Սեմինարիա
Մաս 24․ Օր 4, Վարդապետություն և Ուխտեր 112


Մաս 24. Օր 4

Վարդապետություն և Ուխտեր 112

Նախաբան

1837թ․ հուլիսի 23-ին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը Վարդապետություն և Ուխտեր 112 բաժնի հայտնությունը ստացավ Թոմաս Բ․ Մարշի համար, ով այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր։ Այդ հայտնության մեջ Թոմաս Մարշին պատվիրան է տրվում իր և Տասներկու Առաքյալների Քվորումի պարտականությունների վերաբերյալ։

Վարդապետություն և Ուխտեր 112․1-13

Տերն անձնական ցուցումներ և օրհնություններ է խոստանում Թոմաս Բ․ Մարշին

Մտածեք այն մասին, երբ դուք բարկություն, հիասթափություն, վիրավորվածություն կամ նախանձ եք զգացել ուրիշների հետ շփվելուց։ Վաղ Առաքյալ Թոմաս Բ․ Մարշը հայտնվեց այնպիսի իրավիճակում, որը նրա մոտ առաջացրեց նմանատիպ զգացմունքներ։

1835թ-ին Առաքյալ կանչվելուց շատ չանցած, Թոմաս Բ․ Մարշը նշանակվեց Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ։ 1837թ․ գարնանը, Նախագահ Մարշն իմացավ, որ Առաքյալներից Երեց Փարլի Պ․ Պրատը պատրաստվում էր գնալ միսիա՝ Անգլիա, առանց Նախագահ Մարշի առաջնորդության։ Նախագահ Մարշը, ով գտնվում էր Միսսուրիում, գրեց Երեց Պրատին և Տասներկուսի մյուս անդամներին և հրավիրեց նրանց 1837թ․ հուլիսի 24-ին հանդիպել իր հետ Կիրթլենդում, Օհայո, որպեսզի նրանք միսիայի ծրագրերի հետ կապված կարողանային միասնական որոշումներ կայացնել։ Սակայն, այդ հանդիպումից մեկ ամիս առաջ, քվորումի երկու այլ անդամներ, Երեցներ Հեբեր Ս․ Քիմբալը և Օրսոն Հայդը, իրենց միսիայի կանչը Մարգարե Ջոզեֆ Սմիթից ստանալուց հետո մեկնեցին Անգլիա։ Նախագահ Մարշն ակնհայտորեն հիասթափված էր, որ Տասներկուսի անդամները պատրաստվում էին քարոզել ավետարանն Անգլիայում, առանց քվորումի միասնության և առանց իր մասնակցության։

Այդ իրավիճակում, ի՞նչ կարող էր Նախագահ Մարշն անել, որպեսզի հեռու մնար բարկության, հիասթափության, վիրավորվածության կամ նախանձի զգացմունքներից։ Որո՞նք են այն վտանգները, որոնք թույլ են տալիս, որ այդպիսի զգացմունքները ղեկավարեն մեր մտքերն ու արարքները։

Բրիգամ Յանգը, ով այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր, համոզեց Նախագահ Մարշին հանդիպում ունենալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ։ Ի պատասխան Նախագահ Մարշի մտահոգություններին, Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնություն տվեց, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 112 բաժնում։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 112.1-3, ուշադրություն դարձնելով այն նախազգուշացումներին, որոնք Տերը տվեց Թոմաս Բ․ Մարշին։ Երբ կարդաք, օգտակար կլինի իմանալ, որ խոնարհեցրել բառը 3-րդ հատվածում նշանակում է, որ Նախագահ Մարշը խոնարհեցրեց իրեն։ Ի՞նչ նախազգուշացումներ Տերը տվեց նրան։ Համաձայն Տիրոջ խոսքերի, ի՞նչ լավ բաներ էր արել Թոմասը։

Վարդապետություն և Ուխտեր 112․4-10-ում Տերը լրացուցիչ ցուցումներ տվեց Թոմաս Բ․ Մարշին և հավաստիացրեց, որ Տիրոջ օգնությամբ նա կարող է իրականացնել մեծ բաներ։

  1. journal iconԿարդացեք Վարդապետություն և Ուխտեր 112.4-10: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվեք այն խոստումները, որոնք Տերը տվեց Թոմաս Բ․ Մարշին։ (5-րդ հատվածում պայքարել բառը չի նշանակում լինել բարկացած կամ կռվարար, այն նշանակում է ավետարանը քարոզելու համար աշխատել ջանասիրաբար։)

Շարունակեք հետևյալ «եթե-ապա» նախադասությունը ելնելով նրանից, թե ինչ եք սովորել Վարդապետություն և Ուխտեր 112․10-ում․ Եթե մենք , ապա Տերը կ : (Այդ սկզբունքը կարող եք նշել ձեր սուրբ գրություններում։)

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է խոնարհությունն օգնում մեզ ստանալ Տիրոջ առաջնորդությունը։

    2. Ե՞րբ եք զգացել Տիրոջ կողմից առաջնորդված, այն բանից հետո, երբ խոնարհեցրել եք ինքներդ ձեզ։

Ջոզեֆ Սմիթ

1837թ․ հուլիսին, երբ Տերը տվեց այդ հայտնությունը, Եկեղեցում առկա էր մասնատվածություն, հակառակություն և ուխտադրժություն։ Հպարտությունն ու ագահությունը Եկեղեցու որոշ անդամների դրդեց բացահայտորեն քննադատել Մարգարե Ջոզեֆ Սմիթին և կասկածի տակ դնել նրա հեղինակությունը։ Այդ դժվարությունները մասամբ հանդիսանում էին Կիրթլենդի, Օհայո Սրբերի մեջ ֆինանսական դժվարությունների արդյունք։ Տարածված տնտեսական խնդիրների պատճառով, հետագայում կոչվելով 1837թ-ի խուճապ, Միացյալ Նահանգների բազմաթիվ բանկեր սնանկացան։ Կիրթլենդի ապահովության միությունը, Եկեղեցու ղեկավարների կողմից հաստատված մի ֆինանսական հաստատություն, 1837թ-ի աշնանը նույնպես սնանկացավ։ Երկու հարյուր ներդրողներ կորցրեցին գրեթե բոլոր իրենց ներդրումները, որտեղ Ջոզեֆ Սմիթը ունեցավ ամենամեծ կորուստները։ Չնայած նրան, որ Կիրթլենդի ապահովության միությունը չէր ֆինանսավորվում Եկեղեցու կողմից, որոշ Սրբեր մտածում էին, որ դա Եկեղեցու կամ Մարգարեի բանկն էր և նրանք մեղադրում էին Ջոզեֆ Սմիթին իրենց ֆինանսական խնդիրների համար։ Ոմանք նույնիսկ սկսեցին կոչել նրան ընկած մարգարե։ Սակայն շատերը պահեցին հավատքը և մնացին հավատարիմ Մարգարեին, չնայած, որ նրանք Կիրթլենդի ապահովության միության սնանկացման պատճառով կորցրեցին գումարներ։ (Sես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 171–73։)

Եկեղեցու որոշ անդամներ, այդ թվում նաև Տասներկու Առաքյալների Քվորումի որոշ անդամներ, նույնիսկ ձգտում էին հեռացնել Ջոզեֆ Սմիթին Եկեղեցու Նախագահի կոչումից։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 112.11-23, փնտրելով, թե ինչ Տերը հրահանգեց Նախագահ Մարշին անել, որպեսզի օգներ Տասներկու Առաքյալների Քվորումի այն անդամներին, ովքեր ունեին դժվարություններ։

Վարդապետություն և Ուխտեր 112․14-34

Տերը Թոմաս Բ․ Մարշին ուսուցանում է Տասներկու Առաքյալների պարտականությունների վերաբերյալ

Նախագահ Մարշը զբաղեցնում էր կարևոր պաշտոն և ուներ Տիրոջ կողմից տրված բազմաթիվ պարտականություններ։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Ի՞նչը կարող է օգնել ձեզ լինելու խոնարհ, երբ դուք ստանում եք ճանաչում կամ կարևոր պարտականություններ։

Բացատրեք, որ Տերն օգնեց Թոմաս Բ․ Մարշին հասկանալ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահի իր պարտականությունների կարևորությունը, մինչ շարունակում էր հիշեցնել նրան լինելու խոնարհ։ Լրացրեք հետևյալ աղյուսակը, մինչ դուք ուսումնասիրում եք Վարդապետություն և Ուխտեր 112․14–22, 28–33։

Վարդապետություն և Ուխտեր 112․14–22, 28–33

Արտահայտություններ, որոնք ընդգծում են Նախագահ Մարշի պարտականությունների կարևորությունը․

Արտահայտություններ, որոնք հիշեցնում են Նախագահ Մարշին խոնարհ լինելու անհրաժեշտության մասին․

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ավարտեք հետևյալ վարժությունները.

    1. Ըստ 16–17 հատվածների, ի՞նչ բանալիներ է կրում Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը։ Ձեր սուրբ գրություններում նշեք այն վարդապետությունը, որը սովորեցիք և գրեք այն սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում։

    2. Գրեք այն սկզբունքը, որը սովորեցիք 30–32 հատվածներում Նախագահ Մարշի կրած քահանայության բանալիների վերաբերյալ։

Կարող եք նշել Վարդապետություն և Ուխտեր 112․30–32-ում տեղ գտած հետևյալ վարդապետությունը․ Քահանայության բանալիները վերականգնվել են վերջին անգամ ժամանակների լրության տնտեսության մեջ։

Տնտեսությունը ժամանակաշրջան է, որի ընթացքում Տերը հայտնում է Իր վարդապետությունները, արարողությունները և քահանայությունը: Դա ժամանակաշրջան է, որի ընթացքում Տերը երկրի վրա ունենում է առնվազն մեկ լիազորված ծառա, ով կրում է սուրբ քահանայությունը և աստվածային հանձնարարություն է կատարում, տարածելով ավետարանը, և այդպիսով կատարում արարողությունները: (Տես Աստվածաշնչի բառարանը, «Տնտեսություններ»։)

Խորհեք հետևյալ հարցի շուրջ․ Վարդապետություն և Ուխտեր 112․15, 30-ում, ի՞նչ է Տերն ասել, որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ՝ Թոմաս Բ․ Մարշի պարտականությունների, և Մարգարե Ջոզեֆ Սմիթի պարտականությունների միջև եղած կապի մասին։

Թոմաս Բ․ Մարշը դժվարանում էր հետևել այդ հայտնության մեջ ստացած ցուցումին։

Շատ չանցած այն բանից, երբ Վարդապետություն և Ուխտեր 112 բաժնի հայտնությունը տրվել էր, Թոմաս Բ․ Մարշն ասել էր Վիլատե Քիմբալին (Հեբեր Ս․Քիմբալի կնոջը), որ Հեբերն արդյունավետ չի լինի իր միսիայի ժամանակ։ Հավանաբար, Նախագահ Մարշը մտածում էր, որ քանի որ քարոզելն արտերկրում իր պարտականությունն էր, Անգլիայում միսիոներական աշխատանքի դռները չէին կարող բացվել, քանի դեռ նա չէր ուղարկել ինչ-որ մեկին կամ գնացել անձամբ։

Մտածեք, թե ինչպես է այդ դեպքը ցույց տալիս, որ Նախագահ Մարշն ուներ դժվարություններ խոնարհ մնալու հարցում։

Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը բացատրել է, թե ինչպես մենք կարող ենք ավելի խոնարհ լինել և հեռու մնալ հպարտությունից․

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Խոնարհությունը չի նշանակում համոզել ինքներս մեզ, որ մենք անարժան ենք, ոչինչ չենք խորհում կամ արժեք չենք ներկայացնում։ Ոչ էլ դա նշանակում է, որ մենք պետք է հերքենք կամ անտեսենք Աստծո տված տաղանդները։ Մենք խոնարհ չենք դառնում, երբ սկսում ենք ավելի քիչ երևակայել ինքներս մեզ, մենք խոնարհ ենք դառնում, երբ սկսում ենք ավելի քիչ մտածել ինքներս մեր մասին։ Այն գալիս է, երբ մենք մեր աշխատանքն անում ենք այն մտքով, որ ծառայում ենք Աստծուն և մեր մերձավորներին։

Խոնարհությունը մեր ուշադրությունը և սերը սևեռում է ուրիշների և Երկնային Հոր նպատակների կողմը։ Հպարտությունն անում է հակառակը։ Հպարտությունն իր եռանդն ու ուժը քաղում է եսասիրության խորը հորերից։ «Այն պահից, երբ մենք դադարում ենք մտածել մեր մասին և կորցնում ենք մեզ ծառայության մեջ, մեր հպարտությունը թուլանում է և սկսում է մահանալ» (“Pride and the Priesthood,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 58)։

  1. journal iconԲացատրեք ընտանիքի անդամին կամ ընկերոջը, թե ինչ եք դուք սովորել խոնարհության մասին։ Այդ մարդու անունը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 112.34, փնտրելով, թե ինչ պետք է աներ Նախագահ Մարշը, որպեսզի ստանար այդ օրհնությունները։

Ավարտեք հետևյալ սկզբունքը․ Մենք պետք է որպեսզի ստանանք Տիրոջ խոստացված օրհնությունները։

Հետևյալ պատմությունն ամփոփում է Թոմաս Բ․ Մարշի Եկեղեցուց վերջնական հեռանալը և վերադառնալը։

Որոշ ժամանակ, Նախագահ Մարշը հետևեց իր ստացած ցուցումին։ Նա աշխատեց ամրացնել Եկեղեցին և աջակցել Ջոզեֆ Սմիթին։ Սակայն, շուտով նա վերադարձավ իր վիճահարույց զգացմունքներին այն վերաբերյալ, թե ինչպես էր Եկեղեցին առաջնորդվում։ Այդ զգացմունքները խառնվեցին անհնազանդ և ագրեսիվ Եկեղեցու անդամների և Միսսուրիում իրենց հարևանների միջև եղած ընդհարումների մտահոգությունների հետ։ 1838թ․ սեպտեմբերին, մինչ նա պաշարված էր այդ ուրացության ոգով, նրա կինը, Էլիզաբեթը, ներգրավվեց մի վեճի մեջ։ Նա և մեկ այլ Եկեղեցու անդամ մի կին, պայմանավորվեցին կանոնավոր կերպով փոխանակվել կաթով, որպեսզի բավականաչափ լիներ պանիր պատրաստելու համար, սակայն քույր Մարշը մեղադրվեց պայմանագիրը խախտելու մեջ, պահելով կաթի այն մասը, որը հարուստ էր սերուցքով։ Այդ հարցը Եկեղեցու ղեկավարների առջև դրվեց ավելի քան մեկ անգամ։ Այն նույնիսկ դրվեց Առաջին Նախագահության առջև։ Ամեն անգամ որոշվեց, որ Քույր Մարշը մեղավոր էր։ Նախագահ Մարշը զայրացած և դժգոհ էր այդ որոշումներից (տես George A. Smith, “Discourse,” Deseret News, Apr. 16, 1856, 44)։ Թեև այդ իրավիճակը չհանգեցրեց նրա Եկեղեցուց հեռանալուն, այն խառնվեց նրա մյուս հուզմունքներին։ Նա ավելի ու ավելի քննադատական դարձավ Եկեղեցու մյուս ղեկավարների հանդեպ, և ի վերջո դուրս եկավ Սրբերի դեմ։ Ավելի ուշ նա հիշում է. «Ես սկսեցի նախանձել Մարգարեին … և անտեսեցի այն ամենն, ինչը ճիշտ էր, և իմ ողջ ժամանակը ծախսեցի չարիք փնտրելու մեջ» (“Remarks,” Deseret News, Sept. 16, 1857, 220)։

Եկեղեցուց հեռանալուց տասնութ տարի անց, Թոմաս Բ․ Մարշը հնազանդորեն մի նամակ գրեց Հեբեր Ս․ Քիմբալին, հայցելով ներում և թույլտվություն կրկին միանալու Եկեղեցուն։ Նա բացատրեց, թե ինչ էր սովորել իր սխալների արդյունքում․ «Տերը կարող էր շատ լավ գոյատևել առանց ինձ և Նա ոչինչ չկորցրեց իմ հեռանալուց, սակայն, օ՜, ի՞նչ կորցրեցի ես»։ (Thomas B. Marsh letter to Heber C. Kimball, May 5, 1857, Brigham Young Collection, Church History Library, as quoted in Kay Darowski, “The Faith and Fall of Thomas Marsh,” Revelations in Context [Mar. 19, 2013]; history.lds.org)

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում հակիրճ գրեք, թե ինչ սովորեցիք այսօր ձեր ուսումնասիրության արդյունքում։ Ընտրեք մեկ միջոց, որը կարող է օգնել ձեզ լինելու ավելի խոնարհ և հավատարիմ, և գրեք նպատակ դա իրագործելու համար։

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 112 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.