումնասիրել են գլուխներ նեփիացիների և լամանացիների միջև եղած պատերազմների մասին: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 59.5–11, խորհելով այն մասին, թե ինչ առնչություն ունի գրատախտակին գրված հայտարարությունը այս հատվածներում նկարագրված իրավիճակի հետ:
-
Ի՞նչը հնարավորություն տվեց լամանացիներին գրավել Նեփիայի քաղաքը: (Նեփիայի ժողովրդի ամբարշտությունը:)
-
Ի՞նչ գտաք դուք այս հատվածներում, որ վերաբերվում է գրատախտակին գրված հայտարարությանը:
Եթե ուսանողները չեն նշում Ալմա 59.9–ի հետևյալ հայտարարությունը, դուք ինքներդ մատնանշեք այն. «Ավելի հեշտ էր պաշտպանել քաղաքը՝ լամանացիների ձեռքն ընկնելուց, քան ետ վերցնել այն նրանցից»: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այս հայտարարությունն իրենց սուրբ գրություններում: Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել, թե ինչպես է այս ճշմարտությունը վերաբերվում իրենց կյանքին, խնդրեք նրանց համեմատել այս պատմության քաղաքներն իրենց հետ և հոգևոր պատերազմների հետ, որոնց նրանք հանդիպում են: Այնուհետև տվեք հետևյալ հարցերից մեկը կամ մի քանիսը.
-
Ինչպե՞ս է այս ճշմարտությունը վերաբերվում մեզ: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ ավելի հեշտ ու ավելի լավ է հավատարիմ մնալ, քան վերադառնալ հավատքին՝ ճանապարհից շեղվելուց հետո:)
-
Ինչո՞ւ է Եկեղեցում հավատարիմ մնալը ավելի հեշտ, քան Եկեղեցի վերադառնալը որոշ ժամանակ քիչ ակտիվ լինելուց հետո:
-
Ինչո՞ւ է ավելի հեշտ վկայությունը պահելը, քան հեռանալուց հետո կրկին վկայություն ձեռք բերելը:
Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ եղանակներով կարող է հակառակորդը և նրա հետևորդները հարձակվել նրանց վրա: Խրախուսեք նրանց գրել նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում, թե ինչ կանեն նրանք, որ պատրաստվեն հոգևոր պատերազմներին:
Ալմա 60–62
Մորոնին սխալմամբ մեղադրում է Պաորանին, ով արձագանքում է սիրով և հարգանքով
Բարձրաձայն կարդացեք Ալմա 59.13: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ Մորոնին բարկացել էր, քանի որ նա մտածում էր, որ կառավարությունը անտարբեր էր կամ անհոգ ժողովրդի ազատության համար: Իր բարկության պահին նա նամակ գրեց Պաորանին՝ Զարահեմլայի գլխավոր դատավորին: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 60.6–11:
-
Ինչո՞ւմ էր Մորոնի զորապետը մեղադրում Պաորանին:
-
Ի՞նչ էմոցիաներ եք դուք զգում Մորոնիի մեղադրանքներում:
Գրատախտակին գրեք հետևյալ սուրբ գրության հղումը. Ալմա 60.17–20, 23–24: Հրավիրեք ուսանողներին լուռ կարդալ այս հատվածները: Խրախուսեք նրանց պատկերացնել, թե ինչպես կզգային իրենց Պաորանի փոխարեն:
-
Մորոնի զորապետի մեղադրանքներն ինչպե՞ս կարող էին ցավ պատճառել Պաորանին:
Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կկարդալ Ալմա 60.33–36: Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով, թե ինչ էր պատրաստվում անել Մորոնի զորապետը, եթե Պաորանը բարյացակամորեն չարձագանքեր իր պահանջին: Իրենց գտածը զեկուցելու համար ուսանողներին հնարավորություն տալուց հետո, խնդրեք նրանց ներկայացնել բառեր կամ արտահայտություններ այս հատվածներից, որոնք ակնարկում են, թե ինչ դրդապատճառներ ուներ Մորոնին իր պահանջները ներկայացնելու համար:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 61.1–5, որ բացահայտեն, թե ինչու Մորոնին համալրում չէր ստացել:
-
Ի՞նչ տեղեկություն կիսեց Պաորանը Մորոնիի հետ:
-
Ի՞նչ եղանակներով են մարդիկ արձագանքում, երբ նրանք սխալմամբ մեղադրվում են ինչ-որ բանում:
-
Ձեզ երբևիցե սխալմամբ մեղադրե՞լ են ինչ-որ բանում: Ի՞նչ եք դուք զգացել մեղադրանքների և մեղադրողի հանդեպ:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 61.9–10, 15–18, փնտրելով որևէ բան, որը հայտնի է դարձնում Պաորանի հրաշալի բնավորությունը: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են իրենք գտել:
-
Ի՞նչ դաս մենք կարող ենք սովորել Մորոնիի մեղադրանքներին տրված Պաորանի պատասխանից: (Օգնեք ուսանողներին ներկայացնել հետևյալ սկզբունքը. Մենք կարող ենք ընտրել չվիրավորվել ուրիշների խոսքերից և արարքներից: Այլ ճշմարտությունները, որ ուսանողները կարող են ներկայացնել, ներառում են, որ մենք պետք է խուսափենք ուրիշներին անբարյացակամորեն մեղադրելուց, և որ երբ մենք ուրիշների հետ միավորվում ենք հանուն արդարության, մենք ավելի ենք ուժեղանում չարի դեմ մեր պայքարում: Դուք կարող եք այս ճշմարտությունները գրել գրատախտակին:)
-
Ինչպե՞ս մենք կարող ենք ընտրել չվիրավորվել:
Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք ցանկանում են կիսվել իրենց ունեցած որևէ փորձառությամբ, երբ ընտրել են չվիրավորվել, երբ մարդիկ ասել են անբարյացակամ կամ սուտ բաներ իրենց մասին: Դուք կարող եք խորհել նաև ձեր իսկ փորձառությունը պատմելու մասին: Վկայեք մեր դեմ իրենց խոսքերի կամ արարքների համար ուրիշներին ներելու կարևորության մասին: Խրախուսեք ուսանողներին հետևել Պաորանի օրինակին:
Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 62.1: Խնդրեք դասարանին ներկայացնել, թե ինչ զգաց Մորոնին, երբ նա ստացավ Պաորանի պատասխանը:
Բացատրեք, որ չնայած Մորոնի զորապետը սխալ էր Պաորանին ուղղած իր մեղադրանքներում, նա սովորեցրեց ճիշտ սկզբունքներ, որոնք մենք կարող ենք կիրառել մեր կյանքում: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 60.23: Շեշտեք, որ «անոթի ներսը» մաքրելու վերաբերյալ Մորոնիի խոսքերը կարող են վերաբերվել ցանկացած մարդու, ով պետք է ապաշխարի: Բացատրեք, որ անոթը մի տարա է, ինչպես բաժակը կամ ամանը: Բաժակի ներսից և դրսից ցեխ քսեք (հնարավորության դեպքում օգտագործեք թափանցիկ բաժակ): Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք կցանկանան խմել այդ բաժակից: Մաքրեք բաժակի դրսի կողմը և հարցրեք, թե արդյոք ուսանողներն այժմ հարմար կգտնեն խմել դրանից:
-
Եթե մենք համեմատենք մեզ անոթի հետ, ի՞նչ կարող է նշանակել անոթի ներսը մաքրելը:
Կարդացեք Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ հայտարարությունը.
«Մենք պետք է մաքրենք անոթի ներսը (տես Ալմա 60.23), սկսելով մաքրել մեզ, հետո մեր ընտանիքները և վերջում Եկեղեցին» (“Cleansing the Inner Vessel,” Ensign, May 1986, 4):
-
Ինչո՞ւ է կարևոր, որ մենք մաքուր լինենք ինչպես ներսից (ինչը մարդիկ չեն կարող տեսնել), այնպես էլ դրսից (ինչը մարդիկ կարող են տեսնել):
-
Ինչո՞ւ է կարևոր, որ մենք մաքրենք մեր կյանքի ներսի անոթը, նախքան մենք կկարողանանք ամբողջությամբ արդյունավետ լինել Տիրոջ թագավորությունում:
Ամփոփեք Ալմա 62.1–38, բացատրելով, որ Մորոնի զորապետը իր զորքի մի մասը բերեց, որ օգնի Պաորանին տապալել թագավորասերներին Զարահեմլայում: Ապա, միավորելով իրենց բանակները և օգնություն ստանալով նեփիացիների այլ ուժերից, Մորոնին և Պաորանը ետ վերցրեցին մնացած քաղաքները, որոնք անցել էին լամանացիների ձեռքը: Նրանք երկրից դուրս քշեցին լամանացիներին և խաղաղություն հաստատեցին ժողովրդի մեջ:
-
Որո՞նք են այն դժվարությունները, որոնց անհատները կամ ընտանիքները կարող են հանդիպել պատերազմից հետո:
Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 62.39–41, որ տեսնեք, թե ինչ ազդեցություններ էին թողել պատերազմի դժվարությունները նեփիացիների վրա:
-
Ի՞նչ սկզբունքներ մենք կարող ենք ներկայացնել Ալմա 62.40–41:
Երբ ուսանողները քննարկեն այս հարցը, նրանք կարող են տալ նմանատիպ պատասխաններ.
Մեր արդար աղոթքները կարող են դրական ազդեցություն ունենալ մեր համայնքների վրա:
Կյանքի անբարենպաստ շրջանում որոշ մարդիկ խոնարհեցնում են իրենց Աստծո առաջ, մինչդեռ ուրիշները դառնում են կարծրացած:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ են որոշ մարդիկ ավելի մոտենում Տիրոջը, երբ նրանք հանդիպում են դժվարությունների: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ անհաջողության պահերին մեր ընտրությունները կորոշեն, թե արդյոք մենք ավելի կմոտենանք Տիրոջը:)
-
Երբ դուք կարդացիք պատերազմի վերաբերյալ Մորմոնի Գրքի գլուխները, ի՞նչ դրանք սովորեցրեցին ձեզ պատերազմի կամ վիճաբանության ժամանակ Հիսուս Քրիստոսի հետևորդը լինելու մասին:
Ալմա 63
Շատ նեփիացիներ ճանապարհորդում են դեպի հյուսիսային կողմի երկիրը
Ամփոփեք այս գլխի Մորոնիի խոսքերը, բացատրելով, որ շատ նեփիացիներ սկսեցին գաղթել դեպի հյուսիսային կողմի երկիրը՝ ցամաքով և ծովով: Սիբլոնը Հելամանին հանձնեց սուրբ հիշատակարանները: Մորոնի զորապետը մահանում է, և նրա որդի Մորոնիան առաջնորդում է մի բանակ, որը ետ է մղում լամանացիների մեկ այլ հարձակում:
Դուք կարող եք ավարտել այս դասը, պատմելով մեկի մասին, ով հանդիպել է դժվարությունների և տառապանքների և ընտրել է ունենալ փափուկ սիրտ և մեծ վստահություն առ Աստված: Խորհեք անձնական փորձառությամբ կիսվելու մասին:
Ալմայի կրկնություն
Որոշ ժամանակ տրամադրեք, որ օգնեք ուսանողներին կրկնել Ալմայի գիրքը: Խնդրեք նրանց մտածել, թե ինչ սովորեցին այս գրքից սեմինարիայում և սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ: Անհրաժեշտության դեպքում հրավիրեք նրանց կրկնել Ալմայի որոշ գլուխների ամփոփումները, որ օգնեք նրանց հիշել: Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել գրքում ինչ-որ մի բանի վերաբերյալ իրենց մտքերով և զգացմունքներով, որը մեծ տպավորություն է թողել նրանց վրա: