Մաս 11. Օր 3
Վարդապետություն և Ուխտեր 46
Նախաբան
Վարդապետություն և Ուխտեր 46 բաժնի հայտնությունը ստացվել է 1831թ. մարտին՝ Եկեղեցու կազմավորումից գրեթե մեկ տարի անց: Այդ հայտնության մեջ Տերը Սրբերին հիշեցրել է, որ Եկեղեցու ժողովները պետք է վարել Հոգու ուղեկցությամբ և շեշտել է, որ մարդկանց, ովքեր Եկեղեցու անդամ չեն, չպետք է դուրս անել հանրային ժողովներից: Տերը նաև բացատրել է Հոգու պարգևների նպատակները:
Վարդապետություն և Ուխտեր 46․1–6։
Տերը Սրբերին հրահանգներ է տալիս Եկեղեցական ժողովների վերաբերյալ
Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են մի ամբողջ հաղորդության ժողով ծրագրել: Ինչպե՞ս կընտրեիք երաժշտությունը, աղոթք ասողներին, ելույթների թեմաները, խոսնակներին ու նրանց խոսելու հերթականությունը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 46.1–2 հատվածները, պարզելով Տիրոջ տված խորհուրդն այն մասին, թե ինչպես պետք է վարել ժողովները: 2-րդ հատվածիվարել բառը ներառում է Եկեղեցու ժողովները և՛ ծրագրելը, և՛ ղեկավարելը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք, թե ձեր կարծիքով ինչպիսի՞ն է լինում ժողովը, երբ «ղեկավարվում ու առաջնորդվում է Սուրբ հոգով»:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Ի՞նչ պետք է անեն Եկեղեցու ղեկավարներն ու անդամները, որպեսզի Եկեղեցու ժողովները ղեկավարվեն ու ուղեկցվեն Սուրբ Հոգու կողմից:
-
Ի՞նչ կարող եք դուք անել, որպեսզի նպաստեք Հոգու ազդեցությանը Եկեղեցու ժողովներին:
-
Վարդապետություն և Ուխտեր 46.2 հատվածում ընդգծեք բառերը կամ արտահայտություններ, որոնք ուսուցանում են հետևյալ սկզբունքը. Ժողովներ վարելիս Եկեղեցու ղեկավարները պետք է ուղղորդվեն Սուրբ Հոգով:
Մտածեք մի քանի վայրերի մասին, որտեղ փակցված է հետևյալ արտահայտությունը՝ «Բարի գալուստ հյուրերին»: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 46 բաժնի նախաբանը, պարզելով, թե վաղ Սրբերը ում էին թույլ տալիս մասնակցել իրենց ժողովներին: Ապա կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 46.3–6 հատվածները, որպեսզի գտնեք արտահայտություններ ու բառեր, որոնք ցույց են տալիս, որ Տերը մեզ պատվիրել է մեր հանրային ժողովներին սիրով թույլատրել բոլոր մարդկանց: Հավանաբար, դուք արդեն գիտեք, որ Եկեղեցու ժողովատներին փակցված է «Բարի գալուստ հյուրերին» արտահայտությունը:
Խորհեք հետևյալ իրավիճակը. Երիտասարդ աղջիկը իր ընտանիքի հետ առաջին անգամ այցելում է նոր ծուխ: Հաղորդության ժողովից հետո ծխի անդամներից մեկը ողջունում է ընտանիքին և նրանց ցույց է տալիս ուր գնալ Կիրակնօրյա դպրոցի համար: Նա ուղեկցում է երիտասարդ աղջկան իր դասարան և նրան ներկայացնում է իր ուսուցչին: Դասարանի երիտասարդ տղաներն ու աղջիկները ողջունում են աղջկան, այնուհետև շարունակում են շփվել միմյանց հետ՝ անտեսելով աղջկան:
Ինչպե՞ս կփոխվեր այդ իրավիճակը, եթե Կիրակնօրյա դպրոցի դասարանի անդամները հասկանային մեր հանրային ժողովներին բոլորին սիրով ընդունելու պատվիրանը:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվարկեք մի քանի ձևեր, որ կկարողանայիք օգնել Եկեղեցու ոչ անդամներին, այն անդամներին, ովքեր վաղուց չեն գալիս եկեղեցի, ձեր ծխի կամ ճյուղի նոր անդամներին ու հյուրերին, որ իրենց ընդունված զգան:
Ձեր թվարկած ձևերից մի քանիսը կարող է դժվար լինի անել, սակայն մտածեք այն ժամանակների մասին, երբ դուք հաճախել եք ժողովի կամ միջոցառման Եկեղեցու մեկ այլ ծխում կամ ճյուղում: Ի՞նչ էին անում այդ Եկեղեցու անդամները կամ ի՞նչ կցանկանայիք, որ նրանք անեին, որպեսզի դուք ձեզ ընդունված զգայիք: Մտորեք ու աղոթեք այն մասին, թե ինչպես կարող եք ուրիշներին օգնել, որ ավելի ընդունված զգան Եկեղեցու ժողովներին ու միջոցառումներին:
Վարդապետություն և Ուխտեր 46․7–33։
Տերը բացատրում է Հոգու պարգևների նպատակները:
Ի՞նչ է նշանակում խաբված լինել: Կարո՞ղ եք հիշել ինչ-որ իրավիճակ, երբ խաբված եք զգացել: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի խուսափենք խաբվելուց:
Երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթը ժամանեց Օհայո, նա Եկեղեցու որոշ անդամների մոտ տարօրինակ ու մոլեռանդ վարքագիծ նկատեց. օրինակ՝ ոմանք պնդում էին, որ Հոգու ազդեցության տակ էին, սակայն նրանց վարքը չէր համապատասխանում Սուրբ Հոգու դրսևորումներին: Ղեկավարներն ու մյուս անդամները մտավախություն ունեին, որ այդ վարքագիծը չարից եկող ազդեցության հետևանք էր: Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 46.7–8 հատվածները, պարզելով, թե ինչ էր խորհուրդ տվել անել Տերն իր ժողովրդին, որ չխաբվեին կեղծ ոգիներով կամ կեղծ վարդապետություններով:
-
Պատասխանեք հետևյալ հարցերին սուրբ գրությոնների ուսումնասիրության ձեր օրագրում.
-
Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 46.7–8 հատվածների՝ ի՞նչն է օգնում մեզ խուսափել խաբկանքից:
-
Ըստ ձեզ՝ ինչպե՞ս կարող է դա օգնել մարդուն, որ չխաբվի:
-
Վարդապետություն և Ուխտեր 46.7 հատվածն ուսուցանում է հետևյալ սկզբունքը. Երբ սրբորեն հետևում ենք Հոգու ուղղություններին և ամեն ինչ անում ենք աղոթքով ու գոհաբանությամբ, մենք կարող ենք խուսափել խաբկանքից:
Դուք հնարավոր է ցանկանաք ընդգծել Վարդապետություն և Ուխտեր 46.8 հատվածում այն, ինչ Տերն ասել է, որ պետք է ջանասիրաբար փնտրենք:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 46.9–12 հատվածները, պարզելով, թե ինչ է ուզում Տերը, որ մենք հասկանանք Հոգու պարգևների վերաբերյալ: (Դուք կարող եք նշել այն, ինչ կգտնեք:) Այս հատվածներից սովորածի հիման վրա լրացրեք հետևյալ սկզբունքը. Եթե լրջորեն հետամուտ լինենք լավագույն պարգևների, :
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ձեր կարծիքով ինչո՞ւ է կարևոր, որ մենք հետամուտ լինենք հոգևոր պարգևների՝ հոգուտ Աստծո զավակների, այլ ոչ թե եսասեր նպատակների համար: Այնուհետև պատասխանեք հետևյալ հարցին. Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 46.11–12 հատվածների՝ ինչո՞ւ են յուրաքանչյուր անձի հոգևոր պարգևները կարևոր Եկեղեցու համար: (տես նաև Ա Կորնթացիս 12):
Չնայած որ մեր պարգևները կարող է տարբեր լինեն, Տիրոջ Եկեղեցին ունի բոլորի կարիքը: Ամեն մարդ իր դերն ու պատասխանատվությունն ունի Աստծո թագավորությունը երկրի վրա կառուցելու գործում: Ուսումնասիրեք հոգևոր պարգևների ցանկը, որ Տերը թվարկում է Վարդապետություն և Ուխտեր 46.13–27 հատվածներում: Դուք կարող եք նշել դրանցից յուրաքանչյուրը:
Օգնելու համար, որ դուք ավելի լավ հասկանաք Հոգու այդ պարգևներից մի քանիսը, միացրեք հետևյալ աղյուսակում թվարկված պարգևն իրեն համապատասխանող բացատրությանը: (Պատասխանները կարելի է գտնել դասի վերջում):
Պարգև |
Բացատրություն |
---|---|
|
|
|
|
|
|
|
|
Վարդապետություն և Ուխտեր 46 բաժնում թվարկված պարգևների ցանկը բացմաթիվ այլ պարգևներից միայն մի քանիսն են: Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Երեց Բրյուս Ռ Մակքոնկին բացատրել է. «Հոգևոր պարգևներն անվերջ են թվով և անսահման են բազմազանությամբ: Աստծո խոսքի հայտնություններում նշված պարգևները պարզապես պատկերումն են աստվածային շնորհի անսահման դրսևորման, որը Նա պարգևում է նրանց, ովքեր սիրում և ծառայում են իրեն» (A New Witness for the Articles of Faith [1985], 371):
Կարո՞ղ եք մտածել ձեր տեսած հոգևոր պարգևների մասին կամ գտնեք նրանք, որ նշված չեն Վարդապետություն և Ուխտեր 46 բաժնում:
Եթե դուք ստացել եք ձեր հայրապետական օրհնությունը, Տերը հնարավոր է թվարկված լինի ձեզ տրված պարգևներից մի քանիսը: Դուք հնարավոր է նաև հոգևոր պարգևների դրսևորման փորձ ունենաք, երբ ծառայեք Երկնային Հորը և Նրա զավակներին եկեղեցական տարբեր կոչումներում:Վարդապետություն և Ուխտեր 46 բաժինն ուսուցանում է, որ «Եկեղեցին հսկելու» համար կանչված ղեկավարներին տրված է զանազանելու, թե որ հոգևոր պարգևն է գալիս Աստծուց (տես ՎևՈւ 46.27): Դուք կարող եք հավատք դրսևորել, որ ձեր եպիսկոպոսը կարողություն ունի զանազանելու ձեր պարգևները և այն, թե որտեղ կարող եք լավագույնս ծառայել և օրհնել ուրիշներին Եկեղեցում, նույնիսկ երբ այդ պարգևները դեռ հայտնի չեն ձեզ:
Կարող է օգտակար լինել ավելի շատ բան իմանալ լեզուների պարգևի մասին: Մարգարե Ջոզեֆ Սմիթը հետևյալ բանն է ուսուցանել Հոգու այդ պարգևի մասին.
«[Լեզուների պարգևը տրվում էր] նրանց մեջ քարոզելու նպատակով, ում լեզուն չի հասկացվում, ինչպես Պենտեկոստեի օրը և այլն, և անհրաժեշտություն չկա մասնավոր լեզուներ սովորեցնել Եկեղեցուն, քանի որ, ով էլ որ ունի Սուրբ Հոգին, կարող է խոսել Աստծո բաների մասին իր իսկ լեզվով, ինչպես նաև խոսել մեկ այլ լեզվով, քանզի հավատքը գալիս է ոչ թե նշաններով, այլ Աստծո խոսքը լսելով» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 383–84):
«Եթե որևէ բան սովորեցվում է լեզուներով, այն չպետք է ընդունվի որպես վարդապետություն» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ, 384):
«Մի խոսեք լեզուների պարգևով առանց հասկանալու այն կամ առանց թարգմանության: Դևը կարողանում է խոսել լեզուներով. հակառակորդը կգա իր գործով, նա կարող է գայթակղել ամեն դասի մարդկանց, կարող է խոսել անգլերեն կամ դանիերեն: Թող ոչ մեկը չխոսի լեզուներով մինչև ինքը չթարգմանի, բացառությամբ մեկի համաձայնությամբ, որը դրված է նախագահելու, այդ դեպքում նա կարող է զանազանել կամ թարգմանել կամ որևէ մեկ ուրիշը կարող է դա անել» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ, 384):
Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Երեց Բրյուս Ռ Մակքոնկին բացատրել է. «Լեզուներն ու դրանց թարգմանությունը տրվել են հատուկ նպատակներով ու հատուկ հանգամանքների համար: Բազմաթիվ այլ պարգևներ կան, որոնք շատ ավելի կարևոր դեր ունեն և որոնք օգտագործելիս խաբվելու ավելի քիչ հավանականություն կա: Հորդորելու, քարոզելու, վարդապետությունը մեկնաբանելու կամ ավետարանն ուսուցանելու պարգևները, գուցե այդքան դրամատիկ չեն, բայց շատ ավելի արժեքավոր են, քան լեզուների պարգևը (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 800):
Մի պահ խորհեք, թե լեզուների պարգևն ինչպիսի օգուտ է տվել ձեզ: Նաև մտածեք, թե ինչպես կարող եք հետամուտ լինել եւ գործածել ձեր պարգևները Աստծո զավակների օրհնության համար:
Տերը եզրափակել է այս հայտնությունը՝ հրահանգներ տալով Իր հետևորդներին իրենց անելիքների վերաբերյալ: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 46.31-33 հատվածները, տեսնելով, թե ինչ է Նա ուսուցանել:
Սուրբ գրությունների սերտման հատված` Վարդապետություն և Ուխտեր 46.33:
Մի քանի րոպե հատկացրեք, որպեսզի մտապահեք Վարդապետություն և Ուխտեր 46.33 հատվածը: Եթե հնարավոր է, անգիր ասեք այն ընտանիքի անդամներից կամ ընկերներից մեկին:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում թվարկեք մի քանի եղանակ, որ կարող եք «առաքինություն և սրբություն գործադրել»: Ձեր ցանկը գրելիս ընտրեք երկու կամ երեք բաժին Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից և օգտագործեք դրանք, որպես օգնություն, որ մտքեր ավելացնեք ձեր ցանկին: Մի նպատակ գրեք, թե ինչպես եք նախատեսում առաքինություն ու սրբություն գործադրել Տիրոջ առաջ:
-
Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.
Ես ուսումնասիրեցի Վարդապետություն և Ուխտեր 46 բաժինը և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):
Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.