Մաս 11. Օր 4
Վարդապետություն և Ուխտեր 47–48
Նախաբան
1831 թվականի մարտին Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտերը 47 և 48 բաժիններում գրված հայտնությունները: Վարդապետություն և Ուխտեր 47 բաժնում Տերն ընտրեց Ջոն Ուիթմերին, որ փոխարինի Օլիվեր Քաուդերիին որպես Եկեղեցու պատմաբան և արձանագրող: Վարդապետություն և Ուխտեր 48 բաժնում Տերը Օհայոյի Սրբերին հրահանգեց օգնել Նյու Յորքից եկող Սրբերին: Տերը նաև թելադրեց Եկեղեցու անդամներին նախապատրաստվել հող գնել Միսսուրիում՝ Սիոն քաղաքի կառուցման համար:
Վարդապետություն և Ուխտեր 47
Տերը Ջոն Ուիթմերին նշանակում է, որ Եկեղեցու պատմագրություն վարի:
Մտածեք անցյալում մասնակցած հոգևոր նշանակություն ունեցող միջոցառման մասին, որն արժանի է հիշատակի (օրինակ՝ տաճարի նվիրագործում, Եկեղեցական ժողով կամ ընտանեկան միջոցառում, օրինակ՝ հարսանիք կամ թաղում):
Եթե հնարավոր է, պատմեք ընտանիքի որևէ անդամի այդ միջոցառման մասին և կիսվեք հետևյալ հարցերի պատասխանով. (Եթե ընտանիքի ոչ մի անդամ հասանելի չէ, պարզապես խորհեք այս հարցերի վերաբերյալ):
-
Այդ միջոցառման ի՞նչն է ամենաշատը տպավորվել ձեր մոտ:
-
Ո՞րն է այս իրադարձությունը հիշողության մեջ պահելու արժեքը:
-
Ինչպե՞ս կարող է այս իրադարձության մասին գիտելիքը օրհնել ձեր սերունդներին 100 տարի անց:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 47 բաժնի նախաբանը և 1–3 հատվածները, որպեսզի պարզեք, թե Տերը ինչ կանչեց Ջոն Ուիթմերին անելու: Ինչո՞ւ է կարևոր, որ ինչ-որ մեկը գրի առնի Եկեղեցու պատմությունը:
Մտածեք Եկեղեցու պատմության որևէ ոգևորիչ իրադարձության մասին: Ինչպե՞ս եք սովորել այդ իրադարձության մասին:
Մենք գիտենք Եկեղեցու պատմության անցյալի իրադարձությունների մասին, որովհետև ինչ-որ մեկը գրի է առել ու պահպանել է այն մեր օրերի ու գալիք սերունդների համար: Հիշեք, որ նախկինում տրված հայտնության մեջ Տերն ասել էր. «Մի հիշատակարան պիտի պահվի ձեր մեջ» (ՎևՈւ 21.1): Այսօր ևս Եկեղեցում պատմագիր կա, ում նշանակում է Առաջին Նախագահությունը: Սակայն պատմագիրը չի կարող հետևել ու գրի առնել ամեն բան, ինչ տեղի է ունենում Եկեղեցում, այնպես որ նրան հրահանգ է տրված մեկտեղ հավաքել պատմությունները: Ընդհանուր առմամբ՝ Եկեղեցու անդամների փորձառությունները Եկեղեցու պատմության մասն են և կարող են ներգործել ապագա սերունդների վրա:
Յոթանասունի անդամ՝ երեց Մարլին Կ. Ջենսենը, որը Եկեղեցու պատմագիր է ծառայել 2005–2012 թվականներին, ուսուցանել է. «Եկեղեցու պատմության փառահեղ էջերից շատերն ընդգրկված են անձնական և ընտանեկան պատմության մեջ և դրանք մեր անձնական և ընտանեկան ժառանգության մասն են» (“There Shall Be a Record Kept among You,” Ensign կամ Liahona, Dec. 2007, 31):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչո՞ւ է կարևոր ձեր անձնական պատմությունը:
-
Մտածեք ձեր կյանքի հոգևոր կարևորություն ունեցող իրադարձությունների մասին, որոնք, ըստ ձեզ, արժանի են հիշողության մեջ պահելու: Պատկերացրեք, որ ձեր երեխաները և թոռները պատրաստվում են կարդալ այդ իրադարձություններից մեկի ձեր անձնական պատմությունը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ իրադարձություն էր դա և պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Իրադարձության ո՞ր մասի վերաբերյալ դուք կգրեիք:
-
Ի՞նչ կցանակայիք, որ ձեր ժառանգները զգային ու իմանային այդ իրադարձության վերաբերյալ:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 47.4 հատվածը, որ իմանաք, թե Տերն ինչ էր խոստացել տալ Ջոն Ուիթմերին «եկեղեցական գրանցումներն ու պատմագրությունը շարունակ վարելու» իր ջանքերի համար (ՎևՈւ 47.3):
Վարդապետություն և Ուխտեր 47.4 հատվածում կարդացածի հիման վրա լրացրեք հետևյալ սկզբունքը. Եթե , ապա Հոգին կօգնի մեզ :
Սուրբ Հոգին կարող է բաներ բերել մեր հիշողությանը (տես Հովհաննես 14.26) և օգնել մեզ գրել իրադարձությունների և իրավիճակների մասին այնպիսի ձևով, որը կօգնի ընտանիքի անդամներին ու գալիք սերունդներին: Անձնական պատմություն գրելու ջանքեր ներդնելիս աղոթեք և արժանի ապրեք, որպեսզի ստանաք Հոգու աջակցությունը:
Խորհեք, թե ուրիշ ինչ ձևերով կարող եք բարելավել նշանակալից իրադարձությունների, արարողությունների և ձեր ժամանակակիցների մասին անձնական հիշատակարան վարելու ձեր ջանքերը:
Վարդապետություն և Ուխտեր 48
Օհայոյի Սրբերը պետք է օգնեին Նյու Յորքից եկող Սրբերին և նախապատրաստվեին ժառանգել Սիոնը
Պատկերացրեք, թե Եկեղեցու անդամները հեռվում բնական աղետի են ենթարկվել և ստիպված են եղել դուրս գալ իրենց տներից: Եկեղեցու ղեկավարները ձեզ և ձեր ընտանիքին խնդրել են ձեր տանը մի քանի ամիս շարունակ տեղ տալ տեղահանված մարդկանց: Ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ կունենայիք դուք և ձեր ընտանիքի անդամները: Ի՞նչ մտահոգություններ ու զգացմունքներ կունենային ձեր տանը բնակվողները:
Նայեք ձեր սուրբ գրությունների եԵկեղեցու պատմության 3-րդ քարտեզը. «ԱՄՆ-ի Նյու Յորք, Պենսիլվանիա և Օհայո տարածքները»: Գտեք Նյու Յորքի Պալմիրա և Օհայոյի Կիրթլենդ բնակավայրերը: Մոտավորապես քանի՞ մղոն կամ կիլոմետր հեռավորության վրա են այս քաղաքները:
1831 թվականի փետրվարին Մարգարե Ջոզեֆ Սմիթը Նյու Յորքի Պալմիրա բնակավայրից տեղափոխվեց Օհայոյի Կիրթլենդ բնակավայր: Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում Եկեղեցու անդամներից շատերը հետևեցին նրան: Այդ անդամները ետևում երկրային շատ պաշարներ ու միջոցներ էին թողել, որպեսզի հետևեին Աստծո պատվիրանին ու գային Օհայո, և նրանք օգնության կարիք ունեին: Ձեր կարծիքով ի՞նչ կպահանջեր Տերը ձեզանից, եթե դուք ապրեիք Օհայոյում ու տեսնեիք այդ Սրբերից ոմանց ձեր տարածք տեղափոխվելիս՝ չունենալով տուն և ապրելու միայն չնչին միջոցներ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 48.1–3 հատվածները, որպեսզի հայտնաբերեք, թե ինչ է թելադրել Տերը Եկեղեցու անդամներին Օհայոյում անել իրենց տարածք տեղափոխվող Եկեղեցու անդամների համար: Այս հատվածներից ուսանելի սկզբունքներից մեկն այն է, որ Տերը պատվիրում է Վերջին օրերի սրբերին իրենց ունեցածով կիսվել կարիքավորների հետ: Դուք կարող եք այս սկզբունքը գրել 2-րդ հատվածի դիմաց:
Վարդապետություն և Ուխտեր 48.3 հատվածում նկատեք, որ Օհայո տեղափոխվողներից, ովքեր միջոցներ ու հնարավորություն ունեին, Տերն ակնկալում էր, որ նրանք հող գնեին այնտեղ: Նման ձևով, Տերն ակնկալում է, որ մենք օգտագործենք մեր միջոցները, երբ ունենք դրանք, որպեսզի չսպասենք, որ ուրիշները դա անեն մեզ համար:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս կարող ենք մեր ունեցվածքով կիսվել այսօր Եկեղեցում:
Առաջին Նախագահության անդամ՝ Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստի հետևյալ պատմության մեջ նկատեք, թե ինչպես է երիտասարդը կատարում կարիքավորների հետ ունեցվածքով կիսվելու պատվիրանը.
«Մի քանի տարի առաջ քահանայության մի քվորում որոշեց որպես ծառայության միջոցառում ուտելիք հավաքել կարիքավորների համար: Ջիմը՝ քահանաներից մեկը, ոգևորվել էր ավելի շատ ուտելիք հավաքելու, քան մյուսները: Պայմանավորված ժամին քահանաները հավաքվեցին ժողովարանում: Նրանք բոլորը դուրս էին գնացել և ետ էին վերադարձել այդ երեկո որոշված ժամի: Ի զարմանս բոլորի, Ջիմի սայլակը դատարկ էր: Նա մտախոհ էր երևում և տղաներից ոմանք կատակում էին նրա դատարկ սայլակի վերաբերյալ: Նկատելով դա՝ Ջիմի խորհրդատուն, իմանալով, որ Ջիմը հետաքրքրվում է մեքենաներով, ասաց. «Ջիմ, գնանք դուրս: Ուզում եմ, որ մեքենաս ստուգես: Ինչ-որ լավ չի աշխատում»:
Երբ դրսում էին, խորհրդատուն հարցրեց, թե արդյոք Ջիմը տխուր էր: Ջիմը պատասխանեց. «Ոչ, տխուր չեմ: Ես գնացի մթերք հավաքելու, ես իսկապես շատ մթերք էի հավաքել: Իմ սայլակը գրեթե լիքն էր: Ժողովատան ժանապարհին ես մի տան մոտ կանգ առա, որտեղ մի ամուսնալուծված կին կա, ով ապրում է մեր ծխի տարածքում: Ես թակեցի դուռը և բացատրեցի, թե ինչ էինք մենք անում, և նա ինձ ներս հրավիրեց։ Նա սկսեց փնտրել, թե ինչ կարող էր ինձ տալ։ Նա բաց արեց սառնարանը և ես տեսա, որ այն գրեթե դատարկ էր: Պահարանները ևս դատարկ էին: Ի վերջո նա գտավ դեղձի մի փոքր պահածո:
Դժվարանում էի հավատալ: Նրա տանը փոքր երեխաներ էին վազում, ովքեր սննդի կարիք ունեին, իսկ նա ինձ տվեց դեղձի այդ պահածոն: Ես վերցրեցի այն ու դրեցի իմ սայլակում և դուրս եկա փողոց: Ես անցա այդ թաղամասի կեսը և մի ջերմ զգացում ունեցա, որ պետք է վերադառնամ այդ տուն: Ես ամբողջ ուտելիքը նրան տվեցի»:
«Խորհրդատուն ասաց. «Ջիմ, երբեք չմոռանաս այն, ինչ զգացիր այսօր, որովհետև ավետարանի իմաստը դրանում է»» («Հոգևոր սնուցիչ»,Ensign կամ Լիահոնա, հոկ. 2006, 54):
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ձեր կարծիքով ի՞նչ էր կատարվում Ջիմի հետ, երբ նա զգաց, որ պետք է ետ վերադառնա:
-
Երբ խորհրդատուն Ջիմի զգացմունքների մասին ասաց, որ «ավետարանի իմաստը դրանում է», ձեր կարծիքով ի՞նչ նկատի ուներ նա:
-
-
Գտեք մի ձև, որ կարող եք ինչ-որ մի կարիքավորի օգնել, գուցե, կիսվելով մի բանով, որ դուք ունեք: Օրինակ` դուք կարող եք օգնել ընտանիքի անդամի կամ ընկերոջ, Եկեղեցու դասարանի կամ քվորումի անդամներից մեկի կամ ձեր շրջապատից կամ դպրոցից ինչ-որ մեկի: սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ եք պատրաստվում անել, որպեսզի օգնեք ձեր ընտրած մարդուն, ապա հետևեք ձեր ծրագրին:
Վարդապետություն և Ուխտեր 48.4–6 հատվածներում Տերը բացատրել է, որ ցանկանում է, որ Սրբերը նախապատրաստվեն հող գնելու, երբ Նա նրանց հայտնի կդարձնի Սիոն քաղաքի կամ Նոր Երուսաղեմի վայրը: Տերը խնդրեց նրանց տնտեսել հնարավոր ողջ գումարը՝ այդ քաղաքի հիմքը դնելու համար:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 47–48 բաժինները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.