Սուրբ գրությունների սերտման հատվածների նախաբան
Սեմինարիաները և Կրոնի ինստիտուտներըը ընտրել են սուրբ գրությունների 25 կարևոր հատվածներ սեմինարիայի յուրաքանչյուր չորս դասընթացի համար: Այս 100 հատվածները ապահովում են կարևոր ավետարանական հիմք, որը կօգնի հասկանալ ավետարանը, կիսվել նրանով և ուժեղացնել հավատը:
Ձեզ քաջալերում ենք զարգացնել այս հատվածների գերազանց տիրապետում: Սուրբ գրությունների հատվածների սերտումը ներառում է.
-
Գտնել հատվածները` իմանալով դրանց հետ կապված սուրբ գրությունների հղումները:
-
Հասկանալ սուրբ գրությունների հատվածների ենթատեքստը և բովանդակությունը:
-
Կիրառել սուրբ գրությունների հատվածներում ուսուցանվող ավետարանի սկզբունքները և վարդապետությունները:
-
Մտապահել հատվածները
Այս ուսումնասիրության ուղեցույցում դուք կուսանեք սուրբ գրությունների կարևոր 25 հատվածներից յուրաքանչյուրը` ինչպես տրված է Վարդապետություն և Ուխտերի և Եկեղեցու Պատմություն ուսումնասիրության դասընթացում: Սուրբ գրությունների սերտումը ձեզանից ջանքեր է պահանջում: Սուրբ գրությունների հետևողական և կրկնողաբար սերտումը կօգնի ձեզ տեղադրել ճշմարտությունները ձեր մշտական հիշողության մեջ հետագա օգտագործման համար: Դուք կարող եք օրական մի քանի րոպե հատկացնել սերտման հատվածները վերանայելու համար: Փնտրեք հնարավորություն դրանք օգտագործելու, երբ մյուսներին բացատրում եք ավետարանի հիմնական վարդապետությունները: