Սեմինարիա
Մաս 7. Օր 4, Վարդապետություն և Ուխտեր 29.1–30


Մաս 7. Օր 4

Վարդապետություն և Ուխտեր 29․1–30 ։

Նախաբան

Եկեղեցու համաժողովից ոչ շատ առաջ 1830 թվականի սեպտեմբերի 26-ին, Տերը տվեց մի հայտնություն, որը գտնվում էՎարդապետություն և Ուխտեր 29 բաժնում «վեց երեցների ներկայությամբ»ՎևՈւ 29բաժնի նախադրություն): Այս հայտնության հրահանգները վերաբերում են բոլոր նրանց, ովքեր կանչված են հռչակելու ավետարանը:

Վարդապետություն և Ուխտեր 29․1–5։

Տերը վկայում է Իր Քավության և Իր ժողովրդին հավաքելու Իր ցանկության մասին:

Երբևէ ցանկացե՞լ եք իմանալ, թե արդյոք Աստված կսիրի, կպաշտպանի և կների ձեզ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 29.1–5, փնտրելով թե ինչպես է Փրկիչը սիրում, պաշտպանում և ներում:

Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 29.2հատվածի, Փրկիչն ինչի՞ հետ է համեմատել Իրեն:

Երբ հավը վտանգ է զգում, նա կանչում է իր ճտերին: Նրանք գալիս են և նա հավաքում է նրանց իր բացած թևերի ներքո՝ պաշտպանելու նրանց: Նա կզոհաբերի իրեն իր ճտերին փրկելու համար:

հավը ճտերի հետ

Մտածեք, թե ճտերն ի՞նչ պետք է անեն, որպեսզի ապահով հավաքվեն մայր հավի պաշտպանության ներքո: Ի՞նչ կարող է պատահել ճտերին, եթե նրանք չանեն այն, ինչ իրենք պետք է անեին: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը նման հավին իր ճտերին հավաքելիս և պաշտպանելիս:

Քրիստոսը երեխաների հետ

Վերանայեք Վարդապետություն և Ուխտեր 29.2 և մտածեք, թե մենք ինչ պետք է անենք հավաքվելու Հիսուս Քրիստոսի մոտ ապահովության համար: Նշեք խոսքեր և արտահայտություններ1–2 հատվածներում, որոնք ուսուցանում են հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսը կհավաքի մեզ Իր ողորմածության բազուկներում, եթե մենք ականջ դնենք Նրա ձայնին, լինենք խոնարհ և կանչենք Նրա անունը աղոթքով: (Հիշեք, որ ականջ դնել բառակապակցությունը նշանակում է ուշադիր լսել և հնազանդվել:)

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ եք անում ականջ դնելու Տիրոջ ձայնին այժմ՝ ձեր կյանքում: Էլ ի՞նչ կարող էիք անել:

    2. Ե՞րբ եք ավելի մոտ զգացել Փրկչին՝ ականջ դնելով Նրա ձայնին կամ աղոթքի միջոցով:

Վադապետություն և Ուխտեր 29.5-ըսկսվում է «Բարձրացրեք ձեր սրտերը և ուրախացեք» արտահայտությամբ (Դուք կարող եք նշել այս արտահայտությունը ձեր սուրբ գրություններում:) Ինչո՞ւ է Տերն ասում, որ նրանք պիտի ուրախ լինեն: Ի՞նչ պետք է սովորենք Վարդապետություն և Ուխտեր 29.1–5 հատվածներից այն մասին, թե ինչո՞ւ մենք պետք է բարձրացնենք մեր սրտերը և ուրախ լինենք:

Մեկ սկզբունք, որ մենք կարող ենք սովորել այն է, որքանի որ Հիսուս Քրիստոսը քավել է մեր մեղքերը և մեր Բարեխոսն է Հոր մոտ, մենք կարող ենք բարձրացնել մեր սրտերը և ուրախանալ: Դուք գուցե կամենաք գրել այս ճշմարտությունը ձեր սուրբ գրությունների լուսանցքում՝ հատված 5-ի կողքին:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Քավությունը երջանկություն և ուրախություն բերել ձեր կյանք կամ ինչ-որ մեկի կյանքը, ում դուք ճանաչում եք:

Վարդապետություն և Ուխտեր 29․6–13 ։

Հիսուս Քրիստոսը կհավաքի Իր ընտրյալներին ի նախապատրաստություն Իր Երկրորդ Գալստի

Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստի վերաբերյալ վկայություն ստանալուց հետո, մենք պատասխանատվություն ենք կրում կիսվել այդ նորությունով ուրիշների հետ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 29.7–8հատվածները՝ փնտրելով, թե ում էր Տերը կամենում, որ այդ երեցները հավաքեին՝ ավետարանը քարոզելու միջոցով: Ի՞նչ է ասել Տերը Իր ընտրյալների վերաբերյալ հատված 7-ում:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ինչի՞ց դուք իմացաք Տիրոջ ընտրյալների մասին, ի՞նչ եք դուք անում ձեր կյանքում՝ Աստծո ընտրյալներից մեկը լինելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 29.10–13 հատվածներում Փրկիչն ուսուցանում է, որ Նա «[Ինքը] կհայտնվի երկնքից զորությամբ ու մեծ փառքով» (հատված 11), կամ այլ խոսքով, Նա նորից երկիր կգա երկնքից և Նա կթագավորի արդարությամբ 1000 տարի: Երբ Նա կրկին գա Իր Առաքյալների հետ՝ Իր «աջ կողմում» կանգնած հատված 12, Նա կդատի երկրագնդի ժողովրդին, և արդարները, ովքեր մահացել են, հարություն կառնեն:

Վարդապետություն և Ուխտեր 29․14–21 ։

Տերը նկարագրում է նշանները, որոնք կնախորդեն Երկրորդ Գալստին:

Չնայած ոչ մի մարդ երկրագնդի վրա չգիտի Երկրորդ Գալստի ճշգրիտ ժամը, Տերը մեզ ասել է նշանները, որոնք տեղի կունենան Երկրորդ Գալստից առաջ, որպեսզի արդարները կարողանան նախապատրաստվել: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 29.14–21 հատվածները, և նշեք իրադարձություններից մի քանիսը, որոնք տեղի կունենան Երկրորդ Գալստից առաջ:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք, թե ինչպես Երկրորդ Գալստի նշանները կարող են օգնել մեզ հավատարիմ մնալ:

Ճտերին հավի կանչելու համանմանությունը հիշելը կօգնի ձեզ հասկանալ Փրկչի ուղերձը այս հատվածներում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 29.17հատվածը, և նշեք, թե ինչ կպատահի նրանց հետ, ովքեր չեն պատասխանում, երբ Փրկիչը կանչում է:

Վարդապետություն և Ուխտեր 29.17 հատվածում մենք սովորում ենք այն սկզբունքը, որ եթե մենք չապաշխարենք, Փրկչի քավող արյունը չի մաքրի մեզ:

Խորհրդածեք, թե արդյոք կա ձեր կյանքում որևէ բան, որի համար պետք է ապաշխարեք և ինչ պետք է անեք մաքրվելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 29․22–30 ։

Հազարամյակը և Վերջին Դատաստանը

Երկրորդ Գալստի մասին ուսուցանելուց հետո, Տերն ուսուցանեց Սրբերին, թե ինչ էր լինելու Հազարամյակից հետո: Հազարամյակը 1000 տարվա խաղաղության մի ժամանակահատված է, որը կսկսվի, երբ Քրիստոսը վերադառնա՝ անձնապես թագավորելու երկրագնդի վրա: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 29.22–30հատվածը և գտեք, թե ի՞նչ կպատահի Հազարամյակից հետո: (Ձեզ կարող է օգնել իմանալ, որ Միքայելը՝ հեշտակապետը, ով հիշատակվում է  26 հատվածում, Ադամն է [տես ՎևՈւ 107.54]:)

Մտածեք, թե ինչպես այս ճշմարտություններն իմանալը կարող էր օգնել վաղ միսիոներներին ավելի լավ կատարել ավետարանը քարոզելու և ընտրյալներին հավաքելու իրենց կոչումը:

Կրկին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 29.27 հատվածը, որոնելով այն օրհնությունը, որը տրվեց նրանց, ովքեր հավաքվեցին Փրկչի մոտ: Գուցե կամենաք նշել խոսքերը կամ արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս սկզբունքը. Նրանք, ովքեր ապրել են արդարաբար և եկել են դեպի Հիսուս Քրիստոս կստանան հավերժական կյանք:

  1. journal iconՄտածեք, թե որտեղ եք կանգնած Հիսուս Քրիստոսի մոտ գալու ձեր ջանքերում: Ի՞նչ կարող եք անել այսօր Նրան ավելի մոտենալու համար: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր ծրագիրը:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 29.1–30 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.