Սեմինարիա
Մաս 23․ Օր 1, Վարդապետություն և Ուխտեր 106, 107․1–20


Մաս 23. Օր 1

Վարդապետություն և Ուխտեր 106; 107․1–20

Նախաբան

1834թ․ նոյեմբերի 25-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 106 բաժնում։ Այդ հայտնության մեջ Տերը Ուորեն Ա․ Քաուդերիին կանչում է, որպես Եկեղեցու նախագահող քահանայապետ Նյու Յորքի Ֆրիդոմի հողի և նրա մերձակա շրջանների վրա։ Վարդապետություն և Ուխտեր 107 բաժնի հայտնությունը գրվել է 1835թ-ին, սակայն Տերը դրա տարբեր մասերը Ջոզեֆ Սմիթին է հանձնել տարբեր ժամանակներում։ Գրեթե հայտնությունը գրվելու ժամանակ, վերջերս կազմավորված Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները պատրաստվում էին մեկնել միսիա։ Սա Վարդապետություն և Ուխտեր 107-ի երեք դասերից առաջինն է։

Վարդապետություն և Ուխտեր 106

Տերը Ուորեն Ա․ Քաուդերիին կանչում է որպես Նյու Յորքի Ֆրիդոմի հողի նախագահող քահանայապետ

Մտածեք այն ժամանակի մասին, երբ նոր եպիսկոպոս կամ ճյուղի նախագահ է կանչվում։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս էր այդ մարդը զգում։

1834թ-ին, Եկեղեցին մեծ աճ էր արձանագրել Ֆրիդոմ հողում, Նյու Յորք, որը 200 մղոնից (մոտ 322 կիլոմետր) մի փոքր պակաս հեռավորության վրա է գտնվում Կիրթլենդից, Օհայո։ Տերը կանչում է քահանայության ղեկավարի, որպեսզի նախագահի այնտեղի անդամների վրա։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 106.1 հատվածը, որպեսզի բացահայտեք, թե ում էր Տերը նշանակել նախագահելու։

քարտեզ, Նյու Յորք և Օհայո

Ուորեն Քաուդերին Օլիվեր Քաուդերիի ավագ եղբայրն էր։ Երբ Ուորեն Քաուդերին ստացավ նախագահող քահանայապետի կոչումը, նրա զգացմունքները հնարավոր է լինեին նույնը, ինչ-որ մեր օրերի եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահն են զգում։ Տերը կիսվեց մխիթարող խոսքերով, մինչ Եղբայր Քաուդերին ընդունում էր իր նոր կոչումը։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 106.2-3, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ ասաց Տերը Եղբայր Քաուդերիին, որ նա աներ, մինչ նա նախագահում էր Ֆրիդոմ տարածքի, Նյու Յորքի Եկեղեցու անդամների վրա։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 106․6, և բացահայտեք, թե ինչ արեց Ուորեն Քաուդերին, որը երկնքում ուրախություն առաջացրեց։ Կարդալիս, ուշադրություն դարձրեք, որ գավազանը մի ձող է, որը կրում են թագավորները։ Դա իշխանության խորհրդանիշ է: Այս հատվածի մեջ «խոնարհվեց իմ գավազանի առաջ» արտահայտությունը վերաբերում է Եղբայր Քաուդերիին, ով խոնարհեցնում է իրեն Աստծո զորության առաջ, իսկ «առանձնացավ մարդկային նենգություններից» արտահայտությունը, նմանապես, վերաբերում է Եղբայր Քաուդերիին, առանձնացնելով իրեն սին և անարդար գործերից։

Մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի խոնարհեցնեք ինքներդ ձեզ Աստծո առջև և առանձնացնեք ձեզ անարդար գործերից։

Վարդապետություն և Ուխտեր 106․7-8-ում, մենք կարդում ենք Եղբայր Քաուդերիին Տիրոջ տված ցուցումն ու Նրա տված խոստումը՝ օրհնելու Ուորենին այդ ցուցումին հետևելու համար։ Կարդացեք այդ հատվածները և ամփոփեք Տիրոջ խոստումը, լրացնելով հետևյալ դատարկ տեղերը․ Եթե մենք մեզ Տիրոջ առաջ, ապա Նա ողորմություն կունենա մեզ վրա, կբարձրացնի մեզ և կտա մեզ .

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ի՞նչ կերպ է Տերը բարձրացնում այն մարդկանց, ովքեր խոնարհեցնում են իրենց Նրա առաջ։

    2. Ե՞րբ եք տեսել ինչ-որ մեկին բարձրացվելիս, քանի որ նրանք խոնարհեցրել են իրենց Տիրոջ առաջ։

Վարդապետություն և Ուխտեր 107․1-20

Տերն ուսուցանում է Մելքիսեդեկյան և Ահարոնյան քահանայությունների վերաբերյալ

Փորձեք գուշակել, թե Հին Կտակարանի ո՞ր մարգարեն է նկարագրված հետևյալ պարբերության մեջ․

Այդ մարգարեն «հավատքի մարդ էր, որն արդարություն էր գործում. և երեխա ժամանակ նա վախենում էր Աստծուց և փակում էր առյուծների բերանը, և զսպում էր կրակի կատաղությունը» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց ԺԴ․26 [Աստվածաշնչի հավելվածում])։ Որպես Սաղեմի թագավոր, նա «իր օրերում հաստատեց խաղաղություն երկրում. այդ պատճառով նա կոչվեց խաղաղության իշխան» (Ալմա 13․18)։ Աբրահամ մարգարեն նրան տասանորդ էր վճարում (տես Ալմա 13․15

Մելքիսեդեկը կարգում է Աբրահամին

Բացեք Ալմա 13․14–18 հատվածները, որպեսզի բացահայտեք, թե ով էր այդ մարգարեն։ Ապա կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107․1–4 և բացահայտեք, թե ինչու Մելքիսեդեկյան Քահանայությունը կոչվեց մարգարե Մելքիսեդեկի անունով։

Ինչպե՞ս էր կոչվում Մելքիսեդեկյան Քահանայությունը նախքան Մելքիսեդեկի օրերը։

Կարող եք նշել այն երկու պատճառները, որոնց համար Եկեղեցու անդամները հնում այդ քահանայությունը կոչեցին Մելքիսեդեկի անունով։

Կարող եք նաև նշել հետևյալ վարդապետական հաստատումը Վարդապետություն և Ուխտեր 107․3-ում․ Մելքիսեդեկյան Քահանայությունն ըստ Աստծո Որդու կարգի է։

Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բոյդ Կ․ Փաքերը բացատրել է, թե ինչպես պետք է այդ վարդապետությունը ի ցույց դրվի քահանայություն կրողների կյանքում․ «Երբ քահանայության իշխանությունը պատշաճ ձևով է իրականացվում, քահանայություն կրողներն անում են այն, ինչ Նա [Հիսուս Քրիստոսը] կաներ, եթե ներկա լիներ» (“The Power of the Priesthood,” Ensign կամ Liahona, May 2010, 7)։

Կարող եք հետևյալ բացատրությունը գրել ձեր սուրբ գրություններում՝ Վարդապետություն և Ուխտեր 107․3-ի կողքին։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն մասին, երբ ականատես եք եղել, որ ինչ-որ մեկը քահանայությունը ճիշտ է կիրառում, անելով այն, ինչը կաներ Հիսուս Քրիստոսը։

Առանց Մելքիսեդեկյան Քահանայության Եկեղեցին գոյություն չէր ունենա։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107․5, 8–9, փնտրելով այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են, թե ինչպես է Մելքիսեդեկյան Քահանայությունը առնչվում Եկեղեցու կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ Երեխաների խումբը, Կիրակնօրյա դպրոցը, Երիտասարդ տղամարդիկ, Երիտասարդ կանայք և Սփոփող Միությունը։ (Վարդապետություն և Ուխտեր 107․8 հատվածը սուրբ գրությունների սերտման հատված է։ Դուք կարող եք նշել այն առանձնահատուկ ձևով, որպեսզի հեշտությամբ կարողանաք գտնել այն:)

Ուշադրություն դարձրեք, որ 5-րդ հատվածում այդ կազմակերպությունները կոչվում են հավելումներ։ Հավելումը մարմնի մաս է, ինչպես օրինակ ձեռք կամ ոտք։

Որպեսզի հասկանաք Մելքիսեդեկյան Քահանայության իրավունքն ու իշխանությունը, կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107․8 հատվածը, որպեսզի ավարտեք հետևյալ նախադասությունը․ Մելքիսեդեկյան Քահանայությունը կրում է , և զորություն ու իշխանություն ունի , և ունի բաները ղեկավարելու իշխանություն։

«Ղեկավարել հոգևոր բաները» իր մեջ ներառում է ղեկավարել օրհնությունները, արարողությունները և ուխտերը։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն մասին, թե երբ եք դուք օրհնվել Մելքիսեդեկյան Քահանայության իշխանության շնորհիվ։ Կարող եք գրել այն մասին, երբ դուք ստացել եք օրհնություն, մասնակցել եք արարողության կամ ուխտ եք կապել։

«Բարձրագույն Քահանայության Նախագահությունը», որը նշված է Վարդապետություն և Ուխտեր 107․9-ում, վերաբերում է Առաջին Նախագահությանը։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107․10, փնտրելով այն, թե ով իրավունք ունի պաշտոնավարել Առաջին Նախագահության ղեկավարության ներքո։

Ցցերի նախագահություններն ու եպիսկոպոսությունները օրինակ են հանդիսանում այն քահանայապետերի, որոնք Առաջին Նախագահության ղեկավարության ներքո պաշտոնավարում են իրենց դիրքերում։

Վարդապետություն և Ուխտեր 107․15–17 վերաբերում է Եկեղեցու Նախագահող Եպիսկոպոսին։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին բացատրել է.

Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Դա այն կոչումն է, որն Ահարոնն ուներ հնում, դրա իրավունքը ժառանգական է, այն արժանի հորից իջնում է արժանի որդուն։ … Սակայն Եկեղեցու Նախագահին տրված՝ եպիսկոպոսության և Ղևտական նախագահության այդ բարձր պաշտոնը կրելու ազգատոհմի և անձի նշանակվելու, հայտնության բացակայության դեպքում, Առաջին Նախագահությունը ընտրում է «Մելքիսեդեկյան Քահանայության քահանայապետին» կրելու այդ կոչումը։ Այդ դեպքում, երկու խորհրդականներ նույնպես կանչվում են ծառայելու Նախագահող Եպիսկոպոսությունում։ (ՎևՈւ 68․14–21; 107․15–17, 68–78։)

«Որպես Եկեղեցու Ահարոնյան Քահանայության նախագահության բանալիները կրող և այդպիսով նաև բոլոր եպիսկոպոսների վրա նախագահող անձ, Նախագահող Եպիսկոպոսը Եկեղեցու Գերագույն Իշխանավորներից մեկն է։ Նա նստում է Իսրայելում, որպես դատավոր և պատասխանատու է արքայության բազմաթիվ նյութական խնդիրների համար (ՎևՈւ 107․68–74), Տիրոջ կարիքավորների մասին հոգ տանելու համար ստանում է նվիրաբերությունները (ՎևՈւ 42․31–33; 51․5, 12–13), և արքայությունը կառուցման օգնելու համար կանչված է ճամփորդելու և քարոզելու։ (ՎևՈւ 84․112–116)» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 592)։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107.18, և նշեք վարդապետական հետևյալ հայտարարությունը․ Մելքիսեդեկյան Քահանայությունը կրում է Եկեղեցու բոլոր հոգևոր օրհնությունների բանալիները։

«Քահանայության բանալիները Աստծո կողմից քահանայության ղեկավարներին տրված իշխանությունն է՝ առաջնորդելու, վերահսկելու և ղեկավարելու Երկրի վրա Իր քահանայության կիրառությունը։ Քահանայության իշխանության կիրառումը կառավարվում է նրանց կողմից, ովքեր կրում են դրա բանալիները (տես ՎևՈւ 65․2; 81․2; 124․123)։ Նրանք, ովքեր կրում են քահանայության բանալիները, իրավունք ունեն նախագահելու և ղեկավարելու Եկեղեցին իրենց իրավասության սահմաններում» (Ձեռնարկ 2․ Սպասավորել Եկեղեցում [2010], 2.1.1)։ Իրավասության սահմանն այն աշխարհագրական տարածքն է, որտեղ համապատասխան մարդիկ ունեն իշխանություն։ Օրինակի համար, եպիսկոպոսի իրավասության սահմանն իր ծուխն է։

Վարդապետություն և Ուխտեր 107․8-9, 18-ում մենք կարդում ենք Մելքիսեդեկյան Քահանայության զորության, իշխանության և կարգի մասին։ Նախագահության իրավունքները պայմանավորված են քահանայության բանալիներով։ «Քահանայության բանալիներ» եզրույթն օգտագործվում է առնվազն երեք ձևով՝ բանալիներ շնորհված Առաքյալներին, նախագահության բանալիներ, և «քահանայության բանալիներ»-ի ընդհանուր օգտագործում։

Բանալիներ շնորհված Առաքյալների վրա։ Կարգված Առաքյալներին տրվում են՝ (1) առաքելական բանալիները կամ արքայության բանալիները, զորություն ու իշխանություն նախագահելու Եկեղեցու վրա և Երկրի վրա Աստծո թագավորության վրա (տես ՎևՈւ 27․12–13); (2) Իսրայելի հավաքման բանալիները, կամ միսիոներական աշխատանքի (տես ՎևՈւ 110․11); (3) Աբրահամի տնտեսության և բոլոր բաների վերականգնման բանալիները (տես ՎևՈւ 110․12; տես նաև ՎևՈւ 27․6–7); և (4) կնքող զորության բանալիները (տես ՎևՈւ 110․13–15)։ Միայն Առաքյալներն ունեն քահանայության այդ բանալիները, դրանք չեն տրվում ուրիշներին։

«Հիսուս Քրիստոսը կրում է Իր Եկեղեցուն պատկանող քահանայության բոլոր բանալիները: Իր բոլոր Առաքյալներին Նա շնորհել է երկրի վրա Աստծո արքայությանը պատկանող քահանայության բոլոր բանալիները: Ավագ ապրող Առաքյալը՝ Եկեղեցու Նախագահը, միակ անձն է երկրի վրա, որը լիազորված է գործածելու քահանայության բոլոր բանալիները (տես ՎևՈւ 43․1–4; 81․2; 107․64–67, 91–92; 132․7

Յոթանասունականները գործում են ըստ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի հանձնարարության և իշխանության փոխանցման: Տարածքային Նախագահները կառավարում են իրենց հանձնարարված տարածքները՝ Առաջին Նախագահության և Տասներկուսի լիազորության ներքո: Յոթանասունի Նախագահությունն ի սպաս է դրվում և ստանում է բանալիներ՝ Յոթանասունի Քվորումին նախագահելու համար» (Ձեռնարկ 2, 2.1.1

քահանայության օրհնություն ստացող տղամարդը

Նախագահության բանալիները։ «Եկեղեցու Նախագահը քահանայության բանալիները լիազորում է քահանայության այլ ղեկավարների, որպեսզի նրանք կարողանան նախագահել իրենց պատասխանատվության շրջանակներում։ Քահանայության բանալիները շնորհվում են տաճարների, միսիաների, ցցերի և շրջանների նախագահներին, եպիսկոպոսներին, ճյուղերի նախագահներին և քվորումների նախագահներին: Նախագահելու այդ իշխանությունը ուժի մեջ է յուրաքանչուր ղեկավարի կոչման միայն նշանակված պատասխանատվությունների շրջանակում և աշխարհագրական իրավասության սահմանում» (Ձեռնարկ 2, 2.1.1

Այդ քահանայության բանալիները ստանալուն պես քահանայության ղեկավարն իշխանություն ունի ծառայելու, որպես նախագահող պաշտոնյա։ Օրինակ, եպիսկոպոսը ծխում ծառայում է որպես նախագահող քահանայապետ և նաև որպես ծխի Ահարոնյան Քահանայության նախագահ։ Քահանայության ղեկավարները, ովքեր ստանում են բանալիներ, նաև ստանում են հատուկ պարգևների կամ զորության իրավունքը, որն է՝ խորաթափանցությունը։ Օրինակ, եպիսկոպոսը ծառայում է որպես ընդհանուր դատավոր և հոգևոր ունակություն է ստանում օգնելու այն անդամներին, ովքեր կարևոր անձնական խնդիրների, այդ թվում լուրջ մեղսագործությունների, խորհրդի կարիքն ունեն։

«Երբ քահանայության ղեկավարները ազատվում են իրենց ծառայություններից, նրանք այլևս չեն կրում համապատասխան բանալիները։

Քահանայության ղեկավարների խորհրդականները բանալիներ չեն ստանում։ Նրանք ի սպաս են դրվում և գործում իրենց կոչումներում՝ ըստ հանձնարարության և լիազորված իշխանության:

Ծխերի և ցցերի բոլոր օժանդակ կազմակերպությունները գործում են եպիսկոպոսի կամ ցցի նախագահի ղեկավարության ներքո, որոնք կրում են նախագահելու բանալիները: Օժանդակ կազմակերպությունների նախագահները և նրանց խորհրդականները բանալիներ չեն ստանում: Նրանք ստանում են լիազորված իշխանություն իրենց կոչումներում գործելու համար» (Ձեռնարկ 2, 2.1.1

«Քահանայության բանալիներ»-ի ընդհանուր օգտագործումը։ «Քահանայության բանալիներ» եզրույթի ընդհանուր օգտագործումը կարելի է հասկանալ, որպես քահանայության ղեկավարներին կամ շատ դեպքերում, ընդհանուր առմամբ, անդամներին պատկանող և հասանելի իրավունքներ։ Այդ իրավունքները պետք է որոշվեն նրանց համապատասխան համատեքստում։ Օրինակ, հրեշտակների սպասավորության բանալիներն իրավունքով հասանելի են Ահարոնյան Քահանայության բոլոր կրողներին (տես ՎևՈւ 13․1)։ Արքայության խորհուրդների բանալիները (տես ՎևՈւ 84․19–20; 128․14) հասանելի են տաճարում։ Փրկության բանալիները դրանք ավետարանի վարդապետությունների և արարողությունների բանալիներն են և տրվում են ճշմարտություն և արդարություն փնտրողներին։ Այդ բանալիներից յուրաքանչյուրը պետք է որակավորված և պահանջված լինի, որպեսզի դրսևորվի անհատի կյանքում։

Վարդապետություն և Ուխտեր 107․19-ի մենք կարդում ենք Մելքիսեդեկյան Քահանայության կողմից տրվող որոշ օրհնությունների մասին։ Կարդացեք այս հատվածն ու գտեք այդ օրհնությունները։

Ջոզեֆ Սմիթ

Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է, թե օրհնությունները ստանալու համար, որքան կարևոր է Մելքիսեդեկյան Քահանայությունը․ «Մելքիսեդեկյան Քահանայությունը … այն անցուղին է, որի միջոցով բոլոր գիտելիքը, վարդապետությունը, փրկության ծրագիրը և ամեն կարևոր հարց հայտնվում է երկնքից» (in History of the Church, 4:207)։

Եկեղեցու բոլոր անդամները կարող են ստանալ Մելքիսեդեկյան Քահանայությանն առնչվող օրհնությունները։ Այս օրհնությունները հասանելի են բոլոր նրանց, ովքեր ստանում են տաճարային արարողությունները և մնում են հավատարիմ իրենց ուխտերին։

Մտածեք մեկ հոգու մասին, ով կրում է Ահարոնյան Քահանայություն։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 107.13-14, 20, փնտրելով թե ինչ է Տերն ասել Ահարոնյան Քահանայության իշխանության վերաբերյալ։

Ելնելով նրանից, թե ինչ սովորեցիք այդ հատվածներից, լրացրեք հետևյալ նախադասությունը․ Ահարոնյան Քահանայությունը կրում է արտաքին արարողությունները սպասավորելու բանալիները։

Ի՞նչ արարողություններ են նշված 20-րդ հատվածում։ Ի՞նչ այլ արարողություններ են սպասավորվում Ահարոնյան Քահանայության իշխանության կողմից։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը բացատրել է հրեշտակների սպասավորության և մկրտության ու հաղորդության արարողությունների միջև կապը․

Երեց Դալլին Հ. Օուքս

«Ահարոնյան Քահանայության այդ արարողությունները … կարևոր նշանակություն ունեն հրեշտակների սպասավորման հարցում։

«Հրեշտակ» բառը սուրբ գրություններում օգտագործվում է Աստծո ուղերձը կրող ցանկացած երկնային էակի համար (George Q. Cannon, Gospel Truth, sel. Jerreld L. Newquist [1987], 54)։ Սուրբ գրությունները խոսում են բազմաթիվ դեպքերի մասին, որտեղ անձնապես հրեշտակ է հայտնվում: … Երբ երիտասարդ էի, մտածում էի, որ հրեշտակների սպասավորության միակ դրսևորումն այդպիսի անձնական տեսիլքներն են։ Որպես Ահարոնյան Քահանայության երիտասարդ կրող ես չէի մտածում, որ կտեսնեի հրեշտակի, և ես զարմանում էի, թե ինչ կապ ունեին նման հայտնություններն Ահարոնյան Քահանայության հետ:

Սակայն հրեշտակների սպասավորությունը կարող է նաև լինել անտեսանելի: Հրեշտակային ուղերձները կարող են առաքվել ձայնով կամ պարզապես մտքերով կամ զգացումներով՝ հաղորդակցվելով մտքին:

… Հրեշտակային հաղորդակցությունների մեծ մասը ավելի շուտ զգացվում են կամ լսվում քան տեսնվում:

Ընդհանուր առմամբ հոգևոր ընկերակցության և հաղորդակցության օրհնությունները մատչելի են միայն նրանց համար, ովքեր մաքուր են: Ահարոնյան Քահանայության մկրտության և հաղորդության արարողությունների միջոցով մենք մաքրվում ենք մեր մեղքերից և խոստում ստանում, որ եթե պահենք մեր ուխտերը մենք միշտ մեզ հետ կունենանք Նրա Հոգին: Ես հավատում եմ, որ խոստումը ոչ միայն վերաբերում է Սուրբ Հոգուն, այլ նաև հրեշտակների սպասավորությանը, քանզի «հրեշտակները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ․ ուստի, նրանք խոսում են Քրիստոսի խոսքերը» (2 Նեփի 32․3)։ Այսպիսով, Ահարոնյան Քահանայություն կրողներն են, որ բացում են դուռը բոլոր Եկեղեցու անդամների համար, ովքեր արժանավորությամբ են ճաշակում հաղորդությունը՝ վայելելու Տիրոջ Հոգու և հրեշտակների սպասավորման ընկերակցությունը (“The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, Nov. 1998, 38–39):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն մասին, թե ինչպես եք դուք օրհնվել Ահարոնյան Քահանայության շնորհիվ։ (Կարող եք մտածել ձեր մկրտության և հաղորդությունը ճաշակելու ձեր փորձառությունների մասին։)

Հետևյալ քահանայության պաշտոնները գրեք հետևյալ աղյուսակի համապատասխան վերնագրի տակ․ երեց, քահանայապետ, հայրապետ, Յոթանասունական, Առաքյալ, սարկավագ, ուսուցիչ, քահանա, եպիսկոպոս։ (Քահանայության երկու կոչումները՝ Առաքյալը և եպիսկոպոսը, արդեն դրված են ճիշտ տեղում։)

Մելքիսեդեկյան Քահանայություն

Ահարոնյան Քահանայություն

Առաքյալ

Եպիսկոպոս

Դուք կդիտարկեք այս աղյուսակը հաջորդ երկու դասերի ընթացքում, երբ ավելին կսովորեք քահանայության պաշտոնների վերաբերյալ։

scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատված՝Վարդապետություն և Ուխտեր 107․8

  1. journal iconՈրպեսզի ավելի լավ հիշեք Վարդապետություն և Ուխտեր 107․8 հատվածը, բարձրաձայն կարդացեք առաջին «Մելքիսեդեկյան» բառը։ Այնուհետև կարդացեք առաջին երկու բառերը՝ «Մելքիսեդեկյան Քահանայությունը»։ Շարունակեք այդ կերպով, մինչև կարդաք ամբողջ հատվածը։ Փակեք ձեր սուրբ գրությունները և փորձեք հիշելով անգիր արտասանել ամբողջ հատվածը։ Եթե չկարողանաք, կրկին բաց արեք ձեր սուրբ գրություններն ու կրկնեք գործընթացը։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք այդ հանձնարարությունն ավարտելու ամսաթիվը։

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 106; 107․1–20 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ)։

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.