Մաս 29. Օր 4
Վարդապետություն և Ուխտեր 135
Նախաբան
1844 թվականի հունիսի 27-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա եղբայր Հայրումը, ով Նախագահի օգնականն ու Եկեղեցու Հայրապետն էր, նահատակվեցին Քարթեջում` Իլինոյս։ Տասներկու Առաքյալների Քվորումը հաստատեց, որ նահատակության հայտարարությունն ընդգրկվեր 1844 թվականի հրատարակության Վարդապետություն և Ուխտերի վերջում, որը գրեթե պատրաստ էր հրատարակության։ Հայտարարությունը գրվել էր Տասներկուսի Քվորումի անդամներ Ջոն Թեյլորի և Վիլլարդ Ռիչարդսի կողմից, ովքեր, վկա էին եղել այդ իրադարձություններին։ Այժմ այն գրված է Վարդապետություն և Ուխտերի 135 բաժնում։
Վարդապետություն և Ուխտեր 135
Հայտարարվում է Ջոզեֆ և Հայրում Սմիթների նահատակությունը
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 135․1: Պատկերացրեք, որ դուք 1844 թվականին Իլինոյս նահանգի Նավու քաղաքում ապրող Եկեղեցու անդամներ եք և մտածեք, թե ինչպիսի զգացում կապրեիք, երբ ստանայիք այդ ողբերգական լուրը։
Շատ Սրբեր ճնշված էին վշտից, երբ Ջոզեֆ և Հայրում Սմիթների մահվան լուրը լսեցին։ Մինչ ուսումնասիրում եք նրա կյանքի վերջին օրերը, անդրադարձեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին ձեր անձնական զգացմունքներին և վկայությանը:
Իլինոյսում Ջոզեֆ Սմիթը և Սրբերը , երեք տարի շարունակ ապրում էին հարաբերական անդորրի մեջ։ Սակայն 1842 թվականին նրանք կրկին բախվեցին ընդդիմության հետ։ Այլախոհները Եկեղեցում և հակառակորդները Եկեղեցուց դուրս` միավորեցին իրենց ջանքերն ընդդեմ Մարգարեի և Եկեղեցու։ Իլինոյսի որոշ քաղաքացիներ սկսեցին վախենալ և արհամարհել Սրբերի քաղաքական ազդեցությունը։ Մյուսները նախանձեցին Նավուի տնտեսական աճին և քննադատորեն էին մոտենում Նավու քաղաքի կառավարությանը և ոստիկանությանը։ Ոմանք սկսեցին խորշել Սրբերից, քանի որ սխալ էին հասկանում մորմոնական անօրինակ վարդապետությունները և գործելակերպը (ինչպես օրինակ՝ բազմակնությունը), որոնցից մի քանիսը թյուրիմացաբար ներկայացվել էր Եկեղեցու ուխտադրուժ անդամների կողմից։ (Sես Church History in the Fulness of Times Student Manual [Church Educational System manual, 2003], 263–66, 270–71։)
1844 թվականին Եկեղեցու դեմ թշնամությունը մեծապես աճեց։ Իլինոյսի որոշ քաղաքացիներ ցանկանում էին նահանգից վտարել Սրբերին, մինչ մյուսները ծրագրում էին սպանել Մարգարեին։ Մարգարեի և Եկեղեցու դեմ դավադրություն կազմակերպողներից մի քանիսը Եկեղեցու նախկին անդամներ էին, ովքեր ուրացել էին։ 1844 թվականի հունիսի 7-ին Վիլյամ Լոն, ով Առաջին Նախագահությունում եղել էր երկրորդ խորհրդական, և այլ ուխտադրուժ անդամներ, տպագրեցին մի պարբերական, որը կոչվում էր Նավու Էքսպոզիտոր։ Փորձելով հրահրել հասարակությանը Մարգարեի և Եկեղեցու դեմ, այդ մարդիկ լրագրի օգնությամբ ցանկանում էին զրպարտել Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու այլ ղեկավարներին։ Ջոզեֆ Սմիթը և Նավուի քաղաքային խորհուրդը հասկացան, որ հրահրիչ լրագիրն ամբոխին կդրդի բռնության` քաղաքի դեմ։ Նրանք դա հայտարարեցին որպես հանրային կարգի խախտում և որոշեցին, որ Նավու Էքսպոզիտոր տպարանը ոչնչացվի։
Նավու Էքսպոզիտոր թերթի բովանդակությունը և տպարանի ոչնչացումը սրեցին հակամորմոնական թշնամանքը։ Տպարանի սեփականատերերն օրինական հայտ ներկայացրին Ջոզեֆ Սմիթի և քաղաքի այլ ղեկավարների դեմ` մեղադրելով նրանց խռովություն առաջացնելու մեջ։ Ջոզեֆ Սմիթը Վերջին Օրերի Սրբերի և ոչ անդամ դատավորների շնորհիվ արդարացվեց մեղադրանքներից, սակայն դա միայն ավելի բարկացրեց նրա թշնամիներին։ Երբ լուրեր պտտվեցին, որ ամբոխը ցանկանում էր հարձակվել Նավու քաղաքի վրա, Ջոզեֆ Սմիթը, ով այդ ժամանակ քաղաքապետ էր, հայտարարեց ռազմական դրություն (ժամանակավոր ռազմական դրություն) Նավու քաղաքում և Իլինոյսի նահանգապետ Թոմաս Ֆորդի ղեկավարությամբ Ջոզեֆը Նավուի լեգեոնին հրամայեց պաշտպանել քաղաքը։
Հուզումները տարածաշրջանում այնքան մեծացան, որ Նահանգապետ Ֆորդը գնաց Քարթեջ` տարածքային կառավարության կենտրոնը, որպեսզի վերահսկի անկայուն իրավիճակը։ Նա գրեց Ջոզեֆ Սմիթին` նշելով, որ Մարգարեի և մյուս ղեկավարների դատավարությունը Եկեղեցու ոչ անդամ դատավորի կողմից, միայն կարող էր բավարարել ժողովրդին։ Նահանգապետ Ֆորդը նաև խոստացավ, որ ինքնակամ ներկայանալու դեպքում կապահովեր լիարժեք պաշտպանություն և արդար դատավարություն։ Ջոզեֆը պատասխանեց, որ իր կյանքը ճանապարհին վտանգի կենթարկվի, և որ նա չի ներկայանա։
Այդ դժվարին իրավիճակում և միասին խորհրդակցելուց հետո Մարգարեն զգաց, որ եթե ինքն ու Հայրումը հեռանային Նավուից դեպի Արևմուտք, ապա Նավուի Սրբերին վտանգ չէր սպառնա։ Հետևելով այդ ոգեշնչմանը` Ջոզեֆը և Հայրումը Միսիսիպի գետն անցան և ճանապարհվեցին Այովա։ Սակայն Նավուում գտնվող Եկեղեցու որոշ անդամներ չէին հավատում Մարգարեի ծրագրին։ Մի քանիսը մոտեցան նրան և մեղադրեցին երկչոտության մեջ` ասելով, որ նա թողնում էր, որ Սրբերը հալածանքին միայնակ դիմակայեն։ Մարգարեն պատասխանեց․ «Եթե իմ կյանքն արժեք չունի իմ ընկերների համար, այն արժեք չունի նաև ինձ համար» (History of the Church, 6:549)։ Միասին խորհրդակցելուց հետո Ջոզեֆը և Հայրումը վերադարձան Նավու։ 1844 թվականի հունիսի 24-ի վաղ առավոտյան նրանք մեկնեցին Քարթեջ։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 135.4հատվածը և ուշադրություն դարձրեք այն մարգարեությանը, որը Ջոզեֆ Սմիթը ստացավ Քարթեջի մոտակայքում։
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ձեր կարծիքով, ի՞նչ զգացում կարող էր ապրել Մարգարեն` իմանալով, որ թողնելով իր ընտանիքը, այլևս հետ չէր վերադառնալու ։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Ջոզեֆը «հանգիստ` ինչպես ամառային առավոտը», երբ նա գիտեր, որ գնում էր` «ինչպես գառը մորթվելու»։
-
Մարգարեն գիտեր, որ իր մահը կպահպաներ Սրբերի կյանքը։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 135․5հատվածը և ուշադրություն դարձնել, թե ինչ կարդաց և նշեց Հայրումը, նախքան Քարթեջի բանտ գնալը։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. «Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Եթերի գրքի այդ հատվածների (Եթեր 12․36–38) ընթերցանությունն այդքան նշանակալից Հայրումի համար»։
1844 թվականի հունիսի 25-ին Ջոզեֆ և Հայրում Սմիթները և մյուս ղեկավարները փրկագին առաջարկեցին՝ նախքան կկայանար խռովություն հրահրելու դատավարությունը։ Սակայն այդ երեկոյան Ջոզեֆը և Հայրումը դավաճանություն կատարելու մեղադրանքով բերվեցին Քարթեջի բանտ, ինչը Ջոզեֆը և նրա իրավաբանները բողոքարկեցին՝ հիմքերով, որ որոշումն անօրինական էր, քանի որ այդ մեղադրանքը չէր նշվել իրենց նախկին գրավի վճարման դատավարության ժամանակ, և ոչ մի գրավ չէր կարող վճարվել դավաճանության համար, այնպես որ նրանք ստիպված էին մնալ բանտում և լինել վտանգի մեջ։
1844 թվականի հունիսի 26-ին Ջոզեֆը բանտում հանդիպեց Նահանգապետ Ֆորդի հետ։ Նահանգապետ Ֆորդը մտածում էր Նավու գնալու մասին և Ջոզեֆը խնդրեց գնալ նրա հետ, զգալով, որ Քարթեջում իր մնալը վտանգավոր էր։ Նահանգապետ Ֆորդը խոստացավ, որ եթե նա մեկնի Քարթեջից, նա Ջոզեֆին և Հայրումին կվերցնի իր հետ։ Այդ երեկո Մարգարեն վկայություն բերեց պահակների առաջ՝ Մորմոնի Գրքի և ավետարանի վերականգնման ճշմարտացիության վերաբերյալ։
1844 թվականի հունիսի 27-ի առավոտյան Ջոզեֆը նամակ գրեց իր կնոջը՝ Էմմային․ «Ես լիովին հնազանդ եմ իմ ճակատագրին` գիտենալով, որ ես արդարացված եմ և արել եմ լավագույնը, ինչ կարելի էր անել։ Իմ սերը փոխանցիր երեխաներին և իմ բոլոր ընկերներին» (in History of the Church, 6:605)։ Այդ օրը` ավելի ուշ, չնայած բանտի վրա հարձակման և բանտարկյալներին սպանելու ծրագրերի մասին զգուշացված լինելուն, նահանգապետ Ֆորդը հեռանում է Քարթեջից, որպեսզի ելույթ ունենա Նավուի բնակիչների առաջ։ Նա խախտեց իր խոստումը և Ջոզեֆին ու Հայրումին չվերցրեց իր հետ։ Նախքան հեռանալը` Նահանգապետ Ֆորդը «Քարթեջի Մոխրագույններին»` Քարթեջում հավաքված առավել թշնամաբար տրամադրված ոստիկաններին, պատասխանատու է նշանակում բանտի վրա և ազատ արձակում մյուս ոստիկաններին։
Հունիսի 27-ի այդ տոթ և խոնավ ցերեկը, առաքյալներ Ջոն Թեյլորը և Վիլլարդ Ռիչարդսը Ջոզեֆի և Հայրումի հետ գտնվում էին Քարթեջի բանտում։ Մինչ Մարգարեն և նրա հետ գտնվող մարդիկ նստած էին բանտի երկրորդ հարկում գտնվող բանտարկյալների ննջասենյակում, մի ծանր ոգի պատեց նրանց։ Մարգարեն Ջոն Թեյլորին խնդրեց երգել «Աղքատ վշտաբեկ անցվորը» (տես Hymns, no. 29)։ Եթե ձեզ հասանելի է այդ օրհներգը (կամ եթե կարող եք բացել lds.org/music/text/hymns/a-poor-wayfaring-man-of-grief) էջը և լսել, երգել կամ կարդալ բառերը, մտածեք, թե ինչու էին դրանք կարևոր Մարգարեի համար իր կյանքի այդ պահին։
Փորձեք պատկերացնել այդ իրադարձություններն այնպես, կարծես դուք Մարգարեի Ջոզեֆ Սմիթի հետ գտնվել եք Քարթեջի բանտում:
1844 թվականի հունիսի 27-ի երեկոյան ժամը հինգից քիչ անց, 150-200 հոգանոց ամբոխը, իրենց ինքնությունը թաքցնելու պատրվակով` երեսները ներկած, շրջապատեցին բանտը։ Պահակախումբը թույլ դիմադրություն ցույց տվեց, երբ ամբոխից որոշ մարդիկ արագ կերպով աստիճաններով բարձրացան այն սենյակը, որտեղ գտնվում էին Մարգարեն և իր ընկերները։
Ջոզեֆը և մյուսները սեղմում էին դուռը, որպեսզի ամբոխը չկարողանար բացել այն։ Ամբոխից ինչ-որ մեկը կրակեց դռան վերևի անցքից՝ դիպչելով Հայրում Սմիթի քթի ձախ կողմին։ Նա վայր ընկավ մեջքի վրա, բացականչելով․ «Ես մեռած եմ»։ (in History of the Church, 6:617)։ Ջոն Թեյլորն ավելի ուշ գրել է․ «Ես երբեք չեմ մոռանա կարեկցանքի և հարգանքի այն խորը զգացումը, որը երևում էր Եղբայր Ջոզեֆի դեմքին , երբ նա մոտեցավ Հայրումին և թեքվելով դեպի նա, բացականչեց․ «Ա՜խ, իմ խեղճ եղբայր Հայրում» (B. H. Roberts, The Rise and Fall of Nauvoo [1965], 443)։
Այդ օրը` ավելի վաղ, մի այցելու Ջոզեֆին էր տվել մի ատրճանակ։ Պաշտպանելով սենյակում գտնվողներին` Ջոզեֆը ցատկեց դեպի դուռը և դռան բազրիքին հասնելով, ատրճանակով կրակ արձակեց դեպի նախասրահը։ Վեց լիցքերից միայն երեքը կրակեցին՝ վիրավորելով ամբոխից երեք հոգու։ Այնուհետև, ամբոխն իր զենքերն ուղղեց դեպի կիսաբաց դուռը, իսկ Ջոն Թեյլորը փորձեց իր ձեռնափայտով հետ մղել նրանց զենքերի փողերը։
Երբ դռան մոտ հակամարտությունը սրվեց, Ջոն Թեյլորը փորձեց սենյակի պատուհանից փախուստի փորձ անել ։ Երբ նա փորձում էր դուրս ցատկել պատուհանից, դռան մոտից նրա ազդրին կրակեցին և դրսից էլ ինչ-որ մեկը կրակ արձակեց նրա վրա: Նա ընկավ հատակին և մինչ փորձում էր թաքնվել պատուհանի մոտ գտնվող մահճակալի տակ, նրան երեք անգամ ևս ծանր վիրավորեցին։ Միաժամանակ, երբ հրացանները դռան արանքից ներս էին մտնում, Վիլլարդ Ռիչարդսը հարվածում էր դրանց ձեռնափայտով։
Ապա Ջոզեֆ Սմիթը որոշեց փախուստի դիմել պատուհանով. մի որոշում, որն ըստ Վիլլարդ Ռիչարդսի` կայացվել էր նրա և Ջոն Թեյլորի կյանքը փրկելու նպատակով; Երբ Վիլլարդ Ռիչարդսը շարունակում էր ետ մղել ամբոխին դռան մոտից, Մարգարեն ցատկեց դեպի բաց պատուհանը և բացականչեց․ «Օ, Տեր իմ Աստված» (History of the Church, 6:618)։ Այդ ժամանակ բանտի ներսից և դրսից արձակված գնդակները դիպան Մարգարեին, ով ընկավ պատուհանից ներքև։ Բանտի ներսում գտնվող ամբոխը շտապեց դուրս, որպեսզի համոզվի, որ Ջոզեֆը մահացել էր։ Չնայած այն բանին, որ մոտակայքում չկային Եկեղեցու անդամներ, ինչ-որ մեկը բացականչեց․ «Մորմոնները գալիս են», և ողջ ամբոխը փախավ։ (Sես History of the Church, 6:618, 620–21; տես նաև Church History in the Fulness of Times Student Manual, 283։)
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 135․3: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն մտքերն ու զգացումները, որոնք դուք ունեցաք Ջոզեֆ և Հայրում Սմիթների նահատակության պատմությունը կարդալուց հետո։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 135․2հատվածը և ուշադրություն դարձրեք Ջոն Թեյլորի և Վիլլարդ Ռիչարդսի ճակատագրերի վրա։
Վիլլարդ Ռիչարդսի միայն ձախ ականջն էր քերծվել. ըստ որում իրականացավ այն մարգարեությունը, որն արվել էր ավելի քան մեկ տարի առաջ, որ «ժամանակը կգա, որ փամփուշտները կարկտի նման կթռչեն նրա շուրջը և նա կտեսնի իր ընկերներին` աջից և ձախից ընկնելիս, սակայն նրա հանդերձների վրա մի անցք անգամ չի լինի» (in History of the Church, 6:619)։
Ուշադրություն դարձրեք Վարդապետություն և Ուխտերի 135․1հատվածի «կնքելու համար այս գրքի և Մորմոնի Գրքի վկայությունը» արտահայտության վրա։ Այս համատեքստում «կնքելու» բառը նշանակում է մշտապես հաստատել մի բան, ինչպես օրինակ՝ վկայությունը։ Կարող եք այդ մեկնաբանությունը գրել ձեր սուրբ գրություններում։ Կարող եք նաև ուշադրություն դարձնել նահատակություն բառին, որը գտնվում է հատված 1-ում։ Նահատակն այն մարդն է, ով մահանում է իր համոզմունքների կամ գործի ճշմարտության վկան լինելով։ Նահատակ բառը «հունարեն նշանակում է «վկա» (Bible Dictionary, “Martyr”)։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 135.7 հատվածըը և պարզեք, թե ինչ է վկայում Ջոզեֆ և Հայրում Սմիթների նահատակությունը։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ջոզեֆ և Հայրում Սմիթներն ավետարանի ճշմարտացիության մասին վկայությունը կնքել են իրենց կյանքով. ինչպե՞ս է այս իմացությունն ազդել վերականգնված ավետարանի մասին ձեր վկայության վրա։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը․
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտերի 135 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.