Սեմինարիա
Մաս 22․ Օր 4, Վարդապետություն և Ուխտեր 105


Մաս 22. Օր 4

Վարդապետություն և Ուխտեր 105

Նախաբան

Տիրոջ ցուցումներին հնազանդվելով, Մարգարե Ջոզեֆ Սմիթը և շուրջ 200 կամավորներ և նորակոչիկներ կազմավորեցին այն, ինչը հայտնի դարձավ, որպես Սիոնի ճամբար, որը պետք է օգնության հասներ այն Սրբերին, ովքեր արտաքսվել էին Միսսուրիի Ջեկսոն գավառից։ 1834թ․ հունիսի 22-ին, ճամբար դնելով Միսսուրիի Ֆիշինգ գետի վրա, Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 105-ում։ Այդ հայտնության մեջ Տերը հրահանգներ է տվել Սիոնի հողի փրկագնման վերաբերյալ։

Վարդապետություն և Ուխտեր 105․1-19

Տերը պատվիրում է Սրբերին սպասել Սիոնի փրկագնման համար

ջութակահարներ

Պատկերացրեք, որ դուք նվագախմբի անդամ եք։ Երաժշտական կատարման կեսին մի քանի ջութակահարներ որոշում են նվագախմբից առանձին նվագել երաժշտության մեկ այլ էջ։ Դա անելուց անմիջապես առաջ որոշ ֆլեյտահարներ որոշում են ավելի արագ նվագել։ Նույն պահին, ողջ փողային բաժինը միասնական կերպով որոշում է դադարել նվագելուց։

Որպես այդ նվագախմբի անդամ, ի՞նչ ազդեցություն կթողնի ձեզ վրա այդ որոշումները։ Ինչպիսի՞ն կլինի այդ երաժշտական կատարման արդյունքը։ Ինչո՞ւ է նպատակի մեջ միասնական լինելն ու միասին աշխատելը կարևոր նվագախմբի համար, որպեսզի այն գեղեցիկ երաժշտություն թողարկի։

Հիշեք, որ 1834թ․ փետրվարին, Տերը պատվիրեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին և այլ մարդկանց հավաքել նյութական միջոցներ և հավաքագրել կամավորների, որպեսզի օգնեին այն Սրբերին, ովքեր դուրս էին քշվել Միսսուրիի Ջեկսոն գավառից, հետ բերելու իրենց հողերը։ Երբ դուք ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 105, փնտրեք այն, թե ինչ դեր խաղաց միասնությունը Սիոնի հողերը հետ բերելու Սրբերի փորձերի մեջ։

Նախորդ հայտնության մեջ (տես ՎևՈւ 103․30–34), Տերը նշեց Իր ցանկությունն այն մասին, որ 500 կամավորներ միանային Սիոնի ճամբարին։ Եթե 500 հոգի չկարողանային միանալ, 100 կամավորներն այն նվազագույն քանակն էր, որը Նա պահանջում էր։ Սիոնի ճամբարի համար կամավորներ և միջոցներ հավաքագրելու Մարգարե Ջոզեֆ Սմիթի և այլոց ջանքերն այնքան էլ հաջող չէին, որքան որ հույս էր տածվում։ Այն ժամանակ, երբ 1834թ․ մայիսի սկզբներին ճամբարը սկսեց իր երթը, միայն 122 հոգի էին կամավորագրվել գնալու համար։ Սիոնի ճամբարը լրացուցիչ կամավորներ հավաքագրեց Միսսուրիի ճանապարհին։ Երբ, 1834թ․ հունիսի սկզբում, Միչիգան Տարածքից Հայրում Սմիթի և Լայման Ուայթի հավաքագրած նորակոչիկների խումբը հանդիպեց Ջոզեֆ Սմիթի խմբին, Սիոնի ճամբարը կազմված էր միայն 200 տղամարդկանցից, 12 կանանցից և 9 երեխաներից (տես Alexander L. Baugh, “Joseph Smith and Zion’s Camp,” Ensign, Jun. 2005, 45)։

Սիոնի ճամբարի տղամարդկանց միջին տարիքը 29 էր։ Ճամբարի ամենակրտսեր անդամը 14 տարեկան էր, իսկ ամենաավագ անդամը 79 տարեկան։ Ջոզեֆ Սմիթը, ով ընտրվել էր լինելու «Իսրայելի բանակի գլխավոր հրամանատարը», (in History of the Church, 2:39), լոկ 28 տարեկան էր։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 105․7-8, ուշադրություն դարձնելով պատճառներից մեկին, որի համար Եկեղեցու որոշ անդամներ որոշեցին չօգնել Միսսուրիի իրենց ընկերակից Սրբերին։

Եկեղեցու որոշ անդամներ սպասում էին տեսնել, թե արդյոք Աստված կմիջամտի և կօգնի Միսսուրիի Սրբերին, նախքան նրանք կօգնեին կամ կտրամադրեին ֆինանսական աջակցություն իրենց ընկերակից Եկեղեցու անդամներին։ Ձեր կարծիքով, ի՞նչն է սխալ այդ մոտեցման մեջ։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 105․1-6, ուշադրություն դարձնելով, թե ինչպես անհնազանդությունը և միասնության պակասն անդրադարձան Եկեղեցու անդամների վրա։ Օգտակար կլինի բացատրել, որ 4–5 հատվածներում նշված «սելեստիալ արքայության օրենքն» իր մեջ ներառում է բոլոր այն օրենքներն ու սկզբունքները, որոնց մենք պետք է հնազանդվենք, արարողությունները, որոնք մենք պետք է ստանանք և ուխտերը, որոնք մենք պետք է պահենք, որպեսզի ժառանգենք սելեստիալ արքայությունը։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել այդ հատվածներից այն մասին, թե ինչ մենք պետք է անենք, որպեսզի կառուցենք Սիոնը։

    2. Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր միասնությունը և հնազանդությունն անհրաժեշտ Սիոնի կառուցման համար։

    3. Ո՞ր փորձառություններն են օգնել ձեզ հասկանալ Եկեղեցու անդամների միասնական լինելու կարևորությունը։

Նրանք, ովքեր կամավորագրվեցին Սիոնի ճամբարին, իրենց արշավի ընթացքում ունեցան բազում դժվարություններ և հրաշքներ։ Մտածեք, թե ինչպես դուք կարձագանքեիք հետևյալ դժվարություններին․

Սիոնի ճամբարը, անցնելով 4 նահանգների միջով, քայլեց շուրջ 900 մղոն (1,450 կիլոմետր), 45 օր շարունակ՝ օրական ճամփորդելով 20 և 40 մղոն (մոտ 32–64 կիլոմետր)։ Ճամբարի անդամները ենթարկվեցին ոտքերի հիվանդությունների, տոթ և խոնավ եղանակային պայմանների, սննդի պակասի ու անառողջ սննդի հետևանքներին։ (Sես Alexander L. Baugh, “Joseph Smith and Zion’s Camp,” 44; Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 143–44։) Առանձին դեպքերում, ուժգին ծարավը ճամբարի որոշ անդամներին ստիպեց ճահճաջուր խմել, որից մոծակների թրթրուկներն էի դուրս ցցված (երբեմն օգտագործելով իրենց ատամները, որպես ֆիլտրեր), կամ ձիու սմբակների հետքերից անձրևաջուր խմել։ Արշավի ընթացքում, Սիոնի ճամբարին ուրիշները հաճախ սպառնում էին բռնությամբ։ (Sես Church History in the Fulness of Times, 144–45։)

Չնայած իրենց ունեցած դժվարություններին, Սիոնի ճամբարն օրհնված էր ունենալով բազում դժվարություններ և հրաշքներ իրենց արշավի ընթացքում։ Օրինակ, 1834թ․ հունիսյան մի շոգ օր, ողջ օրը ճամփորդելով, ճամբարը առավոտից մնացել էր առանց ջրի։ Մարդկանց և նրանց անասունների տառապանքները տեսնելուց հետո, Մարգարեն մի բահ վերցրեց և ընտրելով մի վայր, փորեց ոչ մեծ մի հոր։ Անմիջապես այն լցվեց ջրով, և այն մնաց լցված նույնիսկ այն բանից հետո, երբ ճամբարի բոլոր անդամներն ու նրանց անասունները հագեցան։

1834թ․ հունիսի կեսերին, Սիոնի ճամբարը ճամբար դրեց Միսսուրիի Ֆիշինգ գետի խառնարանի մոտ։ Հինգ զինված Միսսուրիի բնակիչներ արշավեցին դեպի ճամբար և երդվեցին, որ Սիոնի ճամբարի անդամները «կտեսնեն դժոխքը մինչև լուսացնելը» (History of the Church, 2:103)։ Նրանք ասացին, որ տարբեր գավառներից միավորված ավելի քան 300 հոգուց բաղկացած ամբոխը պատրաստվում էր հատել Միսսուրիի գետը և ոչնչացնել նրանց։ Սիոնի ճամբարի որոշ տղամարդիկ ցանկանում էին կռվել, բայց Մարգարեն խոստացավ, որ Տերը կպաշտպանի իրենց։ Մարգարեն հայտարարեց․ «Հանգիստ կացեք և տեսեք Աստծո փրկությունը» (մեջբերում, Joseph Holbrook, “History of Joseph Holbrook, 1806–1885,” 15, in Church History in the Fulness of Times, 148։)

Fishing River

Ֆիշինգ գետ, Միսսուրի

Միսսուրիի բնակիչների հեռանալուց մի քանի րոպե անց, մի փոքրիկ սև ամպ հայտնվեց երկնքում։ Այն տեղափոխվեց դեպի արևելք, գալարի պես զարգանալով և խավարով լցնելով ողջ երկինքը։ Որոտաց մի ուժեղ անձրևահողմ, կարկուտ, քամի, ամպրոպ և կայծակ։ Սիոնի ճամբարը լքեց իր վրաններն ու ապաստան գտավ մոտակայքում գտնվող մի հին բապտիստական ժողովատանը։ Երբ Ջոզեֆ Սմիթը ներս մտավ, նա բացականչեց․ «Տղանե՛ր, սա ինչ-որ նշանակություն ունի։ Աստված է կանգնած այդ փոթորկի հետևում»։ Ամբոխը, ով ցանկանում էր հատել Միսսուրիի գետը, փոթորկի պատճառով կանգ առավ։ Բուռն փոթորիկը թրջեց ամբոխի զինամթերքը, դարձնելով այն ոչ պիտանի։ Դա նաև վախեցրեց և ցրեց նրանց ձիերին և մի քանի ոտնաչափով բարձրացրեց Ֆիշինգ գետի մակարդակը, խոչընդոտ հանդիսանալով նրանց համար հարձակվելու Սիոնի ճամբարի վրա։ (Sես Church History in the Fulness of Times, 148; տես նաև History of the Church, 2:104–5։)

  1. journal iconԱյդ փորձառությունները ցույց են տալիս այն մեծ և հրաշագործ միջոցները, որոնցով Տերն օգնեց Սիոնի ճամբարին։ Նա նաև օգնեց նրանց փոքր միջոցներով։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում գրեք այն մասին, թե երբ է Տերն օգնել ձեզ կամ որևէ մեկին, ում դուք ճանաչում եք, իրականացնել Նրա նպատակները։

Օհայո, Կիրթլենդից մեկնելուց առաջ, Եկեղեցու ղեկավարները խոստում ստացան Դանիել Դանկլինից, Միսսուրիի նահանգապետից, որ եթե Ջեկսոն գավառի խաղաղության պատասխանատուները չերաշխավորեն Սրբերի անվտանգությունը, նա այլ միջոցներ կօգտագործի օրենքը կիրառելու համար։ Նա նաև ասաց, որ նահանգի ոստիկանները կօգնեն Սրբերին վերադառնալու իրենց տները։ Երբ Սիոնի ճամբարի անդամները ժամանեցին Միսսուրի, նրանք իմացան, որ նահանգապետ Դանկլինը, չի պահի Սրբերին օգնելու իր խոստումը։ (Sես Church History in the Fulness of Times, 135, 146–47։) Չնայած այդ հուսահատեցնող լուրին, Սիոնի ճամբարը շարունակեց գնալ դեպի Ջեկսոն գավառ, սպասելով լրացուցիչ առաջնորդություն Տիրոջից։

Տիրոջից այդ սպասված առաջնորդությունը հայտնության տեսքով եկավ 1834թ․ հունիսի 22-ին, երբ Սիոնի ճամբարը ճամփորդել էր շուրջ յոթ շաբաթ և միայն 10-20 մղոն (մոտ 16–32 կիլոմետր) էր հեռու Ջեկսոն գավառից։ Այդ հայտնությունը գրված է Վարդապետություն և Ուխտեր 105-ում։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 105.9-14, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ ասաց Տերը, որ նրանք պետք է անեին Սիոնը փրկագնելու համար։

ծածկասայլը հրող մարդիկ

Պատկերացրեք, որ դուք Սիոնի ճամբարի անդամ եք։ Այդքան հեռու գալուց հետո, դուք իմանում եք, որ դուք պետք է սպասեք «մի փոքր ժամանակ»՝ Սիոնի փրկագնման համար։ Ինչպե՞ս դուք կզգայիք:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք երկու պատճառներ, որոնք Տերը բերեց Վարդապետություն և Ուխտեր 105.9-14 հատվածներում այն մասին, թե ինչու Սիոնը չի փրկագնվի այդ ժամանակ։ Այդ պատճառներից յուրաքանչյուրի համար բացատրեք, թե ինչը պետք է ուղղվի կամ տեղի ունենա, որպեսզի Սիոնը փրկագնվի և ինչու։

Հիշեք, որ Սիոնի փրկագնումը միայն Սիոնի հողի ունեցվածքի վերականգնումը չէ։ Չնայած նրան, որ Սիոնը ֆիզիկական վայր է, այն նաև մի հասարակություն է, որը կազմված է տարբեր տեսակի մարդկանցից։ Տիրոջ ժողովուրդը պետք է սրբագործվի և դառնա արժանի Սիոնի քաղաքը կառուցելու և ետ պահանջելու համար։

Սիոնի ճամբարի անդամներից շատերն ընդունեցին այդ հայտնության մեջ տրված Տիրոջ ցուցումները, սակայն ոմանք տրտնջացին և կորցրեցին հավատարմությունն այն բանից հետո, երբ իմացան, որ չեն կռվելու Միսսուրիում։ Նրանք չհասկացան, որ Սիոնի ճամբարի հիմնական նպատակը մարտնչելը կամ ոստիկանության ուժերով Ջեկսոն գավառի Սրբերի հողի ունեցվածքի ետ բերումը չէր։ Ճամբարի մարդիկ պատրաստված էին կռվելու, եթե նրանց կյանքը վտանգված լիներ, սակայն Տերը մտադրություն չուներ փրկագնել Սիոնը մարդկանց ուժով (տես ՎևՈւ 103․15–18; 105․14)։ Այս հայտնության արդյունքում, որը հրամայում էր նրանց սպասել և չկռվել, տղամարդկանցից ոմանք բացահայտ կերպով ապստամբեցին, իսկ այնուհետև ուրացության մատնվեցին։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 105․18–19, փնտրելով այն պատճառը, թե ինչու էր Տերը Սիոնի ճամբարին բերել այդքան հեռու, մինչև Միսսուրի, իսկ հետո նրանց ժամանելուց հետո հայտնել, որ նրանք չպետք է այդ ժամանակ վերականգնեին Սրբերին Սիոնի իրենց հողերում։ (Օգտակար կլինի բացատրել, որ հավատքի փորձությունը կարող է վերաբերվել նրան, թե արդյոք մենք կընտրենք վստահել և հնազանդվել Տիրոջն անկախ հանգամանքներից։)

Կարող եք 18–19 հատվածներում նշել այն արտահայտությունները, որոնք ուսուցանում են այն ճշմարտությունը, որ Աստված մեծ օրհնություններ է պատրաստել նրանց համար, ովքեր հավատարիմ են իրենց փորձությունների մեջ։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ե՞րբ եք դուք կամ ինչ-որ մեկը, որին դուք ճանաչում եք, ունեցել հավատքի փորձություն։

    2. Ինչպե՞ս էր հավատքի փորձությունը ապագա օրհնությունների համար նախապատրաստություն հանդիսանում։

Օրհնություններից մեկը, որը Սիոնի ճամբարի շատ անդամներ ստացան, դա Տիրոջ արքայության մեջ ծառայելու հնարավորությունն էր։ 1835թ․ փետրվարին, կազմավորվեց Տասներկու Առաքյալների Քվորումը և Յոթանասունի Առաջին Քվորումը։ Առաջին Առաքյալներից ինը և Յոթանասունի քվորումի բոլոր անդամները ծառայեցին Սիոնի ճամբարում։ (Sես Church History in the Fulness of Times, 151։)

Ջոզեֆ Սմիթ

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, թե ինչ դեր ուներ Սիոնի ճամբարը տղամարդկանց ղեկավար պաշտոններին նախապատրաստելու մեջ․ «Աստված չէր ցանկանում, որ դուք կռվեիք։ Նա չէր կարող կազմակերպել Իր արքայությունը տասներկու տղամարդկանցով՝ բացելու ավետարանի դռները երկրի ազգերի առաջ, և նրանց առաջնորդության ներքո յոթանասուն տղամարդկանցով, որոնք պետք է հետևեին նրանց ուղուն, եթե նա չընտրեր նրանց այն մարդկանց խմբից, ովքեր առաջարկել էին իրենց կյանքը, և ովքեր այնպիսի մեծ զոհաբերություն էին կատարել, ինչպես Աբրահամն էր արել» (History of the Church, 2:182)։

Ավելի ուշ Եկեղեցու ղեկավարներն արտահայտեցին իրենց երախտագիտությունը Սիոնի ճամբարում իրենց ունեցած փորձառությունների հանդեպ։ Օրինակի համար, երբ Բրիգամ Յանգը վերադարձավ Կիրթլենդ, Օհայո, մի մարդ հարցրեց նրան․ «Դե, ի՞նչ շահեցիք Ջոզեֆ Սմիթի հետ դեպի Միսսուրի կատարած այդ անիմաստ ճամփորդությունից»։ Բրիգամ Յանգը պատասխանեց․ «Այն ամենն, ինչի համար մենք գնացել էինք»։ Նա ավելացրեց․ «Այդ արշավի ժամանակ ստացած փորձառությունը ես չեմ փոխի Ջիոգա գավառի ոչ մի հարստության հետ» (in B. H. Roberts, “Brigham Young: A Character Sketch,” Improvement Era, June 1903, 567)։ Այն ժամանակ Կիրթլենդը կազմում էր Ջիոգա գավառի մասը։

Վարդապետություն և Ուխտեր 105․20-41

Տերն ուսուցանում է Սրբերին, թե ինչ պետք է նրանք անեն, մինչև Սիոնը փրկագնվի

Վարդապետություն և Ուխտեր 105․20-37-ում մենք կարդում ենք այն մասին, որ Տերն ասաց Միսսուրիի Սրբերին, թե ինչպես նրանք պետք է արձագանքեն այն հալածանքներին, որոնց նրանք կենթարկվեն, մինչ սպասում են Սիոնի հետագա փրկագնմանը։ Նա պատվիրեց նրանց լինել խոնարհ և խուսափել հակառակություն սերմանելուց։ Նա բացատրեց նրանց, որ նրանք պետք է սրբագործվեն՝ Սիոնի վերջնական փրկագնմանը նախապատրաստվելիս։ Ինչպես Նա ասել է նույն հայտնության մեջ, նրանք պետք է «ուսուցանվեն ավելի կատարյալ ձևով, և փորձ ունենան, և ավելի կատարյալ ձևով իմանան իրենց պարտականությունը, և այն բաները, որոնք [Նա] պահանջում [է] նրանց ձեռքից» (ՎևՈւ 105․10

Այդ հայտնության վերջում Տերը հրահանգում է Սրբերին, ոչ միայն մի բան անել իրենց հալածողների համար, այլ ամբողջ աշխարհի համար։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 105․38–41, ուշադրություն դարձնելով, թե ինչ հրահանգեց Նա նրանց, որ անեն. (Երբ կարդաք, օգտակար կլինի իմանալ, որ կոչ արեք նշանակում է փնտրել, իսկ դրոշը նշան կամ ազդանշան է։)

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացրեք հետևյալ հանձնարարությունները.

    1. Ելնելով Վարդապետություն և Ուխտեր 105․38-41 հատվածների Տիրոջ ուսմունքներից, գրեք մի սկզբունք այն օրհնության մասին, որը կարող ենք ստանալ, եթե մենք ձգտենք խաղաղություն հաստատել ուրիշների հետ։

    2. Թվեք չորս կամ հինգ բաներ, որոնք մեր օրերում Եկեղեցու անդամները կարող են անել, որպեսզի ձգտեն խաղաղություն հաստատել ուրիշների հետ, հատկապես նրանց հետ, ովքեր հալածում են նրանց։

    3. Ընտրեք ձեր թվարկած բաներից մեկը և նպատակ դրեք կիրառել դա ձեր կյանքում:

  2. journal iconԳրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 105 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.