Սեմինարիա
Մաս 32. Օր 2, Պաշտոնական Հայտարարություն 2


Մաս 32. Օր 2

Պաշտոնական Հայտարարություն 2

Նախաբան

20-րդ դարի ընթացքում միսիոներական աշխատանքը տարածվեց ամբողջ աշխարհով մեկ։ Եկեղեցու ղեկավարներն աղոթեցին աֆրիկական ծագում ունեցող Եկեղեցու անդամների քահանայության կարգումների և տաճարային արարողությունների սահմանափակումների վերաբերյալ։ Եկեղեցու Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը մի հստակ հայտնություն ստացավ, որը 1978 թվականի հունիսի 1-ին Սոլթ Լեյքի Տաճարում հաստատվեց Առաջին Նախագահության իր խորհրդականների և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների կողմից։ 1978 թվականի հունիսի 8-ի իրենց նամակի մեջ նրանք հրապարակեցին հայտնությունը։

Պաշտոնական Հայտարարություն 2

Տերը հայտնում է, որ քահանայության և տաճարային օրհնությունները կարող են տարածվել Եկեղեցու յուրաքանչյուր արժանավոր անդամի վրա։

Պատկերացրեք, որ դուք ունեք մի ընկեր, ով փորձում է գտնել Եկեղեցու վարդապետությունների, քաղաքականության կամ կիրառությունների մասին որոշ հարցերի պատասխանները։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ Ի՞նչ խորհուրդ կտայիք ձեր ընկերոջը։

Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ հայտարարության մեջ նշեք այն հատվածները, որոնք հատկապես օգտակար կլինեն ձեզ համար․

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Ի՞նչ կասեք կասկածների և հարցերի մասին: Ինչպե՞ս եք դուք իմանում, որ ավետարանը ճշմարիտ է: Արդյո՞ք նորմալ էԵկեղեցու կամ դրա վարդապետության մասին հարցեր ունենալը: Իմ թանկագին երիտասարդ ընկերներ, մենք հարց տվող ժողովուրդ ենք, քանի որ մենք գիտենք, որ հարցաքննումը առաջնորդում է դեպի ճշմարտություն: Դա այն եղանակն է, որով Եկեղեցին հայտարարեց իր մեկնարկը՝ մի երիտասարդ տղայից, ով հարցեր ուներ։ Իրականում ես վստահ չեմ, թե ինչպես կարող է մեկը բացահայտել ճշմարտությունը` առանց հարցեր տալու: Սուրբ գրություններում դուք հազվադեպ կգտնեք մի հայտնություն, որն եկած չլինի որպես հարցի պատասխան: Երբ հարց էր բարձրանում և Ջոզեֆ Սմիթը վստահ չէր լինում, որ գիտեր պատասխանը, նա դիմում էր Տիրոջը, և արդյունքները Վարդապետություն և Ուխտերի հիանալի հայտնություններն են: Հաճախ գիտելիքը, որ Ջոզեֆը ստանում էր, սկզբնական հարցից շատ ավելի ծավալուն էր լինում: Դրա պատճառն այն է, որ Տերը ոչ միայն կարող է պատասխանել այն հարցերին, որոնք մենք տալիս ենք, այլ, նույնիսկ ավելի կարևոր է, որ Նա կարող է տալ մեզ պատասխաններ այն հարցերին, որոնք մենք պետք է հարցրած լինեինք: Եկեք լսենք այդ պատասխանները:

Եկեղեցու միսիոներական ջանքերը հիմնվում են անկեղծ լսողների վրա, ովքեր տալիս են անկեղծ հարցեր: Հարցաքննությունը վկայության ծագման վայրն է: Ոմանք կարող են ամաչել կամ անարժան զգալ, քանի որ նրանք փնտրում են հարցեր ավետարանի վերաբերյալ, սակայն նրանք կարիք չունեն այդպես մտածելու: Հարցեր տալը թուլության նշան չէ, այն նախորդում է աճին:

Աստված մեզ պատվիրում է փնտրել մեր հարցերի պատասխանները (տես Հակոբոս 1․5–6) և պահանջում է միայն, որ մենք փնտրենք «մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս» (Մորոնի 10․4): Երբ մենք դա անենք, բոլոր բաների վերաբերյալ ճշմարտությունները կարող են հայտնի դարձվել մեզ «Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10․5

Մի վախեցեք. հարցեր տվեք: Հետաքրքրվող եղեք, սակայն մի կասկածեք: Միշտ ամուր բռնեք հավատքից և լույսից, որն արդեն իսկ ստացել եք: Քանի որ մահկանացու վիճակում մենք անկատար ենք տեսնում, ամեն բան չէ, որ հասկանալի կլինի հենց հիմա:

… Ձեր հարցերին պատասխաններ փնտրելով դուք ավելի կմոտենաք Աստծուն, կամրացնեք ձեր վկայությունը՝ այն սասանելու փոխարեն։ Ճիշտ է, որ «հավատքը … կատարյալ գիտելիք չէ» (Ալմա 32․21), սակայն երբ դուք հավատք եք գործադրում, ամեն օր ցանկացած պայմաններում կիրառելով ավետարանի սկզբունքները, դուք կճաշակեք ավետարանի քաղցր պտուղները, և այս պտղով դուք կիմանաք դրա ճշմարտացիության մասին (տես Մատթեոս Է․16–20, Հովհաննես Է․17, Ալմա 32․41–43)» (“The Reflection in the Water” [Church Educational System fireside address, Nov. 1, 2009], LDS.org

Հետևյալ պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես երկու անձինք, որոնք Հելվեշիո և Ռուդա Մարտինսներն էին, ձգտում էին հարցերի միջոցով ստանալ և հասկանալ ճշմարտությունը։

Երեց Հելվեշիո Մարտինս

Երեց Հելվեշիո Մարտինս

«1972 թվականի մի պարզ ապրիլյան երեկո … Հելվեշիո Մարտինսը խորհում էր ճշմարտության վերաբերյալ իր ընտանիքի որոնումների շուրջ։ Նա և նրա կինը՝ Ռուդան, հետազոտել էին տարբեր կրոններ, սակայն դրանցից և ոչ մեկը կարծես չէր լրացնում նրանց հոգևոր դատարկությունը։ «Այդ գիշեր ես զրուցեցի Աստծո հետ և նրանից խնդրեցի օգնություն»,ասում է նա» (“Elder Helvécio Martins of the Seventy,” Ensign, May 1990, 106)։

Մի քանի օր անց միսիոներներն այցելեցին նրանց տուն՝ Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա։ Երեց Մարտինսը հիշում է․ «Այն պահին, երբ այդ երիտասարդ տղաները ոտք դրեցին մեր տուն, մեր ողջ մռայլությունն ու հոգևոր անհանգստությունն անմիջապես վերացան՝ իրենց տեղը զիջելով հանգստությանը և խաղաղությանը, որը, ես գիտեմ` արդյունքն էր Սուրբ Հոգու ազդեցության» (with Mark Grover, The Autobiography of Elder Helvécio Martins [1994], 43)։

Երբ Հելվեշիոն և Ռուդան, ովքեր աֆրիկական ծագում ունեն, զրուցեցին միսիոներների հետ, Հելվեշիոն հարցրեց Եկեղեցում սևամորթ մարդկանց ունեցած դերի մասին։ Մարտինսը գիտեր, որ այդ ժամանակ Եկեղեցու քաղաքականությունն արգելում էր աֆրիկական ծագում ունեցող սևամորթ տղամարդկանց շնորհել քահանայություն։ Դա հանգեցրեց լրացուցիչ հարցերի, որոնք նրանք տվեցին միսիոներներին։

Եթե դուք լինեիք Մարտինս ընտանիքի փոխարեն, ի՞նչ հարցեր կունենայիք, երբ իմանայիք քահանայության սահմանափակումների վերաբերյալ։

Հետևյալ հայտարարությունը սուրբ գրությունների 2013 թվականի հրատարակության Պաշտոնական Հայտարարություն 2-ի նախաբանն է։ Այս հայտարարությունը կարդալիս` փնտրեք այն հարցերի պատասխանները, որոնք անհատները կարող են ունենալ քահանայության սահմանափակման վերաբերյալ։

«Մորմոնի Գիրքը սովորեցնում է, որ «բոլորը նույնն են Աստծո համար», այդ թվում՝ «սև և սպիտակ, ստրուկ և ազատ, այր թե կին» (2 Նեփի 26․33)։ Եկեղեցու պատմության մեջ յուրաքանչյուր ցեղի և ազգության տեր մարդիկ տարբեր երկրներում մկրտվել և ապրել են` որպես Եկեղեցու հավատարիմ անդամներ։ Ջոզեֆ Սմիթի կյանքի ընթացքում Եկեղեցու մի քանի սևամորթ անդամներ են կարգվել քահանայության։ Իր պատմության սկզբում Եկեղեցու ղեկավարները քահանայություն չէին շնորհում աֆրիկական ծագում ունեցող սևամորթ տղամարդկանց։ Եկեղեցու գրառումները հստակ պատկերացում չեն տալիս այդ սովորության ակունքների վերաբերյալ։ Եկեղեցու ղեկավարները հավատում էին, որ Աստծո կողմից հայտնության շնորհիվ կարելի էր փոխել այդ սովորույթը և առաջնորդություն փնտրեցին։ Եկեղեցու Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը մի հայտնություն է ստանում, որը 1978 թվականի հունիսի 1-ին Սոլթ Լեյքի Տաճարում հաստատվում է Եկեղեցու այլ ղեկավարների կողմից։ Այդ հայտնությունը հեռացրեց ազգության հետ կապված սահմանափակումները, որոնք վերաբերում էին քահանայությանը»։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին․ «Քահանայության սահմանափակման վերաբերյալ ի՞նչ հարցերի կարելի է պատասխանել այս հայտարարության շնորհիվ»։

Վերոհիշյալ հայտարարության մեջ ուշադրություն դարձրեք հետևյալ տողին․ «Եկեղեցու գրառումները հստակ պատկերացում չեն տալիս այդ սովորության ակունքների վերաբերյալ»։ Չնայած նրան, որ որոշ մարդիկ կարող են պատճառներ բերել, թե ինչու այդ ժամանակ աֆրիկական ծագումով մարդկանց չէր շնորհվում քահանայություն, այդ պատճառները հավանաբար ճշգրիտ չեն կարող լինել։ Պաշտոնական Հայտարարություն 2-ի նախաբանի հայտարարությունը արտահայտում է Եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը։

Երբ կարդաք հետևյալ պարբերությունը, ուշադրություն դարձրեք, թե ինչ արեցին Մարտինսների ընտանիքը, երբ իմացան վերականգնված ավետարանի մասին։

Մարտինսների ընտանիքը մկրտվեց 1972 թվականի հուլիսի 2-ին և հավատարմորեն ծառայեց Եկեղեցում։ Երբ նրանց ավագ որդի Մարկուսը ստացավ իր հայրապետական օրհնությունը, այնտեղ խոստում կար, որ նա կքարոզի ավետարանը։ Չնայած քահանայության սահմանափակումն այդ ժամանակ խանգարում էր Մարկուսին ծառայելու լիաժամկետ միսիայում, նրա ծնողները բացեցին միսիոներական խնայողական հաշվեհամար։ 1975 թվականին Եկեղեցին հայտարարեց, որ Տաճար է կառուցվելու Սան Պաուլոյում` Բրազիլիա։ Դրամահավաքին օգնելու համար Քույր Մարտինսը վաճառեց իր թանկարժեք զարդերը։ Եղբայր Մարտինսը հավատարմորեն ծառայեց` որպես տաճարի հրապարակախոսության հանձնախմբի անդամ։ Մարտինսների ընտանիքը գնաց այդ զոհաբերություններին` նույնիսկ այն դեպքում, երբ նրանք գիտեին, որ հնարավորություն չէին ունենա քահանայության արարողությունները ստանալ տաճարում։

  1. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ձեր կարծիքով, ինչո՞ւ Մարտինսների ընտանիքը ցանկացավ մկրտվել և հավատարմորեն ծառայել Եկեղեցում, չնայած այն բանին, որ նրանք տուժել էին այդ ժամանակ քահանայության սահմանափակումից։

Ձեր պատասխանը համեմատեք Երեց Մարտինսի պատասխանի հետ․ «Մենք գտել էինք ճշմարտությունը, և ոչինչ մեզ չէր կանգնեցնի ապրելու դրանով։ … Երբ հոգին ասում է ձեզ, որ ավետարանը ճշմարիտ է, ինչպե՞ս կարող եք հերքել այն»։ (in “Elder Helvécio Martins of the Seventy,” 106)։

Շնորհիվ այն բանի, որ Մարտինսների ընտանիքը վկայություն էր ստացել Սուրբ Հոգու միջոցով, նրանք կարողացան շարժվել առաջ` վստահելով Տիրոջը, անկախ այն բաներից, որոնք իրենք չէին հասկանում։

Բացի Մարտինսների ընտանիքից, աֆրիկական ծագում ունեցող հազարավոր մարդիկ տարբեր ազգերի մեջ իմացել են վերականգնված ավետարանի ճշմարտացիությունը 1978 թվականի հայտնությունից տասնամյակներ առաջ։ Եկեղեցու ղեկավարները Սոլթ Լեյք Սիթիում ստացել են Նիգերիայում և Գանայում չմկրտված նորադարձների նամակների հոսք, որոնք խնդրում էին, որ միսիոներներ ուղարկվեն Աֆրիկա։ Տարիներ շարունակ Եկեղեցու ղեկավարներն աղոթքով մտածել են այդ հարցի շուրջ և զգացել, որ ժամանակը դեռ չի եկել, որպեսզի միսիոներներ ուղարկեն Աֆրիկա, որտեղ տեղի անդամները չեն կարողանա նախագահել կամ արարողություններ կատարել։

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

Պաշտոնական Հայտարարություն 2-ը պարունակում է այն հայտնության պաշտոնական հայտարարությունը, որը Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը ստացավ 1978 թվականի հունիսի 1-ին։ Կարդացեք առաջին պարբերությունը, որը սկսվում է «Թանկագի՛ն եղբայրներ» արտահայտությամբ և ուշադրություն դարձրեք, թե ըստ Եկեղեցու ղեկավարների, ինչին էին նրանք ականատես եղել։

Ինչո՞վ էին ոգեշնչվել Եկեղեցու ղեկավարները, երբ նրանք ականատես եղան Տիրոջ աշխատանքի տարածմանը։

Կարդացեք այն պարբերությունը, որը սկսվում է «Քաջատեղյակ այն խոստումներին» բառերով։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես Եկեղեցու ղեկավարներն իրականացրին այն ցանկությունը, որով նրանք ոգեշնչվեցին։

Ինչպիսի՞ քայլեր ձեռնարկեցին Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը և Եկեղեցու այլ ղեկավարներն՝ իրենց ոգեշնչված ցանկություններն իրականացնելու համար։

Այս պարբերությունն օգնում է մեզ հասկանալ, որ Մարգարեները փնտրում են Տիրոջ առաջնորդությունը Եկեղեցին ղեկավարելու համար։ Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում գրել այդ սկզբունքը։

Ուշադրություն դարձրեք, որ այդ երկրորդ պարբերությունը սկսվում է «Քաջատեղյակ այն խոստումներին, որոնք տրվել են մարգարեների կողմից» արտահայտությամբ։ Արտահայտությունն ուսուցանում է մեզ, որ Եկեղեցու ղեկավարները գիտեին, որ ինչ-որ ժամանակ, բոլոր արժանի տղամարդիկ հնարավորություն կունենան ստանալու քահանայությունը։ 1978 թվականին նախորդող բազմաթիվ տարիների ընթացքում Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը քննարկել են քահանայության սահմանափակումը և աղոթել են դրա համար: Եկեղեցու ղեկավարները զգում էին, որ ավելի քան մեկ դար առաջ հաստատված սահմանափակումը փոխելու համար անհրաժեշտ էր հայտնություն։ Որոշ ժամանակ այդ ծանր հարցը Նախագահ Քիմբալը մտքում ծանրութեթև էր անում, և նա հաճախ էր մենակ գնում տաճար՝ դրա մասին աղոթելու համար։

Կարդացեք Պաշտոնական Հայտարարություն 2-ի այն պարբերությունները, որոնք սկսվում են «Նա լսեց մեր աղոթքները» և «Մենք հայտարարում ենք» արտահայտություններով և ուշադրություն դարձրեք Նախագահ Քիմբալի, առաջին նախագահության իր խորհրդականների և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների աղոթքներին տրված Տիրոջ պատասխանին։ Կարող եք նշել ձեր գտածը։

Այդ պարբերություններն ուսուցանում են մեզ, որ Տերը ղեկավարում է Եկեղեցին Իր մարգարեներին տրված հայտնությունների միջոցով։ Դուք կարող եք ձեր սուրբ գրություններում գրել այդ վարդապետությունը։

Այս հայտնությունը խորը ազդեցություն ունեցավ ողջ աշխարհի մարդկանց վրա։ Կարդացեք, թե ինչպես Հելվեշիո Մարտինսը և իր կին Ռուդան արձագանքեցին, երբ իմացան այդ հայտնության մասին․ «Ես չէի կարողանում զսպել իմ զգացմունքները։ Ռուդան և ես գնացինք մեր ննջասենյակ, ծնկի իջանք և աղոթեցինք։ Մենք արտասվում և շնորհակալություն էինք հայտնում մեր Երկնային Հորը այն իրադարձության համար, որի մասին մենք միայն կարող էինք երազել։ Օրը իսկապես եկավ, և այն եկավ մեր մահկանացու կյանքում» (Autobiography, 69–70)։

Մարտինսների ընտանիքը կնքվեց տաճարում։ Նրանց որդի Մարկուսը աֆրիկական ծագում ունեցող Եկեղեցու առաջին անդամն էր, ով քահանայության սահմանափակման դադարեցման հայտնությունից հետո ծառայեց միսիայում։ Հելվեշիո Մարտինսը դարձավ քահանայության տեղական ղեկավար և ի վերջո կանչվեց ծառայելու, որպես Յոթանասունի Երկրորդ Քվորումի անդամ։

Քահանայության սահմանափակման դադարեցման մասին հայտնությունը ստանալուց շատ չանցած, միսիոներներ ուղարկվեցին Աֆրիկա։ Այդ ժամանակից ի վեր տաճարներ կառուցվեցին այդ աշխարհամասում և հարյուր հազարավոր մարդիկ այնտեղ ստացան ավետարանի արարողություններն՝ իրենց և իրենց մահացած նախնիների համար։

Հնարավոր է ձեզ հարցնեն, թե ինչու որոշ ժամանակ Եկեղեցին աֆրիկական ծագում ունեցող տղամարդկանց չի շնորհել քահանայություն։ Մտածեք, թե ինչպես դուք կպատասխանեիք այդ հարցին։ Լրացուցիչ տեղեկության համար, բացեք LDS.org, ընտրեք Ավետարանի թեմաներ և որոնեք ազգություն և քահանայություն։

  1. journal iconՏեղին է մյուսներին ասել, որ մենք չգիտենք, թե ինչու սկսվեց քահանայության սահմանափակումը։ Բացի դրանից, դուք կարող եք կիսվել և վկայել այն ճշմարտությունների մասին, որոնք դուք գիտեք, ինչպես օրինակ այս դասի ժամանակ սովորած ճշմարտությունները։ Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրի առեք, թե ինչպես կպատասխանեիք. «Ինչո՞ւ որոշ ժամանակ Եկեղեցին աֆրիկական ծագում ունեցող տղամարդկանց չի շնորհել քահանայություն» հարցին։ Ձեր պատասխանը ձևակերպելիս կարող եք օգտվել Մարտինսների ընտանիքի օրինակից, ինչպես նաև Պաշտոնական Հայտարարություն 2-ի տեքստի նախաբանից։

  2. journal iconՍուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում այսօրվա հանձնարարության տակ գրեք հետևյալը.

    Ես ուսումնասիրեցի Պաշտոնական Հայտարարություն 2 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.