Սեմինարիա
Մաս 31. Օր 3, Պաշտոնական Հայտարարություն 1 և Տաճարային աշխատանքի շարունակական զարգացումը


Մաս 31. Օր 3

Պաշտոնական Հայտարարություն 1 և Տաճարային աշխատանքի շարունակական զարգացումը

Նախաբան

Բազմակնությունը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ Տիրոջ կողմից պատվիրված է սերունդ աճեցնել Իր նպատակների իրագործման համար (տես Հակոբ 2․27–30)։ Այն բանից հետո, երբ Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որով նրան պատվիրվում էր ուսուցանել բազմակնության սկզբունքը, նա կնքեց մի քանի ամուսնություն և 1840-ականների սկզբին թույլատրեց Եկեղեցու որոշ անդամների կիրառել բազմակնությունը։ Հաջորդ տասնամյակների ընթացքում այդ սովորության պատճառով Եկեղեցին ենթարկվեց հասարակության ընդդիմությանը։ «Հայտնություն ստանալուց հետո Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը տարածեց մի … Հռչակագիր [Պաշտոնական Հայտարարություն 1], որը Եկեղեցու կողմից 1890 թվականի հոկտեմբերի 6-ին ընդունվեց որպես լիազորող և պարտավորեցնող։ Դա վերջ դրեց Եկեղեցում բազմակնության կիրառմանը» (Official Declaration 1, introduction)։ Այդ նույն ժամանակաշրջանում Սրբերը ջանասիրաբար աշխատեցին, որպեսզի կառուցեն տաճարներ, որտեղ նրանք փրկարար արարողություններ ստացան իրենց և մահացածների համար։

Տերը հայտնում է, որ Վերջին Օրերի Սրբերը պետք է դադարեցնեն բազմակնության կիրառումը

Կարող եք հիշել գրությունների այն մարդկանց, ովքեր ձերբակալվել կամ բանտ են գցվել այն բանի համար, ինչ Աստված էր պատվիրել նրանց անել։

Վերջին Օրերի Սրբերի բազմաթիվ տղամարդիկ ձերբակալվեցին և բանտարկվեցին, քանի որ նրանք շարունակեցին հնազանդվել բազմակնություն կիրառելու պատվիրանին այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների կառավարությունն օրենք ընդունեց այդ սովորույթն անօրինական ճանաչելու մասին։ Որոշ կանայք նույնպես ձերբակալվեցին, հիմնականում նրա համար, որ նրանք չէին ասում իրենց ամուսինների տեղը, որոնք թաքնվել էին ձերբակալությունից խուսափելու համար։

Հետևյալ պարբերությունը կարդալիս նշեք այն դժվարությունները, որոնց բախվեցին վաղ օրերի Եկեղեցու անդամները, երբ նրանք հետևեցին բազմակնությունը կիրառելու Տիրոջ ցուցումներին։

1852 թվականին օգոստոսին Սոլթ Լեյք Սիթիում տեղի ունեցած համաժողովի ժամանակ Երեց Օրսոն Պրատը հրապարակայնորեն հայտարարեց, որ Աստծո կողմից տրված պատվիրանին հնազանդվելով` Եկեղեցու որոշ անդամներ կիրառում են բազմակնություն։ Միացյալ Նահանգների բազմաթիվ կրոնական և քաղաքական ղեկավարներ դեմ էին ամուսնության այդ համակարգին, որը նրանք համարում էին անբարո և անքաղաքակիրթ։ Վերջին Օրերի Սրբերը ծաղրանքի էին ենթարկվում հանրային ելույթների ժամանակ, գրքերում, ամսագրերում և թերթերում։ Միացյալ Նահանգների կոնգրեսը օրենքներ մշակեց, որով սահմանափակվում էր Եկեղեցու անդամների ազատությունը և տնտեսապես վնասում Եկեղեցուն՝ սահմանափակելով այն սեփականության քանակը, որը Եկեղեցին կարող էր ունենալ։ Այդ օրենքներն ի վերջո հանգեցրին մեկից ավելի կին ունեցող տղամարդկանց ձերբակալությանը և բանտարկությանը։ Այդ մարդկանց արգելվում էր «ընտրելու իրավունը, իրենց տներում մեկուսանալու իրավունքը և այլ քաղաքացիական ազատություններից օգտվելը» (Մեր ժառանգությունը․ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համառոտ պատմությունը [1996], 107)։ 1890 թվականի դրությամբ բազմակնությունը կիրառելու համար հարյուրավոր հավատարիմ Վերջին օրերի Սրբեր հայտնվել էին բանտում։ Մյուսները ձերբակալությունից և բանտարկությունից խուսափելու համար թաքնվել էին։ Այդ պայմաններում բազմաթիվ ընտանիքներ տառապում էին լարված վիճակից, վշտից, աղքատությունից և սովից։

Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը

Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը

Այդ դժվարին պայմանները Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆին ստիպեցին աղոթքով փնտրել Տիրոջ առաջնորդությունը՝ Սրբերի կողմից բազմակնության կիրառության վերաբերյալ։ 1889 թվականին Նախագահ Վուդրուֆը հանձնարարեց Եկեղեցու ղեկավարներին այլևս չշարունակել բազմակնության սկզբունքի ուսուցումը։ Սակայն որոշ մարդիկ զեկույցներ հրատարակեցին, որ Եկեղեցին դեռևս քաջալերում է բազմակնության կիրառումը։ Այդ զեկույցները հետագա ընդդիմություն առաջ բերեցին Եկեղեցու դեմ։ 1890 թվականին Նախագահ Վուդրուֆը Վարդապետություն և Ուխտերում մի Հռչակագիր թողարկեց, որն այժմ հայտնի է որպես Պաշտոնական Հայտարարություն 1:

Պաշտոնական Հայտարարություն 1 -ի առաջին երեք պարբերություններում Նախագահ Վուդրուֆը հայտարարեց, որ այն զեկույցները, որոնք պնդում են, թե Եկեղեցին դեռևս քաջալերում է բազմակնության կիրառումը, ճշգրիտ չեն։

Կարդացեք Պաշտոնական Հայտարարություն 1 չորրորդ և հինգերորդ պարբերությունները (սկսելով՝ «Քանի որ կոնգրեսի») և դրան հաջորդած Լորենզո Սնոուի հայտարարությունը, ով այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր։ Ուշադրություն դարձրեք և նշեք, թե ինչ հանձնարարեց Նախագահ Վուդրուֆը Սրբերին։

Համաձայն Նախագահ Լորենզո Սնոուի հայտարարության, ինչո՞ւ է կարևոր, որ ցանկացած բազմամուսնության կնքումից հեռու մնալու ցուցումը տրվեր Եկեղեցու Նախագահից։

Կարևոր է հասկանալ, որ Եկեղեցու Նախագահը միակ մարդն է երկրի վրա, ով կրում էր կնքման արարողությունների բանալիները: Բազմակնությունը կարող էր միայն թույլատրվել այն քահանայության բանալիների միջոցով, որոնք տրվել էին Եկեղեցու Նախագահին (տես ՎևՈւ 132․7, 48

Կարդացեք «Քաղվածքներ հռչակագրի վերաբերյալ Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի երեք ելույթներից» տեքստի առաջին պարբերությունը, որը գալիս է Հռչակագրի տեքստից հետո։ Ուշադրություն դարձրեք և նշեք այն սկզբունքը, որը Նախագահ Վուդրուֆն ուսուցանեց Սրբերին։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Նախագահ Վուդրուֆն ի՞նչ սկզբունք ուսուցանեց Սրբերին։

    2. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք վկայություն ունենանք, որ Տերը երբեք Եկեղեցու նախագահին թույլ չի տա, որ նա մոլորեցնի Եկեղեցին։

Եկեղեցու անդամներից ոմանք զարմանում էին, թե ինչու էր իրենց հրահանգված ապրել բազմակնության սկզբունքով, իսկ հետո հրահանգեցինդադարեցնել այն։ Տերը Նախագահ Վուդրուֆին հրահանգեց Սրբերին հարց հղել։ Կարդացեք «Քաղվածքներ հռչակագրի վերաբերյալ Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի երեք ելույթներից» տեքստի երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերությունները (սկսելով՝ «Վերջերս մի քանի հայտնություններ եմ ստացել»)։

Սրբերը կանգնած էին Սենթ Ջորջ Յուտայի Տաճարը, Լոգան Յուտայի Տաճարը, Մանթի Յուտայի Տաճարը և գրեթե ավարտին հասցված Սոլթ Լեյքի Տաճարը կորցնելու վտանգի առաջ։ Ի՞նչ կարևոր աշխատանք կդադարեր, եթե Միացյալ Նահանգների կառավարությունը բռնագրավեր տաճարները։

Salt Lake Temple under construction

Սրբերը տաճարները կորցնելու վտանգի տակ էին

Կարդացեք «Քաղվածքներ հռչակագրի վերաբերյալ Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի երեք ելույթներից» տեքստի յոթերորդ պարբերությունը (սկսելով՝ «Ես ճշգրիտ տեսա» տողից) և ուշադրություն դարձրեք , թե ինչ կաներ Նախագահ Վուդրուֆը, եթե Աստված չպատվիրեր նրան հրահանգել Եկեղեցու ղեկավարներին դադարեցնելու բազմամուսնությունները։

Ի՞նչ կարող ենք սովորել Նախագահ Վուդրուֆի հայտարարությունից․ «Ես գրեցի այն, ինչ Տերը պատվիրեց ինձ գրել»։

Մի վարդապետություն, որը մենք կարող ենք սովորել այս քաղվածքից այն է, որ Տերն Իր Եկեղեցին ղեկավարում է Եկեղեցու Նախագահին տրված հայտնության միջոցով։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ վարժություններից երկուսը կամ բոլորը.

    1. Հիշեք, թե երբ եք դուք ականատես եղել, որ Տերն Իր Եկեղեցին ղեկավարում է Եկեղեցու Նախագահին տրված հայտնության միջոցով։ Նկարագրեք ձեր վերհիշած օրինակներից երկուսը.

    2. 2-3 նախադասությամբ գրեք, թե ինչպես է այդ վարդապետության նկատմամբ ձեր հավատքն ազդել ձեր կայացրած որոշումների վրա;

    3. Ընտանիքի անդամներից մեկին կամ ընկերոջը հարցրեք, թե ինչպես նա գիտի, որ Տերն Իր Եկեղեցին ղեկավարում Եկեղեցու Նախագահին տրված հայտնության միջոցով։ Գրի առեք զրույցի ժամանակ ձեռք բերած գիտելիքները;

Հռչակագրից հետո Վերջին Օրերի Սրբերից քչերն էին շարունակում նոր բազմամուսնություններ կնքել։ 1904 թվականին Մարգարե Ջոզեֆ Ֆ․ Սմիթը մի պաշտոնական հայտարարություն արեց. «որ բոլոր [բազմակի] ամուսնություններն արգելվում են, և եթե Եկեղեցու որևէ պաշտոնյա կամ անդամ պաշտոնապես տոնի կամ կնքի այդպիսի ամուսնություն, նա այդ պահից կհամարվի Եկեղեցու դեմ մեղանչած և Եկեղեցուց … կհեռացվի» (in Conference Report, Apr. 1904, 75)։ Այդ քաղաքականությունը շարունակվում է առ այսօր։ Լրացուցիչ տեղեկության համար բացեք LDS.org, ընտրեք Ավետարանի թեմաներ և որոնեք Բազմակի ամուսնություն։

Հետևյալ հայտարարությունը, որը ծառայում է որպես սուրբ գրությունների 2013 թվականի հրատարակության Պաշտոնական Հայտարարություն 1-ի նախաբան, կարող է պատասխանել 1800-ականներին բազմակնության վերաբերյալ ունեցած ձեր հարցերին։

President Joseph F. Smith and family

Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթի (կենտրոնում) և իր ընտանիքի լուսանկարը

«Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը ուսուցանում են, որ մենամուսնությունն ամուսնության Աստծո չափանիշն է , եթե Նա այլ բան չի հայտարարում (տես Բ․ Թագավորաց ԺԲ․7–8 և Հակոբ 2․27, 30)։ Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնությունից հետո բազմակնության կիրառումը 1840-ականների սկզբին հաստատվեց Եկեղեցու անդամների մեջ (տես բաժին 132)։ 1860-ականներից մինչև 1880-ականնները Միացյալ Նահանգների կառավարությունը օրենք է մշակում, որով այդ կրոնական կիրառությունը դարձնում է ոչ օրինական։ Միացյալ Նահանգների գերագույն դատարանն ի վերջո պաշտպանում է այդ օրենքները։ Հայտնություն ստանալուց հետո Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը տարածեց հետևյալ Հռչակագիրը, որը Եկեղեցու կողմից 1890 թվականի հոկտեմբերի 6-ին ընդունվեց որպես լիազորող և պարտավորեցնող։ Դա վերջ դրեց Եկեղեցում բազմակնության սովորույթին»։

  1. journal iconՀիմնվելով ձեր սովորածի վրա, ինչպե՞ս կպատասխանեիք մեկին, ով ձեզ հարցնում է, թե արդյո՞ք Վերջին օրերի Սրբերը կիրառում են բազմակնությունը։ Պատասխանը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում։

Տաճարային աշխատանքն առաջ է շարժվում

Հռչակագրից հետո Եկեղեցու տաճարների և սեփականության բռնագրավման պետական կառավարության սպառնալիքին վերջ դրվեց։ Առանց այդ արգելքի Սրբերն ավելի շատ կարողացան կենտրոնանալ տաճարային աշխատանքի վրա։ 1893 թվականին` 40 տարի անց այն բանից հետո, երբ Սոլթ Լեյքի Տաճարի անկյունաքարը դրվեց, Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը նվիրագործեց այդ տաճարը, դրանով իսկ գործող տաճարների թիվը հասցնելով չորսի։

Salt Lake Temple

1894 թվականի ապրիլին` Սոլթ Լեյքի Տաճարի նվիրագործումից մեկ տարի անց, Նախագահ Վուդրուֆը հայտարարեց, որ ինքը հայտնություն է ստացել՝ հստակեցնելով կնքման արարողությունների կամ հավերժական կնքման կիրառումը։ Նախքան այդ հայտնությունը, Եկեղեցու անդամները, գործելով ըստ իրենց գիտելիքի, հաճախ կնքվում կամ «որդեգրվում» էին Եկեղեցու ղեկավարների` ոչ թե իրենց ծնողների հետ։ Այդ նույն հայտնության համաձայն, որը նա վկայում էր, որ «Աստծո կամքն էր այս ժողովրդի համար», Նախագահ Վուդրուֆը ցուցումներ տվեց Սրբերին. «որքան հնարավոր է խորը ուսումնասիրել իրենց ծագումնաբանությունը և կնքվել իրենց հայրերի և մայրերի հետ։ Թող երեխաները կնքվեն իրենց ծնողների հետ և շարունակեն այդ շղթան, որքան հնարավոր է` հեռու» (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], xxxiv–xxxv

Նախագահ Վուդրուֆի հետևյալ հայտարարությունից մենք սովորում ենք հետևյալ սկզբունքը․ Կնքման զորության շնորհիվ մենք կարող ենք կնքվել մեր ընտանիքի անդամների հետ, այդ թվում՝ նրանց, ովքեր եղել են մեզանից առաջ և նրանց, ովքեր կգան մեզանից հետո։

family with Hong Kong China Temple in background

Հավերժության համար ընտանիքները միավորող կնքման արարողությունները կատարվում են միայն տաճարներում։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցին սուրբ գրությունների ձեր օրագրում. Ինչպե՞ս կարող է կնքման արարողությունն օրհնություն լինել ձեզ և ձեր ընտանիքի համար՝ այս կյանքում և ապագայում։

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես սովորեցի «Պաշտոնական Հայտարարություն 1-ը և Տաճարային աշխատանքի շարունակական զարգացումը» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.