Մաս 10. Օր 4
Վարդապետություն և Ուխտեր 43–44
Նախաբան
Ինչպես արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 43 բաժնում, 1831թ. փետրվարին Տերը Եկեղեցու անդամներին հրահանգներ տվեց Եկեղեցու համար հայտնություն ստանալու մարգարեի դերի, ինչպեսև այն կարիքի վերաբերյալ, որ Եկեղեցու երեցները պետք է ապաշխարություն քարոզեն ի նախապատրաստություն գալիք իրադարձությունների: Վարդապետություն և Ուխտեր 44 բաժինը ներառում է Տիրոջ հրահանգները Եկեղեցու երեցներին, որ հավաքվեն համաժողովի:
Վարդապետություն և Ուխտեր 43․1–7
Տերը հայտարարում է, որ հայտնություններն ու պատվիրանները տրվում են միայն Իր նշանակված մարգարեի միջոցով
Պատկերացրեք, որ երկու տարբեր մարդ փորձում են ձեզ միաժամանակ երկու տարբեր երգ սովորեցնել: Կարո՞ղ եք դուք միաժամանակ երկու երգն էլ երգել: Ինչպե՞ս կորոշեիք, թե որ ղեկավարին հետևել:
1831թ. փետրվարին Կիրթլենդում՝ Օհայո, տիկին Հաբլ անունով մի նորադարձ պնդում էր, որ հայտնություններ և պատվիրաններ է ստանում Եկեղեցու համար: Նրա պնդումներից Եկեղեցու մի քանի անդամներ խաբվել էին: Մարգարե Ջոզեֆ Սմիթը հարցրեց Տիրոջը տիկին Հաբլի պնդումների մասին և որպես պատասխան՝ հայտնություն ստացավ, որն այժմ արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 43 բաժնում:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 43.1–5 հատվածները, պարզելով, թե ըստ Տիրոջ խոսքերի՝ ով կարող է հայտնություն ստանալ ողջ Եկեղեցու համար:
Այդ հատվածները Եկեղեցու վաղ անդամներին օգնեցին հասկանալ, որ միայն Մարգարե Ջոզեֆ Սմիթը լիազորություն ուներ պատվիրաններ ու հայտություններ ստանալ ողջ Եկեղեցու համար: Այդ հատվածները նաև մեզ են օգնում հասկանալ, որ միայն Եկեղեցու Նախագահը հայտնություններ կստանա ողջ Եկեղեցու համար: Դուք կարող եք այս վարդապետությունը գրել ձեր սուրբ գրությունների Վարդապետություն և Ուխտեր 43.3–4 լուսանցքում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր ձեռնարկում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ միայն Եկեղեցու Նախագահը (կամ Առաջին Նախագահությունը) կարող է հայտնություն ստանալ ամբողջ Եկեղեցու համար:
Ճիշտ ինչպես տիկին Հաբլը և այլոք կեղծ պնդումներ էին անում, որոնք մոլորեցնում էին Սրբերից ոմանց Եկեղեցու վաղ օրերին, այսօր ևս գահապահանջներ կամ խաբեբաներ կան, ովքեր կեղծ գաղափարների տարածող են: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 43.5–7 հատվածները և գտեք Տիրոջ հայտնած այն օրինակը, որը մեզ օգնում է չխաբվել կեղծ գաղափարներ տարածողների կան նրանց կողմից, ովքեր պնդում են, որ ուրիշների համար հայտնություն են ստանում, բայց չունեն այդ իշխանությունը:
Հատկացված տարածքում նկարագրեք Տիրոջ հայտնած օրինակը, որը մեզ պաշտպանում է մերօրյա խաբկանքից.
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հետևյալ հայտարարությունը մեզ օգնում է հասկանալ, որ «դռնով մտնելը» (ՎևՈւ 43.7) գործը պատշաճ և լիազորված ձևով անելն է. «Տերը մեզ հայնի է դարձնում, որ ամեն բան կարգ ու կանոնով է անում և ամեն անգամ, երբ նա ինչ-որ մեկին կանչում է Եկեղեցին ղեկավարելու, այդ մարդը դռնով կմտնի և կկարգվի իշխանություն կրողների կողմից: Ի սկզբանե այդպես է եղել և այդպես կշարունակվի մինչև վերջ» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:138): «Դռնով մտնելը» ընդունված և հայտնի ձևով ներս մտնելն է:
Վարդապետություն և Ուխտեր 43․8–16
Երեցներին պատվիրվում է ժողովվել՝ հրահանգվելու, շինություն ստանալու և սրբագործվելու նպատակով
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ցակն կազմեք այն ժողովներին, որոնք դուք հաճախում եք որպես Եկեղեցու անդամ: Յուրաքանչյուր ժողովի կողքին գրի առեք, թե որն է նրա նպատակը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 43.8 հատվածը և ընդգծեք բառեր կամ արտահայտություններ, որոնք ուսուցանում են հետևյալ սկզբունքը. Երբ ժողովվում ենք միասին, մենք պետք է հրահանգեք և շենացնեք միմյանց, որպեսզի իմանանք՝ ինչպես գործել և ղեկավարել Եկեղեցին: Միմյանց շենացնելու պատվիրանը նշանակում է՝ մենք պետք է հոգևոր առումով վեհացնենք ու ամրացնենք մեկմեկու: Այս հատվածի «ղեկավարել իմ եկեղեցին» արտահայտությունը ակնարկում է Եկեղեցու անդամներին ուսուցանելը, որ կատարեն իրենց պարտականությունները: Ժողովներն անցկացվում են, որպեսզի օգնեն Եկեղեցու անդամներին պահել իրենց ուխտերը և մեծարել իրենց կոչումը, որը ենթադրում է իրենց կոչման պարտականությունները կատարելը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրի առեք մի փորձառություն, երբ Եկեղեցական ժողովի մասնակցելիս դուք շինություն՝ հոգևոր վեհացում ու ամրապնդում եք զգացել:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 43.9–11 հատվածները և պարզեք, թե ինչ պետք է մենք անենք Տիրոջ օրենքներն ու պատվիրանները սովորելուց հետո: 9-րդ հատվածի «սրբագործվեք» բառը նշանակում է սուրբ դարձվել կամ աշխարհի մեղքերից մաքրվել: Ճշմարտություններից մեկը, որ սովորում ենք 9-րդ հատվածից, այն է, որ մենք պետք է պարտավորություն վերցնենք գործելու ըստ սովորած ճշմարտությունների: (Կարող եք ձեր սուրբ գրություններում նշել այդ սկզբունքը:)
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ինչպե՞ս է եկեղեցական ժողովներին սովորածի հիման վրա գործելը օգնում մեզ սրբագործվել:
-
Ձեր կարծիքով մեր սրբագործման գործընթացքում ի՞նչ դեր ունեն մկրտությունը և հաղորդությունը:
-
Ե՞րբ է եղել մի դեպք, երբ պարտավորվել եք գործել ըստ եկեղեցական ժողովում սովորածի, ապա հետևել ու կատարել եք այն: Ինչպե՞ս եք օրհնվել այդ գործի արդյունքում:
-
Վարդապետություն և Ուխտեր 43.12–14 հատվածներում Տերը Սրբերին ասել է, որ նրանք կստանան Իր արքայության փառքերը, եթե նեցուկ լինեն Իր մարգարեին:
Վարդապետություն և Ուխտեր 43․17–35
Աստծո ծառաները պետք է ապաշխարություն քարոզեն՝ ի նախապատրաստություն Երկրորդ Գալստի ու Հազարամյակի
Մտածեք ինչ-որ գործի կամ իրադարձության մասին, որը մանրակրկիտ նախապատրաստություն է պահանջում, օրինակ՝ լիաժամկետ միսիա, սպորտային միջոցառում, երաժշտական զվարճապատում, ուսուցման հանձնարարություն կամ ստուգարքի նախապատրաստություն: Ձեր կարծիքով ինչպե՞ս կզգար մարդ, երբ գար գործը կատարելու կամ իրադարձությանը մասնակցելու ժամը և նա պատրաստ չլիներ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 43.17–22 հատվածները, պարզելով, թե ինչ իրադարձության պետք է մանրակրկիտ նախապատրաստվենք:
Տերը երեցներին հրահանգեց բոլոր ազգերին ասել, որ պատրաստվեն Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստին: Վարդապետություն և Ուխտեր 43.20 հատվածից սովորածի հիման վրա լրացրեք բաց թողած բառերը, որոնք արտահայտում են այս սկզբունքը. Մենք պետք է ապաշխարենք և Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 43.25–28 հատվածները, գտնելով մի քանի ուղիներ, որով Տերը բոլոր մարդկանց կոչ է անում ապաշխարել և փրկվել: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Տերը բազմազան ձայներ գործածում, որ զգուշացնի մեզ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 43.29–31 հատվածները, պարզելով, թե ինչ կկատարվի Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստից հետո:
Դուք կարող եք ընդգծել խոսքերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են, որ Հազարամյայի ժամանակ Սատանան կկապվի և Հիսուս Քրիստոսն Իր ժողովրդի հետ միասին կթագավորի երկրի վրա:
Նախագահ Ջորջ Ք. Քենոնը՝ Առաջին Նախագահությունից, բացատրել է, թե Սատանան ինչպես կապված կլինի Հազարամյակի ժամանակ. «Մենք ասում ենք, որ Սատանան կապված կլինի: Սատանան կապված կլինի Աստծո զորությամբ, բայց նա կապված կլինի նաև նրան չլսելու և նրա կողմից չղեկավարվելու Աստծո ժողովրդի վճռականության շնորհիվ» (Gospel Truth: Discourses and Writings of President George Q. Cannon, sel. Jerreld L. Newquist, 2 vols. [1957–74], 1:86):
Մարգարե Ջոզեֆ Սմիթը ուսուցանել է. «Քրիստոսը և հարություն առած Սրբերը կթագավորեն երկրի վրա հազար տարվա ընթացքում: Նրանք, հավանաբար, չեն բնակվի երկրի վրա, սակայն կայցելեն, երբ կկամենան կամ երբ անհրաժեշտ կլինի ղեկավարել» (in History of the Church, 5:212):
-
Խորհեք, թե դուք որոշակիորեն ինչ պիտի անեք ապաշխարելու և Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստին ու Հազարամյակին նախապատրաստվելու համար: Քանի որ այս հանձնարարությունն անձնական բնույթ է կրում՝ գրեք 5-րդ վարժության ավարտ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, երբ ավարտեք այս հանձնարարությունը:
Վարդապետություն և Ուխտեր 44
Տերն Իր ծառաներին պատվիրում է հավաքվել մեկտեղ
Յուտայի Սոլթ Լեյք Սիթիի Համաժողովների Կենտրոնում և աշխարհով մեկ այլ շինություններում Եկեղեցու անդամները յուրաքանչյուր վեց ամիսը մեկ հավաքվում են լսելու Բարձրագույն Իշխանություններին և Եկեղեցու այլ ղեկավարների:
Վարդապետություն և Ուխտեր 44 բաժնում Տերը Եկեղեցու երեցներին պատվիրում է հավաքվել համաժողովի: Դա պիտի լիներ Եկեղեցու չորրորդ ընդհանուր համաժողովը և առաջին համաժողովը Կիրթլենդում՝ Օհայո: Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 44.1–4 հատվածները, պարզելով, թե ինչու էր Տերը Սրբերին պատվիրել անցկացնել այդ համաժողովը:
Հետևյալ հայտարարություններում լրացրեք բացթողումները, օգտագործելով այն, ինչ սովորել եք այդ հատվածներից. Տերը Իր Եկեղեցու երեցներին պատվիրեց Համաժողովին Տերը խոստացավ Համաժողովից հետո երեցները պետք է Արդյունքում շատ մարդիկ :
Ավարտելով այս դասը՝ մտածեք կրկին, թե ինչ եք դուք անելու, որպեսզի գործեք ըստ ձեր սովորած սկզբունքների: Տերը կօրհնի ձեզ, երբ գործեք ըստ այդ ճշմարտությունների:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 43–44 հատվածները և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.