Մաս 13. Օր 2
Վարդապետություն և Ուխտեր 57
Նախաբան
1831թ հունիսին Տերը պատվիրեց Ջոզեֆ Սմիթին և մյուս երեցներին եկեղեցու համաժողովն անցկացնել Միսսուրիում (տես ՎևՈւ 52): Հնազանդվելով հրահանգին, մարգարե Ջոզեֆ Սմիթը և մյուսները 900 մղոն տարածություն անցան` Օհայոյից Միսսուրի: Երբ Ջոզեֆ Սմիթը ժամանեց Միսսուրի, նա հայտնություն ստացավ, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 57 բաժնում: Այս հայտնությամբ Տերը հայտնեց Սիոն քաղաքի տեղը, կատարելով խոստումը, որը Նա մինչ այդ տվել էր սրբերին (տես ՎևՈւ 52): Տերը նաև հրահանգեց մի քանի անհատների Սիոնը հիմնադրելու նրանց պարտականությունների վերաբերյալ:
Վարդապետություն և Ուխտեր 57․1-6
Տերը հայտնում է Սիոն քաղաքի տեղը
Կարդացեք մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքերը, ավելի լավ հասկանալու համար, թե ինչ էր նա զգում Սիոնը հաստատելու և կառուցելու հետ կապված.
«Հանդիպումը մեր եղբայրների հետ [Օլիվեր Քաուդերիի, Պիտեր Վիթմեր կրտսերի, Զիբա Պետերսոնի և Ֆրեդերիկ Գ Վիլյամսի` բոլորի, ովքեր գնացել էին Միսսուրի որպես միսիոներներ], ովքեր շատ երկար էին սպասել մեր ժամանելուն, փառահեղ էր, և ողողվեց շատ արցունքներով: Եղբայրների համար կարծես լավն ու հաճելին մի տեղ էին միավորվել: Սակայն մեր արձագանքները բազբազան էին, գալով մեզ ծանոթ` արևելքի խիստ զարգացած պետության հասարակությունից, և այժմ, գտնվելով սահմանի վրա, կամ Միացյալ Նահանգների արևմտյան սահմաններում և նայելով խավարում նստածներից գոյացած մեծ անապատին, որքան բնական էր դիտել քայքայումը, ինտելեկտի խղճուկությունը, վայրենությունն ու նախանձախնդրությունը մի ժողովրդի, որոնք գրեթե մեկ դար հետ էին մնացել, և զգալ նրանց, ովքեր թափառաշրջում էին, առանց օգուտ քաղելու քաղաքակրթությունից, առանց գեղագիտության կամ կրոնի; այո, և բացականչել մարգարեների լեզվով. «Ե՞րբ է անապատը ծաղկելու, ինչպես վարդը: Ե՞րբ է կառուցվելու Սիոնն իր փառքի մեջ, և որտե՞ղ է կանգնելու Քո տաճարը, որտեղ պիտի գան բոլոր ազգերը վերջին օրերին»: Մեր անհանգստությունը շուտով ցրվեց, երբ ստացանք հետևյալ [հայտնությունը. ՎևՈւ 57]» (in History of the Church, 1:189):
Մտածեք, թե եղե՞լ է արդյոք, երբ դուք անհամբեր սպասել եք ինչ-որ բանի, ինչպես, օրինակ, մի տոնի կամ ծննդյան օրը նշելուն, միսիայում ծառայելուն, տաճարն այցելելուն, նվեր ստանալուն, կամ սիրված մեկին այցելելուն: Ինչպե՞ս եք զգացել, երբ սպասված իրադարձությունը մոտեցել է: Ինչո՞ւ էր այդ իրադարձությունը կարևոր ձեր համար: Ինչպե՞ս են ձեր գործողություններն արտացոլել ձեր ոգևորվածությունը այս իրադարձության հետ կապված:
Վաղ սրբերից շատերն անհամբեր սպասել էին` իմանալու համար Սիոն քաղաքի ճշգրիտ տեղը: Մինչ կտրվեր Վարդապետություն և Ուխտեր 57 բաժնի հայտնությունը, նրանք կարդացել էին Մորմոնի Գրքում Նոր Երուսաղեմի մասին, որը պիտի գտնվեր Ամերիկյան մայրցամաքում (տես 3 Նեփի 20–21; Եթեր 13): Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով տրված հայտնություններից սրբերն իմացան, որ Սիոնը գտնվելու է Միսսուրիի որևէ մասում (տես ՎևՈւ 52.2, 5, 42):
Հիշեք, որ եկեղեցու անդամների երեք հիմնական խմբեր կանչվեցին ճամփորդել մոտավորապես 900 մղոն դեպի Միսսուրի. մարգարեն և երեցների մի փոքր խումբը (տես ՎևՈւ 52–53), միսիոներների մի խումբ, ովքեր կանչված էին քարոզելու ճանապարհին (տես ՎևՈւ 52), և սրբերը Քոլսվիլից, Նյու Յորք, Նյուել Նայթի առաջնորդությամբ (տես ՎևՈւ 54):
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 57.1-3 հատվածները և նշեք այն տեղը, որտեղ պետք է կառուցվեր Սիոն քաղաքը:
Համաձայն այս հատվածների, որտե՞ր էր գտնվում Ինդիփենդենս քաղաքը Սիոնի նկատմամբ:
Նորից կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 57.3 հատվածը և նշեք, թե ինչը պետք է գտնվի Ինդիփենդենսում, կամ Սիոնի կենտրոնոկան վայրում:
Ձեր սուրբ գրությունների լուսանցքում կարող եք գրել հետևյալ սկզբունքը. Տաճարը Սիոնի կենտրոնական վայրն է:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր կարևոր, որ տաճարը գտնվեր Սիոնի կենտրոնական վայրում:
-
Ինչո՞ւ է կարևոր ունենալ տաճարը մեր կյանքի կենտրոնում:
-
Մտածեք այն բաների մասին, որոնք կարող են շեղել անհատներին տաճարի օրհնությունները ստանալուց: Ի՞նչ կարող է պատահել այն մարդկանց հետ, ովքեր կենտրոնացնում են իրենց կյանքը աշխարհիկի շուրջ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի նպատակ, կենտրոնական մասում նկարելով մի նարգիզ: Ձեր նպատակի կենտրոնում գրեք տաճար բառը: Այնուհետև պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ինչպե՞ս կարող է ձեր կյանքը փոխվել, եթե այն ավելի շատ կենտրոնացած լինի հոգևոր բաների վրա, ինչպես տաճարն է:
-
Երբ տաճարը դասում եք ձեր կյանքի կենտրոնում, ինչպե՞ս է դա օգնում այն կենտրոնացնել Հիսուս Քրիստոսի շուրջ:
-
Կարդացեք հետևյալ խոսքերը օրհնությունների մասին, որոնք կարող եք ստանալ, երբ կենտրոնացնում եք ձեր կյանքը տաճարի վրա: Կարդալիս, նշեք այն օրհնությունները, որոնք դուք ունեցել եք:
«Ձեզ` ովքեր արժանի են և ունակ հաճախելու տաճարը, ես կհորդորեի ավելի հաճախ գնալ այնտեղ: Տաճարը մի վայր է, որտեղ մենք կարող ենք խաղաղություն գտնել: Այնտեղ մենք ստանում ենք ավետարանի հանդեպ մի նոր նվիրվածություն, և պատվիրանները պահելու ավելի ամուր վճռականություն» (Thomas S. Monson, “Until We Meet Again,” Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 113):
«Երբեմն մեր մտքերն այնքան են ծանրաբեռնված խնդիրներով և այնքան շատ հարցեր կան, որոնք միաժամանակ ուշադրության պետք է արժանացնել, որ մենք չենք կարողանում խորը մտածել և պարզ տեսնել: Տաճարում ուշադրությունը շեղող փոշին կարծես նստում է, մեգը և մշուշը ցրվում են, և մենք կարողանում ենք «տեսնել» բաներ, որոնք չէինք կարողանում տեսնել նախկինում և մեր անհանգստություններից ելք ենք գտնում, որը նախկինում չէինք տեսնում» (Boyd K. Packer, “The Holy Temple,” Ensign, Oct. 2010, 35):
«Երբ մենք դիպչում ենք տաճարին և սիրում ենք տաճարը, մեր կյանքն արտացոլում է մեր հավատքը: Գնալով սուրբ տաճար և հիշելով այնտեղ կապած մեր ուխտերը, մենք կկարողանանք տանել ամեն փորձություն և հաղթահարել ամեն գայթակղություն: Տաճարը նպատակ է բերում մեր կյանք: Այն խաղաղություն է բերում մեր հոգիներին» (Thomas S. Monson, “Blessings of the Temple,” Ensign, Oct. 2010, 15):
«Եթե մենք տաճար-գնացող ժողովուրդ ենք, մենք ավելի լավ ժողովուրդ կարող ենք լինել: Ես գիտեմ, ձեր կյանքը մշտազբաղ է: Ես գիտեմ, որ շատ բան ունեք անելու: Ես գիտեմ, որ դուք շատ անելիքներ ունեք: Բայց ես խոստանում եմ, որ եթե դուք գնաք Տիրոջ տուն, դուք կօրհնվեք, կյանքն ավելի լավը կլինի ձեզ համար» (Gordon B. Hinckley, “Excerpts from Recent Addresses of President Gordon B. Hinckley,” Ensign, July 1997, 73):
«Եկեք լինենք տաճար-հաճախող և տաճար-սիրող ժողովուրդ: Եկեք հաճախ գնանք տաճար` որքան ժամանակը, միջոցները և անձնական պայմանները ներում են: Եկեք գնանք ոչ միայն մահացած մեր նախնիների համար, այլև տաճարային երկրպագության անձնական օրհնության համար, սրբության և ապահովության համար, որ տրվում է այդ սրբագործված և նվիրագործված պատերի ներսում: Տաճարը գեղեցիկ վայր է, այն հայտնության և խաղաղության վայր է: Այն Տիրոջ տունն է: Այն սուրբ է Տիրոջ համար: Այն պետք է սուրբ լինի մեզ համար» (Howard W. Hunter, “The Great Symbol of Our Membership,” Ensign, Oct. 1994, 5):
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Վերը նշված ո՞ր օրհնություններն եք դուք ունեցել:
-
Ինչպե՞ս են այդ օրհնություններն ազդել ձեր կյանքի վրա:
-
Խորհեք, թե ի՞նչ կարող եք անել, տաճարը ձեր կյանքի կենտրոնն ավելի լիարժեք դարձնելու համար: Նպատակ դրեք` արժանի մնալ, կամ արժանի դառնալ տաճարային երաշխավորագրին և հաճախել տաճարն այնքան հաճախ, որքան հանգամանքները թույլ են տալիս:
Վարդապետություն և Ուխտեր 57.4-6-ում գրված է, որ Տերը պատվիրեց սրբերին սեփականություն ձեռք բերել Միսսուրիի Ջեկսոն գավառում և նրա շրջակայքում, ինչը հնարավորություն կտար նրանց սկսել Սիոնի հիմնադրումը և տաճարի կառուցումը:
Վարդապետություն և Ուխտեր 57․7-16
Տերը հրահանգում է անհատներին Սիոնը հիմնադրելու նրանց պարտականությունների վերաբերյալ
Պատկերացրեք, թե դուք սրբերի հետ եք Միսսուրիում, երբ Տերը հայտնեց Սիոնի տեղը և ձեզ խնդրվեց մնալ այնտեղ և օգնել Ինդիփենդենսում քաղաքի հիմնադրման գործում: Ինչպե՞ս կզգայիք ձեզ, իմանալով, որ այդպիսի կարևոր պարտականություն ունեք: Ինչպե՞ս կսկսեիք կառուցել քաղաքը Տիրոջ համար: Ո՞վ կուզենայիք, որ օգներ ձեզ` այն կառուցելիս:
-
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 57.7-13: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվարկեք չորս տղամարդկանց անուններ, ում Տերը հանձնարարել էր օգնել Սիոնի հիմնադրմանը և թե ինչ էր նա հանձնարարել նրանցից յուրաքանչյուրին:
Յուրաքանչյուր անձ, ում խորհուրդ էր տրվել հիմնավորվել Միսսուրիում, ուներ պարգևներ և տաղանդներ, որոնք անհրաժեշտ էին Սիոնի հիմնադրման համար: Ցանկության դեպքում կարող եք գրել հետևյալ սկզբունքը ձեր սուրբ գրությունների լուսանցքում. Մենք պետք է օգտագործենք մեր անհատական արժանիքները, որպեսզի օգնենք կառուցել Տիրոջ թագավորությունը, քանի որ նա կոչ է անում մեզ այդպես անել:
Մտածեք ձեր ճանաչած մարդկանց մասին, ովքեր կառուցում են եկեղեցին, օգտագործելով իրենց անձնական արժանիքները, հոգևոր պարգևները, կամ հմտությունները:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Որո՞նք են ձեր արժանիքները:
-
Ինչպե՞ս կարող եք օգտագործել ձեր արժանիքները, որպեսզի օրհնեք ձեր ընտանիքը և եկեղեցին:
-
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 57 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.