Մաս 14. Օր 3
Վարդապետություն և Ուխտեր 64․1-19
Նախաբան
1831թ. սեպտեմբերին մարգարե Ջոզեֆ Սմիթը և մի խումբ երեցներ նոր էին վերադարձել Օհայո ուղևորությունից, նվիրագործելու համար հողը և Սիոնում տաճարի տարածքը, կամ Ինդիփենդենսը, Միսսուրի: Ուղևորության ժամանակ երեցները որոշ անհամաձայնություններ և վատ ապրումներ էին ունեցել, սակայն շատերը կարողացել էին հաշտվել մեկը մյուսի հետ: Սեպտեմբերի 11-ին մարգարեն ստացավ հայտնությունը, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 64 բաժնում:
Վարդապետություն և Ուխտեր 64․1-7
Տերը հավաստիացնում է երեցներին ներելու Իր կամեցողության մասին
Մտածեք մի ժամանակի մասին, երբ դուք վիրավորած եք եղել այլ անձի խոսքերից կամ գործողություններից, և թե ինչպես եք վարվել այդ պարագայում:
Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացավ Վարդապետություն և Ուխտեր 64 բաժնում գրված հայտնությունը, նրա և մի խումբ երեցների` Միսսուրիի Ինդիփենդենսից Օհայո վերադառնալուց մոտավորապես մեկ ամիս հետո: Այս երեցները և եկեղեցու մյուս անդամները դժվարություններ էին ունեցել, նրանց մեջ առաջացած անհամաձայնությունների և վատ զգացումների պատճառով: Այս հայտնության մեջ Տերն ասել է. «Ձեր մեջ կան ոմանք, ովքեր մեղանչել են» (ՎևՈւ 64.3): Տիրոջ խոսքերն այս հայտնության մեջ ուսուցանում են մեզ, թե ինչպես վարվենք, երբ մեզ վիրավորում են:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 64.1-4 հատվածները, փնտրելով արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչպես է Տերը վերաբերվել նրանց, ովքեր մեղանչել են: Գրեք դրանք հետևյալ աղյուսակում: (Դուք նաև կարող եք նշել դրանք ձեր սուրբ գրություններում):
-
Վարդապետություն և Ուխտեր 64.1-4 հատվածները ուսուցանում են, որ Տերը գթասիրտ է, ներող և ողորմած: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչու է կարևոր ձեր համար Փրկչի մասին այս սկզբունքը:
Այն ժամանակ, երբ ստացվեց այս հայտնությունը, եկեղեցու որոշ անդամներ, այդ թվում Ջոզեֆ Սմիթի հետ ճամփորդող մի քանի երեցները, սկսել էին քննադատել մարգարեին: Վարդապետություն և Ուխտեր 64.6 հատվածում Տերն անդրադառնում է մարգարեի հանդեպ քննադատությանը, օգտագործելով «մեղադրանք են փնտրել նրա դեմ» արտահայտությունը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 64.5–6 հատվածները, տեսնելով, թե ինչ է ուսուցանել Տերը:
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Ի՞նչ է ասել Տերը Ջոզեֆ Սմիթի մասին:
-
Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից:
Տերը նաև բացատրել է ներման որոշ պայմանները: Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 64.7 հատվածի, ինչ պետք է մենք անենք, որպեսզի ստանանք Տիրոջ ներումը:
Վարդապետություն և Ուխտեր 64․8-19
Տերը պատվիրում է Իր ծառաներին ներել միմյանց:
Եթե ձեզ կծի կամ խայթի մի թունավոր կենդանի, ձեր կարծիքով ինչ ապրումներ դուք կունենաք, ֆիզիկական ցավից բացի: Բոժոժավոր օձերը` թունավոր օձեր են, որ հանդիպում են Ամերիկայում: Բոժոժավոր օձի խայթոցներն առաջացնում են ցավ, այտուց, թմրություն և գունազրկման: Չբուժելու դեպքում, դրանք կարող են հանգեցնել հյուսվածքների անբուժելի վնասվածքի կամ նույնիսկ մահվան:
Յոթանասունից Երեց Մարիոն Դ. Հենքսը խոսել է այն մասին, թե ինչ ընտրությունների առաջ է կանգնում մարդը, երբ նրան խայթում է բոժոժավոր օձը. «Գործողության երկու ընթացք կա, որոնց կարելի է հետևել, երբ կծել է բոժոժավոր օձը: Մարդը կարող է զայրույթով, վախով կամ վրեժխնդրությամբ համակված` հետապնդել այդ արարածին ու սպանել նրան: Կամ, նա կարող է ամենաշտապ կերպով թույնը դուրս հանել իր մարմնից» (“Forgiveness: The Ultimate Form of Love,” Ensign, Jan. 1974, 21):
Ձեր կարծիքով, այս երկու գործողություններից ո՞րն է ավելի իմաստուն։ Ինչո՞ւ:
Երեց Հենքսն ասել է. «Եթե մենք հետամուտ լինենք [երկրորդ] ընթացքին, մենք, ամենայն հավանականությամբ, ողջ կմնանք, սակայն եթե փորձենք հետևել [առաջինին], ապա մենք այդքան երկար չենք ապրի, որ ավարտենք սկսածը» (“Forgiveness,” 21):
Մարդու ընտրությունները բոժոժավոր օձի կծելուց հետո կարելի է համեմատել մեր ընտրությունների հետ, երբ մենք ցավ ենք զգում այլ մարդկան խոսքերի կամ գործողությունների պատճառով: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 64.8 հատվածը, տեսնելով թե ինչ վախճան ունեցան Տիրոջ աշակերտներից մի քանիսը, քանի որ չկամեցան ներել մեկը մյուսին:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչպե՞ս կարող է անձը չարչարվել (կամ ցավ զգալ)` չներելով մյուսներին:
-
Ինչո՞վ է սա նման այն անձի վախճանին, ով հետապնդում է իրեն կծած բոժոժավոր օձին:
-
Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 64.9 հատվածը, գտնելով մյուսներին չներելու մեկ այլ հետևանքը:
Վարդապետություն և Ուխտեր 64.9 հատվածից մենք սովորում ենք, որ եթե մենք չենք ներում մյուսներին, մենք դատապարտված կանգնում ենք Տիրոջ առաջ:
Դասը, որ օգտակար կլինի սովորել այս հատվածից այն է, որ պետք է ներող լինել: Մենք մեծ խաղաղություն ենք ստանում մեր կյանքում, երբ ներում ենք մյուսներին: Կարդալով Յոթանասունից Երեց Դեյվիդ Ի. Սորենսենի խոսքը, մտածեք, թե ինչպես է այն առնչվում այս ճշմարտությանը. «Կարող է շատ դժվար լինել` ներել մեկին մեզ պատճառած վնասի համար, սակայն երբ ներում ենք, մենք մեզ համար ավելի լավ ապագա ունենալու հնարավորություն ենք ստեղծում: Ինչ-որ մեկի սխալ արարքները այլևս չեն վերահսկում մեր ուղին: Երբ մենք ներում ենք ուրիշներին, դա մեզ ազատություն է տալիս ընտրելու, թե ինչպես մենք կապրենք մեր անձնական կյանքը: Ներումը նշանակում է, որ անցյալի խնդիրներն այլևս չեն թելադրում մեր ճակատագրերը, և մենք կարող ենք կենտրոնանալ ապագայի վրա` Աստծո սերն ունենալով մեր սրտերում» («Ներումը դառնությունը սիրով կփոխարինի», Ensign կամԼիահոնա, մայիս 2003 թվական, 12):
Ուշադիր ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 64.10–11 հատվածները, և գտեք ներելու մասին Տիրոջ ուսուցանած լրացուցիչ սկզբունքները:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում բացատրեք, թե ինչպես Վարդապետություն և Ուխտեր 64.10–11 հատվածներից ձեր սովորած սկզբունքները կարող են օգնել մարդուն հետևյալ իրավիճակներում.
-
Մի երիտասարդ աղջիկ վիրավորված և շփոթված է, իմանալով, իր հասակակիցներից ոմանք բամբասանք են անում իր մասին: Ավելի ուշ, այդ մարդկանցից ոմանք ներողություն խնդրեցին, ոմանք` ոչ: Երիտասարդ աղջիկը ներում է նրանց, ովքեր ներողություն խնդրեցին, բայց քեն է պահում մյուսների հանդեպ:
-
Մի երիտասարդ խախտում է պատվիրանը: Նա աղոթում է ներման համար և քննարկում խնդիրն իր եպիսկոպոսի հետ: Սակայն, նույնիսկ երբ եպիսկոպոսը հավաստիացնում է նրան, որ նա լիովին ապաշխարել է, երիտասարդ տղամարդը շարունակում է անարժան զգալ իրեն իր նախկին մեղքի պատճառով:
-
Մի երիտասարդ կին տխուր է և շփոթված` իր հոր արարքների պատճառով: Նա թողել էր իր ընտանիքին։ Հեռանալուց առաջ նա հազվադեպ էր սեր ցուցաբերում իր ընտանիքի հանդեպ և հաճախ կոպիտ էր։ Նա չեր հասկանում, թե ինչու է հայրն այսպես վարվում, և նա զայրույթի զգացումներ է պահում նրա նկատմամբ: Նա գիտի, որ պետք է աշխատի ներել նրան, սակայն չի կարծում, որ կարող է դա անել:
-
Մտածեք, թե արդյոք կա՞ մեկը, ում դուք պետք է ներեք: Երբեմն ծայրահեղ դժվար է լինում ներել մեկին: Կարդալով նախագահ Գորդոն Բ Հինքլիի հետևյալ խորհուրդը, տեսեք, թե ինչ կարող եք անել, եթե աշխատում եք ներել մեկին. «Եթե լինի մեկը, ով պահում է իր սրտում թշնամանքի թունավոր նյութը մեկ ուրիշի նկատմամբ, ես աղերսում եմ ձեզ հետ` խնդրել Տիրոջը ներելու ուժ տալ ձեզ: … Դա կարող է հեշտ չլինել և կարող է արագ տեղի չունենալ: Սակայն, եթե փնտրեք անկեղծ սրտով և զարգացնեք դա, ապա այն կգա» (“Of You It Is Required to Forgive,” Ensign, June 1991, 5):
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է ուժի համար աղոթելն օգնի ձեզ ներել:
Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 64.12–14 հատվածները: Ուշադրություն դարձրեք. Տերն ուսուցանել է, որ ուրիշներին ներելու մեր ընտրությունը չի ազատում նրանց պատասխանատվությունից` իրենց գործողությունների համար: Նրանք, ամեն դեպքում, հաշվետու են Տիրոջն իրենց կատարած սխալմունքների համար:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 64.15–17 հատվածները, և ուշադրություն դարձրեք, որ Տերը մասնավորապես ասել է, որ կների իր ծառաներից երկուսին` Իսահակ Մորլիին և Էդվարդ Պատրիջին, քանի որ նրանք կապաշխարեն իրենց մեղքերից:
Այս դասի սկզբում դուք սովորեցիք, որ Տերը գթասիրտ է, ներող և ողորմած: Ներելով, դուք Նրան ավելի կնմանվեք: Որոշեք, թե ինչպես կարող եք կիրառել այսօր սովորած ներելու սկզբունքները:
Սուրբ գրությունների սերտման հատվածներ. Վարդապետություն և Ուխտեր 64:9–11
Մի քանի րոպե տրամադրեք Վարդապետություն և Ուխտեր 64:9–11 հատվածները բարձրաձայն կարդալու համար: Երբ դուք կրկնեք սուրբ գրության հատվածներն առնվազն հինգ անգամ, դիմեք որևէ մեկին` ձեր եղբորը կամ քրոջը, ծնողին կամ ընկերոջը, ով կօգնի ձեզ անգիր սովորել հատվածները: Արտասանեք սուրբ գրության այս հատվածներն այդ մարդու համար այնքան, մինչև կկարողանաք անգիր ասել դրանք: Բացատրեք այդ մարդուն, թե ինչպես այս հատվածների սկզբունքները կարող են օգնել ձեզ ձեր կյանքի ընթացքում: Ապա խնդրեք այդ անձին ստորագրել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում` այսօրվա մուտքագրվածների տակ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 64.1-19 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.