Սեմինարիա
Մաս 16․ Օր 4, Վարդապետություն և Ուխտեր 76.50–80


Մաս 16. Օր 4

Վարդապետություն և Ուխտեր 76․50-80

Նախաբան

Այն բանից հետո, երբ մարգարե Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսիլքում տեսան Որդու փառքը, Լյուցիֆերի անկումը և կորստի որդիների վիճակը, նրանց ցույց տրվեցին այն մարդիկ, ովքեր կմասնակցեն արդարների հարությանը. սելեստիալ և թերեստրիալ թագավորությունների բնակիչները:

Վարդապետություն և Ուխտեր 76․50-70

Տերը հայտնում սելեստիալ փառքը ստանալու օրհնությունների պահանջները

Նկար
John Johnson home

Այն տունը, որտեղ ստացվել է հայտնությունը` գրված Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում:

Աստվածաշնչի թարգմանության վրա աշխատելիս 1832թ. փետրվարի 16-ին մարգարե Ջոզեֆ Սմիթը ոգեշնչված փոփոխություններ կատարեց Հովհ. Ե.29 հատվածի բառերին, կապված արդարների և անարդարների հարության հետ (տես ՎևՈւ 76.15–17): Նա և Սիդնի Ռիգդոնը խորհում էին արդարների հարության և անարդարների հարության վերաբերյալ Հովհաննեսի տված նկարագրի շուրջ, երբ նրանք ստացան տեսիլքն, ընդգրկված Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.50 հատվածը, տեսնելով, թե կորստի որդիների տեսիլքից հետո, ում տեսան Ջոզեֆ Սմիթն ու Սիդնի Ռիգդոնը: (Կարդալիս, ձեր համար օգտակար կլինի իմանալ, որ արդար բառը նշանակում է արդարակյաց: Դուք կարող եք գրել այս սահմանումը ձեր սուրբ գրությունների լուսանցքում` Վարդապետություն և Ուխտեր 76.50 հատվածի կողքին):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.70 հատվածը, և գրքում նշեք, թե ովքեր էին այն առաջին խմբի մարդիկ, ում տեսան Ջոզեֆը և Սիդնին, որ պետք է հարություն առնեն արդարների հարության ժամանակ: Որպես այս տեսիլքի մի մաս` Տերը հայտնեց նրանց հատկանիշները, ովքեր պետք է ժառանգեն սելեստիալ արքայությունը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք Սելեստիալ անձնավորություն դառնալը վերնագիրը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.51–53 հատվածները, և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրված վերնագրի տակ թվեք այս հատվածներում նկարագրված այն մարդկանց հատկանիշները, ովքեր ժառանգելու են սելեստիալ արքայությունը: Փորձեք գտնել առնվազն չորս հատկանիշ:

Որպեսզի ավելի լավ հասկանաք այն արտահայտությունները, որ գտել եք, օգտակար կլինի իմանալ, որ «ընդունեցին Հիսուսի մասին վկայությունը»` (ՎևՈւ 76.51) դա անձնական հայտնությամբ վկայություն ձեռք բերելն է, որ Հիսուս Քրիստոսը Փրկիչն է, և կյանքում այդ վկայությանը համաձայն գործելն է: «Հաղթել հավատքով» (ՎևՈւ 76.53) նշանակում է հաղթել փորձություններն ու մեղքերը` գործադրելով հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ: Անձը «կնքվում է խոստումի Սուրբ Հոգով» (ՎևՈւ 76.53), տես նաև ՎևՈւ 132.7), երբ Սուրբ Հոգին հաստատում է, որ ստացած քահանայության արարողությունները և կապած ուխտերը ընդունելի են Աստծուն: Այս հաստատումը կախված է անձի հավատարմությունից:

  1. Որպեսզի ավելին իմանաք սելեստիալ անձի հատկանիշների մասին, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք տրված մեկ կամ մեկից ավել հարցերին:

    1. Ի՞նչ եք արել, որպեսզի վկայություն ստանաք Հիսուս Քրիստոսի մասին և ամուր պահեք այդ վկայությունը:

    2. Ի՞նչ կարող եք անել, որ ավելի լավ ստանաք վկայություն` Հիսուս Քրիստոսի մասին:

    3. Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստանալը և Նրա պատվիրանները պահելը օգնում մարդուն ավելի արժանի դառնալ սելեստիալ արքայությանը:

Նկար
Jesus Christ

Բացի նրանից, որ Տերը հայտնեց սելեստիալ արքայությունը ժառանգողների հատկանիշներից մի քանիսը, Նա նաև որոշ օրհնություններ նկարագրեց, որ կստանան սելեստիալ արքայության բնակիչները: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.54–68 հատվածները և պարզեք, թե որոնք են այս օրհնությունները: Կարող եք գրքում նշել այն օրհնությունները, որոնք հատկապես նշանակալից են ձեզ համար:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.69–70 հատվածները, տեսնելով, թե ինչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր արժանի են սելեստիալ արքայությանը: Կարդալիս օգտակար կլինի ձեզ համար իմանալ, որ կատարյալ բառը 69 հատվածում չի նշանակում անթերի, այլ նշանակում է ամբողջական: (Մատթեոս Ե.48 տողատակի բ ծանոթագրությունը բացատրում է, որ մեկ այլ թարգմանությունները հունարենից «ամբողջական, ավարտուն, լիովին զարգացած» բառերն են):

Մինչդեռ բոլոր պատվիրանները պահելու մեր լավագույն ջանքերը չեն դարձնում մեզ կատարյալ, սակայն մեր ջանքերը հնարավոր են դարձնում մեզ համար ստանալ Փրկչի շնորհը և մաքրված լինել Նրա արյունը հեղելու միջոցով` կատարյալ քավությամբ ՎևՈւ 76.69): Մեզանից յուրաքանչյուրը կարող է կատարյալ լինել Հիսուս Քրիստոսի միջոցով և կարող ենք մեր ընտանիքներով վեհացման արժանանալ սելեստիալ արքայության ամենաբարձր աստիճանում (Մորոնի 10.32-33): Այս ճշմարտությունը կարող է խրախուսել մեզ պահել պատվիրանները և ստանալ փրկության արարողությունները, որպեսզի մենք կարողանանք ստանալ այդ մեծ օրհնությունները: Այդպիսով, մենք կարող ենք կատարյալ դառնալ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Կարող եք գրել այս սկզբունքը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում` «Սելեստիալ անձնավորություն դառնալը» վերնագրի տակ:

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Ինչպե՞ս են Վարդապետություն և Ուխտեր 76.69–70 հատվածներում ուսուցանվող սկզբունքները ամրացնում ձեր հավատքը և ոգեշնչում ձեզ վեհացման ձգտել սելեստիալ արքայությունում:

    2. Ինչպե՞ս կարող են այս հատվածներում ուսուցանվող սկզբունքները օգնել մեզ հաղթահարել հուսահատությունը, երբ մենք ձգտում ենք սելեստիալ փառքի:

Վարդապետություն և Ուխտեր 76․71-80

Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսիլքում տեսնում են թերեստրիալ արքայությունը

Եթե դուք հարցնեք ձեր ընկերներին, թե արդյո՞ք նրանք հավատում են, որ կարող են ժառանգել սելեստիալ արքայությունը` վերադառնալ և հավերժ ապրել Երկնային Հոր հետ իրենց ընտանիքներով, ձեր կարծիքով, նրանցից քանի՞սը կասեն, թե հավատում են, որ կարող են: Դուք հավատո՞ւմ եք, որ դուք կարող եք ժառանգել սելեստիալ արքայությունը:

Նախագահող Եպիսկոպոսության Եպիսկոպոս Ջոզեֆ Լ. Վիրթլինը վկայել է. «Մենք բոլորս սելեստիալ արքայության թեկնածուներ ենք» (in Conference Report, Apr. 1952, 118): Դուք կարող եք գրել այս խոսքերը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կամ ձեր սուրբ գրքի լուսանցքում:

Թեպետ բոլոր մարդիկ սելեստիալ արքայության թեկնածուներն են, ոմանք չեն ընտրում իրագործել իրենց պոտենցիալը: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.71 հատվածը, և գրքում նշեք, թե տեսիլքում հաջորդիվ ինչ տեսան մարգարե Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են սուրբ գրություններն օգտագործում լուսնից արտացոլված լույսի և անմիջապես արևից արտացոլված լույսի տարբերությունը, խորհրդանշելով սելեստիալ և թերեստրիալ արքայությունների տարբերությունը: Թեև սելեստիալ և թերեստրիալ արքայությունների բնակիչները ընդգրկված են արդարների հարության մեջ, նրանք, որվքեր ձեռք են բերում սելեստիալ մարմիններ հարություն կառնեն ավելի մեծ փառքով և օրհնություններով, քան նրանք, ովքեր ձեռք են բերում թերեստրիալ մարմիններ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76.72–80 հատվածները, տեսնելով, թե ինչպես են տարբերվում թերեստրիալ արքայության բնակիչները սելեստիալ արքայության բնակիչներից:

Վերանայեք Վարդապետություն և Ուխտեր 76.71–79 հատվածները, և գրքում նշեք այն, ինչ կգտնեք նրանց մասին, ովքեր կժառանգեն թերեստրիալ արքայությունը: «Հիշեք, որ միայն Աստված, որ գիտի յուրաքանչյուր անհատի սիրտը, կարող է կատարել անհատների վերջին դատը» (տես Հայտնություն Ի.12; 3 Նեփի 27.14; ՎևՈւ 137.9) (Հավատքին հավատարիմ․ ավետարանական վկայակոչում [2004], 90)։ Միայն Տերը կարող է իմանալ մեր սիրտը, մենք պետք է զգույշ լինենք, և չդատենք` թե մեր կարծիքով, մյուսները որ արքայությունը կժառանգեն:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ ինչպե՞ս են որոշ մարդիկ այսօր կուրանում մարդկանց խորամանկությամբ:

Մի նշանակալից տարբերություն, որ ունեն սելեստիալ և թերեստրիալ արքայությունները ժառանգող մարդիկ, այն է, թե ինչպես են նրանք վարվում Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայություններով: Նրանք, ովքեր ժառանգելու են թերեստրիալ արքայությունը, «անվեհեր չեն Հիսուսի վկայության մեջ» (ՎևՈւ 76.79): Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին բացատրել է.

Նկար
Elder Bruce R. McConkie

Ի՞նչ է նշանակում անվեհեր լինել Հիսուսի վկայության մեջ:

«Դա խիզախ և համարձակ լինելն է, օգտագործելը մեր ամբողջ ուժը, էներգիան և ունակությունը` աշխարհի հետ պատերազմում, հաղթելու հավատքի բարի պայքարը: «Անվեհեր լինելու հիմնաքարը արդարակեցության նպատակի համար հնազանդությունն է ամբողջ ավետարանի ամբողջ օրենքին:

Հիսուսի վկայության մեջ քաջ լինելը` անխախտ համոզմունքով հավատալն է Քրիստոսին և Նրա ավետարանին: Դա իմանալն է [ճշմարտացիության] իսկությունը և երկրի վրա Տիրոջ աշխատանքի սրբությունը:

Սակայն դա ամբողջը չէ: Դա ավելին է, քան սոսկ հավատալը և իմանալը: Մենք պետք է լինենք աշխարհի գործիչներ, ոչ թե միայն լսողներ: Դա միայն շուրթերի աշխատանք չէ, դա միայն խոստովանել չէ բերանով Փրկչի աստվածային Որդի լինելու մասին: Դա հնազանդությունն է և հարմարվողականությունը և անձնական արդարակեցությունը:

Հիսուս Քրիստոսի վկայության մեջ անվեհեր լինելը մինչև վերջ համբերելն է»: (2 Նեփի 31.20:) Դա նշանակում է ապրել մեր կրոնով, կիրառել այն, ինչ քարոզում ենք, պահել պատվիրանները» (“Be Valiant in the Fight of Faith,” Ensign, Nov. 1974, 35):

Մեզանից յուրաքանչյուրը պոտենցիալ ունի հասնելու սելեստիալ արքայությանը` մեր կատարած ընտրությունների շնորհիվ: Ինչպես ուսուցանվում է սուրբ գրություններում, որոնք դուք ուսումնասիրեցիք այս դասին. Եթե քաջ լինենք Հիսուսի վկայության մեջ, մենք կարող ենք հասնել Աստծո սելեստիալ արքայությանը: Ավելացրեք այս սկզբունքը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում` «Սելեստիալ անձնավորություն դառնալը» վերնագրի տակ:

  1. Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.

    1. Մտածեք մեկի մասին, ում ճանաչում եք և կարծում եք, որ նա քաջ է Հիսուսի Քրիստոսի վկայության մեջ: Ո՞ր հատկանիշներն ու գործողություններն են ցույց տալիս նրա քաջությունը:

    2. Ի՞նչն է օգնել ձեզ քաջ լինել Հիսուս Քրիստոսի վերաբերյալ ձեր վկայության մեջ:

  2. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 76.50–80 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և գաղափարներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.

Տպել