Մաս 19. Օր 4
Վարդապետություն և Ուխտեր 89
Նախաբան
1833 թվականի փետրվարի 27-ին, ի պատասխան քահանայության ժողովներին եղբայրների կողմից ծխախոտի օգտագործման վերաբերյալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հարցմանը, Տերը հայտնություն տվեց Վարդապետություն և Ուխտեր 89-ում, որը հայտնի է որպես «Իմաստության Խոսք»: Այս հատվածում Տերը նախազգուշացնում է վնասակար նյութերի օգտագործման մասին և խրախուսում է առողջ սննդի օգտագործումը: Տերը խոստացավ, որ նրանք, ովքեր հնազանդվում են Իմաստության Խոսքին, կօրհնվեն թե ֆիզիկական, թե հոգևոր առումով:
Վարդապետություն և Ուխտեր 89․1-3
Ջոզեֆ Սմիթը ներկայացնում է հայտնությունը, որը հայտնի է որպես Իմաստության Խոսք
Երբևէ բացատրել եք ինչ-որ մեկին, թե ինչո՞ւ դուք չեք խմում ալկոհոլ, թեյ, սուրճ կամ էլ չեք օգտագործում ծխախոտ: Եթե բացատրել եք, հիշեք, թե ինչ ասացիք և ինչպես արձագանքեց այդ մարդը: Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ Իմաստության Խոսքը և պատրաստ լինել բացատրելու այն ուրիշներին:
1833 թվականի ձմռանը, մոտ 20 քահանաներ սկսեցին ժողովը Նյուել Ք.Ուիթնիի խանութի վերևի սենյակում` Կիրթլենդում, Օհայո, որպեսզի մասնակցեն Մարգարեների Դպրոցին: 1833 թվականի փետրվարի 27-ին դպրոցի ժողովի ժամանակ Մարգարեն ստացավ կարևոր հայտնություն: Եկեղեցու սկզբնական շրջանում ալկոհոլի, ծխախոտի, սուրճի և թեյի օգտագործումը սովորական երևույթ էր հասարակության մեջ և Եկեղեցու անդամների շրջանում: Երբ Մարգարեն տեսնում էր, թե ինչպես էին եղբայրները ծխախոտ ծխում դպրոցում, նա մտահոգվում էր: Բրիգամ Յանգը հիշում էր. «Երբ նրանք նախաճաշից հետո միասին հավաքվում էին այդ սենյակում, առաջին գործը, որ նրանք անում էին, իրենց ծխամորճերը վառելն էր, և մինչ ծխում էին, խոսում էին թագավորության մեծ բաների մասին: Հաճախ, երբ մարգարեն սենյակ էր մտնում դաս տալու համար, նա հայտնվում էր ծխի ամպի մեջ: Թե սա, թե իր կնոջ բողոքները, ով ստիպված էր մաքրել այդքան կեղտոտ հատակը [ծամած ծխախոտից], ստիպեց մարգարեին մտածել այդ հարցի շուրջ, և նա հարցրեց Տիրոջից երեցների ծխախոտ օգտագործելու վարքագծի վերաբերյալ, և հայտնությունը, որը հայտնի դարձավ որպես Իմաստության Խոսք, տրվեց այդ հարցման արդյունքում (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները՝ Ջոզեֆ Սմիթ [2007], 263):
Կարդացեք բաժնի նախաբանը Վարդապետություն և Ուխտեր 89, փնտրելով, թե ի՞նչ արեց Մարգարե Ջոզեֆ Սմիթը ի պատասխան եղբայրների ծխախոտ օգտագործելուն: Հետո կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 89.1-3, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են Տիրոջ նպատակներն այս հայտնությունները տալու հարցում:
Դուք հավանաբար պարզել եք, որ այս հայտնության մի նպատակը առնչվում է մեր ժամանակավոր փրկության հետ: Ժամանակավոր փրկությունը կապված է մեր ֆիզիկական առողջության հետ:
Ուշադրություն դարձրեք Վարդապետություն և Ուխտեր 89.2-ում, որ «Իմաստության Խոսքը» սկզբում տրված չէր որպես պատվիրան: Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը բացատրել է. «Այդ ժամանակ, … եթե [Իմաստության Խոսքը] տրված լիներ որպես պատվիրան այն կբերեր յուրաքանչյուր մարդու, ով կախված էր այս թունավոր բաներից, դատապարտության տակ, այսպիսով Տերը գթասիրտ էր և նրանց հնարավորություն տվեց հաղթահարել` նախքան Նա նրանց կդներ օրենքի տակ» (in Conference Report, Oct. 1913, 14):
Ահա թե ինչու մենք պետք է շատ զգույշ լինենք և չդատենք Եկեղեցու առաջին ղեկավարներին և անդամներին, ովքեր, նույնիսկ «Իմաստության Խոսքի» հայտնությունից հետո, օգտագործում էին այնպիսի նյութեր, որոնք արգելված են այսօր: Եկեղեցու պատմության վաղ ժամանակաշրջանի ընթացքում ղեկավարները հրավիրում էին Սրբերին ավելի լիարժեքորեն ապրել «Իմաստության Խոսքով»: 1851թվականի աշնանային համաժողովի ժամանակ Նախագահ Բրիգամ Յանգն առաջարկեց, որ բոլոր Սրբերը պաշտոնապես պարտավորվեն խուսափել թեյից, սուրճից, ծխախոտից և վիսկիից: 1882 թվականի հոկտեմբերի 13-ին Տերը հայտնեց Նախագահ Ջոն Թեյլորին, որ Իմաստության Խոսքը պետք է համարվի պատվիրան: 1919 թվականին, Առաջին Նախագահությունը` Նախագահ Հեբեր Ջ. Գրանտի նախագահությամբ, Իմաստության Խոսքը պահելը դարձրեց պահանջ տաճարային երաշխավորագիր ստանալու համար: Իմաստության Խոսքն այսօր էլ շարունակում է մնալ կարևոր պատվիրան և դրան հնազանդվելը անհրաժեշտ նախապայման է մկրտության, տաճարային այցելության, միսիոներական ծառայության և Եկեղեցու այլ արժանավոր ծառայությունների համար:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ արտահայտությունըՍկզբունք Խոստումով , (Վարդապետություն և Ուխտեր 89.3-ից) ինչպես ցույց է տրված ստորև: Մի քիչ տեղ թողեք, որպեսզի գրեք այս հայտնության սկզբունքները և խոստումները` արտահայտության երկու մասերի տակ: Հավանաբար դուք կցանկանաք ընդգծել այս արտահայտությունը ձեր սուրբ գրություններում:
Սկզբունք
Խոստումով
Վարդապետություն և Ուխտեր 89․4-9
Տերը նախազգուշացնում է Սրբերին` չօգտագործել ալկոհոլ, ծխախոտ, թեյ կամ սուրճ
Նախկինում երբևէ ձուկ որսացե՞լ եք:
Ի՞նչ եղանակներով է ձուկ որսացողը փորձում խաբել ձկանը, որ կուլ տա խայծը:
Ինչո՞ւ են որոշ մարդիկ փորձում համոզել ձեզ օգտվել այն նյութերից, որ Տերն արգելել է: Ինչպիսի՞ խայծերով կամ եղանակներով են նրանք փորձում համոզել ձեզ և մյուսներին օգտագործել այդ նյութերը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 89.4, փնտրելով, թե ո՞ւմ էր Տերը նախազգուշացնում, որ կփորձեն Սրբերին խաբել վերջին օրերում:
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում «Սկզբունք Ա» վերնագրի տակ.Դավադիր մարդկանց չարիքների ու դավադրությունների պատճառով վերջին օրերին Տերը նախազգուշացնում է մեզ չօգտագործել վնասակար նյութեր:
Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ մեջբերումը օգնում է մեզ հասկանալ, որ չարի դավադրությունը և դավադիր մարդիկ պետք է շահույթ ստանան` մյուսներին վաճառելով կախվածություն առաջացնող նյութեր:
«Տերը կանխագուշակել էր այսօրվա իրավիճակը, երբ փող աշխատելու շարժառիթները պատճառ են դառնում, որ մարդիկ դավադրաբար գայթակղեն ուրիշնեներին` ընդունելու թունավոր նյութեր: Գարեջուրը, գինին, թունդ խմիչքները, սուրճը, ծխախոտը և այլ վնասակար նյութերը այն օրինակներն են, որոնք Տերը կանխագուշակել էր: Բայց չարքի դավադրության ամենակործանարար օրինակը մեր ժամանակներում այն մարդիկ են, ովքեր ներքաշում են երիտասարդներին թմրամիջոցների օգտագործման մեջ:
Իմ երիտասարդ եղբայրներ և քույրեր, ամենայն սիրով մենք ձեզ զգուշացնում ենք, որ սատանան և նրա գաղտնի պատվիրակները կձգտեն հրապուրել ձեզ` օգտագործել վնասակար նյութեր, որովհետև նրանք լավ գիտեն, որ եթե դուք ճաշակեք, ձեր հոգևոր ուժերը կջլատվեն, և դուք կլինեք իրենց չար ուժի ներքո: Հեռու մնացեք այնպիսի տեղերից կամ մարդկանցից, որոնք կազդեն ձեզ վրա` խախտելու Աստծո պատվիրանները: Պահեք Աստծո պատվիրանները և դուք իմաստություն կունենաք ճանաչելու և տարբերելու այն, ինչը չար է» (“A Principle with a Promise,” Ensign, May 1983, 54–55):
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 89.5-9, փնտրելով, թե Տերն ի՞նչ նյութեր նախազգուշացրեց, որ Սրբերը չընդունեն: Ընդգծեք այն ամենը, ինչ գտաք այդ մասին: (Եկեղեցու ղեկավարները հաստատել են, որ «տաք ըմպելիքները» վերաբերում են թեյին ու սուրճին:) Ինչո՞վ են նյութերը հատվածներ 5-9-ումվնասակար:
Ուշադրություն դարձրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 89.7-8-ն ասում է, որ ալկոհոլն ու ծխախոտը ունեն ճիշտ և սխալ կիրառումներ: Ներկայումս կան ուրիշ նյութեր, որոնք կարող են սխալ գործածվել և դառնալ վնասակար ու կախում առաջացնող: Եկեղեցու ղեկավարները նախազգուշացրել են «որևէ խմիչքի, թմրանյութերի, քիմիակաան նյութի կամ «բարձր» կամ այլ արհեստական ազդեցություն ստանալու համար օգտագործվող վտանգավոր կիրառության մասին, որը կարող է վնասել ձեր մարմինն ու միտքը: Այս ցուցակը ներառում է մարիխուանան, ուժեղ ազդող թմրանյութերը, դեղատոմսով կամ ազատ վաճառվող դեղորայքը, որոնք չարաշահվում են, ինչպես նաև կենցաղային քիմիական նյութերը» (Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2011], 26):
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչո՞վ է կախվածությունը նման կարթին, որը ձուկ որսացողն օգտագործում է ձուկ բռնելու համար:
-
Ինչո՞ւ է կախվածությունը վնասում մեր հավերժական առաջընթացին:
-
Ինչպե՞ս է կախվածությունից և վնասակար նյութերից խուսափելու նախազգուշացումն օրհնել ձեր կյանքը:
-
Դուք կօրհնվեք, եթե որոշեք` այժմ և երբեք չօգտագործել այն նյութերը, որոնք հակասում են Իմաստության Խոսքին:
Վարդապետություն և Ուխտեր 89․10-17
Աստված քաջալերում է մեզ օգտագործել խոտաբույսեր, մրգեր, միս և հատիկներ
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 89.10-17, փնտրելով, թե Տերը մեզ ի՞նչ էր խրախուսում ուտել: Դուք հավանաբար կցանկանաք նշել` ինչ որ կգտնեք դրա վերաբերյալ: Համաձայն հատված 11-ի, ինչպիսի՞ վերաբերմունք պետք է մենք ունենանք այս առողջարար սննդատեսակներն օգտագործելիս:
Օգտակար կլիներ իմանալ, որ «խելամտորեն» նշանակում է խելացիորեն և զգույշ: Գերառատ և անհավասարակշիռ սննդակարգը, որը պարունակում է անգամ որակյալ սննդամթերք, կարող է լինել ոչ առողջարար:
-
Գրեք մի սկզբունք առողջ սննդի մասին «Մեկ Սկզբունք» վերնագրի տակ` սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:
Սննդի խելամիտ օգտագործման օրինակ կարելի է գտնել մսի վերաբերյալ Տիրոջ տված հրահանգներում Վարդապետություն և Ուխտեր 89.12-13: Խնայողաբար բառն ի նատի ունի, որ միսը պետք է օգտագործվի չափավոր ձևով:
Վարդապետություն և Ուխտեր 89․18-21
Տերը խոստանոում է առողջություն, իմաստություն և պաշտպանություն նրանց, ովքեր հնազանդվում են Իմաստության Խոսքին:
Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում «Խոստում» վերնագրի տակ. Եթե մենք հետևենք «Իմաստության Խոսքին», Տերը կօրհնի մեզ …
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 89.18-19, և գտեք այն օրհնությունները, որ կարող եք ստանալ հնազանդվելով «Իմաստության Խոսք»-ին:
-
Օգտագործեք ձեր սովորածը հատվածներ 18–19-ից, մասամբ լրացնելու նախադասությունը, որ գրել էիք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: (Տեղ թողեք, որպեսզի հետագայում լրացում կատարեք այս նախադասությանը ): Հետո պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս կարող է «Իմաստության Խոսք»-ին հետևելը՝ օգնել մեզ ձեռք բերել իմաստություն և գիտելիք:
Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերը բացատրել է, Իմաստության Խոսքի հիմնական նպատակներից մեկը:
«Ես հասկացել եմ … որ Իմաստության Խոսքի հիմնական նպատակը կապված է հայտնության հետ:
Եթե ոմանք «ազդեցության տակ» հազիվ են կարողանում լսել սովորական ելույթը, ինչպե՞ս կարող են նրանք արձագանքել հոգևոր հուշումներին, որոնք դիպչում են նրանց ամենանուրբ զգացմունքներին:
Քանի որ Իմաստության Խոսքը նույնքան արժեքավոր է, որքան առողջության օրենքը, հոգևոր առումով այն կարող է շատ ավելի արժեքավոր լինել ձեզ համար, քան` ֆիզիկական» (“Prayers and Answers,” Ensign, Nov. 1979, 20):
Մտածեք, թե ինչպե՞ս է «Իմաստության Խոսք»-ին հնազանդվելը ձեզ իրավունք տալիս վայելել Սուրբ Հոգու ընկերակցությունը, ով գիտելիք և իմաստություն է տալիս հավատարիմներին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 89.20-21, փնտրելով լրացուցիչ օրհնություններ, որ գալիս են «Իմաստության Խոսք»-ը պահելիս: Վարդապետություն և Ուխտեր 89.18-21 հատվածը սերտման հատվածների ցանկից է: Միգուցե դուք ցանկանում եք նշել դա հատուկ ձևով, որը կօգնի ձեզ գտնել այն հետագայում:)
-
Ինչ որ դուք սովորեցիք այս հատվածներից, ավելացրեք ձեր նախադասությանը «Խոստում» վերնագրի տակ` սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: (Նայեք ծանոթագրություն 21ա, որը կօգնի ձեզ հասկանալ հետևյալ արտահայտությունը «կործանիչ հրեշտակը կանցնի նրանց կողքով»: Աստվածային պաշտպանության այս խոստումը կարող է վերաբերել ֆիզիկական, ինչպես նաև հոգևոր ապահովությանը:) Հետո գրեք պատասխան հետևյալ հարցին. Ե՞րբ են խոստումները Վարդապետություն և Ուխտեր 89.18–21-ում իրականացել ձեր կամ ձեր ծանոթներից մեկի կյանքում»:
Մտածեք որևէ նպատակ «Իմաստության Խոսք»-ն ավելի լավ պահելու համար:
Սուրբ գրությունների սերտում—Վարդապետություն և Ուխտեր 89.18–21
-
Արտագրեք հետևյալ վերնագրերը և սուրբ գրությունների հղումները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում` ինչպես ցույց է տրված.
Առողջություն
Իմաստություն
Ուժ
Պաշտպանություն
Ընտրեք հատվածներից մեկը և աշխատեք անգիր սովորել այն մի քանի րոպեում: Ավարտելուց հետո կիսվեք ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ: Որպեսզի մտապահեք ամբողջ հատվածը, դուք գուցե ցանկանաք ընտրել այլ հատվածներ և ժամանակ նշանակեք՝ ապագայում դրանք անգիր սովորելու համար:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 89 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.