Մաս 3. Օր 2
Վարդապետություն և Ուխտեր 4
Նախաբան
1829թ. Ջոզեֆ Սմիթ Ավագը և նրա կինը` Լյուսին, այցելեցին իրենց որդուն` Ջոզեֆ Սմիթ Կրտսերին, Հարմոնիում, Պենսիլվանիա: Ջոզեֆ Սմիթ Ավագը ցանկանում էր իմանալ, թե ինչ էր Տերն ուզում, որ նա աներ Վերականգնման գործին աջակցելու համար: Այդ այցելության ընթացքում Ջոզեֆ Սմիթ Կրտսերը հայտնություն ստացավ: Այս հայտնությունը, որն ուղղված էր Մարգարեի հորը, առաջինն է այն հայտնությունների շարքում, որոնք տրվեցին այն անհատներին, ովքեր ցանկացան աջակցել Տիրոջն Իր աշխատանքում (տես նաև ՎևՈՒ 6, 8–9, 11–12, 14–16, 23, 25):
Վարդապետություն և Ուխտեր 4․1-3
Ջոզեֆ Սմիթ Ավագը կանչվում է աշխատելու Աստծո ծառայության մեջ
Դուք երբևէ ցանկացե՞լ եք ծառայել Աստծուն և իմանալ Նրա կամքն այն մասին, թե ինչպես կարող եք լավագույնս աջակցել` կատարելով Նրա աշխատանքը: Ջոզեֆ Սմիթի հայրը ցանկանում էր աջակցել Տիրոջն Իր աշխատանքում, սակայն նա չէր իմանում, թե ինչ էր Տերն ուզում, որ նա աներ: Նա խնդրեց իր որդուն` Մարգարեին, հարցնել Տիրոջն իր մասին:Վարդապետություն ևՈւխտեր 4 Տիրոջ պատասխանն է: Այս հայտնության մեջ Նա ընդգծում է արժեքները, որոնք Նա պահանջում է նրանցից, ովքեր ցանկանում են աջակցել Նրան Իր աշխատանքում: Երբ դուք կարդաք այս բաժինը, ուշադրություն դարձրեք, թե ինչ է Տերն ուսուցանում Ջոզեֆ Սմիթ Ավագին այն մասին, թե ինչպես պետք է մենք ծառայենք Նրան:
Երբ այս հայտնությունը տրվեց, Եկեղեցին դեռևս չէր կազմավորվել, Մորմոնի Գրքի թարգմանությունը չէր ավարտվել և քահանայությունը դեռևս չէր վերականգնվել: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 4.1, և փնտրեք, թե ինչպես Տերը նկարագրեց ավետարանի Վերականգնումը, որը նոր էր սկսում առաջ գալ: Դուք կարող եք նշել այն բառը, որը Տերն օգտագործեց վերջին օրերում ավետարանի Վերականգնումը նկարագրելու համար: Ինչո՞վ էր Ավետարանի Վերականգնումը «զարմանալի»:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 4.2, և փնտրեք, թե ինչ է Տերը պահանջում նրանցից, ովքեր մտնում են Նրա ծառայության մեջ կամ սկսում են ծառայել Նրան: Լրացրեք հետևյալ սկզբունքը, հենվելով Վարդապետություն և Ուխտեր 4.2-ի վրա. Եթե մենք ծառայենք Աստծուն մեր ողջ սրտով, զորությամբ, մտքով ևուժով, մենք կարող ենք :
Դուք կարող եք նշել բառեր կամ արտահայտություններ, որոնք ուսուցանում են այս սկզբունքը Վարդապետություն և Ուխտեր 4.2-ում:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում անել ինչ-որ բան «ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով»:
-
Ինչպե՞ս կարող է այս սկզբունքը հասկանալը և կիրառելն օգնել ձեզ, երբ դուք մասնակցում եք Տիրոջ աշխատանքին:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 4.3, և փնտրեք, թե ինչ պետք է մենք ունենանք, որը կօգնի մեզ հաջողության հասնել Աստծո աշխատանքին աջակցելում: Դուք կարող եք նշել ձեր գտածը:
Ոմանք Վարդապետություն և Ուխտեր 4 համարում են որպես կանչ` հիմնականում ուղղված լիաժամկետ միսիոներական ծառայությանը: Ինչևիցե, Ջոզեֆ Սմիթ Ավագը, ում տրված էր այս հայտնությունը, կանչված չէր որպես լիաժամկետ միսիոներ: Այնուամենայնիվ, նա հետևեց Վարդապետություն և Ուխտեր 4.2-3 խորհրդին իր կյանքի մնացած բոլոր օրերում, նվիրվածությամբ ծառայելով որտեղ և երբ էլ նա կանչվեր: Նա Մորմոնի Գրքի Ութ Վկաներից մեկն էր և առաջիններից մեկը, ով մկրտվեց, երբ Եկեղեցին պաշտոնապես կազմավորվեց 1830թ. ապրիլի 6-ին: Նա նաև ծառայեց որպես Եկեղեցու առաջին Հայրապետ և որպես Առաջին Նախագահության Խորհրդական: Մտածեք այլ եղանակների մասին` ի լրացում լիաժամկետ միսիոներական ծառայության, որոնցով դուք կարող եք աջակցել Տիրոջն Իր աշխատանքում: Օրինակ, Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի հետևյալ հատվածը ծառայության թեմայի վերաբերյալ տալիս է որոշ գաղափարներ այն մասին, թե ինչպես դուք կարող եք գործելով ըստ ձեր ցանկության աջակցել Տիրոջ աշխատանքին այժմ.
«Մարդկանց ծառայելը Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելու կարևոր հատկանիշ է: Աշակերտը պատրաստ է կրելու այլ մարդկանց բեռը և մխիթարելու նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Երկնային Հայրը հաճախ կհոգա ձեր շուրջը գտնվողների կարիքները ձեր միջոցով:
Մարդկանց ծառայելու բազմաթիվ ճանապարհներ կան: Առավել կարևոր ծառայության տեսակը, որը դուք կարող եք մատուցել, դա ձեր սեփական տան մեջ է: Դուք կարող եք նաև ծառայել Եկեղեցու ձեր հանձնարարություններում, դպրոցում և համայնքում: Դուք կարող եք ծառայել, կատարելով տաճարայի աշխատանք և ընտանեկան պատմություն: Դուք կարող եք ծառայել, կիսվելով մյուսների հետ ավետարանով այժմ և ապագայում, երբ լինեք լիաժամկետ միսիոներներ: Հաճախ առավել իմաստալից ծառայությունը արտահայտվում է հասարակ, ամենօրյա բարի գործերով: Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունն ամեն օր, որպեսզի իմանաք, ում ծառայեք և ինչպես հոգաք նրանց կարիքները: Ուրիշներին ծառայելիս, հետևեք Փրկչի օրինակին» (Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2011], 32):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք մի սառանձնակի եղանակ, որով դուք ուզում եք աջակցել Տիրոջն Իր աշխատանքում ձեր կյանքի այս ժամանակահատվածում:
Վարդապետություն և Ուխտեր 4․4
Արտն արդեն հնձին է հասել
Վարդապետություն և Ուխտեր 4.4 Տերը դիմում է աշխարհի մարդկանց որպես հացահատիկի արտի: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 4.4, և նշեք, թե ինչ է Տերն ասել Իր արտի (կամ աշխարհի մարդկանց) մասին: Այս հատվածն ավելի լիարժեքորեն հասկանալու համար ձեզ կարող է օգնել իմանալը, որ այնպիսի հացահատիկները, ինչպիսին են ցորենը կամ գարին, երբ հասունանում են, փոխում են իրենց գույնը: Նախքան հասունանալը հացահատիկը կանաչ է լինում, սակայն հասունանալու ընթացքում այն գունաթափվում է: Երբ հացահատիկը պատրաստ է լինում հնձվելու, այն հաճախ նկարագրվում է որպես «սպիտակ»: Հացահատիկը հնձելու համար օգտագործվում է մի մեծ կոր դանակ, որը կոչվում է մանգաղ:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «արտը սպիտակել է` արդեն հնձին հասել» արտահայտությունը:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում գցել ձեր մանգաղը ձեր զորությամբ:
-
Ո՞րն է Վարդապետություն և Ուխտեր 4.4 նշված պարգևը նրանց համար, ովքեր գցում են իրենց մանգաղներն իրենց զորությամբ:
-
Մի ճշմարտություն, որը մենք կարող ենք սովորել այս հատվածից, Տիրոջը ծառայելու մեր աշխատանքի ազդեցության մասին, այն է, որ երբ մենք ջանասիրաբար աշխատում ենք բերել ուրիշներին Հիսուս Քրիստոսի մոտ, մենք կարող ենք նաև ստանալ փրկություն մեր անձերի համար:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում գրեք այնպիսի պահերի մասին, երբ դուք ձեզ ավելի մոտ եք զգացել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, երբ դուք աշխատել եք օգնել ուրիշներին գալու Նրանց մոտ:
Վարդապետություն և Ուխտեր 4․5-7
Տերն ուրվագծում է որակաորումները և կարևորագույն հատկանիշները նրանց համար, ովքեր ծառայում են Իրեն
Մտածեք երկու կամ երեք աշխատատեղերի, աշխատանքների կամ մասնագիտությունների մասին: Ի՞նչ որակավորումներ և անհրաժեշտ հատկանիշներ պետք կլինեն մեկին դրանցից յուրաքանչյուրում հաջողության հասնելու համար:
Գտեք ձեր սիրած ուտեստի բաղադրատոմսը և կարդացեք դրա բաղադրիչները: Ի՞նչ կպատահի, եթե դուք փորձեք պատրաստել այդ ուտեստը, սակայն չունենաք մեկ կամ երկու բաղադրիչներ:Վարդապետություն և Ուխտեր 4.5-6 պարունակում է «բաղադրիչների» կամ հատկանիշների ցանկ, որոնք անձին որակում են Տիրոջ աշխատանքին աջակցելու համար: Կարդացեք հատվածները, և խորհեք թվարկված յուրաքանչյուր աստվածային հատկանիշը նշելու մասին: Դուք կարող եք նաև նշել բառերը կամ արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս սկզբունքը. Երբ մենք փորձում ենք զարգացնել աստվածային հատկանիշներ, դա կօգնի մեզ որակվել աջակցելու Տիրոջ աշխատանքին:
Մտածեք, թե այս աստվածային հատկանիշներից յուրաքանչյուրը զարգացնելն ինչպես կարող է ձեզ օգնել ավելի լավ աջակցել Տիրոջն Իր աշխատանքում:
-
Ընտրեք մի հատկանիշ Վարդապետություն և Ուխտեր 4.5-6, որը դուք կցանկանայիք ավելի լիարժեքորեն զարգացնել: Օգտագործելով ձեզ մատչելի աղբյուրները (ինչպիսին են Թեմատիկ Ուղեցույցը կամ Սուրբ Գրքերի Ուղեցույցը), գտեք երեք այլ սուրբ գրություններ, որոնք ուսուցանում են այդ հատկանիշի մասին: (Դուք նաև կարող եք ձեր ընտրած հատկանիշի մասին կարդալ Հավատքին Հավատարիմ գրքույկում կամ Սուրբ Գրքերի Ուղեցույցում:) Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում հակիրճ ձևով գրեք, թե ինչ սովորեցիք այդ հատկանիշի մասին, ինչպես նաև, թե ինչ կարող եք անել հիմա, որ սկսեք զարգացնել այդ հատկանիշը: Ձեր ծրագրով կարող եք կիսվել ձեր ծնողների կամ մտերիմ ընկերոջ հետ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 4.7, և փնտրեք, թե ինչպես դուք կարող եք ձգտել զարգացնել այս հատկանիշները: Խորհեք, թե ինչ է նշանակում «խնդրել» և «թակել»: Ինչպե՞ս կարող է աղոթքն օգնել մեզ զարգացնել աստվածային հատկանիշներ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 4 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.