Մաս 22. Օր 2
Վարդապետություն և Ուխտեր 103
Նախաբան
1834թ․ փետրվարի 24-ին, Կիրթլենդում տեղի ունեցող բարձրագույն խորհրդի ժողովի ժամանակ Պարլի Պ. Պրատը և Լայման Ուայթը խորհրդից առաջնորդություն են փնտրում այն վերաբերյալ, թե ինչպես կարող են Միսսուրիի Սրբերը ժամանակավոր օգնություն ստանալ և վերականգնել Ջեկսոն գավառի իրենց հողերը։ Նույն օրը Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն է ստանում, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 103-ում, որտեղ Տերը խոստանում է , որ Սիոնի հողը կփրկագնվի։ Տերը Եկեղեցու ղեկավարներին ցուցում է տալիս հավաքել միջոցներ և նորակոչիկներ Միսսուրիի սրբերին օգնելու համար։ Այդ խումբը հայտնի դարձավ Սիոնի ճամբար անունով։
Վարդապետություն և Ուխտեր 103․1-21
Տերը խոստանում է, որ Սիոնը կփրկագնվի
Ի՞նչ թշնամիներ արդարներն ունեն այսօր։
Մտածեք այն մասին, թե ինչպես են Տիրոջ թշնամիները փորձում խոչընդոտել ձեր հոգևոր առաջընթացը և Եկեղեցու առաջընթացը։ Երբ դուք ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 103, փնտրեք այն վարդապետություններն ու սկզբունքները, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել այդ թշնամիներին։
Ինչպես բացատրած է այս դասի նախաբանում, Տերը հայտնություն է տալիս Մարգարե Ջոզեֆ Սմիթին՝ ի պատասխան այն հարցերի, թե ինչպես օգնել Միսսուրիի Սրբերին։ Հայտնության սկզբում Տերը բացատրում է, թե ինչու է Նա թույլ տվել, որ Իր թշնամիները հալածեն Միսսուրիի Սրբերին։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 103.1-4, փնտրելով այն պատճառները, թե ինչու էր Տերը թույլ տվել, որ նման սարսափելի բաներ տեղի ունենային Իր ժողովրդի հետ։
Մտածեք այն մասին, թե ինչու էր նշանակալից, որ Տերը Սրբերին հալածողներին անվանեց որպես Իր թշնամիներ։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 103․5–7, և փնտրեք հետևյալ հարցի պատասխանը․ Եթե սրբերը հետևեին Տիրոջ խորհրդին «հենց [այդ] ժամից ի վեր», ի՞նչ օրհնություններ նրանք կստանային։ (Կարող եք պատասխանները գտնելուն պես նշել դրանք։ Ուշադրություն դարձրեք, որ հաղթել բառը նշանակում է լինել ավելի ուժեղ, քան հակառակորդը կամ լինել հաղթական։)
Այդ հատվածներն իրենց մեջ պարունակում են մի սկզբունք, որը կարող եք կիրառել աշխարհիկ ազդեցություններին հաղթելու ձեր ջանքերի մեջ․ Երբ մենք սկսում ենք հետևել Տիրոջ խորհրդին, մենք ուժ ենք ստանում աշխարհին հաղթելու համար։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 103․8-10, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ նախազգուշացրեց Տերը, որ կպատահի, եթե Սրբերը որոշեին չհնազանդվել Նրա խոսքերին։
Այդ հատվածներում ի՞նչ սկզբունք է Տերն ուսուցանում նրա վերաբերյալ, թե ինչ կպատահի, եթե մենք չպահենք Նրա պատվիրանները։ Լրացրեք հետևյալ «եթե-ապա» նախադասությունը․ Եթե մենք չհնազանդվենք Տիրոջ պատվիրաններին, ապա ։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 103․9 հատվածը կրկին անգամ: Ինչպե՞ս կարող եք «լույս լինել աշխարհի համար»։ Ինչպե՞ս կարող եք «փրկիչ» լինել:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Որո՞նք են այն օրինակները, թե ինչպես են Տիրոջ թշնամիները մեր օրերում փորձում հաղթել Եկեղեցու անդամներին։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետք է մեկը, ով հնազանդ չէ կամ միայն մասնակի հնազանդ է Տիրոջը, չի կարողանա հաղթել Տիրոջ թշնամիներին։
-
Ճանաչո՞ւմ եք մեկին, ով ձգտելով հնազանդվել Տիրոջ խոսքերին, հաղթանակ է տարել Տիրոջ թշնամիների նկատմամբ։ (Օրինակ, կարող եք մտաբերել մեկին, ով հաղթահարել է հակվածությունը վատ բաների նկատմամբ կամ ով այժմ ապրում է ավետարանով, աշխարհիկ ապրելակերպ ունենալուց հետո։)
-
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մեկ սկզբունք, որը դուք կարող եք սկսել «այս ժամից ի վեր» (ՎևՈւ 103․5), որպեսզի ավելի լավ ականջ դնեք Տիրոջ խորհրդին։ Ծրագիր կազմեք, թե ինչպես դուք կանեք դա։
Հիշեք, որ չնայած հնարավոր է, որ դուք կատարելապես հնազանդ չլինեք Տիրոջ բոլոր խոսքերին, եթե ջանասիրաբար ձգտեք հնազանդվել Նրան և անկեղծորեն ապաշխարեք, եթե մեղք եք գործել և ներում փնտրեք Նրա Քավության միջոցով, Տերը կօգնի ձեզ հաղթանակ տանել Իր թշնամիների դեմ։
Վարդապետություն և Ուխտեր 103․11-21-ում, մենք կարդում ենք Տիրոջ այն խոստումը, որ Սրբերի նեղություններից հետո, Սիոնը կփրկագնվի Իր զորությամբ։ Բայց Նա նաև նախազգուշացրել է նրանց, որ եթե Սրբերը պղծեն իրենց ժառանգությունները, դրանք կհեռացվեն նրանցից։ Նա Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին ասաց, որպես մի մարդու, ով Մովսեսի նման կառաջնորդի մարդկանց (տես ՎևՈւ 103․16, 21; տես նաև ՎևՈւ 28․2)։ Այդ համեմատությունը ճշմարիտ է Եկեղեցու յուրաքանչյուր Նախագահի դեպքում (տես ՎևՈւ 107․91)։
Վարդապետություն և Ուխտեր 103․22-40
Տերը հայտնում է, թե ինչպես պետք է փրկագնվի Սիոնի հողը
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 103.22-23: Այդ հատվածները պարունակում են այդ ժամանակ, 1834թ-ին, Եկեղեցու ղեկավարներին տրված Տիրոջ հրահանգներ։ Նա պատվիրում է նրանց հավաքել մի խումբ, որպեսզի գնան Սիոնի հող, Միսսուրի և օգնեն այնտեղի Սրբերին։ Տղամարդկանց խումբը, որոնց Եկեղեցու ղեկավարները պետք է հավաքեին, որը պետք է առաջնորդվեր Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից, հայտնի դարձավ Սիոնի ճամբար անվամբ (ճամբար բառը բանակ բառի մեկ այլ իմաստն է)։ Սիոնի ճամբարի անդամներն ունեին երկու կարևոր նպատակ։ Առաջինը, նրանք պետք է միջոցներ տանեին Միսսուրիի Սրբերին։ Այդ միջոցներով նրանք սփոփանք կպարգևեին Սրբերին և հնարավորություն կտային նրանց վերադառնալ իրենց տները։ Նրանք նաև այդ միջոցները կօգտագործեին լրացուցիչ հողեր գնելու նպատակով։ Երկրորդը, այն բանից հետո, երբ Միսսուրիի նահանգապետ Դանիել Դանկլինի թույլտվությամբ Միսսուրիի պետական ոստիկանության ուղեկցությամբ Սրբերը վերադառնային Ջեկսոն գավառ, Սիոնի ճամբարը կմնար այնտեղ կարգ ու կանոն և խաղաղություն հաստատելու համար։
Հեբեր Ս․ Քիմբալը այն եղբայրներից մեկն էր, ով հավատարմորեն արձագանքեց Սիոնի ճամբարին միանալու կոչին։ Հետագայում նա ծառայեց որպես Առաջին Նախագահության անդամ։ Սիոնի ճամբարի հետ մեկնելուց հետո նա պատմել է իր զգացումների մասին․ «Մենք ճանապարհ ընկանք մայիսի 5-ին, և այն իսկապես մի հանդիսավոր առավոտ էր ինձ համար։ Ես հրաժեշտ տվեցի կնոջս, երեխաներիս և ընկերներիս, չակնկալելով երբևէ կրկին անգամ տեսնելու նրանց, քանի որ ինձ ու եղբայրներին այդ երկրում ու Միսսուրիում թշնամիները սպառնում էին, որ կոչնչացնեն մեզ ու կբնաջնջեն մեզ երկրի երեսից» (in “Extract from the Journal of Heber C. Kimball,” Times and Seasons, Jan. 15, 1845, 771; տես նաև Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 143)։
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Եթե ապրեիք այն թվերին, ձեր կարծիքով, կցանկանայի՞ք գնալ Ջեկսոն գավառ և օգնել Սրբերին։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ:
-
Սիոնի ճամբարին միանալու համար անձից պահանջվում էր թողնել իր ընտանիքը և աշխատանքը և հոգնեցուցիչ պայմաններում քայլել շուրջ 900 մղոն (1,450 կիլոմետր) դեպի թշնամական և վտանգավոր միջավայր։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 103․20: Ինչպե՞ս կարող է այդ հատվածում տրված խոստումն ազդել կամավոր ընդգրկվելու ձեր որոշման վրա։
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 103.27-28, ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Տերը նրանց, ովքեր կմիանային Սիոնի ճամբարին։ Կարող եք նշում անել այն արտահայտության վրա, որն ուսուցանում է հետևյալ ճշմարտությունը․ Հիսուս Քրիստոսի աշակերտները պատրաստ են վայր դնել իրենց կյանքը հանուն Նրա։
Սիոնի ճամբարի Սրբերի համար իրենց կյանքը կորցնելու հավանականությունն իրական էր։ Չնայած, հնարավոր է, դուք չառնչվեք նույն վտանգին, այդ ճշմարտությունը դեռևս կարող է կիրառելի լինել ձեզ համար։
Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ե․ Ֆաուստը մեր կյանքը հանուն Տիրոջ տալու մտածելակերպի մեկ այլ եղանակ է առաջարկում․ «Մեզանից շատերի համար … այն ինչ պահանջվում է մեզանից, որ անենք Եկեղեցու համար, դա մեռնելը չէ, այլ ապրելը դրա համար։ Շատերի համար Քրիստոսանման կյանքով ապրելը կարող է ավելի դժվար լինել, քան իր կյանքը վայր դնելը» (“Discipleship,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 22)։
-
Կատարեք հետևյալ վարժությունները․
-
Նախագահ Ֆաուստի խոսքերով կիսվեք ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ և տվեք հետևյալ հարցը․ Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետք է Տիրոջ համար ապրելն ավելի դժվար լինի, քան մեռնելը Նրա համար։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրանցեք այն մարդու անունը, ում տվել եք այդ հարցը և գրեք նրա պատասխանը։ Նախագահ Ֆաուստի խոսքերի և հարցի վերաբերյալ գրի առեք Ձեր անձնական գաղափարները։
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 103.30-34, ուշադրություն դարձնելով, թե քանի կամավորներն էր Տերը ցանկանում Սիոնի ճամբարի համար։
Որքա՞ն կամավորներ էր Տերը ցանկանում։
Ո՞րն էր նվազագույն քանակը, որ Տերը պահանջում էր։
Բարձրագույն խորհրդի ժողովի ավարտից հետո, որտեղ Եկեղեցու ղեկավարները քննարկեցին Միսսուրիի Սրբերի իրավիճակը, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարեց, որ նա գնում է Սիոն, որպեսզի օգնի փրկագնելու այն։ Ներկա գտնվող տղամարդկանցից շուրջ 30-40 հոգի նույնպես կամավորագրվեցին։ Այնուհետև Տերը հանձնարարեց 8 տղամարդու անցնել Եկեղեցու ժողովքների միջով և կամավորներ հավաքագրել Սիոնի ճամբարի համար, և պարենի ու գումարների նվիրատվություններ փնտրել Միսսուրիի Սրբերի համար (տես ՎևՈւ 103․37–40)։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 103․35-36, և բացահայտեք, թե ինչ պետք է անեին Սրբերը, որպեսզի հաջողեին Սիոնը փրկագնելու իրենց ջանքերում։ Կարող եք 36-րդ հատվածում նշել Տիրոջ ուսուցանած այն ճշմարտությունը, թե ինչպես մենք կարող ենք հաղթանակել Իր աշխատանքն իրականացնելիս։
Անդրադարձեք նրան, թե ինչպես է սատանան փորձում խոչընդոտել ձեր հոգևոր առաջընթացը։ Կա արդո՞ք որևէ մեղք կամ խոչընդոտ, որն աշխատում է Տիրոջը հետևելու ձեր ջանքերի դեմ։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կարդացեք 2 վարժության ձեր պատասխանը։ Ինչպե՞ս է ձեր պատասխանը վերաբերում ջանասեր, հավատարիմ և հավատքի աղոթք ունենալուն։ Հիշեք, որ ինչպես Սրբերը Ջոզեֆ Սմիթի օրոք, դուք կարող եք հաղթանակ տանել Տիրոջ թշնամիների հանդեպ և իրականացնել Տիրոջ նպատակները, եթե դուք հավատքով աղոթեք և ջանասիրությամբ և հավատարմությամբ հնազանդվեք Նրա խոսքերին։
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 103 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.