Սեմինարիա
Մաս 3․ Օր 3, Վարդապետություն և Ուխտեր 5


Մաս 3. Օր 3

Վարդապետություն և Ուխտեր 5

Նախաբան

Չնայած, որ 1820թ. ամռան ընթացքում Մարտին Հարրիսը կորցրել էր Մորմոնի Գրքի 116 ձեռագիր էջերը, նա ցանկանում էր աջակցել Մորմոնի Գրքի առաջ գալուն: 1829թ. մարտին Ջոզեֆ և Էմմա Սմիթներին այցելելու համար Մարտինը ծրագրում էր ճամփորդել Նյու Յորքի իր տնից դեպի Հարմոնի, Փենսիլվանիա: Այնուամենայնիվ, Մարտինի կինը` Լյուսի Հարրիսը, վշտանում էր, որ իր ամուսինը ժամանակ ու գումար էր նվիրաբերում Մորմոնի Գրքի հրատարակման համար: Նա նաև բարկացած էր Ջոզեֆ Սմիթի վրա, քանի որ նա մերժել էր ոսկե թիթեղները տեսնելու նրա խնդրանքը: Նա օրինական բողոք ներկայացրեց Ջոզեֆ Սմիթի դեմ և հավաքեց մի շարք մարդկանց, ովքեր հոժար էին վկայելու, որ նա խաբել էր թիթեղների գոյության մասին: Բացի Ջոզեֆի դեմ ներկայացված սպառնալից հայցից, այս մարդիկ զգուշացրեցին Մարտին Հարրիսին, որ եթե նա չմիանար նրանց, վկայելու Ջոզեֆ Սմիթի ենթադրվող խաբեության և խարդախության մասին, Մարտինը նույնպես կմեղադրվի և կմիանա Ջոզեֆին բանտում:

Մինչ այդ պահը Մարտինը երբեք անձամբ չէր տեսել ոսկե թիթեղները, չնայած, որ նա գործել էր որպես Ջոզեֆի դպիր: Ջոզեֆի տուն հասնելուց հետո Մարտինը ցանկություն հայտնեց ստանալու ավելի մեծ ապացույց ոսկե թիթեղների իրականության վերաբերյալ: Թիթեղները տեսնելու վերաբերյալ Մարտինի խնդրանքը լսելուց հետո Ջոզեֆը հարցրեց Տիրոջը և ստացավ Վարդապետություն և Ուխտեր 5-ի հայտնությունը: Այս հայտնությունում Տերը հայտարարում է, որ երեք վկաներ կկանչվեն Մորմոնի Գրքի մասին վկայելու համար և տեղեկացրեց Մարտինին, թե ինչ պետք է նա անի, որ որակվի այս երեք վկաներից մեկը լինելու համար:

Վարդապետություն և Ուխտեր 5․1-22

Տերը հայտարարում է, որ Նա առաջ կբերի Իր խոսքը վերջին օրերում և ականատեսները կվկայեն

Ջեզ երբևէ խնդրե՞լ են վկա լինել: Ի՞նչ է պահանջվում գիտակ վկա լինելու համար: Աշխարհի պատմության մեջ կա՞ որևէ իրադարձություն, որը դուք կցանկանայիք անձամբ տեսնել: Եկեղեցու պատմության մեջ կա՞ որևէ իրադարձություն, որը դուք կցանկանայիք տեսնել: Ինչո՞ւ:

Այս դասի ներածությունից դուք իմացել եք, որ Մարտին Հարրիսը ցանկանում էր տեսնել ոսկե թիթեղները: Դուք երբևէ ունեցե՞լ եք ոսկե թիթեղները տեսնելու ցանկություն: Ինչո՞ւ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 5.1-3, և փնտրեք, թե ինչպես Տերն ասաց Ջոզեֆ Սմիթին պատասխանել Մարտին Հարրիսի խնդրանքին: Համաձայն այս հատվածների, ինչո՞ւ Ջոզեֆ Սմիթը չէր կարող Մարտին Հարրիսին ցույց տալ թիթեղները:

ոսկե թիթեղներ

Դուք երբևէ խորհե՞լ եք, թե ինչու Տերը թույլ չտվեց, որ ոսկե թիթեղները ցուցադրվեին աշխարհի առջև: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է ցանկություններից գոնե մեկը, թե ինչու մարդիկ պիտի ցանկանային տեսնել թիթեղները. «Սովորաբար, երբ [մարդիկ] … լսում են Մորմոնի Գրքի առաջ գալու պատմությունը, նրանք հարցնում են, թե արդյոք թիթեղները գտնվում են որևէ թանգարանում, որտեղ նրանք կարող են տեսնել այն: Նրանցից ոմանք, ովքեր ունեն գիտական կրթություն, [հայտնում են իրենց կարծիքը], որ եթե գիտնականները կարողանային տեսնել և քննել թիթեղները և սովորեին կարդալ դրանք, ապա նրանք կվկայեին Մորմոնի Գրքի ճշմարտության և Ջոզեֆ Սմիթի արժանահավատության մասին, և ողջ աշխարհն այդ ժամանակ դարձի կգար» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:40):

Երբ դուք կարդաք Վարդապետություն և Ուխտեր 5.5-10, փնտրեք, թե ինչու Տերն ասաց Ջոզեֆ Սմիթին չցուցադրել թիթեղներն աշխարհի առջև:

Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 5.7, նրանք, ովքեր չէին հավատում Ջոզեֆ Սմիթի միջոցով հայտնված Տիրոջ խոսքերին, չէին հավատա, ույնիսկ եթե նրանք տեսնեին թիթեղները:

  1. journal iconՀիմնվելով Վարդապետություն և Ուխտեր 5.5-10-ից ձեր սովորածի վրա, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի նախադասություն այն մասին, թե ինչու Տերը չցանկացավ, որ Ջոզեֆ Սմիթը ցուցադրեր թիթեղներն աշխարհի առջև:

Վարդապետություն և Ուխտեր 5.10 մենք սովորում ենք, որ Տերը կանչեց Ջոզեֆ Սմիթին, որ հայտներ Իր խոսքն այս ժողովրդին: Սա մի կոչում էր, որը հատուկ նախատեսված էր մարգարե Ջոզեֆ Սմիթի համար: Դուք կարող եք նշել բառերը, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը Վարդապետություն և Ուխտեր 5.10-ում:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե, ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր վկայություն ունենալ այս ճշմարտության մասին:

Նախքան այս վկայության ստանալը, Մարտին Հարրիսը դատարան էր կանչվել Նյու Յորքում, որ վկայեր խաբեության մեղադրանքի և կեղծիքի վերաբերյալ Ջոզեֆ Սմիթի դեմ: Մարտինը համարձակորեն վկայեց Ջոզեֆ Սմիթի ազնվության և էության մասին և դատավորին ասաց. «Ինչ վերաբերվում է թիթեղներին, որոնք նա հայտարարում է, որ ունի, եթե դուք չեք հավատում դրան, այլ շարունակում եք դիմակայել ճշմարտությանը, այն մի օր միջոց կհանդիսանա ձեր հոգիները դատապարտելու համար» (in Lucy Mack Smith, History of Joseph Smith by His Mother, ed. Preston Nibley [1958], 146): Մարտինի վկայությունը լսելուց հետո դատավորը մերժեց Ջոզեֆ Սմիթի դեմ հարուցված գործը:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 5.11, և փնտրեք, թե ինչ ասաց Տերը, որ Նա կաներ, որպեսզի աջակցեր Մորմոնի Գրքի մասին Մարգարե Ջոզեֆ Սմիթի վկայությանը: Այս հատվածից մենք սովորում ենք, որ Տերը հայտարարեց, որ Երեք Վկաների վկայությունը կկանգնի որպես Մորմոնի Գրքի ճշմարտացիության ապացույց: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 5.11-15, փնտրելով, թե ինչ կլսեն, կտեսնեն և կպարտավորվեն անել Երեք Վկաները: Կարդալիս կարող եք նշել այն, ինչ կբացահայտեք:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ հարցերի վերաբերյալ ձեր ունեցած մտքերը.

    1. Ինչպե՞ս կարող է Մորմոնի Գրքի թիթեղների վերաբերյալ երեք լրացուցիչ վկաների վկայությունն օգտակար լինել մեկի համար, ով Եկեղեցու անդամ չէ:

    2. Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունն օգտակար լինել մեկի համար, ով Եկեղեցու անդամ է:

Ի լրացում վկայություն բերելում Ջոզեֆ Սմիթին և Երեք Վկաներին առաջնորդելուն, Տերը պատրաստեց այլ միջոցներ, որոնց օգնությամբ մենք կարող ենք իմանալ Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 5.16, և փնտրեք, թե ինչ է Տերը խոստանում նրանց, ովքեր հավատում են Մորմոնի Գրքին:

Հիմնվելով ձեր կարդացածի վրա, լրացրեք հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք հավատանք Տիրոջ խոսքերին, : (Դուք կարող եք նաև գրել լրացված սկզբունքը ձեր սուրբ գրություններում հատված 16-ի կողքին:)

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը խոսել է Մորմոնի Գրքի վերաբերյալ վկայություն ստանալու և դրանով կիսվելու մեր անձնական պարտավորության մասին. «Մեզանից յուրաքանչյուրը պետք է ստանա Մորմոնի Գրքի վերաբերյալ իր անձնական վկայությունը Սուրբ Հոգու միջոցով: Այնուհետև, մեր վկայությունը, զուգորդված Մորմոնի Գրքի հետ, պետք է կիսենք ուրիշների հետ, որպեսզի նրանք նույնպես Սուրբ Հոգու միջոցով իմանան դրա ճշմարտացիության մասին» (“The Book of Mormon and the Doctrine and Covenants,” Ensign, May 1987, 84)։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալներից մեկը կամ երկուսն էլ.

    1. Մորմոնի Գրքի վերաբերյալ ձեր անձնական վկայությունը

    2. Ինչ կարող եք դուք անել, որ ձեռք բերեք կամ ամրացնեք ձեր վկայությունը, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 5.21-22, «Ջոզեֆ» անունը փոխարինելով ձեր իսկ անունով: Խորհեք, թե ինչպես դուք կարող եք խուսափել «մարդկային համոզմունքներին» տրվելուց:

Ի՞նչ խոստացավ Տերը, որ Ջոզեֆ Սմիթը կստանար, եթե նա հավատարիմ լիներ, եթե նույնիսկ նա «սպանվեր»:

Վարդապետություն և Ուխտեր 5.23-35

Մարտին Հարրիսը կարող է կանչվել որպես Երեք Վկաներից մեկը, եթե նա ապաշխարի

Ի՞նչ է անհրաժեշտ էլեկտրական լամպն աշխատացնելու համար:

ջահ և լամպ

Բացի էլէկտրականության առկայությունից, մենք պետք է լամպը տեղադրենք ջահի մեջ, ջահը միացնենք էլեկտրականությանը և ապա միացնենք լույսը: Ճիշտ ինչպես մի քանի քայլ է պահանջվում լամպը միացնելու համար, Մարտին Հարրիսը սովորեց, որ մի քանի քայլ կպահանջվի թիթեղների առնչությամբ վկայություն ստանալու համար, ինչը նա ցանկանում էր ստանալ Տիրոջից:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 5.23–24, և գտեք ևս մեկ խոստում, որը Տերը տվեց Մարտին Հարրիսին: Երբ դուք կարդաք, փնտրեք եթե բառը և գտեք մի քանի քայլեր կամ պայմաններ, որոնք հետևում են այդ բառին: Լրացրեք հետևյալ նախադասությունը, հիմնվելով ձեր կարդացածի վրա. Եթե Մարտին Հարրիսը , ապա Տերը կշնորհեր նրան թիթեղները տեսնելու հնարավորությունը, ինչը որ նա ցանկանում էր: Այս խոստման միջոցով Տերը Մարտին Հարրիսին հնարավորություն էր տալիս լինելու Մորմոնի Գրքի վկա:

Խոստումը, որը Տերը տվել է Մարտին Հարրիսին Վարդապետություն և Ուխտեր 5.24 -ում, նաև վերաբերվում է մեզ. Եթդ մենք անկեղծությամբ աղոթենք խոնարհաբար և հավատքով, ապա մենք կարող ենք ստանալ պատասխաններ համաձայն մեր արդար ցանկությունների:

Խորհեք, թե ինչ է նշանակում աղոթել խոնարհաբար, հավատքով և անկեղծորեն: Մտածեք այն մասին, թե երբ եք դուք լսել կամ ասել աղոթք, որը դուք զգացել եք, որ ասվել է այս ձևով: Ինչո՞վ էր այս աղոթքը տարբերվում մնացած աղոթքներից, որոնք դուք լսել կամ ասել էիք:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 5.25-26, և փնտրեք, թե ինչ էր ակնկալում Տերը, որ Մարտին Հարրիսն աներ Մորմոնի Գրքի վկա դառնալուց հետո: Ապա կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 5.27-28, 32, և գտեք լրացուցիչ խորհուրդ և նախազգուշացումներ, որոնք Տերը տվեց Մարտին Հարրիսին:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ Տերը խորհուրդ տվեց և նախազգուշացրեց Մարտին Հարրիսին անել:

    2. Ի՞նչ ասաց Տերը, որ կպատահեր Մարտին Հարրիսի հետ, եթե նա չխոնարհեցներ իրեն և «վկայություն չստանար» (ՎևՈՒ 5.32) Տիրոջից:

    3. Ինչպե՞ս մենք կարող ենք Վարդապետություն և Ուխտեր 5.32 խորհուրդը վերագրել մեզ:

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 5 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.