Մաս 17.Օր 4
Վարդապետություն և Ուխտեր 82-83
Նախաբան
Հայտնությունը Վարդապետություն և Ուխտեր 82 ստացվեց 1832 թվականի ապրիլի 26-ին Եկեղեցու բարձրագույն քահանայության և երեցների խորհրդի ընթացքում Ինդիփենդենսում, Ջեքսոն Քաունթի, Միսսուրի: Այս հայտնության մեջ Տերը ներեց եղբայրների զանցանքները և զգուշացրեց հետագայում մեղքեր գործելուց: Տերը նաև սովորեցրեց Միսսուրիի այս եղբայրներին, թե ինչպես վարել Սիոնի աշխարհիկ գործերը: Չորս օր անց Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ հայտնություն, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 83, որում Տերը Եկեղեցու առաջնորդներին սովորեցրեց, թե ինչպես հոգ տանել այրիների ու որբերի մասին:
Վարդապետություն և Ուխտեր 82․1-7 ։
Տերը զգուշացնում է նրանց, ովքեր շատ բաներ են ստացել Իրենից
Մտածեք այն ժամանակի մասին, երբ անհամաձայնություն եք ունեցել ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ, որը հետո հարթվել է: Ինչպե՞ս էիք զգում հետո, երբ հարթեցիք այդ խնդիրը:
Մի քանի ամիս չար զգացնունքներ էին զարգանում Սիդնի Ռիգդոնի, ով Օհայոյում էր և Եպիսկոպոս էդվարդ Փարթրիջի միջև Միսսուրիում: 1832 թվականին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ առաջնորդներ ուղևորվեցին Միսսուրի` հնազանդվելով Տիրոջ հրահանգին, որպեսզի «խորհրդի նստեն սրբերի հետ, որոնք Սիոնում են» (ՎևՈւ 78.9): Նրանց տեղ հասնելուն պես անցկացվեց Եկեղեցու բարձրագույն քահանաների և երեցների խորհուրդ: Համաժողովի առավոտյան և ցերեկային նիստերի միջև Սիդնի Ռիգդոնը և էդվարդ Փարթրիջը հարթեցին իրենց տարաձայնությունները: Հայտնությունը, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 82-ում, ստացվեց ցերեկային նիստի ընթացքում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 82.1, փնտրելով, թե Տերն ինչ ասաց Սիդնի Ռիգդոնին և Էդվարդ Փարթրիջին` իրենց տարաձայնությունները հարթելու վերաբերյալ:
Հիմնվելով ձեր սովորածի վրա հատված 1-ում, ավարտեք հետևյալ սկզբունքը, նկարագրելով կապը ուրիշներին ներելու և Տիրոջ կողմից ներում ստանալու միջև. անհրաժեշտ մաս է մեր մեղքերի համար Տիրոջից ներում ստանալը: (Համեմատեք ՎևՈւ 64.9-11:)
Չնայած Տերը ներողամտություն ցուցաբերեց այս անգամ, Նա նաև զգուշացրեց: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 82.2, փնտրելով այն նախազգուշացումը, որ Տերը տվեց Սրբերին:
Երբ անդամները տեղափոխվեցին Օհայոյից, Միսսուրի, շատերը չհնազանդվեցին Եկեղեցու առաջնորդների պատգամներին, իսկ ոմանք էլ հրաժարվեցին ապրել նվիրաբերման օրենքով: Արդյունքում Եկեղեցու որոշ անդամներ հայտնվեցին նախանձի, ագահության և պարտականություններից հրաժարման մեղքի մեջ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 82.3-4, փնտրելով պատճառները, թե ինչու՞ Է Տիրոջ դատաստանը գալու նրանց վրա, ովքեր շարունակում են ապրել մեղքի մեջ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի սկզբունք, որ Տերը սովորեցրեց Վարդապետություն և Ուխտեր 82.3: Հետո պատասխանեք հետևյալ հարցին. Ինչո՞ւ եք կարծում, թե ում շատ է տրվել Տիրոջ կողմից, նրանից շատ էլ պահանջվում է:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում երկու րոպեում թվարկեք Տիրոջից ստացած օրհննություններից քանիսը որ կարող եք: Ներառեք օրհնությունները, որոնք ստացել եք որպես Եկեղեցու անդամ: Հետո ընտրեք ձեր գրած օրհնություններից մեկը և պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է Տերն ակնկալում, որ անեք այդ օրհնության հետ: (Օրինակ, եթե դուք համարում եք, որ օրհնվել եք ավետարանի ճշմարտություններն ունենալով ձեր կյանքում, ակնկալիքներից մեկը կլինի այն, որ դուք այդ ճշմարտություններով կիսվեք ուրիշների հետ:)
-
Ի՞նչ կարող եք դուք սկսել անել, որպեսզի իրականացնեք այդ ակնկալիքները:
-
Վարդապետություն և Ուխտեր 82.5-6, որտեղ Տերը զգուշացրեց Սրբերին, որ սատանայի տիրապետությունն ու իշխանությունը երկրի վրա աճում է: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 82.7, փնտրելով մեղքի մասին լրացուցիչ նախազգուշացումը, որ Տերը տվեց այս Եկեղեցու անդամներին: Այս հատվածից մենք սովորում ենք, որ կարևոր է մեղքից ամբողջովին ազատվելը, որովհետև, եթե ապաշխարելուց հետո մենք կրկին մեղք ենք գործում, մեր նախկին մեղքերը վերադառնում են:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե, ձեր կարծիքով, ինչու են մեր նախկին մեղքերը վերադառնում, երբ մենք կանխամտածված կերպով մեղք ենք գործում Տիրոջից ներում խնդրելուց հետո:
Վարդապետություն և Ուխտեր 82․8-24 ։
Տերը պատվիրում է ինը տղամարդու ֆիրմա կազմավորել Եկեղեցու աշխարհիկ գործերը կառավարելու համար:
Մտածեք մի իրավիճակ, երբ դուք կամ ձեր ծանոթներից մեկը հավաստիացման կարիք ունի, որ Աստված պահում է Իր խոստումները: Բարձրագույն քահանաների և երեցների խորհրդի ժամանակ Միսսուրիում Տերը հուսադրող խոստում տվեց նրանց, ովքեր հնազանդվում են Իր պատվիրաններին: Երբ շարունակեք ուսումնասիրելՎարդապետություն և Ուխտեր 82 , բաժինը, փնտրեք սկզբունքներ, որոնք կարող են հավաստիացում ներկայացնել ինչ-որ մեկին, ով գտնվում է վերը նշված իրավիճակում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 82.8-9, փնտրելով, թե ի՞նչ էր Տերը պատրաստվում տալ Սրբերին խորհրդի ընթացքում: Դուք գուցե կամենաք նշել Տիրոջ պատճառները` այս նոր պատվիրանները նրանց տալու համար: Մտածեք, թե ինչպես կարելի է այս պատճառները կիրառել Տիրոջ տված ամեն մի պատվիրանի համար:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 82.10(սուրբ գրությունների սերտման հատված), փնտրելով մի սկզբունք, որը կարող է մեզ վստահություն տալ, երբ մենք ձգտում ենք հնազանդվել Տիրոջ պատվիրաններին : (Գուցե կամենաք նշել այս սուրբ գրությունը առանձնահատուկ ձևով, որպեսզի հետո հեշտությամբ գտնեք այն:) Հետո սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ հանձնարարությունը.
-
Ավարտեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք հնազանդ լինենք Տիրոջը, Նա …
-
Մտածեք ձեր կյանքում ունեցած փորձառությունների մասին, որոնք օգնել են ձեզ հասկանալ, որ այս սկզբունքը ճշմարիտ է, ապա գրեք այդ փորձառություններից մեկի մասին:
-
Ինչպես սովորեցիք Վարդապետություն և Ուխտեր 78-ում, Տերը հրահանգեց Եկեղեցու առաջնորդներին Կիրթլենդում, Օհայո, կազմավորել մի միաբանություն` Եկեղեցու բիզնես ընկերություն, որը հայտնի է որպես ՄիացյալՄիաբանություն: Միաբանության բիզնեսից ստացված շահույթը պետք է ներդրվեր շտեմարանում` աղքատների մասին հոգ տանելու և Եկեղեցու այլ կարիքները ֆինանսավորելու համար: Ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 82.11,15-17, Տերը հրահանգեց Եկեղեցու առաջնորդներին Միսսուրիում ուխտով միանալ Միացյալ Միաբանություն:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 82.12, փնտրելով, թե որն էր Միացյալ Միաբանություն նպատակը: Կարդալիս օգտակար կլինի հիշել, որ եպիսկոպոսի պարտականություններից մեկը Եկեղեցու անդամների աշխարհիկ կարիքները հոգալն է:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 82.14, 18-19, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք այնուհետև բացատրում են, թե ինչո՞ւ Տերը հրահանգեց Եկեղեցու արաջնորդներին` կազմավորել Միացյալ Միաբանություն: Գուցե կամենաք նշել ձեր գտած բառերն ու արտահայտություններ:
Ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 82.20-24-ում, Տերն ավարտեց հայտնությունը, զգուշացնելով Եկեղեցու առաջնորդներին` հավատարիմ լինել ուխտին, որը նրանք կապելու էին որպես Միացյալ Միաբանություն անդամներ:
Սուրբ գրությունների սերտում—Վարդապետություն և Ուխտեր 82.10
Վարդապետություն և Ուխտեր 82.10 հատվածը սերտման հատվածների ցանկից է: Փորձեք մտապահել այն` կրկնելով մի քանի անգամ: Անգիր անելուց հետո, արտասանեք այն ընտանիքի անդամի կամ ընկերոջ համար և կիսվեք ձեր փորձառությունով, որը ձեզ ապացուցել է, որ Տերն իրոք պահում է Իր խոստումները, երբ մենք անում ենք այն, ինչ Նա խնդրում է:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչի մասին եքկիսվել ձեր ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ:
Վարդապետություն և Ուխտեր 83
Տերը հայտնությամբ ցույց է տալիս, թե ինչպես հոգ տանել այրիների ու որբերի մասին:
Հայտնությունը ստանալուց չորս օր հետոՎարդապետություն և Ուխտեր 82, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ Սրբերի հետագա աշխարհիկ կարիքները հոգալու մասին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 83.1-ը, փնտրելով, թե ում կարիքներին էր ուղղված այդ հայտնությունը:
Այս բաժինը հասկանալու համար հիշեք, որ Սրբերից շատերն ապրում էին նվիրաբերման օրենքով և Եկեղեցուց ստացել էին «ժառանգություն» կամ սեփականություն: Այս հայտնության մեջ Տերը բացահայտեց, թե ինչ կպատահի ընտանեկան ժառանգությանը, եթե ամուսինը կամ հայրը մահանա:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 83.2-3, փնտրելով Տիրոջ հրահանգները ամուսիններին կորցրած կանանց համար հոգ տանելու մասին: (Սա կարող է օգնել հասկանալ, որ այդ ժամանակ կանանց մեծ մասը ապավինում էին իրենց ամուսիններին իրենց նյութական աջակցության համար: «Ընկերակցություն ունենալ Եկեղեցում» նշանակում էր. քանի որ կնոջ խնամակալը մահացել էր, Եկեղեցին հոգ կտաներ նրա կարիքների մասին:) Այնուհետև կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 83.4-6, փնտրելով, թե ինչպես պետք է Եկեղեցին հոգ տանի որբերի և այրիների մասին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ինչ էՎարդապետություն և Ուխտեր 83-ը սովորեցնում ձեզ այն մասին, թե ինչպիսին է Տիրոջ վերաբերմունքը այրիների, որբերի և բոլոր կարիքավորների նկատմամբ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 82-83 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.