Սեմինարիա
Մաս 24․ Օր 3, Վարդապետություն և Ուխտեր 111


Մաս 24. Օր 3

Վարդապետություն և Ուխտեր 111

Նախաբան

1836թ-ին Եկեղեցին խորապես գտնվում էր պարտքերի մեջ։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներ ճամփորդեցին Սալեմ, Մասաչուսետս, որտեղ նրանք հույս ունեին գումար ձեռք բերել Եկեղեցու պարտքերը մարելու համար։ 1836թ․ օգոստոսի 6-ին, Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 111-ում,որտեղ Տերը հանգստացնում է նրան Սիոնի պարտքերի և բարօրության մտահոգությունների վերաբերյալ։ Տերը նաև Մարգարեին հրահանգներ է տալիս Եկեղեցու ղեկավարների Սալեմում մնալու վերաբերյալ։

Վարդապետություն և Ուխտեր 111

Տերը սփոփանք և հրահանգներ է տալիս Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու այլ ղեկավարներին

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվեք այն մի քանի բաները, որոնք լարվածություն կամ անհանգստություն են պատճառում ձեր կյանքում։

Հետևյալ տեղեկությունը կարդալիս, խորհեք այն լարված իրավիճակի շուրջ, որի մեջ հայտնվել էին Մարգարե Ջոզեֆ Սմիթն ու Եկեղեցու մյուս ղեկավարները․

1836թ․ ամռանը, Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարները մտահոգված էին Եկեղեցու ֆինանսներով։ Նախորդ տարիներին Եկեղեցին ընկավ մեծ քանակությամբ պարտքերի տակ, քանի որ Եկեղեցու ղեկավարները հնազանդվեցին Տիրոջ պատվիրաններին և կառուցեցին Կիրթլենդի Տաճարը, գնեցին հողեր Օհայոում և Միսսուրիում, և ֆինանսավորեցին Սիոնի ճամբարը։ Եկեղեցին նաև գումարի կարիք ուներ, որպեսզի հողեր գներ Միսսուրիի Սրբերի համար, ովքեր ստիպողաբար դուրս էին հանվել իրենց տներից։ 1834թ-ին, Տերը հրահանգեց Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու մյուս ղեկավարներին «վճարել [իրենց] բոլոր պարտքերը» (ՎևՈւ 104․78)։ Սակայն, պարտքերը վճարելու նրանց ջանքերը դժվարացան՝ Միսսուրիի եկամտաբեր աշխատանքների կորստյան պատճառով։ Այդպիսով, Եկեղեցու ղեկավարները բավարար միջոցներ չունեին բավարարելու համար Եկեղեցու պարտատերերի պահանջները։

Եթե դուք լինեիք Եկեղեցու ղեկավար այդ ժամանակ, ինչո՞ւ այդ իրավիճակը կմտահոգեր ձեզ։

Տերը Եկեղեցու ղեկավարներին ասել էր, որ Նա «միջոցներ [կուղարկի նրանց]՝ [նրանց] ազատման համար» (ՎևՈւ 104․80) Եկեղեցու պարտքերի խնդիրներից։ Բացատրեք, որ 1836թ-ին, Եկեղեցու մի անդամ, որի անունը Վիլիամ Բուրգես էր, ժամանեց Կիրթլենդ, Օհայո, և Եկեղեցու ղեկավարներին պատմեց դրամական մեծ հնարավորությունների մասին, որոնք հասանելի էին Սալեմում, Մասաչուսետս։ Նա ասաց, որ դրամը գտնվում էր մի տան նկուղում և որ նա միակ ապրող էակն էր, ով գիտեր այդ գումարների տեղը։

Եթե դուք լինեիք Եկեղեցու ղեկավար այդ ժամանակ, ինչպե՞ս կարձագանքեիք այդ լուրին։

Ջոզեֆ Սմիթը, Սիդնի Ռիգդոնը, Օլիվեր Քաուդերին և Հայրում Սմիթը մեկնեցին Կիրթլենդից 1836թ․ հուլիսի 25-ին, որպեսզի Նյու Յորքում հանդիպեին Եկեղեցու պարտատերերի հետ։ Նյու Յորքում մի քանի օր մնալուց հետո խումբը ճամփորդեց Սալեմ, Մասաչուսետս։ Եղբայր Բուրգեսը հանդիպեց նրանց այնտեղ, սակայն նա ասաց, որ քաղաքն այնքան շատ էր փոխվել այն ժամանակվանից ի վեր, ինչ նա վերջին անգամ եղել էր այնտեղ, որ նա չէր կարողացել գտնել այն տունը, որտեղ պահվում էր դրամը։ Եղբայր Բուրգեսը դրանից կարճ ժամանակ անց մահացավ։

քարտեզ, Միացյալ Նահանգների հյուսիս-արևելք

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ զգացում կունենայիք, երբ Սալեմ ճամփորդեիք այն հույսով, որ միջոցներ կգտնեք Եկեղեցու պարտքերը մարելու համար և ձեր սպասումները չիրականանան։ Ի՞նչ կանեիք դուք:

Եկեղեցու ղեկավարները որոշ ժամանակ անցկացրեցին փնտրելով այն տունը, որն ըստ պատմածի պարունակում էր դրամը։ 1836թ․ օգոստոսի 6-ին, երբ նրանք դեռ գտնվում էին Սալեմում, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 111-ում։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 111.1, փնտրելով, թե ինչպես էր Տերը զգում Սալեմ ճամփորդելու վերաբերյալ։ Անմիտ բառը կարող է մեկնաբանվել, որպես «ոչ մեծ հանցագործության կարգի, թույլ կամ անհեթեթ արարք; մի արարք, որն անհամատեղելի է բանականության թելադրանքի կամ զգուշավորության հիմնական կանոնների հետ» (Noah Webster’s First Edition of an American Dictionary of the English Language, 1828 [1967], “folly”)։ Երբեմն, երբ մարդիկ մասնակցում են անմտությանը, նրանք անկեղծորեն ցանկանում են մի լավ բան անել, նույնիսկ եթե նրանց արարքները սխալ են։

Չնայած Սալեմում դրամի որոնումներն անհաջողության մատնվեցին, Տերը նշեց, որ այդ ճամփորդությունից Իր արքայությունը դեռևս կարող է օգուտ ստանալ։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 111.2, և բացահայտեք, թե համաձայն Տիրոջ խոսքերի, ինչ ուներ Նա Սալեմ քաղաքում։

Ուշադրություն դարձրեք, որ 2-րդ հատվածում Տերն ասաց, որ Նա ժամանակին կհավաքի Սալեմի Իր մարդկանց։ Ջոզեֆ Սմիթը և նրա հետ գտնվող մարդիկ մի քանի շաբաթ անցկացրեցին Սալեմում, և նրանք քարոզեցին ավետարանն այդ այցի ընթացքում։ Հինգ տարի անց Էրաստուս Սնոուն կանչվեց ծառայելու Սալեմում, որտեղ նա կազմավորեց 120 անդամ ունեցող մի ճյուղ (տես Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 170–71

Մեկ ճշմարտություն, որ կարող ենք սովորել Սալեմում ունեցած Ջոզեֆ Սմիթի փորձառությունից և Վարդապետություն և Ուխտեր 111․1–2 հատվածների Տիրոջ ուսմունքներից այն է, որ Տերը կարող է մեր անկեղծ ջանքերից բարիք ի հայտ բերել։

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս կարող է Տերը մեր անկեղծ ջանքերից բարիք ի հայտ բերել, նույնիսկ, եթե դրանք ի սկզբանե սխալմունք էին։

    2. Ինչպե՞ս եք զգում, իմանալով, որ Տերը կարող է բարիք ի հայտ բերել ձեր անկեղծ ջանքերի արդյունքում։

Տերը հրահանգներ տվեց Ջոզեֆ Սմիթին և նրա զուգընկերներին, որպեսզի օգնի նրանց իրականացնել բարի գործեր, քանի դեռ նրանք գտնվում էին Սալեմում, Մասաչուսետս։ Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 111․3–8, փնտրելով, թե ինչ էր Տերը ցանկանում, որ նրանք անեն։ (4-րդ հատվածում «նրանք չեն հայտնաբերի ձեր գաղտնիքները» արտահայտությունը նշանակում է, որ Սալեմի ժողովուրդը Եկեղեցու այդ ղեկավարներին չէր նայի ամոթով։)

Տերը հուշեց Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու այլ ղեկավարներն, թե ինչպես նրանք կիմանան, թե որտեղ կանգ առնել իրենց Սալեմում գտնվելու ժամանակ։ Օգտվելով 8-րդ հատվածից ավարտեք հետևյալ վարդապետական ճշմարտությունը․ Մենք կարող ենք ստանալ Տիրոջ առաջնորդությունը Իր Հոգու և

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն մասին, թե այդ վարդապետությունն ինչպես կարող է օգնել ձեզ առերեսել ձեր կյանքի մտահոգություններն ու դժվարությունները։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 111.9-10, ուշադրություն դարձնելով այն լրացուցիչ հանձնարարությանը, որ Տերը տվեց Ջոզեֆ Սմիթին և նրա զուգընկերներին, քանի դեռ նրանք գտնվում էին Սալեմում։

Մարգարե Ջոզեֆ Սմիթը և այլ տղամարդիկ հետևեցին Տիրոջ խորհրդին՝ «ջանասիրաբար տեղեկացեք քաղաքի առավել հին բնակիչների ու հիմնադիրների վերաբերյալ» (ՎևՈւ 111․9)։ Սալեմում գտնվելու ժամանակ նրանք այցելեցին պատմական վայրեր։ Այդ այցելությունների ժամանակ նրանք իմացան, որ Սալեմի, Մասաչուսետս, և Նոր Անգլիա տարածքի մոտակայքի բնակիչներից ոմանք, կրոնական անհանդուրժողականության և մոլեռանդության արդյունքում հալածվել և սպանվել են։ (Sես History of the Church, 2:464–65։) Այդ իրադարձությունները Ջոզեֆ Սմիթին դրդեցին գրել իր պատմության մեջ․ «Ե՞րբ պետք է մարդ դադարի պատերազմել մարդու դեմ, և խլել [կամ վերցնել] նրանից իր իսկ խղճի թելանդրանքով Աստծուն երկրպագելու նրա սրբազան իրավունքները»։ (History of the Church, 2:465)։

ձեռագիր պատմություն

Հատված Ջոզեֆ Սմիթի պատմությունից

Ավելի ուշ, Մարգարեն հայտարարեց, որ Եկեղեցու հիմնական համոզմունքներից մեկն այն է, որ թույլ էր տալիս բոլոր մարդկանց կիրառել կրոնական ազատության իրավունքները (տես Հավատո Հանգանակ 1․11

Չնայած նրան, որ Ջոզեֆ Սմիթը և նրա զուգընկերները ձեռք չբերեցին այն դրամը, որն իրենց կարծիքով կարող էին գտնել Սալեմում, բայց նրանք այդ ճամփորդության արդյունքում ձեռք բերեցին այլ գանձեր։ Դրանց թվում են գիտության գանձերը և այդ տարածքի այն մարդիկ, ովքեր հետագայում մկրտվեցին և հաստատվեցին որպես Եկեղեցու անդամներ։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 111․11, փնտրելով այդ հայտնության մեջ տրված Տիրոջ վերջին ցուցումը։ (Պատվիրել բառն այնպես, ինչպես օգտագործված է 11-րդ հատվածում նշանակում է կարգավորել։)

Շարունակեք հետևյալ սկզբունքը ելնելով նրանից, թե ինչ սովորեցիք 11-րդ հատվածիցԵթե մենք և խուսափում ենք , ապա Տերը բոլոր բաները կկարգավորի :

  1. journal iconՊատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս կարող եք իմաստուն լինել ձեր որոշումներում։

    2. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ Տերը «կպատվիրի բոլոր բաները ձեր բարիքի համար» (ՎևՈւ 111․11

    3. Ե՞րբ եք տեսել այդ սկզբունքի օրինակները:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նայեք այսօրվա դասի հանձնարարություն 1-ը՝ այն բաների ցուցակը, որոնք առաջացնում են լարվածություն կամ անհանգստություն ձեր կյանքում։ Մեկ կամ երկու նախադասությամբ բացատրեք, թե ինչ սովորեցիք Վարդապետություն և Ուխտեր 111 բաժնի ձեր ուսումնասիրությունից, որը կարող է օգնել ձեզ դժվարությունների հանդիպելիս։

  3. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 111 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.