Սեմինարիա
Մաս 12․ Օր 1. Վարդապետություն և Ուխտեր 49


Մաս 12. Օր 1

Վարդապետություն և Ուխտեր 49

Նախաբան

Լեման Քոփլին, ով նորադարձ էր Եկեղեցում, ցանկանում էր, որ միսիոներները քարոզեն ավետարանն իր նախկին կրոնական խմբին՝ Շեյքերներին: Ինչևէ, նա շարունակում էր կառչել այդ կրոնի որոշ կեղծ համոզմունքներին: Լեմանի երկարաձգված համոզմունքներով մտահոգված՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթը դիմեց Տիրոջը և 1831թ. մայիսի 7-ին ստացավ հայտնությունը, որն այժմ արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 49 բաժնում: Այս հայտնության մեջ Տերը Սիդնի Ռիգդոնին և Փարլի Փ. Պրատին պատվիրել է ուղեկցել Լեմանին՝ ավետարանը քարոզելու Շեյքերների համայնքին: Տերը նաև պարզաբանել է վարդապետությունները, որ Շեյքերները սխալ էին հասկանում, ներառյալ Քրիստոսի Երկրորդ Գալստի էությունը, մկրտության անհրաժեշտությունը, ամուսնության և ընտանիքի կարևորությունը և որպես մթերք կենդանիների օգտագործումը:

Վարդապետություն և Ուխտեր 49․1–4

Տերը Սիդնի Ռիգդոնին, Փարլի Փ. Պրատին և Լեման Քոփլիին կանչում է՝ քարոզելու Շեյքերներին:

Երբևէ տեսե՞լ եք կապիկի թակարդ: Կապիկին բռնելու ձևերից մեկն այն է, որ ընդեղենի կամ ուտելիքի մի կտոր ես դնում մի անոթի մեջ, որի անցքը բավական մեծ է, որ կապիկը ձեռքը ներս տանի: Անոթը հուսալի կապված է պարանով կամ մալուխով, որպեսզի կապիկը չկարողանա թակարդն իր հետ տանել: Երբ կապիկը ձեռքը մեկում ու բռնում է ուտելիքը, նա չի կարողանում հանել ձեռքը, քանի որ բռունցքն ավելի մեծ է, քան անցքը: Առարկայից բռնելու իրենց որոշումից կախված՝ որոշ կապիկներ թույլ են տալիս, որ իրենք բռնվեն:

monkey trap

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 49 բաժնի նախաբանը, պարզելով, թե ինչպես է նկարագրված իրավիճակը նման կապիկի թակարդին: Որո՞նք էին այն մի քանի ուսմունքները, որոնք Լեման Քոփլին չէր ցանկանում բաց թողնել:

  1. journal iconԳրի առեք Շեյքերների համոզմունքները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: Ապա թվարկեք Շեյքերների այն չորս համոզմունքները, որոնք նշված են բաժնի նախաբանում: Հնարավոր է, դուք ցանկանաք ընդգծել դրանք ձեր սուրբ գրություններում:

Քրիստոսի Երկրորդ Հայտնվելուն Հավատացողների Միացյալ Ընկերության անդամներին Շեյքերներ էին անվանում իրենց երկրպագության ձևի հետևանքով, որի ժամանակ նրանք երգելով, պարելով ու ծափ տալով երաժշտության հետ շարժում էին («shake» բառից) իրենց մարմինը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 49.1–4 հատվածները, պարզելով, թե ինչ է բացահայտել Տերը Շեյքերների համոզմունքների մասին: 2-րդ հատվածում դուք կարող եք նշել այն, ինչ Տերն ասել է Շեյքերների ցանկության մասին:

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «փափագում եմ իմանալ ճշմարտությունը մասամբ, ոչ ամբողջովին» (ՎևՈւ 49.2):

    2. Նշեք մի օրինակ, թե ինչպես կարող է Եկեղեցու անդամն ավետարանի ճշմարտություններից մի քանիսն ընդունել, իսկ մյուսներն անտեսել:

Ի՞նչ բառ դուք կտեղադրեիք բացատում, որպեսզի ավարտեիք Վարդապետություն և Ուխտեր 49.2 հատվածում ուսուցանվող հետևյալ սկզբունքը. Տիրոջ առաջ ճիշտ լինելու համար պետք է ցանկություն ունենանք ստանալ Նրա հայտնած ճշմարտության:

Դուք կարող եք այդ սկզբունքը գրել ձեր սուրբ գրություններում՝ 2-րդ հատվածի դիմաց: Խորհեք այն մասին, թե ինչ օրհնություններ կարող է բաց թողնել անձը, ընտրելով ընդունել ճշմարտության միայն մի մասը:

Կարող եք մտածել որոշ թակարդների մասին, որի մեջ Եկեղեցու անդամները բռնվում են: Որոշ անդամներ կարող են ընդունել ուսմունքներից կամ չափանիշներից մի քանիսը, բայց ոչ բոլորը, իսկ անդամներից ոմանք կարող է կառչած են մնում այն վերաբերմունքից, որի պատճառով նրանք «ճիշտ չեն [Տիրոջ] առաջ» (ՎևՈւ 49.2): Օրինակ` մարդ կարող է Կիրակի օրը գնալ Եկեղեցի, բայց օրվա մնացած մասը մասնակցել միջոցառումների, որոնք խախտում են Հանգստության օրվա պատվիրանը: Մեկ այլ անձնավորություն կարող է կարդալ սուրբ գրությունները և աղոթել Հոգու համար, և այնուհետև, երաժշտություն լսել, որը վանում է Սուրբ Հոգին:

Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Ջոզեֆ Բ Վիրթլին ուսուցանել է.

Elder Joseph B. Wirthlin

«Սատանան խաբեության վարպետ է և բոլոր ստերի հայրը: Միայն հավատալով Փրկչին ու Նրա քավիչ զոհաբերությանը և բոլոր պատվիրանները պահելով է, որ դուք պաշտպանված եք Սատանայի անդադար, ստոր ջանքերից՝ զգուշությամբ տանելու ձեզ իր իշխանության ներքո:

Դուք չեք կարող մոտենալ ավետարանին ինչպես մոտենում եք բուֆետին կամ շվեդական սեղանին, ընտրելով մի քիչ սրանից, մի քիչ նրանից: Դուք պետք է մասնակցեք ողջ խնջույքին և ապրեք Տիրոջ սիրառատ պատվիրաններով իրենց ամբողջությամբ:

Պատվիրաններն ուսուցանվել է ձեզ: Դուք գիտեք, թե ինչ պետք է անել՝ աղոթել, ուսումնասիրել սուրբ գրությունները, ծոմ պահել, վճարել ձեր տասանորդն ու նվիրատվությունները, հաճախել ձեր ժողովներին, ճաշակել հաղորդությունը, մեծարել ձեր կոչումները և ծառայել մարդկանց, աջակցել Եկեղեցու ղեկավարներին, պահել սրբազան ուխտերը, կիսվել ավետարանով, լինել ազնիվ, ճշմարիտ, մաքրաբարո, բարյացակամ և առաքինի» (“It’s Your Choice,” New Era, Feb. 1998, 4):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե ինչ վտանգ կա նրանում, որ ընդունես որոշ պատվիրաններ՝ կառչած մնալով այլ կեղծ համոզմունքներից ու սովորույթներից: Ինչպե՞ս կարող է դա հոգևոր թակարդ դառնալ:

Մտածեք, թե ինչ է պետք, որ դուք բաց թողնեք, որպեսզի ստանանք ձեզ համար պատրաստած Երկնային Հոր բոլոր օրհնությունները: Դուք կարող եք մի նպատակ գրել՝ բաց թողնելու ինչ-որ բան, որը ձեզ ետ է պահում Տիրոջ առաջ ճիշտ լինելուց:

Վարդապետություն և Ուխտեր 49․5–28

Տերն ուղղում է Շեյքերների որոշ կեղծ ուսմունքներ և պատվիրում է Իր ծառաներին հրավիրել նրանց ապաշխարել ու մկրտվել

Տերը Լեման Քոփլիին, Սիդնի Ռիգդոնին և Փարլի Փ. Պրատին կանչում է ավետարանը քարոզելու Շեյքերներին (տես ՎևՈւ 49.1–4): Լեման Քոփլին հույս էր փայփայում, որ երեցներից ոմանք կքարոզեն իր նախկին եկեղեցու անդամներին:

Կարո՞ղ եք պատկերացնել, որ դուք պատմում եք մի խումբ մարդկանց, որ իրենց համոզմունքները կեղծ են, և ապա նրանց ուսուցանում եք ավետարանի ճիշտ սկզբունքները: Երբ Փարլի Փ. Պրատը, Սիդնի Ռիգդոնը և Լեման Քոփլին այցելեցին Շեյքերներին, նրանք տարան Վարդապետություն և Ուխտեր 49 բաժնի հայտնության պատճենը և կարդացին նրանց համար:

Ուսումնասիրեք հետևյալ աղյուսակի ձախ սյունակի յուրաքանչյուր սուրբ գրության հատվածը, և ապա, համընկեք այն աջ սյունակում ուսուցանվող ինչ-որ սկզբունքի հետ: Ապա մտածեք ուղեկցող հարցերի մասին:

  1. (ՎևՈւ 49.5–8)

  1. Ոչ ոք չգիտի, թե երբ տեղի կունենա Երկրորդ Գալուստը:

  1. (ՎևՈւ 49.11–14)

  1. Եթե իմանանք Երկրորդ Գալստի նշանների մասին, մենք չենք խաբվի կեղծ պնդումների հետևանքով: Ինչո՞ւ է կարևոր, որ մենք իմանանք Տիրոջ Երկրորդ Գալստի նշանների մասին:

  1. ՎևՈւ 49.15–17

  1. Հիսուս Քրիստոսը պատվիրել է Իր ծառաներին կոչ անել մարդկանց հավատալ Նրան, ապաշխարել, մկրտվել և ստանալ Սուրբ Հոգու պարգևը: Ինչո՞ւ եք շնորհակալ, որ արդեն մկրտվել եք, և որ դուք ստացել եք Սուրբ Հոգու պարգևը: Ինչո՞ւ եք ձգտում օգնել ուրիշ մարդկանց ստանալու այս արարողությունները:

  1. (ՎևՈւ 49.18–21)

  1. Տերը երկրի կենդանիները տրամադրել է մեր օգտագործման համար: Ինչո՞ւ եք կարծում, որ Տերը գոհ չէ նրանցից, ովքեր անտեղի սպանում են կենդանիներին:

  1. (ՎևՈւ 49.22–25)

  1. Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից, և ամուսիններին ու կանանց պատվիրվում է լինել մեկ ու երեխաներ ունենալ: («Որպեսզի երկիրը կատարի իր ստեղծման նպատակը … որպեսզի այն լրացնի մարդկանց քանակը» արտահայտությունը ցույց է տալիս երկրի ստեղծման նպատակը)։ Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը ի՞նչ նպատակ է իրականացնում Երկնային Հոր ծրագրում:

Առաջին Նախագահությունն ու Տասներկու Առաքյալների Քվորումն ուսուցանել է. «Ադամին և Եվային Աստծո կողմից տրված առաջին պատվիրանը որպես ամուսին և կին նրանց ծնող դառնալու հնարավորությունն էր: Մենք հայտարարում ենք, որ դեռևս ուժի մեջ է Իր զավակներին տված շատանալու և երկիրը լցնելու վերաբերյալ Աստծո պատվիրանը: Մենք հայտարարում ենք նաև Աստծո այն պատվիրանը, որ ծնունդ տալու սուրբ զորությունը պետք է օգտագործվի միայն այն տղամարդու և կնոջ միջև, որոնք օրինական ձևով ամուսնացած են որպես ամուսին և կին (Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին, Ensign, Nov. 2010, 129):

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ձեր կարծիքով ինչո՞ւ է Սատանան փորձում կործանել ամուսնությունը: Ինչո՞ւ է նա փորձում մարդկանց համոզել, որ նրանք չպետք է ամուսնանան:

    2. Ինչո՞ւ է տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը էական Աստծո ծրագրում: Ինչպե՞ս է նույնասեռ ամուսնությունը խափանում Տիրոջ ծրագիրը:

    3. Ի՞նչ կարող եք անել այժմ սելեստիալ ամուսնության նախապատրաստվելու համար:

Մտածեք կապիկի թակարդի մասին: Խորհեք այն սկզբունքի մասին, որ մենք պետք է ընդունենք Տիրոջ բոլոր ուսմունքները, որպեսզի ճիշտ լինենք Նրա առաջ: Այնուհետև, կարդացեք Տիրոջ խորհուրդը և խոստումները Վարդապետություն և Ուխտեր 49.26–28 հատվածներում: Կարդալով այդ հատվածները՝ պատկերացրեք, որ Տերը խոսում է անմիջապես ձեզ հետ Իր առաջ ուղիղ լինելու ձեր ջանքերի վերաբերյալ: Մտածեք, թե ինչպես են Նրա խորհուրդներն ու խոստումները վերաբերում ձեզ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 49 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.