Սեմինարիա
Մաս 5, Օր 2, Վարդապետություն և Ուխտեր 18


Մաս 5. Օր 2

Վարդապետություն և Ուխտեր 18

Նախաբան

Հայտնությունը Վարդապետություն և Ուխտեր 18-ում տրվել է 1829 թվականի հունիսին, անմիջապես հետո, երբ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը շնորհեցին Մելքիսեդեկյան Քահանայություն Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: Նրանց այցելությունը շեշտեց Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հիմնադրման գործում Առաքյալների կարևոր դերը: Վարդապետություն և Ուխտեր 18.1–16­ը կենտրոնացած է այն կոչումների վրա, որոնք Օլիվեր Քաուդերին և Դեյվիդ Ուիթմերը ստացան՝ լինելու Հիսուս Քրիստոսի ծառաներ և ուրիշներին ապաշխարություն քարոզելու համար: Վարդապետություն և Ուխտեր 18.17–47 հատվածներն ուսուցանում են մեզ վրա Հիսուս Քրիստոսի անունը վերցնելու կարևորության մասին: Տերը նաև նշեց Տասներկու Առաքյալների կոչման առաջ գալու և այն ցանկության մասին, որը նրանք կունենային «սրտի ողջ նվիրվածությամբ» իրենց վրա վերցնելու Փրկչի անունը (ՎևՈւ 18.27): Տերն Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին տվեց հատուկ պատասխանատվություն «փնտրելու և գտնելու Տասներկուսին» (ՎևՈւ 18.37):

Վարդապետություն և Ուխտեր 18․1–5։

Տերն ուսուցանում է ինչպես կառուցել Իր Եկեղեցին

Դուք երբևէ զգացե՞լ եք երկրաշարժի նեղությունը և ավերումը: 1989 թվականի հոկտեմբերի 17-ին՝ երեկոյան 5:04 րոպեին, (ըստ Ռիխտերի սանդղակի 6.9 բալի ուժգնությամբ) մի հզոր երկրաշարժ հարվածեց Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի, Սան Ֆրանցիսկոյի տարածքին Հազարավոր տներ վնասվեցին կամ ավերվեցին: Տներից մի քանիսը լավ էին երևում դրսից, բայց մասնագետները խոտանեցին դրանք, որովհետև հիմքերը ճեղքված էին կամ ոչ ապահով: Ի՞նչպիսի մտահոգություններ կունենայիք դուք, ապրելով անապահով հիմքով տանը:

church building diagram

Ինչպես արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 18 բաժնում, Տերը հայտնեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին, թե ինչպես կառուցեին Իր Եկեղեցին ապահով հիմքի վրա: Այս հայտնության սկզբում Տերն անդրադարձավ այն բաներին, որոնք Օլիվեր Քաուդերին գրել էր, ի նկատի ունենալով այն խոսքերը Մորմոնի Գրքի, որոնք Օլիվերը գրի էր առել, մինչ ծառայում էր որպես գրագիր Մարգարե Ջոզեֆ Սմիթի համար:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18.2–5, և նշեք թե ինչ էր գրված Մորմոնի Գրքում, որոնց վրա Տերը պատվիրեց Իր ծառաներին հիմնել Եկեղեցին:

Տիրոջ հրահանգներից մենք իմանում ենք Տիրոջ ճշմարիտ Եկեղեցու մի գլխավոր հատկանիշ: Լրացրեք հետևյալ սկզբունքը, որը հիմնված է այս հատվածներում տրված հայտնության վրա. Ճշմարիտ Եկեղեցին կառուցվում է .

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է հետևյալը հիմքի և վեմի մասին.

Ջոզեֆ Սմիթ

«Քրիստոսը Եկեղեցու գլուխն էր, գլխավոր անկյունաքարը, հոգևոր վեմը, որի վրա կառուցված էր Եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան [տես Մատթեոս ԺԶ.18, Եփեսացիս Բ.20]: Նա կառուցեց Թագավորությունը, ընտրեց Առաքյալներ և կարգեց նրանց Մելքիսեդեկյան Քահանայության, տվեց նրանց զորություն [քահանայության բանալիներ] սպասավորելու Ավետարանի արարողություններում» ( Եկեղեցու Նախագահների Ուսմունքները՝ Ջոզեֆ Սմիթ [2007], 139):

Հիսուսն Իր ուսմունքներում ասում է «Այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթիլ նրան»: [Մատթեոս 16.18:] Ի՞նչ վեմ: Հայտնություն» (Ուսմունքներ. Ջոզեֆ Սմիթ, 195):

Տերը հատուկ խոստում տվեց Իր ծառաներին, եթե նրանք Իր Եկեղեցին կառուցեն Իր ավետարանի ապահով հիմքի վրա: Կարդացեք Վարդապետություն Ուխտեր 18.5, և գտեք Տիրոջ խոստումը:

Վարդապետություն և Ուխտեր 18․6–16 ։

Օլիվեր Քաուդերին և Դեյվիդ Ուիթմերը կանչվում են քարոզելու ապաշխարություն

Ինչպե՞ս կնկարագրեիք հոգևոր և բարոյական մթնոլորտը ներկա աշխարհում, որտեղ մենք ապրում ենք: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18.6, և նշեք, թե ինչպես է Տերը նկարագրում աշխարհը: Ներկայացրեք Տիրոջ վճիռը աշխարհի աճող անօրինության հանդեպ, որն արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 18.9-ում:

Մտածեք ձեր տան մի իրի մասին, որը համարում եք արժեքավոր: Դուք մոտավորապես գիտե՞ք, թե որքան փող արժե այդ իրը: Առարկայի արժեքը հաստատելու ուղիներից մեկը գինը որոշելն է, որն ինչ որ մեկը կամենում է վճարել դրա համար: Մարդ կարող է հայտարարել, որ ինչ որ առարկա արժե որոշակի փողի գումար, բայց այդ գինը ճիշտ է միայն այն դեպքում, եթե մեկ այլ անձնավորություն կամենում է վճարել այդ գումարը այդ առարկայի համար:

Ո՞րն է հոգու արժեքը: Վարդապետություն և Ուխտեր 18.10-ն ուսուցանում է անձնավորության արժեքն Աստծո աչքում: Կարդացեք այս հատվածը, որոնելով թե ի՞նչ է Տերը հայտարարել մեր արժեքի մասին:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե, ձեր կարծիքով, ինչու եք դուք այդպիսի մեծ արժեք ներկայացնում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի համար:

Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը բացատրել է մեր արժեքը մեր Երկնային Հոր համար: «Աստված տեսնում է ձեզ ոչ միայն որպես մահկանացու էակ մի փոքրիկ մոլորակի վրա, որն ապրում է մի կարճ ժամանակահատված՝ Նա տեսնում է ձեզ որպես Իր զավակի: Նա տեսնում է ձեզ որպես այն էակը, որը կարող եք և նախատեսված եք դառնալու: Նա ուզում է, որ դուք իմանաք, որ կարևոր եք Նրա համար» («Դուք կարևոր եք նրա համար», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 22):

Յուրաքանչյուր հոգի կարևոր է Տիրոջ համար, և Եկեղեցու առաջնորդները հաճախ Հոգուց առաջնորդվելով սպասավորում են մեկ որոշակի անձի: Օրինակ՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հետևեց Հոգու հուշումներին և փոխեց ուղերձը, որը նա պատրաստել էր, որպեսզի խոսեր մի աղջկա հետ գերագույն համաժողովի ժամանակ.

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Իմ ձախ կողմի պատշգամբում ես տեսնում եմ երևի տաս տարեկան մի գեղեցիկ աղջիկ: Սիրելի փոքրիկ, ես չգիտեմ քո անունը կամ թե որտեղից ես եկել: Սակայն , ես գիտեմ այս՝ քո ժպիտի անմեղությունը և քո աչքերի քնքուշ արտահայտությունը համոզեցին ինձ մի կողմ դնել ապագա մի ժամանակի համար այն ուղերձը, որը ես պատրաստել էի այս առիթով: Այսօր ես զգում եմ, որ պետք է խոսեմ քեզ հետ»:

Նախագահ Մոնսոնը կիսվեց մի փորձառությամբ, որն ամրապնդել էր երեխաների հանդեպ Հիսուս Քրիստոսի տածած մեծ սիրո վերաբերյալ իր ըմբռնումը: Նա խոսեց 10 տարեկան Քրիսթալ Մեթվինի մասին, որն իր ընտանիքի հետ ապրում էր Շրեվփորթ Լուիզիանա Ցցում: Քրիսթալին ախտորոշել էին քաղցկեղ, որը տարածվել էր մինչև նրա թոքերը: Մեթվինների ընտանիքը չհուսահատվեց, այլ փոխարենը ծրագրեց թռիչք դեպի Սոլթ Լեյք Սիթի: Քրիսթալը կկարողանար օրհնություն ստանալ Բարձրագույն Իշխանավորներից մեկի կողմից: Մեթվինները Եղբայրներից ոչ մեկին անձնապես չգիտեին, այսպիսով, բացելով Քրիսթալի առջև բոլոր Բարձրագույն Իշխանավորների մի նկար, դիպվածային ընտրություն կատարվեց: Լիովին պատահաբար ընտրվեց իմ անունը:

Քրիսթալը երբեք չկատարեց այդ թռիչքը դեպի Սոլթ Լեյք Սիթի: Նրա վիճակը վատթարացավ: Վախճանը մոտենում էր: Բայց նրա հավատքը չտատանվեց: Իր ծնողներին նա հարցրեց. «Ցցի համաժողովը չի՞ մոտենում»: Միթե՞ չի նշանակված Բարձրագույն Իշխանավոր: Իսկ ինչո՞ւ ոչ Եղբայր Մոնսոնը: Եթե ես չեմ կարող գնալ նրա մոտ, Տերը կարող է ուղարկել նրան ինձ մոտ:

Այդ ընթացքում Սոլթ Լեյք Սիթիում, անտեղյակ այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում Շրեվփորթում, մի խիստ անսովոր իրավիճակ ստեղծվեց: Շրեվփորթի Լուիզիանա ցցի համաժողովի օրերին ինձ հանձնարարված էր գնալ Էլ Պասո՝ Տեխաս: Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնը կանչեց ինձ իր գրասենյակ և բացատրեց, որ մյուս եղբայրներից մեկը որոշ նախապատրաստական աշխատանք էր կատարել Էլ Պասո ցցի բաժանման վերաբերյալ: Նա հարցրեց, թե ես դեմ չէի լինի, եթե մեկ ուրիշը նշանակվեր իմ փոխարեն գնալու Էլ Պաստո, իսկ ինձ հանձնարարվեր մեկ այլ վայր: Իհարկե, ոչ մի խնդիր չկար, ինձ համար լավ էր ցանկացած վայր: Ապա Նախագահ Բենսոնն ասաց. «Եղբայր Մոնսոն, ես հուշում եմ զգում, որ դու պիտի այցելես Շրեվփորթ Լուիզիանա ցիցը»: Հանձնարարությունն ընդունվեց: Եկավ հաջորդ օրը: Ես ժամանեցի Շրեվփորթ:

Այդ շաբաթ օրվա կեսօրը ժողովներով էր լցված: …Ներողություն հայցող տոնով Ցցի Նախագահ Չարլզ Ֆ. Քեյգլը հարցրեց, թե արդյոք իմ ժամանակը թույլ կտար, որ օրհնություն տրվեր քաղցկեղով տառապող տաս տարեկան մի աղջկա: Նրա անունն էր Քրիսթալ Մեթվին: Ես պատասխանեցի, որ եթե հնարավոր լինի, ես կկամենայի անել դա, այնուհետև հարցրեցի թե նա համաժողովո՞ւմ էր լինելու, թե Շրեվփորթի հիվանդանոցում էր: Գիտենալով, որ ժամանակը խիստ սեղմ էր ծրագրված, Նախագահ Քեյգլը գրեթե շշուկով ասաց, որ Քրիսթալը գամված էր անկողնուն իր տանը՝ ավելի քան ութսուն մղոն Շրեվփորթից հեռու:

Ես ստուգեցի այդ երեկոյի համար և հաջորդ առավոտվա համար ժողովների ժամանակացույցը, նույնիսկ իմ ետարձի թռիչքի ժամը: Պարզապես ազատ ժամանակ չկար: Մի տարբերակի առաջարկ եկավ միտքս: Չէ՞ինք կարող հիշել փոքրիկին համաժողովի մեր հրապարակային աղոթքներում: Տերն անշուշտ կհասկանար: Այս հիմնավորմամբ մենք առաջ գնացինք ժամանակացույցով նախատեսված ժողովներին:

Երբ այս խոսքը հաղորդվեց Մեթվինների ընտանիքին, նրանք ըմբռնումով մոտեցան, բայց կար նաև մի փոքր հիասթափություն: Միթե՞ Տերը չէր լսել իրենց աղոթքները: Միթե՞ նա չէր ապահովել , որ Եղբայր Մոնսոնը գար Շրեվփորթ: Ընտանիքը կրկին աղոթեց, խնդրելով մի վերջին շնորհ, որ իրենց թանկագին Քրիսթալը իրականացներ իր ցանկությունը:

Հենց այն պահեին, երբ Մեթվինների ընտանիքը ծնկի իջավ աղոթելու, ժամացույցը ցցում ցույց տվեց ժամը 7.45: Ղեկավարության ժողովը ոգեշնչված էր: Ես տեսակավորում էի իմ նշումները՝ նախապատրաստվելով քայլել դեպի ամբիոն, երբ ես լսեցի մի ձայն խոսելիս իմ հոգու հետ: Ուղերձը համառոտ էր, խոսքերը ծանոթ. «Թույլ տուէք երեխաներին ինձ մոտ գան, եւ մի արգիլէք դորանց. որ այդպիսիներին է Աստուծոյ արքայութիւնը» (Մարկոս 10.14): Իմ նշումները դարձան աղոտ: Մտքերս ուղղվեցին դեպի փոքրիկ աղջնակը, ով օրհնության կարիք ուներ: Որոշումն ընդունվեց: Ժողովի ժամը փոխվեց: Ի վերջո, մարդիկ ավելի կարևոր են, քան ժողովները:

Ես ընդմիշտ կհիշեմ և երբեք չեմ մոռանա այդ վաղ առավոտյան ճամփորդությունը դեպի մի դրախտ, որը Մեթվինների ընտանիքը կոչում էր տուն:

Ընտանիքը հավաքվել էր Քրիսթալի մահճակալի կողքին: Ես հայացքս խոնարհեցրի դեպի մի երեխայի, որը խիստ հիվանդ էր բարձրանալու համար՝ գրեթե խիստ թույլ, որ խոսեր: Նրա հիվանդությունն այժմ զրկել էր նրան տեսողությունից: Հոգին այնքան ուժեղ էր, որ ես ընկա ծնկներիս վրա, վերցրեցի նրա նիհարակազմ ձեռքը իմի մեջ, և ուղղակի ասացի. «Քրիսթալ, ես այստեղ եմ»: Մեծ ջանք գործադրելով նա շշնջաց ի պատասխան. «Եղբայր Մոնսոն, ես գիտեի, որ կգաք»: Ես նայեցի շուրջս: Ոչ ոք կանգնած չէր: Բոլորը ծնկի էին իջել: Տրվեց օրհնություն: Մի թույլ ժպիտ անցավ Քրիսթալի դեմքով: Նրա շշնջոցով ասված «շնորհակալությունը ապահովեց համապատասխան վերջաբան:

Չորս օր անց՝ հինգշաբթի օրը, երբ Եկեղեցու անդամները Շրեվփորթում իրենց հավատքով միաբանված Մեթվինների ընտանիքի հետ հատուկ աղոթք հղեցին և հիշատակեցին Քրիսթալի անունը բարի և սիրառատ Երկնային Հորը, Քրիսթալ Մեթվինի անբիծ հոգին թողեց իր հիվանդությունից տանջահար մարմինը և մտավ Աստծո դրախտը:

Քեզ՝ իմ փոքրիկ ընկեր վերին պատշգամբում, և բոլոր հավատացյալներին ամենուրեք, ես բերում եմ իմ վկայությունը, որ Նազարեթցի Հիսուսը իսկապես սիրում է փոքրիկ երեխաներին, որ նա լսում է ձեր աղոթքները և պատասխանում է դրանց» (“The Faith of a Child,” Ensign, Nov. 1975, 20–22):

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18.11–12, որոնելով այն գինը, որ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը վճարեց մեզ փրկագնելու համար: («Բոլոր մարդիկ» արտահայտությունը վերաբերում է բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաներին) (Վարդապետություն և Ուխտեր 18.10–11-ը սուրբ գրությունների սերտման հատված է: Գուցե կամենաք նշել այն տարբերակիչ ձևով, որպեսզի ավելի հեշտորեն գտնեք այն):

Քանի որ յուրաքանչյուր հոգու արժեքն այդքան մեծ է, ինչ եք կարծում , ի՞նչ են զգում Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը, երբ ինչ-որ մեկն ապաշխարում է և ընդունում Փրկչի զոհաբերությունը: Կարդացեք Վարդապետություն Ուխտեր 18.13 հատվածը և նշեք Տիրոջ պատասխանը: Խորհեք թե ինչու եք կարծում, որ մենք մեծ ուրախություն ենք բերում Տիրոջը, երբ մենք ապաշխարոմ ենք:

Վարդապետություն և Ուխտեր 18.14 հատվածից մենք իմանում ենք, որ Տերը կանչեց Օլիվեր Քաւդերիին և Դեյվիդ Ուիթմերին «ապաշխարություն աղաղակելու այս ժողովրդին»: Երեց Նիլ Լ. Անդերսոնը ՏասներկուԱռաքյալների քվորումից բացատրել է. «Ապաշխարություն աղաղակելը պարզապես նշանակում է օգնել մարդկանց վերադառնալ Աստծո մոտ» (“Preparing for Your Spiritual Destiny” [Jan. 10, 2010], 7, speeches.byu.edu):

  1. journal iconՁեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում, թվեք մի քանի ուղիներ, որոնցով երիտասարդ անձնավորությունը կարող է օգնել ինչ-որ մեկին ապաշխարել կամ պատրաստվել վերադառնալ Աստծո մոտ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18.15–16, որոնելով այն փորձառությունները, որոնք մարդիկ ունենում են, երբ նրանք օգնում են ինչ-որ մեկին գալ Հիսուս Քրիստոսի մոտ: (Վարդապետություն և Ուխտեր 18.15–16-ը սուրբ գրությունների սերտման հատված է: Գուցե կամենաք նշել այն տարբերակիչ ձևով, որպեսզի ավելի հեշտորեն գտնեք այն): Հիմնվելով այս հատվածներում տրված Տիրոջ խոստման վրա, ավարտեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք օգնենք ուրիշներին ապաշխարել և գալ դեպի Տերը, մեր ուրախությունը .

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրրում գրեք մի փորձառության մասին, որտեղ կամ դուք կամ որևէ մեկը, որին դուք ճանաչել եք, ուրախություն է զգացել՝ օգնելով ինչ-որ մեկին ապաշխարել կամ ավելի մոտենալ Տիրոջը: Գրեք նաև մի բան, որը դուք կանեիք՝ օգնելու հոգիների փրկության աշխատանքին: Մտածեք որոշակի անձանց մասին, ում դուք կկարողանայիք օգնել:

scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում – Վարդապետություն և Ուխտեր 18.10–11

Գրեք խոսքերը Վարդապետություն և Ուխտերի 18.10–11-ից մի քարտի վրա կամ թղթի մի փոքրիկ կտորի վրա: Ձեզ մոտ պահեք այդ թուղթը և պարբերաբար անդրադարձեք դրան օրվա ընթացքում, որը կօգնի ձեզ հիշել ձեր արժեքը և մյուսների արժեքը Աստծո աչքում:

  1. journal iconԳրեք հետևյալ արտահայտությունը ձեր սուրբ գրությունների ուսումանսիրության օրագրում, գրելով ձեր իսկ անունը բաց թողնված տեղերում. Արժեքը այնքան մեծ է, որ Հիսուս Քրիստոսը տառապեց և մահացավ, որպեսզի կարողանա ապաշխարել և վերադառնալ Երկնային Հոր մոտ: Այնուհետև պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս է այս ճշմարտությունն իմանալն ազդում այն բանի վրա, թե ինչպես եք դուք նայում ինքներդ ձեզ:

    2. Ինչպե՞ս կարող է ուրիշների համար Հիսուս Քրիստոսի վճարած գինը հիշելը ազդել այն բանի վրա, թե ինչպես եք դուք վերաբերվում նրանց:

scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում – Վարդապետություն և Ուխտեր 18.15-16:

Խնդրեք ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ օգնել ձեզ սերտել Վարդապետություն և Ուխտեր 18.15–16 հատվածները: Հանձնարարեք որևէ մեկին սկսել սուրբ գրության սերտման հատվածի առաջին տողը, ինչպես տրված է ներքևում: Ապա մյուս անձնավորությունը պետք է կրկնի առաջին տողը անգիր և հետո ավելացնի հաջորդ տողը: Կրկնեք այս գործընթացը, փոփոխելով մեկից մյուսը, ասելով նախորդ տողերը և ավելացնելով հատվածի մի տող մինչև այն լրացնեք: Գուցե կամենաք կրկնել այդ գործընթացը մինչև հատվածը մի քանի անգամ կրկնեք:

«Եվ, եթե լինի այնպես, որ դուք տքնեք ձեր բոլոր օրերում»,

«ապաշխարություն աղաղակելով այս ժողովրդին»,

«և ինձ մոտ բերեք գեթ մեկ հոգի»,

«Որքան մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ»,

«իմ Հոր արքայությունում»:

«Եվ արդ, եթե ձեր ուրախությունը մեծ կլինի մեկ հոգու հետ»,

«որին դուք բերել եք ինձ մոտ»,

«իմ Հոր արքայություն»,

«որքան մեծ կլինի ձեր ուրախությունը»,

«եթե դուք շատ հոգիներ բերեք ինձ մոտ»:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր անգիր հիշած սուրբ գրության սերտման հատվածը, որքան մտապահել եք:

Վարդապետություն և Ուխտեր 18.17–25:

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին Իր անվան զորության վերաբերյալ

Մի պահ մտածեք ձեր ազգանվան մասին: Արդյոք երբևէ մտածե՞լ եք այն օրհնությունների և պարտականությունների մասին, որոնք գալիս ենձեր անունը ունենալուց և ձեր ընտանիքին պատկանելուց: Այս արտոնություններից մի քանիսը կարող են ներառել սեր և ընդունելություն, ապրելու տեղ, անվտանգություն և ձեզ համար հոգ տանող մարդիկ: Ձեր պարտականությունները կարող են ներառել ընտանիքի անդամներին հարգանքով վերաբերվելը, ընտանեկան գործերին մասնակցելը և ընտանիքի անվանը պատիվ բերելը:

Նույնիսկ եթե դուք ունեք ոչ իդեալական ընտանեկան կյանք և զգում եք, որ ձեր ընտանիքի անունը կարևոր չէ, դուք վերցրել եք ձեզ վրա Հիսուս Քրիստոսի անունը, երբ դուք մկրտվել եք: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18.17–25, և որոշեք այն արտոնություններն ու պարտականությունները, որոնք գալիս են ձեզ վրա Նրա անունը վերցնելուց: Գրեք ձեր պատասխանները հետևյալ աղյուսակում.

Արտոնություններ

Պարտականություններ

Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 18.23-ի, ինչո՞ւ է մեզ համար կարևոր մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի քանի ուղիներ, որոնք թույլ կտան ուրիշներին իմանալ, որ դուք վերցրել եք Հիսուս Քրիստոսի անունը ձեզ վրա:

Վարդապետություն և Ուխտեր 18.26–47

Տերը բացահայտում է Տասներկու Առաքյալների կոչումն ու առաքելությունը

Որպես նոր կանչված Առաքյալ, իր առաջին գերագույն համաժողովում, Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասաց.

Elder Jeffrey R. Holland

«Ակնհայտորեն իմ մեծագույն հաճույքն ու ամենամեծ ուրախությունը բոլոր իրագործումներից այն է, որ ես հնարավորություն ունեմ, ինչպես Նեփին է արտահայտվել, «խոսել Քրիստոսի մասին … քարոզել Քրիստոսի մասին, [և] մարգարեանալ Քրիստոսի մասին», (2 Նփ. 25.26) ուր էլ որ ես լինեմ և ում հետ էլ որ ես գտնվեմ, մինչև իմ կյանքի վերջին շունչը դուրս գալը: Անշուշտ չէր կարող լինել ոչ մի ավելի բարձր նպատակ կամ ավելի մեծ արտոնություն, քան Քրիստոսի անվան «հատուկ [վկայի] արտոնությունը ողջ աշխարհում» (ՎևՈւ 107.23):

«…Բացի իմ խոսքերից և ուսմունքներից և խոսված վկայությունից, իմ կյանքը պետք է լինի Հիսուսի վերաբերյալ վկայության մի մասը: Իմ իսկ էությունը պետք է արտացոլի այս աշխատանքի աստվածայնությունը: Ինձ համար անտանելի կլիներ, եթե իմ ասած խոսքը կամ արած գործը որևէ ձևով նվազեցներ ձեր հավատքը Քրիստոսի հանդեպ, ձեր սերն այս եկեղեցու հանդեպ կամ արժանապատվությունը, որով դուք վերաբերվում եք առաքյալի սուրբ կոչմանը:

Ես խոստանում եմ ձեզ, ինչպես խոստացել եմ Տիրոջը և այս իմ եղբայրներին, որ կաշխատեմ ապրել արժանի այս վստահությանը և ծառայել իմ ունակությունների ողջ չափով» (“Miracles of the Restoration,” Ensign, Nov. 1994, 31):

Տերը անդրադառնում է Տասներկու Առաքյալների կոչմանն ու առաքելությանը Վարդապետություն և Ուխտեր 18.26–32, 37–47 հատվածներում:

  1. journal iconՀամաձայն Վարդապետություն և Ուխտեր 18.26–29 հատվածների, Տասներկու Առաքյալները կանչվում են՝ քարոզելու և սպասավորելու ավետարանը ողջ աշխարհին: Կարդացեք 30–32 հատվածները. ապա, ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք, թե էլ ի՞նչ Տերն ասաց, որ Տասներկու Առաքյալները պետք է անեն:

Ինչո՞ւ որոշ ձայներ ավելի հեշտ են ճանաչվում, քան մյուսները: Դուք երբևէ դժվարանո՞ւմ եք ճանաչել Տիրոջ ձայնը և իմանալ, թե երբ է Նա խոսում ձեզ հետ:

Մենք կարող ենք լսել Տիրոջ ձայնը՝ Նրա ծառաների միջոցով: Վարդապետություն և Ուխտեր 18բաժնում, Տերը բացատրել է լրացուցիչ մի ուղի, որով մենք կարող ենք լսել և ծանոթանալ Նրա ձայնին: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18.34–36, 47 հատվածները, որոնելով այն կարևոր ուղին, որով Տերը հաղորդակցվում է մեզ հետ: Վարդապետություն և Ուխտեր 18.34 հատվածում «այս խոսքերը» արտահայտությունը վերաբերում է հայտնություններին, որոնք Տերը տվել է, որն այժմ գտնվում են Վարդապետություն և Ուխտերում: Այս հատվածների համաձայն՝ ի՞նչ կասեիք որևէ մեկին, ով ուզում է իմանալ, թե ինչպես կարող ենք լսել Տիրոջը մեզ հետ խոսելիս:

Գրեք այս սկզբունքը ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում. Մենք կարող ենք լսել Հիսուս Քրիստոսի ձայնը, երբ մենք կարդում ենք սուրբ գրությունները Հոգու զորությամբ:

Մենք կարող ենք լսել Տիրոջ ձայնը այնպիսի ուղիներով, որոնք լսելի չեն մեր ականջների համար: Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք ստանալ զգացումներ և ուղերձներ մեր մտքին և սրտին (տես ՎևՈւ 8.2–3): Երեց Մ. Ռասսել Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է. «Երբ մենք կարդում ենք և ուսումնասիրում հայտնությունները, Հոգին կարող է հաստատել մեր սրտերում ճշմարտությունը այն բաների վերաբերյալ, որոնք մենք սովորում ենք» (“Marvelous Are the Revelations of the Lord,” Ensign, May 1998, 32):

Մտածեք մի փորձառության մասին, երբ դուք զգացել եք Տիրոջ ոգեշնչումը ձեր մեջ, երբ կարդացել եք կամ խորհրդածել սուրբ գրությունների շուրջ: Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ի՞նչպես կարող է իմանալը, որ Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ լսել Փրկչի ձայնը, երբ մենք կարդում ենք Նրա խոսքերը, ազդի այն ուղու վրա, որ դուք մտածում եք սուրբ գրությունների մասին:

  • Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությունն առաջորդել ձեզ, երբ դուք ընտրում եք ժամանակը, տեղը կամ միջավայրը, որում դուք կարդում եք սուրբ գրությունը:

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 18 գլուխը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.