Մաս 31. Օր 4
Վարդապետություն և Ուխտեր 138
Նախաբան
1918 թվականի հոկտեմբերի 3-ին Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը տեսիլք տեսավ, որը գրանցված է Վարդապետություն և Ուխտերի 138 բաժնում: Այդ տեսիլքում նա տեսավ հարություն առած Փրկչին, ով ծառայում էր դրախտի այն արդար հոգիներին, ովքեր սպասում էին մահվան կապանքներից իրենց ազատմանը։
Վարդապետություն և Ուխտեր 138․1-11
Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը խորհում է սուրբ գրությունների և Հիսուս Քրիստոսի Քավության մասին։
Արդյո՞ք ձեր հարազատներից մեկը կամ ձեր ծանոթներից մեկի հարազատը մահացել է։ Երբ անձը մահանում է, մարմինն ու հոգին առանձնանում են, և այդ մարդու հոգին գնում է հոգևոր աշխարհ։ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է հոգևոր աշխարհը։
Նախագահ Ջոզեֆ Ֆ Սմիթը, ով Եկեղեցու վեցերորդ նախագահն էր, հայտնություն ստացավ հոգևոր աշխարհի վերաբերյալ։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138բաժնի նախաբանը և ուշադրություն դարձրեք, թե Նախագահ Սմիթը ի՞նչ է զգացել 1918 թվականի գերագույն համաժողովին նախորդող ամիսների ընթացքում։
Այդ ամիսների ընթացքում Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը սգում էր իր որդու՝ Հայրում Մաք Սմիթի մահը, ով Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր։ Հայրում Մաք Սմիթը մահացել էր այդ տարվա սկզբին կույր աղիքի պատռվածքից 45 տարեկան հասակում։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 138.1-4 հատվածները և ուշադրություն դարձրեք այն վարդապետությանը, որի շուրջ Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը խորհում էր 1918 թվականի հոկտեմբերի 3-ին։
Հատված 4-ից սովորում ենք, որ Հիսուս Քրիստոսի քավության և ավետարանի սկզբունքների հանդեպ հնազանդության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 138.5հատվածը և ուշադրություն դարձրեք, թե ինչ զգաց Նախագահ Սմիթը, երբ խորհում էր Քավության մասին։
Ավետարանի շուրջ մտածելիս երբևէ հիշե՞լ եք սուրբ գրության որևէ հատված։ Շարունակելով ուսումնասիրել Աստծո խոսքը և սերտել սուրբ գրությունների կարևոր հատվածները, դուք կբացահայտեք, որ Սուրբ Հոգին անհրաժեշտության դեպքում կարող է հիշեցնել դրանք ձեզ։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 136.6-10 հատվածները` փնտրելով այն ուսմունքները, որոնք տպավորություն թողեցին Նախագահ Սմիթի վրա։
Նախագահ Սմիթը բացեց իր սուրբ գրությունները և կարդաց Ա․ Պետրոս 3 և 4-րդ հատվածները։ Այդ հատվածներում Պետրոսը բացատրում էր, որ Հիսուս Քրիստոսն Իր մահից հետո այցելեց հոգևոր աշխարհ։ Հոգևոր աշխարհում Փրկիչն ուսուցանեց ավետարանը, որպեսզի յուրաքանչյուրն արդարացիորեն դատվի։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 138.11 հատվածը և ուշադրություն դարձրեք, թե ինչ տեսավ Նախագահ Սմիթը, երբ նա խորհում էր Քավության սուրբ գրությունների շուրջ։
Նախքան դուք կուսումնասիրեք հոգևոր աշխարհի մասին Նախագահ Սմիթի տեսիլքը, ուշադրություն դարձրեք հայտնության այն գործընթացին, որը նա նկարագրեց․ Սուրբ գրությունների մասին խորհելիս նա հիշեց Քավության և Փրկիչի աշխարհ գալու, Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ունեցած սիրո վարդապետությունը։ Այդ մտքերը նրան հիշեցրին Պետրոսի խոսքերը։ Ապա, երբ նա կրկին կարդաց և խորհեց Պետրոսի խոսքերի շուրջ․ «[նրա] հասկացողության աչքերը բացվեցին» (ՎևՈւ 138․11), Սուրբ հոգին իջավ նրա վրա, և նա տեսավ հոգևոր աշխարհը: Այս պատմությունից մենք կարող ենք սովորել մի սկզբունք. այն է՝ երբ մենք կարդում ենք և խորհում ենք սուրբ գրությունների շուրջ, մենք պատրաստվում ենք հայտնություն ստանալուն։
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Սուրբ գրությունները կարդալով և դրանց շուրջ խորհելով,ինչպե՞ս կարող ենք հայտնություն ստանալ։
-
Նկարագրեք մի փորձառություն, որն ունեցել եք սուրբ գրությունների ուսումնասիրության այդ օրինակին հետևելով։ Այդ օրինակին հետևելը ինչպե՞ս է լավացրել սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունը։
-
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը նկարագրել է, թե մենք ինչպես պիտի ուսումնասիրենք սուրբ գրությունները։ Նրա նկարագրությունը կարդալիս նշեք այն մտքերը, որոնք դուք կարող եք կիրառել սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության ժամանակ։
Երբ ես ասում եմ ուսումնասիրել, նկատի չունեմ պարզապես կարդալը: … Ես տեսնում եմ, որ դուք երբեմն կարդում եք մի քանի հատվածներ, կանգ եք առնում և մտածում դրանց շուրջ, զգուշորեն վերընթերցում եք այդ հատվածները և դրանց նշանակության մասին մտածելիս՝ աղոթում եք հասկացողության համար, ձեր մտքում հարցեր եք տալիս, սպասում հոգևոր տպավորությունների և գրի եք առնում այդ տպավորություններն ու մտքերը, որոնք ստանում եք, որպեսզի հիշեք և շարունակեք սովորել» (“When Thou Art Converted,” Ensign կամ Liahona, May 2004, 11)։
Այս շաբաթ նպատակ դրեք կարդալ և խորհել սուրբ գրությունների շուրջն այնպես, ինչպես Երեց Քրիստոֆերսոնն է նկարագրել։
Վարդապետություն և Ուխտեր 138․12–24, 38–50
Ջոզեֆ Ֆ․ Սմիթը տեսնում է արդար մեռելների, ովքեր սպասում են իրենց հարությանը
Ո՞ր իրադարձությանն եք ամենից շատ սպասում։ Դուք ինչո՞ւ եք անհամբերությամբ սպասում դրան։
Երբ Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը իր տեսիլքում տեսավ հոգևոր աշխարհը, նա տեսավ իրար հետ հավաքված հոգիների մեծ բազմություն։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 138.12-13 հատվածները` փնտրելով, թե որ հոգիներն էին հավաքվել։ Կարող եք նշել ձեր գտածը։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 138.38-49 հատվածները և փնտրեք այդ ժողովին ներկա գտնվող անձանցից մի քանիսի անունները։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 138․15-16, 50 հատվածները: Այդ արդար հոգիները ինչպիսի ազատման էին սպասում։ Մի պահ մտածեք, թե հոգիների և մարմինների վերամիավորումն ինչո՞ւ ազատում կլինի այդ արդար հոգիների համար։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 138.17 հատվածը, որպեսզի գտնեք այն օրհնությունները, որոնք այդ արդար հոգիները ստանում են իրենց հոգիների և մարմինների վերամիավորումից հետո։
Վարդապետություն և Ուխտերի 138.16-17 հավատվածներից մենք սովորում ենք հետևյալ վարդապետությունները. Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով մենք կազատվենք մահվան կապանքներից; Մենք կարող ենք հարության շնորհիվ ստանալ ուրախության լիությունը։
Երբ դուք կարդաք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ հայտարարությունը, ուշադրություն դարձրեք, թե մեր ֆիզիկական մարմինները ինչո՞ւ են կարևոր ուրախության լիությունը ստանալու համար․
«Մեր ֆիզիկական մարմինները լայնություն, խորություն և պայծառություն են հաղորդում մեր փորձառությանը, որը պարզապես հնարավոր չէր ձեռք բերել մեր նախաերկրային կյանքում։ Այսպիսով, մեր հարաբերություններն այլ մարդկանց հետ, ճշմարտությունը հասկանալու և դրանով ապրելու մեր ունակությունը և Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներին և արարողություններին հնազանդվելու մեր կարողությունը ուժեղանում են մեր ֆիզիկական մարմինների միջոցով։
«Հոր ծրագիրը ստեղծված է Իր զավակներին առաջնորդություն տրամադրելու համար, որպեսզի նրանց օգնի լինելու երջանիկ և ապահովությամբ նրանց տուն բերի՝ Իր մոտ, հարություն առած և վեհացած մարմիններով» («Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն»,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 41, 43)։
Մի պահ մտածեք հետևյալ հարցի շուրջ․ Ուրախության լիությունը ստանալու համար ինչո՞ւ է մեզֆիզիկական մարմին անհրաժեշտ։
Ուրախության լիությունն այն ուրախությունն է, որը Երկնային Հայրն ունի։ Երկնային Հայրն ունի մսից ու ոսկորից կազմված ֆիզիկական մարմին (տես ՎևՈւ 130․22)։ Երբ մեր հոգիներն ու մարմինները բաժանվում են, մենք նման չենք Նրան և չենք կարող ստանալ ուրախության լիությունը (տես ՎևՈւ 93․33–34)։ Երբ մենք նմանվում ենք Նրան, մենք կարող ենք ունենալ այն նույն օրհնությունները, խաղաղությունը և ուրախությունը, որոնք Նա ունի։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 138․51–52 հատվածները` փնտրելով այն լրացուցիչ արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե հարությունը ինչ հնարավորություն կտա արդար հոգիներին։ Կարող եք նշագծել ձեր գտած բառերը:
-
Պատկերացրեք, որ ձեր ընկերներից մեկը խնդրել է ձեզ բացատրել, թե ինչու է հարությունը կարևոր Երկնային Հոր ծրագրում։ Օգտագործելով այն, ինչ սովորել եք Վարդապետություն և Ուխտերի 138 բաժնից և Երեց Բեդնարի հայտարարությունից, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրություն գրեք ձեր ընկերոջ համար։
Արդարները հոգևոր աշխարհում սպասում էին Աստծո Որդու «գալուստին» կամ ժամանմանը, որպեսզի նա ազատի նրանց իրենց «կատարյալ կառուցվածքով» (ՎևՈւ 138․16–17)։ Պատկերացրեք, թե ինչ էր տեղի ունենում երկրի վրա, երբ այս արդար հոգիները հավաքվել էին։ Հիսուս Քրիստոսը տառապում էր Գեթսեմանում և խաչի վրա։ Հոգևոր աշխարհի արդար հոգիներից ոմանք հազարավոր տարիներ սպասել էին մահից իրենց ազատմանը ։ Հիսուս Քրիստոսի կատարած զոհաբերությունը նրանց փրկագնում էր ֆիզիկական մահից և ի վերջո փրկագնում էր բոլորին։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 138.18-24 հատվածները և պատկերացրեք, թե որն էր այդ հատվածներում նկարագրված իրադարձությունը։
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Դուք ի՞նչ կմտածեիք կամ կզգայիք, եթե լինեիք հոգևոր աշխարհում և լսեիք Փրկիչի քարոզը։
-
Ինչպե՞ս կարձագանքեիք Փրկիչին, ով հենց նոր Քավություն կատարեց ձեզ համար։
-
Վարդապետություն և Ուխտեր 138․25-37
Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթն իմանում է, թե ինչպես է ավետարանը քարոզվել հոգևոր աշխարհում
Հնարավոր է` դուք նկատել եք Վարդապետություն և Ուխտերի 138․20–22 հատվածներում, որ այնտեղ կային հոգիներ, ովքեր չկարողացան տեսնել Փրկիչին, երբ Նա այցելեց հոգևոր աշխարհը։ Մինչ Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը խորհում էր Ա․ Պետրոսի հատվածների շուրջ, Տերը Նրան հայտնեց, թե հոգևոր բանտում գտնվող մարդիկ ինչպես կստանան ավետարանի օրհնությունները։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 138․29-31 հատվածները և ուշադրություն դարձրեք, թե ինչպես կուսուցանվեն բանտի հոգիները ավետարանի մասին։ Կարող եք նշել ձեր գտածը։
-
Օգտվելով 29–31 հատվածներից ձեր սովորածից, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում համառոտ բացատրություն գրեք, թե ինչպես ավետարանն ուսուցանվեց հոգևոր աշխարհում։
Վարդապետություն և Ուխտերի 138․32–37 հատվածներում Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը գրել է, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը բանտում ուսուցանվում էր երկու տեսակի հոգիներին․ նրանց, ովքեր մահացել էին առանց ավետարանի մասին գիտելիքի և նրանց, ովքեր իրենց մահկանացու կյանքում մերժել էին մարգարեներին։ Հոգևոր բանտում գտնվող բոլոր հոգիները հնարավորություն կունենան ապաշխարելու և ընդունելու ավետարանը Տիրոջ ընտրյալ սուրհանդակների միջոցով։
Վարդապետություն և Ուխտեր 138․53-60
Նախագահ Սմիթը տեսնում է ազնիվ ու վեհ հոգիների, ովքեր ավետարանը կքարոզեն հոգևոր բանտում։
Մտածեք ձեր ընտանիքի մահացած արդար անդամների կամ նախնիների մասին։ Երբևէ մտածել եք, թե ի՞նչ են նրանք անում հոգևոր բանտում։
Այդ տեսիլքի ընթացքում Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը տեսավ իր հորը՝ Հայրում Սմիթին, իր հորեղբորը՝ Ջոզեֆ Սմիթին և այլ ընտրյալ հոգիների։ Բոլոր այդ ազնիվ հոգիներն իրենց մահկանացու կյանքում աջակցել էին Տիրոջ աշխատանքին։ Նրանք և բազմաթիվ այլ մարդիկ նախապատրաստվել էին` նախքան իրենց ծնվելը, որպեսզի երկրի վրա մեծ գործեր անեն։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 138.57 հատվածը և ուշադրություն դարձրեք, թե ինչ պետք է անեն հավատարիմ երեցներն իրենց մահից հետո։ Կարող եք նշել ձեր գտածը։
Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը նաև բացատրել է, որ աշխատանքը հոգևոր աշխարհում չի սահմանափակվում Մելքիսեդեկյան քահանայություն կրողներով․ «Այդ լավ քույրերը, ովքեր ձեռնադրվել են՝ կարգվել գործին, … լիովին լիազորված և հանձնարարված կլինեն ուսուցանելու ավետարանը» (Gospel Doctrine, 5th ed. [1939], 461)։
Ճշմարտություններից մեկը, որը մենք սովորում ենք Վարդապետություն և Ուխտերի 138․57 հատվածից և Նախագահ Սմիթի հայտարարությունից այն է, որ մահկանացու կյանքից հեռանալուց հետո, հավատարիմ Սրբերը կշարունակեն ավետարանն ուսուցանելու իրենց ջանքերը։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտերի 138.60 հատվածը և ուշադրություն դարձրեք իր գրած ճշմարտությունների մասին Ջոզեֆ Ֆ․ Սմիթի վկայությանը։
Հրաշալի օրհնություն է, որ Երկնային Հոր բոլոր զավակները հնարավորություն կունենան ընդունելու ավետարանը և ապրելու ըստ դրա ուսմունքների։ Այն աշխատանքը, որը մենք անում ենք տաճարներում մահացածների համար, հնարավորություն է տալիս նրանց մաքրագործվել իրենց մեղքերից, փրկագնվել հոգևոր բանտից և հոգևոր աշխարհում միանալ փրկագնման մեծ գործին։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտերի 138 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.