Սեմինարիա
Բաժին 13. Օր 1, Սիոնի Կենտրոնական Վայրը


Մաս 13. Օր 1

Սիոնի Կենտրոնական Վայրը

Նախաբան

Այս դասը մի քանի իրադարձություններ է ներկայացնում եկեղեցու պատմությունից, որոնք տեղի են ունեցել Ջեկսոն գավառում, Միսսուրի: 1831թ. ամռանը, Օհայոյում հավաքված սրբերից ոմանք ճամփա ընկան դեպի Ջեկսոն գավառ, Միսսուրի` բնակություն հաստատելու նպատակով: 1831թ. հուլիսին մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնությամբ Տերը նշանակեց Ինդիփենդենս քաղաքը, Միսսուրի, որպես Սիոնի «կենտրոնական վայրը» (ՎևՈւ 57.3): Սրբերը սկսեցին կառուցել քաղաքը և ձգտում էին ապրել ըստ Աստծո օրենքների: Ժամանակի ընթացքում, սակայն, վեճեր առաջացան սրբերի և Միսսուրիի մյուս քաղաքացիների միջև, ինչը հանգեցրեց ամբոխի կողմից սրբերի նկատմամբ բռնությունների գործադրմանը: Սրբերը ստիպված էին լքել Ջեկսոն գավառը 1833թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին:

Տերը նշանակեց Միսսուրիի Ինդիփենդենս քաղաքը Սիոնի «կենտրոնական վայր»

Պատկերացրեք, դուք արշավի եք դուրս եկել և հասկանում եք, որ փոթորիկ է սկսվելու: Ինչպե՞ս կարող եք պաշտպանվել փոթորիկից: Ինչպե՞ս կարող է վրանն օգտակար լինել այս իրավիճակում:

Հին Կտակարանի մարգարե Եսայիան օգտագործել է վրանի նմանակը, խորհրդանշելով Սիոնը, որ կառուցվում է վերջին օրերում, որպես պաշտպանություն սրբերի համար (տես Եսայիա ԾԴ.2): Իսրայելացիներն օգտագործում էին վրանները որպես ապաստան և հանգստատեղ, երբ նրանք ապրում և ճանապարհորդում էին անապատում: Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է, թե ինչ են խորհրդաշում վրանները.

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Մտովի նկարեք մի հսկա վրան, որի պահող պարաններն ամրանում են բազմաթիվ ցցերին, որոնք ամուր խրված են գետնի մեջ:

Մարգարեները նմանեցրել են վերջին օրերի Սիոնը մի մեծ վրանի, որն ընդգրկում է երկիրը: Այդ վրանը պահվում է պարաններով, որոնք ամրացված են ցցերին: Այդ ցցերը, իհարկե, տարբեր աշխարհագրական կազմակերպություններ են, որոնք սփռված են երկրի վրա: Ներկայումս, Իսրայելը հավաքվում է տարբեր ցցերում» (“Strengthen Thy Stakes,” Ensign, Jan. 1991, 2):

վրան

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 115.6 հատվածը, տեսնելով, թե ինչ տեսակ պաշտպանություն է Տերը խոստացել նրանց, ովքեր կհավաքվեն Սիոնում այս վերջին օրերում: Կարող եք գրքում նշել այն, ինչ կգտնեք:

Վաղեմի սրբերը մտածում էին Սիոնի մասին, որպես խաղաղության, ապահովության և ամբարիշտներից պաշտպանվելու մի վայրի (տես ՎևՈւ 45.66–71): Նրանք անհամբեր սպասում էին, թե երբ է Տերը հայտնելու Սիոնի գտնվելու վայրը, որպեսզի սկսեին կառուցել Նրա սուրբ քաղաքը: 1831թ. հուլիսին, Տերը հայտարարեց, որ Միսսուրիի հողը` Սիոնի խոստացված հողն է և որ Միսսուրիի Ինդիփենդենսը Սիոն քաղաքի «կենտրոնական վայրն» է (տես ՎևՈւ 57.1-3):

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Եթե դուք եկեղեցու վաղ անդամներից լինեիք, ի՞նչ կզգայիք, իմանալով վայրը, որտեղ պիտի կառուցվեր Սիոն քաղաքը:

    2. Ե՞րբ կցանկանայիք սկսել քաղաքի կառուցումը: Ինչո՞ւ:

Երբևէ սխալ ձևով վրան խփե՞լ եք կամ փորձել եք խփել այն, երբ որոշ մասեր բացակայում են: Ի՞նչ էր տեղի ունեցել կամ, ձեր կարծիքով, ի՞նչ տեղի կունենար:

Ինչպես որ վրանը պետք է խփվի համապատասխան ձևով և բոլոր ճիշտ մասերի առկայությամբ, այնպես էլ Սիոնը պետք է կառուցվի համաձայն կոնկրետ օրինակի: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 105.5 հատվածը, տեսնելով, թե ինչպես պետք է կառուցվի Սիոնի «վրանը», որպեսզի Տերն ընդունի այն:

Ուշադրություն դարձրեք, որ Սիոնը պետք է կառուցվի արդարության սկզբունքներով: Նրանից հետո, երբ 1831թ. Տերը հայտնեց Սիոնի հողի գտնվելու վայրը, հաջորդ երկու տարիների ընթացքում Նա տվեց բազմաթիվ հայտնություններ, նկարագրելով այն սկզբունքները, որոնց հիման վրա սրբերը պետք է կառուցեին Սիոնը:

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները, փնտրելով արդարության սկզբունքները և պատվիրանները, որոնք հարկավոր էին սրբերին Սիոնը հաջողությամբ կառուցելու համար: Տրված տարածությունում գրեք ձեր գտած որոշ սկզբունքներն ու պատվիրանները:

Վարդապետություն և Ուխտեր 82․14-19

Վարդապետություն և Ուխտեր 97․10-16

Վարդապետություն և Ուխտեր 97.21-22, 25-27

Վարդապետություն և Ուխտեր 133․4-9

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս կարող էր արդարության սկզբունքներով ապրելը օգնել սրբերին կառուցել Սիոնը և պաշտպանված լինել հոգևոր փոթորիկներից:

    2. Ինչպե՞ս կարող է այդ սկզբունքներով ապրելը օգնել մեզ այսօր:

Սրբերի և Միսսուրիի մյուս քաղաքացիների միջև հակառակություն է առաջանում

Այն բանից հետո, երբ 1831թ. հուլիսին Տերը հայտնեց Սիոնի գտնվելու վայրը, սրբերից շատերը ճամփորդեցին մոտ 900 մղոն տարածություն` Կիրթլենդից, Օհայո, դեպի Ինդիփենդենս, Միսսուրի, Սիոնը հիմնելու և կառուցելու:

map of Independence to Kirtland

Անդրադարձեք դասի սկզբում պատկերված վրանին: Հնադարյան վրանները հաճախ ավելի ընդարձակ էին` աճող ընտանիքները տեղավորելու նպատակով: Որպես Եսայիայի մարգարեության մասնակի իրականացում, որ Սիոնի վրանի սահմանները պիտի ընդլայնվեն, և ցցերը պիտի ամրացվեն, Կիրթլենդը, Օհայո, նշանակվեց որպես «Սիոնի ցից» (ՎևՈւ 82.13), նրանից հետո, երբ Սիոնի կենտրոնական վայրն էր նշանակվել Ինդիփենդենսը, Միսսուրի: Թե վաղ եկեղեցում և թե ներկայիս եկեղեցում, սրբերը, որ հավաքվում են Սիոնի ցցերում, ստանում են Սիոնի պաշտպանող օրհնությունները: Սա նշանակում է, որ Սիոնի ցցերում ապրող սրբերը կարող են վայելել նույն օրհնություններն ու պաշտպանությունը, որոնք վայելում են Սիոնի կենտրոնական վայրում ապրողները:

Կարդացեք հետևյալ տեղեկությունը, թե ինչպես Սիոնի Կիրթլենդ ցցի սրբերը աջակցեցին Միսսուրիում Սիոնի կենտրոնական վայրի կառուցմանը: Ուշադրություն դարձրեք, թե ինչ արեցին Կիրթլենդի սրբերը Սիոնը հիմնելու համար: Կարող եք նշել որոշ գաղափարներ, որոնք օգտակար եք գտնում:

Կիրթլենդ, Օհայո. 1831թ. նոյեմբերին տեղի ունեցած մի շարք համաժողովների ժամանակ, մարգարե Ջոզեֆ Սմիթը և եկեղեցու մյուս առաջնորդները ի մի բերեցին այդ պահի դրությամբ ստացված բոլոր հայտնությունները և պլանավորեցին տպագրել դրանք գրքի տեսքով: Օլիվեր Քաուդերին և Ջոն Ուիթմերը ստանձնեցին այդ հայտնությունները Միսսուրի տանելու պարտականությունը, որպեսզի Վիլյամ Վ. Ֆելփսը կարողանար տպագրել դրանք որպես Պատվիրանների Գիրք: 1831–32թթ, Ջոզեֆը շարունակում էր հայտնություններ ստանալ և աշխատել Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանության վրա: 1832թ. գարնանը, նա ճամփորդեց Միսսուրի` Սիոնի սրբերին այցելելու, նրանց զգուշացնելու, որ Սատանան «փնտրում է հեռացնել նրանց սրտերը ճշմարտությունից» (ՎևՈւ 78.10), և համակարգելու եպիսկոպոսի շտեմարանի հետ կապված ջանքերը Կիրթլենդում և Ինդիփենդենսում: Սրբերից շատերը շարունակում էին տեղափոխվել Սիոն, և 1832թ. վերջում եկեղեցու անդամների մոտավորապես մեկ երրորդն ապրում էր Միսսուրիի Ջեկսոն գավառում: Վաղ եկեղեցում Օհայոյի և Միսսուրիի սրբերն աշխատում էին միասին, գումարներ և միջոցներ ներդնելով Սիոն քաղաքը կառուցելու համար:

Մտածեք, թե ինչպես մարգարե Ջոզեֆ Սմիթը և Օհայոյի մյուս սրբերը օգնեցին Միսսուրիի սրբերին հիմնել Սիոնը:

Կարդացեք հետևյալ տեղեկությունը Միսսուրիի Ինդիփենդենսի մասին, գտնելով, թե ինչը խանգարեց սրբերին կառուցել Սիոնը: Կարող եք նշել որոշ գաղափարներ, որոնք օգտակար եք գտնում:

Ինդիփենդենս, Միսսուրի. Փարլի Պ Պրատը նկարագրել է սրբերի հաստատվելը Սիոնում, ասելով, որ «խաղաղությամբ և առատությամբ էին պսակված նրանց գործերը, և անապատը դարձել էր արգասաբեր մի դաշտ» (Autobiography of Parley Parker Pratt, ed. Parley P. Pratt [1938], 93): Եկեղեցու ղեկավարները Միսսուրիում հող գնեցին, խանութ և տպարան բացեցին, ինչպես նաև հոգում էին ներգաղթող սրբերի կարիքները: 1833թ. հուլիսի դրությամբ, վերջին օրերի սրբերի բնակչությունն այնտեղ աճել էր գրեթե 1200-ով: Սակայն եկեղեցու ղեկավարները և սրբերը զերծ չէին խնդիրներից: Որոշ անդամներ թույլ էին տվել, որ եսասիրությունն ու ագահությունը հետ պահեն նրանց նվիրաբերման օրենքով ապրելուց: Դրանից բացի, այդ տարածքի մյուս բնակիչները գնալով ավելի էին մտահոգվում «մորմոնների» սրընթաց աճով և տեղական տնտեսության և քաղաքականության ոլորտներում նրանց ազդեցությամբ: Տեղական հոգևոր առաջնորդները համաձայն չէին սրբերի ուսմունքների հետ: Հոգևոր առաջնորդներից մեկը եկեղեցու անդամների մասին ստեր տարածեց և հորդորեց քաղաքացիներին նրանց դեմ բռնարարքներ գործել: Հակամարտությունն, ի վերջո, վերածվեց տարբեր քաղաքական հայացքների, որոնց թվում էր նաև ստրկության հարցը: Այն բանից հետո, երբ Վ. Վ. Ֆելփսը տպագրեց մի հոդված «Անկախ գույնից ազատ մարդիկ» վերնագրով, Միսսուրիի քաղաքացիները, ովքեր հիմնականում ստրկության կողմնակիցներ էին, սխալմամբ եզրակացրեցին, որ սրբերը Միսսուրի են հրավիրում ազատ արձակված ստրուկներին: 1833թ. հուլիսին ամբոխը գնաց Ինդիփենդենս, նետեց տպագրական սարքը փողոց, քանդեց տպարանի գրասենյակը, ոչնչացրեց Պատվիրանների Գրքի թերթերի մեծամասնությունը, որոնք դեռ կազմած չէին, ձյութով ու փետուրներով պատեցին եպիսկոպոս Էդվարդ Պատրիջին և նորադարձ Չարլզ Ալենին, ու ահաբեկում էին քաղաքը: Թշնամությունները շարունակվում էին և սրբերը ստիպված էին լքել Ջեկսոն գավառը այդ տարվա նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին:

ամբոխը հարձակվում է սրբերի վրա Միսսուրիի Ջեկսոն գավառում

Պատկերացրեք թե ինչ կզգայիք, լինելով այդ սրբերից մեկը, ով հույս ուներ Տիրոջ պաշտպանությունն ունենալ, սակայն ստիպված էր լքել Սիոնը:

  1. journal iconՀիմնվելով ձեր սովորածի վրա, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչու էին վաղեմի սրբերը պայքարում Սիոն քաղաքը կառուցելու համար: Ի՞նչ կարող եք սովորել նրանց փորձառությունից:

Ո՞րն է Սիոնի ապագան:

Երբևէ հույս ունեցե՞լ եք կամ ակնկալե՞լ եք որևէ բան, որ կատարվի, ինչը չի կատարվել: Ինչպե՞ս եք դուք ձեզ զգացել:

Պատկերացրեք, թե ինչ հուսահատություն և շփոթություն ապրեցին վաղեմի սրբերը, երբ եկեղեցու անդամներին արտաքսեցին Միսսուրիի Ջեկսոն գավառից: Ջեկսոն գավառից սրբերի փախուստից կարճ ժամանակ անց մարգարե Ջոզեֆ Սմիթը Կիրթլենդից, Օհայո, նամակ էր գրել աքսորվածներին: Դրանում նա ասել է. «Իմանալով ձեր տառապանքները, մեր սրտերում արթնանում է ամեն մի կարեկցանք, մենք ճնշված ենք, մենք չենք կարող զսպել արցունքները» (in History of the Church, 1:454):

Ջոզեֆ Սմիթ

Նույն նամակում մարգարեն գրել է, որ դիմել է Տիրոջը հարցնելով, թե ինչու խափանվեցին սրբերի ակնկալիքները Սիոնի հետ կապված. «Ես գիտեմ, որ Սիոնը, Տիրոջ ճիշտ ժամանակին պիտի փրկագնվի, սակայն որքան են լինելու նրա մաքրման, դժբախտության և չարչարանքների օրերը, Տերը թաքուն է պահել իմ աչքերից, և երբ ես հարցրել եմ այս բանի վերաբերյալ, Տիրոջ ձայնն է. Եղեք խաղաղ և իմացեք, որ ես եմ Աստվածը: Նրանք, ովքեր տառապում են իմ անվան համար, պիտի թագավորեն ինձ հետ, և նա, ով վայր է դնում իր կյանքը իմ նպատակի համար, պիտի գտնի այն կրկին» (in History of the Church, 1:453–54):

Ի՞նչ է ասել Տերը Ջոզեֆ Սմիթին անել, երբ նա հետաքրքրվել է, թե ինչու սրբերին չհաջողվեց կառուցել Սիոնը: Մտածեք այն մասին, թե ինչպես Տիրոջ պատասխանը մարգարեի հարցին կարող է օգտակար լինել, երբ ամեն ինչ ձեր կյանքում այնպես չի ընթանում, ինչպես հույս ունեիք կամ ակնկալում էիք:

Ավելի ուշ, Տերն ավելի ընդարձակ պատկերացում է տվել, թե ինչու Սիոն քաղաքը կառուցելու սրբերի փորձը ձախողվեց: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 105.5–6, 9–10, 23–24 հատվածները, տեսնելով, թե ինչ է Տերը պահանջում Իր ժողովրդից մինչ Սիոնը կհաստատվի:

Առայժմ այս դասում, Սիոնը վերաբերում էր մի վայրի, որտեղ սրբերը կկառուցեին սուրբ քաղաք, նոր Երուսաղեմը: Սակայն Սիոնի գաղափարը ներառում է ավելին, քան մի որոշակի տեղ, որտեղ սրբերը կարող են գտնել պաշտպանություն: Վաղ սրբերը կարող էին մտածել, թե նրանք պետք է միայն քաղաք կառուցեն, սակայն քաղաքի հետ մեկտեղ, Տերը նախատեսել էր կերտել արդար մարդկանց: Սիոնի պաշտպանող վրանը կարելի է գտնել այնտեղ, որտեղ մարդիկ հնազանդվում են սելեստիալ արքայության օրենքներին (տես ՎևՈւ 105.5):

Հավանաբար հիշում եք Վարդապետություն և Ուխտեր 97.21 հատվածի ուսումնասիրությունից, որ Տերը բացատրել է, որ Սիոնը սրտով մաքուրներ են: Կրկին վերանայեք ավելի վաղ այսօրվա դասին անցած արդարության սկզբունքները և պատվիրանները: Մտածեք, թե ինչպես են այս արդար սկզբունքները օգնում մարդկանց դառնալ սրտով մաքուր:

Յոթանասունից Երեց Դեյվիդ Ռ. Սթոունը բացատրել է, թե ինչպես կարող ենք կառուցել Սիոնը մեր օրերում:

Երեց Դեյվիդ Ռ. Սթոուն

«Որտեղ էլ մենք լինենք, որ քաղաքում էլ որ մենք ապրենք, մենք կարող ենք կառուցել մեր անձնական Սիոնը սելեստիալ արքայության սկզբունքներով՝ մշտապես փորձելով դառնալ սրտով մաքուր: Սիոնը Գեղեցիկն է և Տերը պահում է այն Իր սեփական ձեռքերում: Մեր տները կարող են Սիոնի պես ապաստան և պաշտպանության վայրեր լինել:

Կարիք չկա, որ մենք խամաճիկներ դառնանք տեղի և ժամանակի մշակույթի թելադրանքով: Մենք կարող ենք համարձակ լինել և քայլել Տիրոջ ճանապարհներով, հետևելով Նրա հետքերին: Եվ եթե այդպես անենք, մենք կկոչվենք Սիոն, և մենք կլինենք Տիրոջ ժողովուրդը» (“Zion in the Midst of Babylon,” Ensign կամ Liahona, May 2006, 93):

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ամփոփ գրի առեք այս դասին Սիոնի մասին ձեր սովորածը: Ո՞րն է ձեր դերը Սիոնի կառուցման գործում այնտեղ, որտեղ դուք ապրում եք:

  2. journal iconՎերանայեք ավելի վաղ այս դասին ձեր անցած արդարության սկզբունքները: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի նպատակ, որը կօգնի ձեզ ավելի հավատարմորեն ապրել ըստ դրանց:

  3. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես սովորեցի «Սիոնի Կենտրոնական Վայրը» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.