Մաս 16. Օր 3
Վարդապետություն և Ուխտեր 76․1-49
Նախաբան
1832թ. փետրվարի 16-ին մարգարե Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը աշխատում էին Աստվածաշնչի ոգեշնչված վերանայման վրա: Մինչ նրանք խորհում էին Հովհ. Ե.29 հատվածի նշանակության մասին, տեսիլք տեսան: Այս տեսիլքը, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում, հաստատեց Հիսուս Քրիստոսի իրական և աստվածային լինելը, ուսուցանեց Սատանայի ու կորստի որդիների անկման մասին, և նկարագրեց փառքի երեք թագավորությունները, ինչպես նաև նրանց, ովքեր կժառանգեն յուրաքանչյուր թագավորությունը:
Վարդապետություն և Ուխտեր 76 բաժինը կուսումնասիրենք երեք դասերի ընթացքում: Այս առաջին դասին դուք կիմանաք մեզ օրհնելու Տիրոջ պատրաստակամության մասին, ինչպես նաև մարգարե Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի գործողությունները, որոնց հետևանքով նրանք ստացան տեսիլքը: Դուք նաև կիմանաք Սատանայի անկման մասին և նրանց ճակատագրի, ովքեր հետևում են նրան:
Վարդապետություն և Ուխտեր 76․1-10
Տերն օրհնություններ է խոստանում նրանց, ովքեր հավատարիմ են Իրեն:
Եթե ընտեիք մեկին, ում կողմից կուզեիք հարգված լինել, ապա ո՞ւմ կընտրեիք և ինչո՞ւ:
Վարդապետություն և Ուխտեր 76.1–5 հատվածներն ուսուցանում են, որ Տերն իմաստուն է, զորավոր, հավերժական, ողորմած և գթասիրտ: 5 հատվածը նաև ուսուցանում է, որ Նա կպատվի մեզ, եթե մենք արժանանանք: Կարդացեք 5 հատվածը և պարզեք, թե ինչ մենք պետք է անենք, որպեսզի հարգված լինենք Հիսուս Քրիստոսի կողմից:
Այս համատեքստում, վախենալ Տիրոջից նշանակում է մեծարել, պատվել, հարգել և սիրել Նրան: Հիմնվելով 5 հատվածում գրված Տիրոջ խոսքերի վրա մենք իմանում ենք, որ եթե մենք մեծարենք և ծառայենք Տիրոջը, Նա կպատվի մեզ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.6–9 հատվածները, տեսնելով թե ինչպես Տերը կպատվի նրանց, ովքեր մեծարում և ծառայում են Նրան: Կարդալիս, օգտակար կլինի իմանալ, որ սուրբ գրություններում խորհուրդներ տերմինը սովորաբար վերաբերում է հոգևոր ճշմարտություններին, որոնք կարող են իմացվել միայն հայտնությունների միջոցով:
Համաձայն նրա, ինչ կարդացիք 6-9 հատվածներում, նախորդ սկզբունքին ավելացրեք. եթե մենք մեծարենք և ծառայենք Տիրոջը, Նա կպատվի մեզ` :
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.10 հատվածը և պարզեք սկզբունքը, թե Տերն ինչպես է մեզ հայտնելու ճշմարտությունը:
-
Խորհեք սկզբունքի շուրջ, որ Տերը Հոգով լուսավորում է մեզ: Որպեսզի վերհիշեք այն ժամանակները, երբ Տերը լուսավորել է ձեզ Հոգով, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ավարտուն դարձրեք հետևյալը. Վերջերս ես Հոգու կողմից լուսավորված եմ զգացել, երբ …
Վարդապետություն և Ուխտեր 76․11-19
Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը նկարագրում են, թե ինչ հանգամանքներ եղան, որոնց հաջորդեց տեսիլքը:
Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին ցույց տրված տեսիլքը Վարդապետություն և Ուխտեր 76.5-10-ում Տիրոջ տված խոստումների իրականացումն է: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.11–14 հատվածները, և ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Տերը պատվել Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին` նրանց հայտնելով ճշմարտությունը:
Պատահե՞լ է արդյոք, որ ժամանակ եք տրամադրել սուրբ գրությունները կարդալուն, և չեք հասկացել այն, ինչ կարդացել եք: Ի՞նչ եք արել, որ ավելի լավ հասկանաք սուրբ գրությունները:
Այն, ինչ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնն անում էին նախքան այս տեսիլքը ստանալը, ուսուցանում է մեզ, թե ինչպես կարող ենք ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները և հրավիրել Հոգին` ճշմարտությունը մեզ բացահայտելու: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնի նախաբանը, ապա կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.15–19-ը: Կարդալիս, պարզեք, թե ինչ էին անում Ջոզեֆը և Սիդնին, ինչը հնարավոր դարձրեց նրանց համար սուրբ գրությունների հասկացողությունը ստանալ` հայտնության միջոցով:
Ուշադրություն դարձրեք, որ սուրբ գրություններն ուսումնասիրելու և դրանց մասին խորհրդածելու ժամանակ էր, երբ Հոգին լուսավորեց նրանց հասկացողությունը: Սուրբ գրությունների մասին խորհրդածել` նշանակում է խորհել կամ մտածել կարդացածի մասին: Ջոզեֆի և Սիդնիի օրինակը ցույց է տալիս մեզ, որ եթե աղոթքով ուսումնասիրենք և խորհենք սուրբ գրությունների մասին, Տերը կընդլայնի մեր հասկացողությունը:
Տասներկու Առաքյաների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է, թե ինչպես աղոթքով ուսումնասիրել և խորհել սուրբ գրությունների մասին. «Երբ ես ասում եմ «ուսումնասիրել» ես ավելին նկատի ունեմ, քան կարդալը»: Ես տեսնում եմ, թե ինչպես եք դուք երբեմն կարդում մի քանի հատված, ապա դադար առնում և խորհում դրանց մասին, այնուհետև կրկին ուշադիր կարդում հատվածները, մտածում դրանց նշանակության մասին, աղոթելով հասկացողության համար, հարցեր տալով ձեր մտքում, սպասելով հոգևոր հուշումներին և գրի առնելով այն տպավորությունները և մտքերը, որոնք ստանում եք, որպեսզի հիշեք և ավելին սովորեք: Այս ձևով ուսումնասիրելով, դուք միգուցե շատ գլուխներ կամ հատվածներ չհասցնեք կարդալ կես ժամում, բայց դուք ձեր սրտում տեղ կտաք Աստծո խոսքին և Նա կխոսի ձեզ հետ» (“When Thou Art Converted,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 11):
-
Պատասխանեք հետևյալ հարցերին ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում.
-
Ի՞նչ արդյունքներ եք ունեցել սուրբ գրություններն աղոթքով ուսումնասիրելու և խորհելու հետևանքով:
-
Գրեք Երեց Քրիստոֆերսոնի նշած գործողություններից մեկը, որը դուք կկիրառեք սուրբ գրությունների անձնական ձեր ուսումնասիրության ժամանակ:
-
Վարդապետություն և Ուխտեր 76․20-24
Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսնում են Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Երբ տեսիլքը բացվեց մարգարե Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսան Հիսուս Քրիստոսին` Իր վեհությամբ ու փառքով:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք մի աղյուսակ` հետևյալ երեք վերնագրերով.
Ի՞նչ նրանք տեսան.
Ի՞նչ նրանք լսեցին.
Ի՞նչ նրանք իմացան.
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.20–24-ը և պատշաճ վերնագրի տակ գրեք այդ հատվածներից համապատասխան խոսքեր կամ արտահայտություններ:
-
Հիմնվելով նրա վրա, թե ինչ տեսան, լսեցին և իմացան Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը, թվեք առնվազն երկու ճշմարտություն Հիսուս Քրիստոսի մասին, որ ուսուցանվում է այս հատվածներում: Այնուհետև գրեք ձեր վկայությունն այս ճշմարտություններից մեկի վերաբերյալ և ինչպե՞ս գիտեք, կամ ինչո՞ւ եք կարծում, որ դա ճշմարիտ եմ:
-
Սուրբ գրության սերտում—ՎևՈւ 76.22-24
Վարդապետություն և Ուխտեր 76.22-24 սուրբ գրությունների սերտման հատվածներ են: Դուք կարող եք նշել այն առանձնահատուկ ձևով, որպեսզի կարողանաք հեշտ գտնել հետագայում:
-
Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը վկայություն բերեցին, որ Հիսուս Քրիստոսը ապրող, փառավորված Էակ է: Գտեք երկու այլ օրինակներ սուրբ գրություններից, երբ ինչ-որ մեկը տեսել է հարություն առած Փրկչին: Որպես օգնություն օգտագործեք տողատակի ծանոթագրությունները, կամ Սուրբ Գրքերի Ուղեցույցը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր գտած օրինակների հղումները:
Վարդապետություն և Ուխտեր 76․25-29
Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսիլքում տեսնում են Սատանայի անկումը
Լրացրեք հետևյալ թեստային հարցաշարը` նշելով յուրաքանչյուր նախադասությունը որպես Ճ (Ճիշտ) կամ Ս (Սխալ):
-
Սատանան հայտնի էր որպես Լյուցիֆեր:
-
Սատանան Աստծո ներկայության մեջ իշխանություն ունեցող հոգի էր:
-
Սատանան մտադիր չէր չհնազանդվել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին:
-
Երկնքում ուրախություն էր, երբ Սատանան ցած գցվեց:
-
Սատանան պատերազմում է Աստծո սրբերի հետ:
Երբ ավարտեք թեստը, վերանայեք Վարդապետություն և Ուխտեր 76.25–29 հատվածները, որոնք նկարագրում են մարգարե Ջոզեֆ Սմիթի և Սիդնի Ռիգդոնի տեսիլքը Սատանայի անկման մասին: Համապատասխան փոփոխություններ կատարեք ձեր պատասխաններում, հիմնվելով կարդացածի վրա, և, ապա, ստուգեք դրանք այս դասի վերջում ընդգրկված պատասխանների հետ:
Վարդապետություն և Ուխտեր 76․30-49
Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսնում են տեսիլքում կորստի որդիների տառապանքները
Ո՞վ է դավաճան համարվում պատերազմում: Վարդապետություն և Ուխտեր 76․30-49 հատվածներն այն անհատների մասին են, ովքեր դառնում են Փրկչի դավաճանները: Այս անձիք հայտնի են որպես կորստի որդիներ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76․30-35 հատվածները, տեսնելով, թե որ ընտրություններն են հանգեցնում նրան, որ մարդիկ դառնում են կորստի որդիներ:
Կորստի որդիները տարբերվում են Եկեղեցու այն անդամներից, ովքեր մի ժամանակ ունեցել են ճշմարտության մասին վկայություններ, բայց հետագայում դադարել են ակտիվ լինել և ավետարանի սկզբունքներին հետևել: Կորստի որդիները աններելի մեղք են գործում` մերժելով Սուրբ Հոգին:
Մարգարե Ջոզեֆ Սմիթը աններելի մեղքի մասին ուսուցանել է հետևյալը. «Ի՞նչ պետք է անի մարդը, որ կատարի աններելի մեղք: Նա պետք է ստանա Սուրբ Հոգին, ունենա երկինքները բացված իր համար, և ճանաչի Աստծուն, և հետո մեղք գործի նրա դեմ: Երբ մարդը մեղք է գործում Սուրբ Հոգու դեմ, ապաշխարություն չկա նրա համար: Նա պետք է ասեր, որ արևը չի փայլում, երբ նա տեսնում է այն, նա պետք է մերժեր Հիսուս Քրիստոսին, երբ երկինքները բացվել են նրա համար, և ժխտեր փրկության ծրագիրը, երբ նրա աչքերը բաց են դրա ճշմարտության վրա» (in History of the Church, 6:314).
Աններելի մեղք գործելը պահանջում է հատուկ գիտելիք Փրկչի մասին, որը ձեռք է բերվել Նրա հետ մի սուրբ փորձառության շնորհիվ: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն օգնել է մեզ հասկանալ, թե ինչ է սա նշանակում եկեղեցու շատ անդամների համար. «Սուրբ Հոգու դեմ գործած մեղքը պահանջում է այնպիսի գիտելիք, որ ակնհայտորեն անհնար է սովորական անդամների համար` այդպիսի մեղք գործելը» (The Miracle of Forgiveness [1969], 123).
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.36–38, 44–49 հատվածները, տեսնելով, թե ինչ վիճակում կլինեն կորստի որդիները:
Կորստի որդիները չեն փրկագնվի հոգևոր մահից, կամ երկրորդ մահից, և չեն ժառանգի փառքի որևէ արքայություն հարությունից հետո: Փոխարենը, նրանք հավերժ կտառապեն:
Կորստի որդիների վերաբերյալ տեսիլքի ժամանակ մարգարե Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը սովորեցին հույսի սկզբունքը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.39–43 հատվածները, գտնելով խոսքեր և արտահայտություններ, որոնք ուսուցանում են հետևյալ սկզբունքը. Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով Աստծո բոլոր զավակները, բացառությամբ կորստի որդիներից, կարող են փրկվել` և մեղքից, և մահից:
Սուրբ գրությունների սերտում - Վարդապետություն և Ուխտեր 76․40–41
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.40-41 հատվածները: Քանի որ այս հատվածները սուրբ գրությունների սերտման հատվածներ են, կարող եք նշել դրանք առանձնահատուկ ձևով, որպեսզի կարողանաք հեշտությամբ գտնել հետագայում: Ավետարան բառը նշանակում է բարի լուր:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի կարճ վերնագիր, ամփոփելով բարի լուրերը, որ ուսուցանվում են Վարդապետություն և Ուխտեր 76.40–41 հատվածներում: Այնուհետև գրեք մի քանի նախադասություններ, որոնք նկարագրում են, թե ինչու են այդ բաները բարի լուր հանդիսանում ձեր համար: Կարող եք դուրս գրել այդ հատվածները, տեղադրել մի հարմար տեղ, և հաջորդ մի քանի օրերի ընթացքում աշխատել անգիր սովորել դրանք:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 76.1-49 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.