Սեմինարիա
Մաս 28. Օր 3, Վարդապետություն և Ուխտեր 131


Մաս 28. Օր 3

Վարդապետություն և Ուխտեր 131

Նախաբան

Վարդապետություն և Ուխտերի 131 բաժինն այն սկզբունքների հավաքածուն է, որոնք Մարգարե Ջոզեֆ Սմիթը ուսուցանեց 1843 թվականի մայիսի 16-ին և 17-ին Ռեյմուսում (Իլինոյս) գտնվելու ժամանակ։ Նա ուսուցանեց ամուսնության նոր և հավիտենական ուխտը և հավերժական կյանքի խոստումը հավատարիմների համար։ Նա նաև ուսուցանել է, որ Ոգին ամբողջությամբ նյութ է:

Վարդապետություն և Ուխտեր 131․1-4

Ջոզեֆ Սմիթն ուսուցանում է հավերժական ամուսնության ուխտի կարևորության մասին

couple in white with temple in background

Ինչո՞ւ են Տերը և եկեղեցու ղեկավարները այդքան մեծ շեշտադրում դնում տաճարում ամուսնանալու վրա: Վարդապետություն և Ուխտեր 131 բաժինն օգնում է մեզ պատասխանել այդ հարցին: Նմանապես` Վարդապետություն և Ուխտեր 132 բաժինը, որը դուք կուսումնասիրեք հաջորդ դասին:

1843թ. մայիսի 16-ին մարգարե Ջոզեֆ Սմիթը ուղևորվեց Ռեյմուս, Իլինոյս: Ապրելով Բենջամին և Մելիսսա Ջոնսոնների տանը, նա կատարեց որպես ամուսին և կին նրանց կնքման արարողությունը` հավերժության համար (այս արարողությունը ժամանակավորապես թույլատրվել էր, մինչև տաճարը պատրաստ կլիներ): Նա նաև ուսուցանել էր նրանց, թե ինչպես է հավերժական ամուսնությունը կապված սելեստիալ արքայության հետ: Այդ ճշմարտությունները գրված են Վարդապետություն և Ուխտերի 131․1-4 հատվածներում։ (Տես History of the Church, 5:391–92։)

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 131.1 հատվածը գտնելով սելեստիալ արքայության մասին մարգարեի բացահայտած ճշմարտությունը: Այնուհետև ավարտեք հետևյալ նախադասությունը. Սելեստիալ արքայության մեջ կան երկինքներ կամ աստիճաններ:

Վեհացում կամ հավերժական կյանք ասելով մենք հաճախ նկատի ունենք սելեստիալ արքայության փառքի ամենաբարձր աստիճանը: Նրանք, ովքեր կհասնեն սելեստիալ փառքի այս աստիճանին, կապրեն նույն տիպի և որակի կյանքով, որով մեր Երկնային Հայրն է ապրում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 131.2-4 հատվածները տեսնելով, թե ինչ մենք պետք է անենք, որպեսզի հասնենք սելեստիալ արքայության ամենաբարձր աստիճանին: (Վարդապետություն և Ուխտեր 131.1–4 սուրբ գրությունների սերտման հատվածներ են: Կարող եք գրքում նշել դրանք առանձնահատուկ ձևով, որ հետագայում հեշտ գտնեք):

2 հատվածից սովորածի հիման վրա ավարտեք հետևյալ վարդապետական պնդումը. Որպեսզի հասնենք սելեստիալ արքայության ամենաբարձր աստիճանին մենք պետք է մտնենք :

Վարդապետություն և Ուխտեր 131.4 հատվածից մենք իմանում ենք, որ եթե չենք կնքվում տաճարում պատշաճ իշխանություն ունեցողի կողմից, ապա մեր «աճը չի շարունակվի»: Աճ նշանակում է սելեստիալ արքայությունում երեխաներ ունենալը շարունակելու հնարավորություն:

2 հատվածում ուշադրություն դարձրեք «ամուսնության նոր և հավիտենական ուխտը» արտահայտության վրա: Նոր բառը կոնտեքստում նշանակում է, որ այս ուխտը նոր է վերականգնվել մեր տնտեսությունում: Հավիտենական տերմինը նշանակում է, որ այս կենսական ուխտը տևելու է ողջ հավերժություն: Սելեստիալ ամուսնության այս ուխտը մենք կարող ենք կապել միայն տաճարում:

Ձեր կարծիքով, ինչպե՞ս է տղամարդու և կնոջ միջև սելեստիալ ամուսնությունը պատրաստում նրանց վեհացման: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը կարևոր տեսակետ է ներկայացրել այս հարցի վերաբերյալ. Երբ կարդաք, թե նա ինչ է ուսուցանել, նշեք այն խոսքերն ու արտահայտությունները, որոնք բացատրում են, թե ինչպես է սելեստիալ ամուսնությունն օգնում մեզ պատրաստվել հավերժական կյանքին:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Երկու համոզիչ վարդապետական պատճառներ օգնում են մեզ հասկանալ, թե ինչու է հավերժական ամուսնությունը էական Հոր ծրագրում։

Պատճառ 1. Արական և իգական հոգիների բնույթները լրացնում և կատարյալ են դարձնում մեկը մյուսին, և, հետևաբար, տղամարդիկ և կանայք պետք է միասին առաջադիմեն դեպի վեհացում:

«Աստվածային ծրագրով տղամարդիկ և կանայք պետք է միասին առաջանան դեպի կատարելություն և լիարժեք փառք: Իրենց տարբեր բնավորությունների և ընդունակությունների շնորհիվ տղամարդիկ և կանայք ամուսնական հարաբերությունների մեջ եզակի հեռանկարներ ու փորձառություններ են մտցնում: Տղամարդն ու կինը տարբեր ձևով, սակայն հավասարապես են ներդրում կատարում ընդհանուր միասնությանն ու ամբողջականությանը, որոնց հնարավոր չէ հասնել որևէ այլ ճանապարհով։ Տղամարդը լրացնում և կատարելագործում է կնոջը, իսկ կինը լրացնում և կատարելագործում է տղամարդուն, երբ նրանք սովորում են իրարից և փոխադարձաբար ամրացնում և օրհնում իրար։

Պատճառ 2. Ըստ աստվածային ծրագրի` և տղամարդուն, և կնոջը անհրաժեշտ է երեխաներ բերել մահկանացու կյանք և ապահովելով լավագույն պայմանները դաստիարակել և մեծացնել նրանց …

Սիրող ու հավատարիմ ամուսնու և կնոջ առկայությամբ տունը ամենահարմար վայրն է, որտեղ երեխաները կարող են դաստիարակվել սիրո և արդարության մեջ և որտեղ հոգ կտարվի երեխաների հոգևոր ու ֆիզիկական կարիքների համար: Ճիշտ ինչպես տղամարդկանց և կանանց ուրույն բնավորություններն են նպաստում ամուսնական հարաբերությունների լիարժեքությանը, այնպես էլ այդ նույն բնավորությունները էական են երեխաներին դաստիարակելու, մեծացնելու և ուսուցանելու համար» (“Marriage Is Essential to His Eternal Plan,” Ensign, June 2006, 83–84; կամ Լիահոնա, հունիս 2006, 51–52):

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս կարող է վարդապետությունն իմանալը, որ սելեստիալ ամուսնությունը կարևոր է վեհացման համար, ազդել նրա վրա, թե ինչ հատկանիշներ կփնտրեք ապագա ամուսնու կամ կնոջ մեջ:

    2. Ինչո՞ւ է կարևոր ձեր տարիքում առաջնահերթություն դարձնել պատրաստվելը` ստանալու «ամուսնության նոր և հավիտենական ուխտը» (ՎևՈւ 131.2) տաճարում:

Վեհացման օրհնությունները հասանելի են նրանց, ովքեր սելեստիալ ամուսնության հնարավորություն չունեն այս կյանքում. «Եկեղեցու որոշ անդամներ ամուրի են մնում` ոչ իրենց մեղքով, քանի որ նրանք ցանկանում են ամուսնանալ: Եթե դուք հայտնվեք այսպիսի իրավիճակում համոզված եղեք, որ «Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին նորանց» (Հռովմայեցիս Ը.28): Արժանի մնալու դեպքում դուք մի օր` այս կյանքում կամ հաջորդ, կունենաք հավերժական ընտանիքի բոլոր օրհնությունները: Տերը մի քանի անգամ տվել է այս խոստումն Իր վերջին օրերի մարգարեների միջոցով» (True to the Faith: A Gospel Reference [2004], 99):

scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատվածներ՝ Վարդապետություն և Ուխտեր 131․1-4

  1. journal iconԿարդացեք Վարդապետություն և Ուխտեր 131.1-4 հատվածները երեք անգամ: Նկարեք մի նկար, որը կօգնի բացատրել այս հատվածների ճշմարտությունները: Հարմար պահ գտեք սուրբ գրությունների սերտման այս հատվածները ընտանիքի անդամին կամ ընկերոջը ուսուցանելու համար: Ճշմարտությունները բացատրելիս կարող եք օգտագործել ձեր նկարածը որպես օգնող միջոց: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ում եք ուսուցանել և` երբ:

Վարդապետություն և Ուխտեր 131․5-6

Ջոզեֆ Սմիթը բացատրում է «մարգարեական ավելի հաստատ խոսքը»

Երաշխիքը խոստում կամ հավաստիացում է, որ ինչ-որ բան կարվի ապագայում:

Մտածեք այս հարցերի շուրջ. ի՞նչ օգուտ կա երաշխիք ունենալուց: Ինչո՞ւ է հատկապես արժեքավոր Երկնային Հոր երաշխիքն ունենալը:

Ռեյմուսում, Իլինոյս, 1843թ. մայիսի 17-ի առավոտյան մարգարե Ջոզեֆ Սմիթը քարոզ ունեցավ Բ Պետրոս Ա.19 հատվածի վերաբերյալ, որը ներկայացնում է երաշխիք` Աստծուց (տես History of the Church, 5:392): Բացեք Բ Պետրոս Ա.19 հատվածը և գտեք «մարգարեական ավելի հաստատ խոսք» արտահայտությունը: Այնուհետև կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 131.5 հատվածը իմանալու համար, թե ինչ է նշանակում «մարգարեական ավելի հաստատ խոսքը»:

  1. journal iconՀամաձայն Վարդապետություն և Ուխտեր 131.5 հատվածի` ի՞նչ է Երկնային Հայրը երաշխավորում անձին մարգարեական ավելի հաստատ խոսքի միջոցով: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես ձեզ կզգայիք ստանալով այդպիսի մի երաշխիք:

Ոմանք ստանում են հավերժական կյանքի այս խոստումը դեռ մահկանացու կյանքում: Երբեմն սուրբ գրություններում հանդիպում ենք Տիրոջ արտահայտությունները, որ երաշխիք են տալիս կոնկրետ անձանց: Օրինակ, Տերը տվել է այդ հավաստիացումը Ջոզեֆ Սմիթին Վարդապետություն և Ուխտեր 132.49 հատվածում, ինչպես նաև Ալմային` Մոսիա 26.20 հատվածում: Սակայն, սա անձնական հարց է` անհատի և Տիրոջ միջև, մենք չպետք է ենթադրություններ անենք անձանց մասին, ովքեր ստացել են «մարգարեական ավելի հաստատ խոսքը»:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 131.6 հատվածը տեսնելով, թե ինչը կարող է խանգարել մարդուն` ստանալ հավերժական կյանք:

Ի՞նչ է ասել մարգարե Ջոզեֆ Սմիթը` ի՞նչն է անհնար դարձնում մարդու համար փրկվելը կամ հավերժական կյանք ստանալը: Ավարտեք հետևյալ սկզբունքը. Մենք չենք կարող փրկվել :

Նախագահ Մարիոն Ջ. Ռոմնի

Նախագահ Մարիոն Գ. Ռոմնին Առաջին Նախագահությունից բացատրել է, թե ինչ է սա նշանակում. «Ճանաչելը միակ ճշմարիտ Աստծուն և Հիսուս Քրիստոսին (Հովհ. 17:3) տիեզերքի ամենակարևոր գիտելիքն է, դա այն գիտելիքն է, առանց որի մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ ոչ ոք չի կարող փրկվել: Դրա բացակայությունը հենց այն անգիտությունն է, որի մասին գրված է հայտնության մեջ. «Անհնար է, որ մարդ փրկվի անգիտության մեջ»: (ՎևՈւ 131․6)»։ (“Except a Man Be Born Again,” Ensign, Nov. 1981, 14)։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ի՞նչ տեսակ գիտելիք մենք պետք է ունենանք, որպեսզի ստանանք հավերժական կյանք: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այս տեսակ գիտելիքը կարևոր փրկության համար:

    2. Ի՞նչ դուք կանեք, որ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ձեր գիտելիքը աճի:

Վարդապետություն և Ուխտեր 131․7-8

Ջոզեֆ Սմիթն ուսուցանում է, որ Ոգին ամբողջությամբ նյութ է

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 131.7-8 հատվածները տեսնելով, թե ինչից են բաղկացած ոգիները:

Այս հատվածներն ուսուցանում են, որ բոլոր արարածները բաղկացած են նյութից, սակայն ոգու նյութը «ավելի նուրբ, կամ մաքուր է» (ՎևՈւ 131.7): Նյութն այն բաղադրիչն է, որից պատրաստված են առարկաները: Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է, որ մեր հոգիները պատրաստված են շատ նուրբ ու շատ մաքուր նյութից և առանց Տիրոջ օգնության չեն կարող տեսանելի լինել մեր աչքերին:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 131 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.