Մաս 2. Օր 2
Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.21-26
Նախաբան
1820թ. Առաջին Տեսիլքը ստանալուց հետո Ջոզեֆ Սմիթը կիսվեց իր փորձառությամբ մի քարոզչի հետ, ով մերժեց նրա վկայությունը: Համայնքում ուրիշները նույպես սկսեցին խույս տալ և հալածել երիտասարդ Ջոզեֆին: Հասարակական մեծ դիրք ունեցող մարդիկ դուրս եկան իրենց սահմաններից` հասարակայնորեն քննադատելու նրան: Անկախ այս հակադրությանը` Ջոզեֆ Սմիթը հավատարիմ մնաց իր վկայությանը:
Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.21-23
Ջոզեֆ Սմիթին ուղղված հալածանքներն ուժեղանում են
Նախագահ Գորդոն Բ. Հինքլին կիսվել է փորձառությամբ, որը նա ունեցել է, երբ որպես երիտասարդ միսիոներ ծառայում էր Լոնդոնում, Անգլիա: Երբ դուք կարդաք նրա պատմությունը, խորհեք, թե ինչ կարող էիք դուք անել, եթե լինեիք այս երիտասարդ տղամարդու փոխարեն:
«Մի գիշեր, երբ առատ անձրև էր գալիս, [մի երիտասարդ տղամարդ եկավ] մեր տուն: Նա թակեց դուռը և ես նրան ներս հրավիրեցի:
Նա ասաց. «Ես պետք է խոսեմ ինչ-որ մեկի հետ: Ես շատ միայնակ եմ:
Եվ ես ասացի. «Ի՞նչ խնդիր ունեք»:
Եվ նա ասաց. «Երբ գրեթե մեկ տարի առաջ ես միացա Եկեղեցուն, հայրս ասաց, որ դուրս գամ իր տանից և երբեք չվերադառնամ: Եվ ես երբեք չվերադարձա»:
Նա շարունակեց. «Մի քանի ամիս անց կրիկետի ակումբը, որի անդամն էի ես, հանեց ինձ իր ցուցակից, զրկելով ինձ այն տղաների հետ ընկերակցելու հնարավորությունից, ում հետ ես մեծացել էի և ում հետ ես շատ մտերիմ էի և ընկերական»:
Ապա նա ասաց. «Անցած ամիս իմ տնօրենը հեռացրեց ինձ աշխատանքից, քանի որ ես այս եկեղեցու անդամ էի, և ես չեմ կարողանում մեկ այլ աշխատանք գտնել:
Եվ այն աղջիկը, ում հետ ես հանդիպում էի տարի ու կես, անցած գիշեր ասաց, որ երբեք չի ամուսնանա ինձ հետ, քանի որ ես մորմոն եմ» (“The Loneliness of Leadership” [Nov. 4, 1969], 3, speeches.byu.edu):
Դուք երբևէ զգացե՞լ եք, որ ձեզ հետ վատ են վերաբերվել կամ քննադատել են ձեր կրոնական համոզմունքների պատճառով: Ի՞նչ եք զգացել այդ պահին:
Չնայած, որ Ջոզեֆ Սմիթը մեծապես օրհնվեց, քանի որ նա հավատարիմ մնաց Առաջին Տեսիլքի իր վկայությանը, նա նույնպես բազմիցս փորձվեց: Այսօրվա ուսումնասիրության ժամանակ խորհեք, թե ինչ կարող եք սովորել իր վկայության դեմ ցուցաբերված հակադրության դեմ Ջոզեֆ Սմիթի արձագանքից, որը կարող է օգնել ձեզ այժմ կամ հետագայում մի օր ձեզ հանդիպած հակադրության ժամանակ:
Ջոզեֆ Սմիթ-Պատմությունում Մարգարեն նկարագրում է որոշ հակադրություններ, որոնց նա հանդիպել է իր վկայության պատճառով: Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.21-23, և փնտրեք բառեր կամ արտահայտություններ, որոնք օգնում են ձեզ հասկանալ, թե ինչ փորձառություն է նա ունեցել: Համաձայն հատված 22-ի, ո՞վ էր հիմնականում ներգրավված Ջոզեֆ Սմիթին հալածելում: Երբ դուք խորհում եք Ջոզեֆ Սմիթի տարիքի և կյանքի պայմանների մասին, ձեր կարծիքով, այս մարդկանց կողմից ցուցաբերված հալածանքներն ինչո՞ւ էին առանձնապես դժվար նրա համար:
Ուշադրություն դարձրեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.20 հատվածի վերջին մասի արտահայտության վրա, որը սկսվում է «Կարծես թե …» բառերով։ Այս բառերից սկսած կարդացեք հատվածի մնացած մասը, փնտրելով, թե ինչու Ջոզեֆ Սմիթը ունեցավ այս հալածանքները: Ըստ Ջոզեֆի, ինչո՞ւ նա տարավ այդպիսի մեծ հալածանքներ այդքան երիտասարդ տարիքում:
Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.24-26
Չնայած Ջոզեֆ Սմիթին ատում և հալածում են, նա հավատարիմ է մնում իր վկայությանը
Խորհեք սուրբ գրություններում գտնվող հավատքի և վկայության մասին տարբեր պատմությունների շուրջ: Կա՞ մեկ այլ անձնավորություն սուրբ գրություններում, ում հատկանիշները կամ վկայության զորությունը ձեզ շատ հիացնում է:
-
Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.24, և գտեք սուրբ գրություններից այն անձնավորությանը, ում մասին Ջոզեֆ Սմիթը հիացմունքով է խոսում և նմանեցնում է իրեն այն հալածանքների պատճառով, որոնց նա էր հանդիպել: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս էր Ջոզեֆ Սմիթին օգնում Պողոս Առաքյալի հետ ընդհանուր բաներ ունենալը տեսնելը:
-
Ի՞նչ կարող ենք մենք սովորել դժվար մարտահրավերները հաղթահարելու մասին Ջոզեֆ Սմիթի օրինակից, երբ նա ուսումնասիրում և խորհում էր Պողոսի փորձառությունների մասին:
-
Մենք կարող ենք սովորել, որ դժվար պահերին մենք կարող ենք ուժ ստանալ սուրբ գրությունների հավատարիմ անհատների օրինակներից: (Դուք կարող եք գրել այս սկզբունքը ձեր սուրբ գրությունների լուսանցքում Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.24-ի կողքին:)
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն ժամանակի մասին, երբ ձեզ ամրացրել է սուրբ գրությունների հավատարիմ անհատի փորձառությունն ուսումնասիրելը:
Այս տարի Վարդապետություն և Ուխտերի ձեր ուսումնասիրության ժամանակ դուք կհանդիպեք շատ անձնավորությունների, ում կարող եք նմանեցնել ձեզ և ում օրինակներին դուք կարող եք հետևել, որպեսզի ստանաք ձեզ անհրաժեշտ ուժը:
Խորհեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.25-ի հետևյալ արտահայտության շուրջ. «Ես տեսել էի տեսիլք. ես գիտեի դա և գիտեի, որ Աստված գիտի դա, և չէի կարող ուրանալ»:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ի՞նչ է ձեզ ուսուցանում Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.25-ի արտահայտությունը Առաջին Տեսիլքի վերաբերյալ Ջոզեֆ Սմիթի վկայության մասին:
-
Ինչպե՞ս դուք կարող եք ամրացնել Առաջին Տեսիլքի մասին ձեր վկայությունը:
-
-
Վերանայեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.24, ապա ուսումնասիրեք 25 հատվածը, փնտրելով լրացուցիչ վարդապետություններ և սկզբունքներ, որոնք կարող են օգնել ձեզ, երբ դուք հանդիպեք հակադրության կամ զգաք, որ գայթակղվում եք տատանվելու ձեր վկայության մեջ: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր գտած լրացուցիչ ճշմարտությունները:
-
Ընտրեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.24-25-ում ձեր գտած ճշմարտություններից մեկը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին, հենվելով ձեր ընտրած ճշմարտության վրա․
-
Ինչպե՞ս է Մարգարե Ջոզեֆ Սմիթը լուսաբանել այս ճշմարտությունն իր կյանքում:
-
Ինչպե՞ս կարող է այս ճշմարտւոթյունն օգնել ձեզ:
-
Այս ճշմարտությամբ ապրելն ինչպե՞ս կարող է ազդել ձեր ընտրությունների վրա, կամ ինչպե՞ս է այս ճշմարտությամբ ապրելն արդեն իսկ ազդել ձեր կյանքի վրա:
-
Ահա մի քանի լրացուչիչ վարդապետություններ և սկզբունքներ, որոնք դուք կարող էիք գտնել Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.24-25-ում. Աստծուց ստացած գիտելիքը ճշմարիտ է նույնիսկ այն դեպքում, եթե աշխարհը մերժում է այն: Մեզ պետք է ավելի շատ անհանգստացնի, թե ինչ է Աստված մտածում մեր մասին, քան այն, թե ինչ են մտածում մարդիկ: Եթե նույնիսկ մեզ ատում և հալածում են մեր վկայությունների համար, մենք պետք է հավատարիմ մնանք դրանց:
Կրկին խորհեք Նախագահ Հինքլիի պատմության շուրջ, որը մի երիտասարդի մասին էր, ով ապրում էր Լոնդոնում, Անգլիա, ով հանդիպել էր մեծ հակադրության իր կրոնական համոզմունքների պատճառով: Նախագահ Հինքլին շարունակել է իր պտմությունը.
«Ես ասացի. «Եթե սրա համար այդքան թանկ եք վճարել, ինչո՞ւ չեք հեռացել Եկեղեցուց և վերադարձել ձեր հոր տուն և կրիկետի ակումբ և այն աշխատանքին, որն այդքան մեծ նշանակություն ուներ ձեր համար և այն աղջկա համար, ում կարծում եք, որ սիրում եք»:
Նա ոչինչ չասաց, և լռությունը կարծես շատ երկար տևեց: Ապա, գլուխն առնելով ափերի մեջ, նա շարունակ հեծկլտում էր: Ի վերջո, նա նայեց ինձ իր արցունքների միջից և ասաց. «Ես չկարողացա դա անել: Ես գիտեմ, որ սա ճշմարիտ է, և եթե այն պահանջեր ինձանից իմ կյանքը, ես երբեք չէի կարողանա հրաժարվել դրանից»:
Նա վերցրեց իր թաց գլխարկը և քայլեց դեպի դուռը և փողոց, որտեղ անձրև էր գալիս. միայնակ և դողդոջուն և վախով լի, սակայն վճռական: Մինչ ես նայում էի նրան, ես մտածեցի խղճի մենակության, վկայության մենակության, հավատքի մենակության և Աստծո Հոգու մխիթարության մասին» (“The Loneliness of Leadership,” 3–4):
Ընտրեք ձեր նշած ճշմարտություններից մեկը և նպատակ դրեք կիրառել այդ ճշմարտությունը ձեր կյանքում: (Դուք կարող եք գրել այս նպատակը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:)
Վերջում կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.26, և փնտրեք հետևյալ սկզբունքները, որոնք ներկայացնել է Ջոզեֆ Սմիթը. Գործելով սուրբ գրություններում ուսուցանված սկզբունքների համաձայն, մենք կարող ենք վկայություն ձեռք բերել դրանց ճշմարտացիության մասին: Եթե դուք գործեք համաձայն այն վարդապետության կամ սկզբունքի, որի մասին դուք գրել եք, ձեր վկայությունը կամրանա և դուք կկարողանաք հաղթահարել հակադրությունը կամ դժվարությունները, որոնց կարող եք հանդիպել:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Ջոզեֆ Սմիթ-պատմություն 1.21-26 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.