Սեմինարիա
Մաս 19. Օր 3,Վարդապետություն և Ուխտեր 88.70-141:


Մաս 19. Օր 3

Վարդապետություն և Ուխտեր 88․70-141

Նախաբան

Հայտնության այս մասը Վարդապետություն և Ուխտեր 88, որի վրա կենտրոնացած է այս դասը, ներառում է Տիրոջ հրահանգը քահանայության առաջնորդների մի խմբի համար, որ սովորեն միասին` ուսումնասիրությամբ և հավատքով և ցուցաբերեն սեր ու բարյացակամություն միմյանց նկատմամբ: Տերը նաև գուշակում է Իր Երկրորդ Գալստի նշանները, Հարության կարգը և սատանայի հետ վերջին ու մեծ կռվի շուրջը ծավալվող իրադարձությունները:

Վարդապետություն և Ուխտեր 88․70-117

Տերը պատվիրում է Եկեղեցու երեցներին պատրաստվել իրենց ծառայությանը և հայտնությամբ տալիս է Իր Երկրորդ Գալուստի շուրջը ծավալվող իրադարձությունները:

վերնատուն

Մարգարեների Դպրոցի հանդիպումները տեղի էին ունենում Նյուել Ք.Ուիթնիի խանութի վերևի սենյակում, մինչև կառուցվեց Կիրթլենդի Տաճարը:

1832-33 թվականների ձմռանը Կիրթլենդում, Օհայո, Տերը հրահանգեց մի խումբ քահանաների հավաքվել Մարգարեների Դպրոց կոչված տեղում, որպեսզի պատրաստվեն քարոզել ավետարանը՝ երկրի բոլոր ազգերի համար: Տերը հրահանգեց այս խմբին մնալ Կիրթլենդում և սովորել մեկը մյուսից: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.77-80, փնտրելով, թե Տերը ի՞նչ հրահանգեց անել այս քահանայություն կրողներին, երբ նրանք հանդիպեն: Դուք հավանաբար կցանկանաք նշել ինչ որ կգտնեք դրա վերաբերյալ:

Վարդապետություն և Ուխտեր 82.81-115, որտեղ Տերը հայտնեց մի շարք իրադարձությունների մասին, որոնք կնախորդեն և կհաջորդեն Իր Երկրորդ Գալստին: Նա նաև հայտնեց իրադարձությունների մասին, որ տեղի էին ունենալու Հազարամյակի վերջում:

Տերը հայտնեց, որ մահացածները հարություն կառնեն ըստ իրենց արդարակեցության կարգի: Նրանք ովքեր հարություն կառնեն առաջինը, նրանք են, ովքեր կժառանգեն սելեստիալարքայությունը (տես ՎևՈւ 88.97-98,107): Նրանք, ովքեր հարություն կառնեն երկրորդը, նրանք են, ովքեր կժառանգեն թերեստրիալ արքայությունը (տեսՎևՈւ 88.99): Նրանք, ովքեր ժառանգում են թելեստիալ արքայությունը, հարություն կառնեն Հազարամյակից հետո (տես ՎևՈւ 88.100-101): Վերջապես նրանք, ովքեր «դեռևս կեղտոտ են մնում», ծնվելով այս երկրի վրա դարձան կորստի որդիներ, հարություն կառնեն և կնետվեն դրսի խավարի մեջ (տես ՎևՈւ 88.102,114):

Վարդապետություն և Ուխտեր 88․118-26

Տերը նկարագրում է ուսումնասիրության մի ձև

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում թվարկեք մի քանի բան, որ վերջերս սովորել եք դպրոցում կամ եկեղեցում: Հետո պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս են դպրոցական առարկաների` ինչպես օրինակ մաթեմատիկայի և բնական գիտությունների մասին գիտելիքը տարբերվում ավետարանական առարկաների մասին գիտելիքից: Ինչո՞վ են դրանք նման: (տես ՎևՈւ 88.78-79)

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.118, փնտրելով, թե ինչո՞ւ Մարգարեների Դպրոց հաճախողները պետք է գիտելիք փնտրեին: Դուք հավանաբար կցանկանաք նշել ինչ որ կգտնեք դրա վերաբերյալ: Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ուսումնասիրել «հավատքով» :

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը կարդալիս, նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք կօգնեն ձեզ` ավելի լավ հասկանալ, թե ի՞նչ է նշանակում ուսումնասիրել հավատքով:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Որպես ուսումնասիրողներ, դուք և ես պետք է գործենք և լինենք խոսքը կատարողներ, և ոչ պարզապես լսողներ, ովքեր միայն գործում են, ինչպես իրենց է ասվում: Արդյոք ես և դուք գործողություն կատարող ու հավատքով գիտելիք փնտրող ա՞նձ ենք, թե գործողությունը մեր վրա վերցնող ենք, որ սպասում ենք մեզ սովորեցնեն ու ասեն, թե ինչ անենք:

«Հավատքով ուսումնասիրելը պահանջում է հոգևոր, մտավոր և ֆիզիկական ջանք, ոչ թե պարզապես գիտելիքների պասիվ ընդունում: Մեր հավատքով ոգեշնչված գործերի անկեղծությամբ և հետևողականությամբ է, որ մենք ցույց ենք տալիս մեր Երկնային Հորն ու Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին, որ կամենում ենք սովորել ու ցուցումներ ստանալ Սուրբ Հոգուց:

Հավատքով ուսումնասիրելը պահանջում է «սիրտն ու պատրաստակամ միտքը» (ՎևՈւ 64.34): Հավատքով ուսումնասիրելն արդյունք է այն բանի, որ Սուրբ Հոգին Աստծո խոսքի ուժը տանում է դեպի մեր սիրտը և դնում մեր սրտի մեջ: Հավատքով ուսումնասիրելը ուսուցչից աշակերտին չի կարող փոխանցվել …, այլ ընդհակառակը, ուսանողը պետք է հավատք գործադրի և աշխատի, որպեսզի գիտելիք ձեռք բերի իր համար» (“Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 64):

Մենք կարող ենք հավատքով ուսումնասիրել, երբ եռանդունորեն ու աղոթքով զբաղվենք ավետարանի ուսումնասիրությամբ և ապա գործենք ըստ մեր սովորածի:

Ուշադրություն դարձրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 88.118-ի սկզբում Տերը ցույց տվեց, որ բոլորը չէ, որ հավատք ունեն: Այս հատվածում սովորածն օգտագործելով, ինչպե՞ս կավարտեիք հետևյալ սկզբունքը` մեր հավատքն ուժեղացնելու մասին: Եթե մենք , ապա մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս կաճի:

  1. journal iconՈրպեսզի հասկանաք, թե ինչպես կարելի է այս սկզբունքը կիրառել ձեր կյանքում, կարդացեք հետևյալ իրավիճակներից յուրաքանչյուրը: Հետո, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպե՞ս տվյալ անձնավորությունը յուրաքանչյուր իրավիճակում կարող է փոխվել, որպեսզի սովորի ուսումնասիրելով և հավատքով: Գրեք նաև , թե ինչպես այդ անձնավորության գործողությունները կօգնեին նրան` մեծացնել հավատքը:

    1. Մի երիտասարդ կին կանոնավորապես կարդում է սուրբ գրություններ, բայց նա հազվադեպ է դադար տալիս մտածելու իր կարդացածի մասին: Նա չի կարծում, թե սուրբ գրություններ կարդալն իրեն շատ օգուտ է տալիս:

    2. Մի երիտասարդ տղամարդ հաճախում է Եկեղեցու ժողովներին և հաճույքով մասնակցում դասի քննարկումներին: Երբեմն նա զգում է, որ իր սովորածը մղում է իրեն` փոխել կյանքը, բայց նա սովորաբար չի արձագանքում այդ հուշումներին:

  2. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Երբ եք դուք զգացել, որ ձեր հավատքն աճել է որպես արդյունք այն բանի, որ ջանասիրաբար ձգտել եք սովորել՝ ուսումնասիրելով և հավատքով:

    2. Ինչպե՞ս են ձեր գործողություններն օգնել, որ ձեր հավատքն աճի:

    3. Ի՞նչ պետք է անեք դուք ապագայում, որպեսզի գիտելիք փնտրեք ուսումնասիրելով և հավատքով:

Մարգարեների Դպրոցի մասին ավելի շատ բան իմանալու համար կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.119-20, փնտրելով, թե ինչպես էր Տերը նկարագրում այն տեղը, որտեղ Մարգարեների Դպրոցը պետք է հավաքվեր: Դուք հավանաբար կցանկանաք նշել ինչ որ կգտնեք դրա վերաբերյալ:

Արձագանքելով Տիրոջ պատվիրանին` կառուցել տունը, որ նկարագրված է հատված 119-ում, սրբերն ի վերջո կառուցեցին Կիրթլենդի Տաճարը: Մինչ տաճարը կառուցվում էր, Մարգարեների Դպրոցի հանդիպումները տեղի էին ունենում Նյուել Ք.Ուիթնիի խանութի վերևի սենյակում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.121-26, և պարզեք, թե ինչպես էր Տերն ակնկալում, որ Մարգարեների Դպրոցի եղբայրներն իրենց պահեին : Մտածեք, թե ինչպես վարքագծի այս հատկանիշները կարող են օգնել ձեզ` ուսումնասիրել ավետարանն ինքնուրույն կամ ուրիշների հետ: Գուցե կամենաք խորհել, թե ինչպե՞ս վարքագծի այս հատկանիշները կարող են կիրառվել ձեր կյանքում:

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում «վերջ տալ բոլոր դատարկախոսություններին, ամեն ծիծաղին, … և թեթևամտությանը»(ՎևՈւ 88.121):

Ծիծաղին և դատարկախոսությանը վերաբերող հրահանգները, որ տրվեցին Մարգարեների Դպրոցի մասնակիցներին, նշանակում էր, որ Մարգարեների Դպրոցի մասնակիցները պետք է լինեին ակնածալից սուրբ տեղերում: Այս ժողովները վերջ ի վերջո տեղի էին ունենալու տաճարում:

Ինչպե՞ս կարող է այս խորհուրդներին հնազանդվելը օգտակար լինել այն ջանքերին, որ դուք գործադրում եք սուրբ բաները սովորելիս:

Սակայն այս խորհուրդը չի նշանակում, որ ծիծաղելը մեղք է: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին Եկեղեցու երիտասարդներին ծիծաղի վերաբերյալ ասել է.

Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Դուք կարող եք լավ ժամանակ անցկացնել: Իհարկե դուք կարող եք: Մենք ցանկանում ենք, որ դուք ուրախանաք: Մենք ցանկանում ենք, որ դուք վայելեք կյանքը: Մենք ցանկանում ենք, որ դուք լինեք առողջ և աշխույժ, երգեք և պարեք, ծիծաղեք և երջանիկ լինեք:

Բայց սրա հետ միասին եղեք խոնարհ ու աղոթող, և երկնքի ժպիտները կթափվեն ձեզ վրա» (“A Prophet’s Counsel and Prayer for Youth,” Ensign, Jan. 2001, 11):

Ուշադրություն դարձրեք բոլորըբառի կրկնությանը Վարդապետություն ևՈւխտեր 88.122-ում: Մտածեք, թե ի՞նչ ազդեցություն կունենար դասի վրա, եթե բոլոր ուսանողները մասնակցեին դասին և փորձեին սովորել մեկը մյուսից:

Վարդապետություն և Ուխտեր 88.124-ը ներառում է Տիրոջ հրահանգները քնի վերաբերյալ: Մտածեք, թե ինչպես ավելի քնելը, քան անհրաժեշտ է, կարող է ազդել սովորելու կամ Հոգին զգալու մեր կարողության վրա: (ՎևՈւ 88.124 հատվածը սերտման հատվածների ցանկից է: Գուցե կամենաք նշել դա հատուկ ձևով, որը կօգնի ձեզ գտնել այն հետագայում:)

Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է բավականաչափ քնելը և վաղ արթնանալն օգնել մեզ ավելի լավ սովորել: Մեկ սկզբունք, որ կարելի է գտնել Տիրոջ հրահանգներում Վարդապետություն և Ուխտեր 88.118-26-ում այն է, որ արդար գործելը և դադարել անարդար գործեր անելը կօգնի մեզ սովորել և խրատվել: Դուք կարող եք այս սկզբունքը գրել ձեր սուրբ գրությունների լուսանցքում:

  1. journal iconԿարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.121-26, և որոշեք, թե այդ խորհուրդների ո՞ր կետերը դուք պետք է որդեգրեք՝ ավելի լիառատ ձեր կյանքում: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչո՞ւ եք կարծում, որ Տիրոջ խորհրդին հետևելը և այս բաները կատարելը կարևոր են, որ օգնեն ձեզ` ուսումնասիրել ավետարանը և խրատվել:

scripture mastery icon
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.124:

  1. journal iconՈրպեսզի ձեզ համար հեշտ լինի մտապահել Վարդապետություն և Ուխտեր 88.124, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվարկեք վարքագծի վեց հատկանիշները, որոնք Տերը հրահանգել է դադարեցնել կամ հետևել: Կրկնեք գործողությունների ցուցակը, մինչև կարողանաք անգիր ասել դրանք: Որպեսզի ձեր համար հեշտ լինի մտապահել և կիրառել այս սերտման հատվածների ցանկի խորհուրդը, անգիր ասեք այն ձեր մտքում ամեն անգամ, երբ մասնակցում եք սեմինարիայի կամ Եկեղեցու դասերին և ընտանեկան երեկոյին:

Վարդապետություն և Ուխտեր 88․127-41

Տերը պարզաբանում է Մարգարեների Դպրոցի կարգը

երիտասարդ կանանց դաս

Հիշեք այլ տեղեր, որտեղ դուք ուսումնասիրել եք ավետարանը ուրիշների հետ: Մտածեք, արդյո՞ք կան մարդիկ այդ տեղերում, ում դուք լավ չեք ճանաչում կամ աշխատում եք լավ հարաբերությունների մեջ լինել նրանց հետ: Մտածեք այդ մարդկանցից մեկի մասին, երբ կուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 88.127–41: Մտածեք հետևյալ հարցի մասին. Ինչպե՞ս են ձեր հարաբերությունները, ում հետ դուք ուսումնասիրում եք ավետարանը, ազդում սովորելու և Սուրբ հոգու կողմից խրատվելու ձեր կարողության վրա:

Տերն ակնկալում էր, որ Մարգարեների Դպրոցի անդամները կստեղծեին լավ հարաբերություններ միմյանց հետ, երբ միասին սովորեին : Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 83.128-34, փնտրելով, թե ինչ դեր ունի ուսուցչը Մարգարեների Դպրոցում` հոգևոր կրթության միջավայրի հաստատման գործում: Դուք հավանաբար կցանկանաք նշել ինչ որ կգտնեք դրա վերաբերյալ:

Դասարանի անդամներին ողջունող ուսուցիչ. սա նշանակում է, որ նա բարևեց նրանց, երբ նրանք ներս մտան: Սա ողջույնի հատուկ ձև էր Մարգարեների Դպրոցում: Ի՞նչ եք նկատում ողջունելու կամ բարևելու ձևի մեջ հատված 133-ում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 88.135-37, փնտրելով ուսանողների դերը լավ ուսումնական միջավայր ստեղծելու գործում:

Ինչպիսի՞ հարաբերություններ էր Տերը ցանկանում, որ Մարգարեների Դպրոցի անդամներն ունենային միմյանց հետ: Համաձայն հատված 137-ի, ինչ խոստացավ Տերը, եթե Մարգարեների Դպրոցի անդամները հետևեին Իր ցուցումներին:

Հետևյալը մեկ սկղբունք է, որը մենք կարող ենք սովորել այս հատվածներում. Եթե մենք բարյացակամություն ցուցաբերենք և սիրենք միմյանց, ապա կարող ենք հրավիրել Հոգին` ավետարանը միասին ուսումնասիրելիս:

  1. journal iconՈւսումնասիրեք ողջույնը Վարդապետություն և Ուխտեր 88.133-ում: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս կարող ենք մենք ցուցաբերել «վճռականություն, որը հաստատուն է, անսասան և անփոփոխ՝ լինելու ընկեր» դասարանի կամ ընտանիքի անդամների հետ, ում մենք լավ ենք ճանաչում կամ ջանում ենք սիրել:

    2. Ե՞րբ եք ունեցել փորձառություն ավետարանն ուսումնասիրելու մի միջավայրում, որտեղ բոլորը վճռել էին լինել լավ ընկերներ: Ինչի՞ նման էր դա, կամ ինչ եք կարծում ինչի՞ նման դա կլիներ:

    Մտածեք, թե ինչպես կարող եք դուք զարգացնել վճռականություն` սիրելու նրանց, ում հետ դուք ուսումնասիրում եք ավետարանը: Գուցե կամենաք գրանցել ձեր կողմից զգացած ցանկացած հուշում, որպեսզի ցուցաբերեք բարություն և սեր ձեր համադասարանցիների և ընտանիքի անդամների հանդեպ:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 88.70-141 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և կռահումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.